#ArsenBabayan – Telegram
#ArsenBabayan
400 subscribers
241 photos
67 videos
6 files
143 links
«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, իրավապաշտպան
Download Telegram
Սիրելի հայրենակիցներ,

ընդդիմությանն այսօր հավասարապես ռևանշիստ են անվանում Ալիևի իշխանությունն ու Նիկոլի իշխանությունը:

Հայ ժողովրդին այսօր հավասարապես պատերազմով են վախեցնում Ալիևի իշխանությունն ու Նիկոլի իշխանությունը:

Պատերազմ ցանկանալու մեջ ընդդիմությանն այսօր հավասարապես մեղադրում են Ալիևի իշխանությունն ու Նիկոլի իշխանությունը:

Դեռ երբեք Ադրբեջանի ու Հայաստանի իշխանություններն այսքան նույն լեզվով չէին խոսել:

Ժամանակն է եկել դուրս շպրտելու Ալիևի իշխանությունը մեր հայրենիքից:
💩1
Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկից բիրտ ուժի կիրառմամբ ապօրինի ձերբակալվել են տասնյակ քաղաքացիներ:

Ապօրինի ձերբակալվածների թվում են նաև «Հայրենիք» կուսակցության անդամներ Արսեն Բաբայանը, Սոս Հակոբյանը, Բաբկեն Հարությունյանը և Վարդան Մինասյանը:
💩1
Մենք ազատության մեջ ենք: Ինչքան ուզում եք ուժ կիրառեք, որքան կուզեք ձերբակալեք... #նիկոլ_մահաբերին հաշված օրեր են մնացել...
5💩1
Ահրաժեշտ է քրեադատավարական ընթացակարգով պատասխանատվության ենթարկել սույն համազգռստավորներին:
👍1💩1
Forwarded from хайтарак
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🇦🇲 Полиция при задержании избивает людей
😁1
Հայտարարություն

Մայիսի 2-ին Երևանում և Հայաստանի Հանրապետության այլ բնակավայրերում մեկնարկած քաղաքացիական խաղաղ անհնազանդության գործողությունները Հայաստանում արդեն բռնի միջոցներով իշխանությունն իր ձեռքերում պահող վարչախմբի կողմից արժանացել են աննախադեպ բիրտ և անհամաչափ ուժի կիրառության, որը դրա հոգեվարքի անհերքելի ապացույցներից է։

Հայաստանի և Արցախի անվտանգության հարցերում «նշաձող իջեցնելու» պատրաստ այս վարչախումբը բարձրացրել է սեփական քաղաքացիների դեմ բռնաճնշումների նշաձողն՝ ապօրինի միջոցներով բերման ենթարկելով խաղաղ եղանակներով իրենց արդարացի բողոքն արտահայտող հարյուրավոր քաղաքացիների՝ այդ թվում «Հայրենիք» կուսակցության տասնյակ անդամների։

Առանձնահատուկ ուշադրության են արժանի խաղաղ ակցիաները լուսաբանող լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ ատելության խոսքը և բռնության դեպքերը, որոնք հրահանգվել և իրականացվել են պետական բարձր պաշտոններ զբաղեցնող առանձին անձանց կողմից։

Այս կապակցությամբ «Հայրենիք» կուսակցությունը, խստորեն դատապարտելով և անթույլատրելի համարելով Հայաստանում դեռևս իշխանություն հանդիսացող վարչախմբի անօրինական գործողությունները, հայտարարում է՝

1․ իշխանությունների և դրանց սպասարկու ուժային կառույցների գործողությունները, որոնք փաստագրվել են նաև մի շարք լրատվամիջոցների կողմից, պետք է արժանանան պատկան մարմինների անհապաղ ու հստակ իրավական գնահատականի և դրանից բխող իրավական գործընթացների,

2․ միջազգային հանրության ներկայացուցիչների և իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունն ենք հրավիրում իշխանությունների կողմից քաղաքացիների անքակտելի իրավունքների տարրական նորմերի բազմաթիվ խախտումների վրա՝ ակնկալելով միանշանակ գնահատական և արձագանք,

3․ հորդորում և պահանջում ենք ուժային կառույցներից զերծ մնալ վարչախմբի ապօրինի հրահանգները կատարելուց և գործել բացառապես օրենքի ու օրինականության շրջանակներում՝ ապահովելու բողոքի խաղաղ գործողություններ իրականացնելու մեր քաղաքացիների սահմանադրական իրավունքը,

4․ համաժողովրդական և արդեն իսկ ազգային-ազատագրական բնույթ ստացած մեր պայքարն անկասելի է ու աննահանջ, և մենք անպայման հաջողելու ենք։

«Հայրենիք» կուսակցություն
2 մայիսի 2022թ․
💩1
Երբ Բաղրամյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում մեր խաղաղ ակցիան էինք իրականացնում ոստիկանները փորձեցին մեզ վերագրել այլոց իրավունքների խախտում: Մեզ փորձում էին համոզել, թե խանգարում ենք մարդկանց, չեն կարողանում երթևեկել: Հենց այդ պահին տեղի ունեցավ ամենահաճելին. փակված փողոցում խցանման մեջ գտնվող բոլոր մեքենաները սկսեցին ազդանշաններ տալ ի աջակցություն մեզ և մեքենաներից իջնելով միացան ակցիային:

Նիկոլ, քեզ այսպիսի բաները չեն զեկուցելու: Կարդա տելեգրամյան ալիքս, որ իրականությունն իմանաս:
👍3💩1
⚡️ Տ Ա Ր Ա Ծ Ե Լ ⚡️

🔴 Սիրելի վարորդներ, վաղը օրվա տարբեր ժամերին` հատկապես բանուկ փողոցներում մեքենայի արագությունը չեք գերազանցում 30 կմ/ժ֊ը։

Այս ակցիայի շնորհիվ դուք կեռապատկեք մեր` փողոց փակողներիս աշխատանքը։

🔴 Կ Ա Ր ԵՎ Ո Ր 🔴

Նման երթևեկության համար դուք չեք տուգանվի, ուստի վաղը մեքենաների միջոցով տոտալ պարալիզացնում ենք Երևանի երթևուկությունը։
👍1💩1
Սա առավոտյան Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկն է: Այս հսկա POLICE գրառմամբ մեքենայում ինձ ապօրինի ազատազրկված պահում են:

Մի փոքր ժամանակ ունեցա դիտելու այս ընթացքի տեսագրությունները:

Տղերք, իմ պայքարի եղբայրներ, իմ հզոր ընկերներ, ձեր ցավը տանեմ: Տեսա, թե ոնց էիք իմ ազատության համար պայքարում: Տեսա, թե որքան հզոր եք դուք, ձեր ցավը տանեմ:

Տղերք, մենք ուժեղ ենք միասին, մենք անպայման, լսո՞ւմ եք, տղերք, ԱՆՊԱՅՄԱՆ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ...

Ոստիկանության կողմից մեր նկատմամբ կիրառած ուժը մեզ ուժ է տալիս... Ոստիկանները իրենց ապօրինություններով, ֆիզիկական բիրտ ուժի կիրառմամբ մեզ հզոր և շատ ուժեղ են դարձնում:

Ոստիկանության ծառայողներին մի բան կասեմ. դուք իրո՞ք կարծում եք, թե ֆիզիկական ուժը մեզ կարող է կանգնեցնել: Դուք իրո՞ք կարծում եք, թե ազատազրկման վտանգը մեզ կարող է խանգարել: Ինձ բռնեք՝ տասնյակ ընկերներս կգան, ընկերներիս բռնեք մեր հարյուրավոր ընկերները կգան... սաղիս բռենք՝ բոլորիս որդիները կգան, կմեծանան ու կգան:

Մենք պարտավոր ենք մեր երեխեքին մեծ ու անվտանգ հայրենիք թողնել: Մենք պարտավոր ենք, տղերք... ձեր ցավը տանեմ!!!
7👍1💩1
Ոստիկանությունը անհամաչափ ուժի գործադրմամբ, կոպտորեն խախտելով խաղաղ հավաքներ անցկացնելու մարդկանց սահմանադրական իրավունքը, ապօրինաբար ձերբակալել է «Հայրենիք» կուսակցության շուրջ 30 անդամների:

Նրանց թվում են՝ Խաչիկ Գալստյանը, Սոս Հակոբյանը, Բաբկեն Հարությունյանը, Վարդան Մինասյանը, Ազատ Զաքարյանը:
Այսօր առավոտյան մեր ուժեղ տղերքն իրենց վրա վերցրեցին ոստիկանության ամբողջ զորքի հարձակումը:

Բանն այն է, որ #նիկոլ_մահաբերը թքած ունենալով քաղաքի երթևեկության և քաղաքացիների անվտանգության վրա՝ ոստիկանության ուժերն ամբողջությամբ կենտրոնացրել էր միայն ԱԺ շրջակայքում: Դե որովհետև իր հնազանդ երեսփոխանները պիտի նիստ գումարեին:

Մեր ուժեղ տղերքն էլ այդ պահին որոշեցին փակել ԱԺ տարածքին ամենամոտ գտնվող խաչմերուկը և կատարվեց ամենահետաքրքիրը. ողջ ոստիկանության ուժերը գերլարված վիճակում բիրտ ուժի գործադրմամբ բացեց խաչմերուկը:

Վերջում #նիկոլ_մահաբերին ուզում եմ ասել՝ փըխկ... ճիշտ ես անում, սարսափիր...
👍4
Քաղաքացիները փակել են Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհը
👍5💩1
Քաղաքացիները մեծ մեքենաներով փակել են Բարեկամություն խաչմերուկը:
👍42💩1
Արթուր Վանեցյանն իր աջակիցների հետ դուրս եկավ երթի: Այս պահին անցնում ենք Աբովյան փողոցով: Առանց ոստիկանության ուղեկցության, շատ կանոնավոր և խաղաղ ակցիա:
1
Աղետի ժամանակ Գյումրին թալանած այս զառամյալին բացատրեք, որ փողոցները փակում են պատերազմի մասնակիցները, պատերազմում հաշմանդամ դարձածները (անվասայլակներով), ինչպես նաև եռամսյա հավաքներից վերադարձածներն ու վաղը նոր եռամսյա հավաքի մեկնողները:

Այ դուք, որ մեզ ուղարկելով սահման մեր թիկունքում հայրենիք եք թուրքին նվիրում, շուտով կհաշվառվեք ԱԱԾ-ի կողմից որպես պետական դավաճաններ:
👍9