ՀԱՅԻԶՄ – Telegram
ՀԱՅԻԶՄ
6.74K subscribers
309 photos
248 videos
54 links
Download Telegram
🙏🏻
🙏10
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Մենք վախենում ենք մեր ուժից: Մեզ վարժեցրելեն ուրիշի ուժին: Մենք ընտիր-ընտիր հպատակ ենք, խելոք-խելոք կատարող ենք, մենք հայտնագործություն ենք ուրիշի ձեռքի տակ: Հայ- մարդ, հիմա ուրիշը դու ես: Քո ուրիշը դու ես: Ու ոչինչ, որ սկզբից հին սովորույթի համաձայն, վախի, անվստահության, չգիտեմ էլ ինչի պատճառով դու քո մեջ թշնամի ես որոնում, գտնում ու ուրխանում, որ մեղավոր կա: Ոչինչ, բայց թող դա արագ անցնի: Դու դրան մի հավատա. դու ճանապարհ ունես, դու տուն ունես, դու որդի ունես: Մի հավատա, թե քո թշնամին քեզնից ուժեղ է: Թշնամուդ ուժեղացնողը քո վախն է, քո ցավն է, քո հիմարությունն է:
👍13
Forwarded from ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🔺Հայտնի են եկեղեցական տոնացույցի օրերը
14
Տականքը նա է, ով հրաժարվում է իր ցեղի հավատից, լեզվից, մշակույթից` օտարի մոտ հաճելի երևալու համար։

Գ. Ն ժ դ ե հ
26👍8😢1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Խորեն Աբրահամյան ✊🏻
13👍5
Հայրենիքը չի տրվում այնպես, ինչպես ժառանգվում է հայրենական հարստությունը: Դա ձեռք է բերվում ամեն մի սերունդի և նրա առանձին անդամի կողմից. ձեռք է բերվում հայրենաճանաչումով, հայրենապաշտությամբ, նրան արժանի դառնալու ձգտումով: Կարելի է հայրենիքում լինել, բայց հայրենիքից չլինել, կարելի է հայրենիքում ապրել, բայց և այնպես հոգեհաղորդ չլինել նրան: Կարելի է, վերջապես, իրավապես հայրենատեր լինել, իսկ հոգեպես՝ անհայրենիք:

Գ. Նժդեհ
👍134😢1
Դուք հաշտվեցաք թուրքերուն հետ, բայց ինձ թույլ տվեք անհաշտ մնալու։

Զորավար Անդրանիկ
28
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Աստված պահապան բոլոր ՀԱՅ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ 🙏🏻
31
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Լեգենդ՝ Շառլ Ազնավուր 👏🏻🇦🇲
12👍6
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Բարի ու օրհնյալ կիրակի ամենքին 🙏🏻
🙏214
- Կոտորվո՞ւմ ես, ջրի չա՞փ էլ արժէք չունի արիւնդ՝ դու ես մեղաւոր, որովհետեւ թույլ ես...

- Կողոպտվո՞ւմ ես, տեր չե՞ս վաստակիդ՝ դու ես մեղաւոր, որովհետեւ թույլ ես...

- Շղթաների մէ՞ջ կը ծնեն, կ՛ապրեն, կը մեռնեն զաւակներդ՝ դու ես մեղաւոր, որովհետեւ թույլ ես...

- Կա՞խ է գլուխդ, խոնա՞րհ է ճակատդ, բռնութեան լծի տակ երկտակուա՞ծ է մէջքդ, պատուիդ տէրը չե՞ս, ցեղիդ սրբազան լեզուէն օգտուելու իրաւունքն իսկ չունե՞ս, վաղո՞ւց է ինչ եկեղեցիներիդ զանգերի քաղցր ղօղանջը չես լսում, առանց իտէալի եւ վեհութեան կը սողա՞ս միայն - ստրո՞ւկ ես՝ դու ես մեղաւոր, դու….

Գարեգին Նժդեհ
💯109
«Ես ձեզ բոլորիդ հոգուս չափ սիրեցի, բայց իմ ամենասիրելին և փառաբանյալ քաջը եղավ զորավար Մախլուտոն». Անդրանիկ Օզանյան

Սմբատ Բորոյանը ծնվել է 1875 թվականի օգոստոսի 15-ին Մուշ քաղաքի սուրբ Մարինե թաղամասում։
Մասնակցել է Առաքելոց վանքի կռիվներին, Սասունի 1904թ․-ի ինքնապաշտպանությունից մինչև Մայիսյան հերոսամարտեր։
Մահացել է 1956թ․-ին։
2
...Մայրը միշտ մայր է, որդիքն են տարբեր.
Մեկը կարող է լինել անտարբեր,
Մյուսի սրտից արյուն է կաթում,
Երբ նա մոր դեմքին ցավ է նկատում...

Պարույր Սևակ
27👍5
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Վազգենի վերջին ելույթն ու ժպիտը…
6
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🙏🏻 Առավոտյան աղոթք
👍52🙏2
Խաչակնքում են աջ ձեռքով` խաչակնքվելիս երեք մատը (բթամատը, ցուցամատն ու միջնամատը) միացնում ենք իրար, որ խորհրդանշում է Սուրբ Երրորդությունը: Մյուս երկու մատները (ճկույթն ու մատնեմատը) միասին սեղմում ենք ափին, որը խորհրդանշում է Քրիստոսի կատարյալ Աստված և կատարյալ մարդ լինելը, և այդ երկուսը որպես մեկ միավորյալ բնություն (մատները սեղմված են իրար):
Ճակատը դրոշմելով` խորհրդանշում ենք կյանքը, ձեռքն իջեցնելով կրծքին` մահը, կրծքի ձախ կողմը դնելով` այս աշխարհի կյանքը, և կրծքի աջ կողմը` հանդերձյալ կյանքը: Խաչակնքվելիս դրոշմում ենք մեր ճակատը` հիշելով, որ երկնքում էինք, և ապա ձեռքն իջեցնում ենք դեպի սիրտը՝ մտաբերելով, որ երկիր ընկանք, երբ ձեռքը տանում ենք կրծքի ձախ կողմը, նշում ենք, որ ձախակողմյան (մեղավորների դասում) եղանք, ապա տանում աջ՝ հաստատելով, որ արդարների դասում ենք ցանկանում լինել: Խաչակնքվելիս երբ ձեռքը տանում ենք դեպի վեր, ուզում ենք ասել, որ մեր միտքը գամվեց խաչի վրա, և թող այսուհետև Քրիստոսի միտքն առաջնորդի մեզ: Երբ ձեռքը տանում ենք դեպի ներքև՝ ցանկանում ենք ասել, որ այլևս մեր մարմինը չէ, որ պիտի թելադրի մեզ, այլ` Քրիստոս: Ձեռքը ձախ ու աջ տանելով՝ ցանկանում ենք ասել, որ մեր ձեռքերը խաչվեցին խաչի վրա, և չար գործերի համար արդեն անպիտան են, և պիտի միայն բարին գործեն: Ձեռքը բացված տանելով դեպի սիրտը և ասելով «Ամեն», այսինքն՝ ճշմարիտ է, հաստատում ենք այս ամենը։
8🙏6