#ArsenBabayan – Telegram
#ArsenBabayan
399 subscribers
241 photos
67 videos
6 files
143 links
«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, իրավապաշտպան
Download Telegram
Երբ Բաղրամյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում մեր խաղաղ ակցիան էինք իրականացնում ոստիկանները փորձեցին մեզ վերագրել այլոց իրավունքների խախտում: Մեզ փորձում էին համոզել, թե խանգարում ենք մարդկանց, չեն կարողանում երթևեկել: Հենց այդ պահին տեղի ունեցավ ամենահաճելին. փակված փողոցում խցանման մեջ գտնվող բոլոր մեքենաները սկսեցին ազդանշաններ տալ ի աջակցություն մեզ և մեքենաներից իջնելով միացան ակցիային:

Նիկոլ, քեզ այսպիսի բաները չեն զեկուցելու: Կարդա տելեգրամյան ալիքս, որ իրականությունն իմանաս:
👍3💩1
⚡️ Տ Ա Ր Ա Ծ Ե Լ ⚡️

🔴 Սիրելի վարորդներ, վաղը օրվա տարբեր ժամերին` հատկապես բանուկ փողոցներում մեքենայի արագությունը չեք գերազանցում 30 կմ/ժ֊ը։

Այս ակցիայի շնորհիվ դուք կեռապատկեք մեր` փողոց փակողներիս աշխատանքը։

🔴 Կ Ա Ր ԵՎ Ո Ր 🔴

Նման երթևեկության համար դուք չեք տուգանվի, ուստի վաղը մեքենաների միջոցով տոտալ պարալիզացնում ենք Երևանի երթևուկությունը։
👍1💩1
Սա առավոտյան Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկն է: Այս հսկա POLICE գրառմամբ մեքենայում ինձ ապօրինի ազատազրկված պահում են:

Մի փոքր ժամանակ ունեցա դիտելու այս ընթացքի տեսագրությունները:

Տղերք, իմ պայքարի եղբայրներ, իմ հզոր ընկերներ, ձեր ցավը տանեմ: Տեսա, թե ոնց էիք իմ ազատության համար պայքարում: Տեսա, թե որքան հզոր եք դուք, ձեր ցավը տանեմ:

Տղերք, մենք ուժեղ ենք միասին, մենք անպայման, լսո՞ւմ եք, տղերք, ԱՆՊԱՅՄԱՆ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ...

Ոստիկանության կողմից մեր նկատմամբ կիրառած ուժը մեզ ուժ է տալիս... Ոստիկանները իրենց ապօրինություններով, ֆիզիկական բիրտ ուժի կիրառմամբ մեզ հզոր և շատ ուժեղ են դարձնում:

Ոստիկանության ծառայողներին մի բան կասեմ. դուք իրո՞ք կարծում եք, թե ֆիզիկական ուժը մեզ կարող է կանգնեցնել: Դուք իրո՞ք կարծում եք, թե ազատազրկման վտանգը մեզ կարող է խանգարել: Ինձ բռնեք՝ տասնյակ ընկերներս կգան, ընկերներիս բռնեք մեր հարյուրավոր ընկերները կգան... սաղիս բռենք՝ բոլորիս որդիները կգան, կմեծանան ու կգան:

Մենք պարտավոր ենք մեր երեխեքին մեծ ու անվտանգ հայրենիք թողնել: Մենք պարտավոր ենք, տղերք... ձեր ցավը տանեմ!!!
7👍1💩1
Ոստիկանությունը անհամաչափ ուժի գործադրմամբ, կոպտորեն խախտելով խաղաղ հավաքներ անցկացնելու մարդկանց սահմանադրական իրավունքը, ապօրինաբար ձերբակալել է «Հայրենիք» կուսակցության շուրջ 30 անդամների:

Նրանց թվում են՝ Խաչիկ Գալստյանը, Սոս Հակոբյանը, Բաբկեն Հարությունյանը, Վարդան Մինասյանը, Ազատ Զաքարյանը:
Այսօր առավոտյան մեր ուժեղ տղերքն իրենց վրա վերցրեցին ոստիկանության ամբողջ զորքի հարձակումը:

Բանն այն է, որ #նիկոլ_մահաբերը թքած ունենալով քաղաքի երթևեկության և քաղաքացիների անվտանգության վրա՝ ոստիկանության ուժերն ամբողջությամբ կենտրոնացրել էր միայն ԱԺ շրջակայքում: Դե որովհետև իր հնազանդ երեսփոխանները պիտի նիստ գումարեին:

Մեր ուժեղ տղերքն էլ այդ պահին որոշեցին փակել ԱԺ տարածքին ամենամոտ գտնվող խաչմերուկը և կատարվեց ամենահետաքրքիրը. ողջ ոստիկանության ուժերը գերլարված վիճակում բիրտ ուժի գործադրմամբ բացեց խաչմերուկը:

Վերջում #նիկոլ_մահաբերին ուզում եմ ասել՝ փըխկ... ճիշտ ես անում, սարսափիր...
👍4
Քաղաքացիները փակել են Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհը
👍5💩1
Քաղաքացիները մեծ մեքենաներով փակել են Բարեկամություն խաչմերուկը:
👍42💩1
Արթուր Վանեցյանն իր աջակիցների հետ դուրս եկավ երթի: Այս պահին անցնում ենք Աբովյան փողոցով: Առանց ոստիկանության ուղեկցության, շատ կանոնավոր և խաղաղ ակցիա:
1
Աղետի ժամանակ Գյումրին թալանած այս զառամյալին բացատրեք, որ փողոցները փակում են պատերազմի մասնակիցները, պատերազմում հաշմանդամ դարձածները (անվասայլակներով), ինչպես նաև եռամսյա հավաքներից վերադարձածներն ու վաղը նոր եռամսյա հավաքի մեկնողները:

Այ դուք, որ մեզ ուղարկելով սահման մեր թիկունքում հայրենիք եք թուրքին նվիրում, շուտով կհաշվառվեք ԱԱԾ-ի կողմից որպես պետական դավաճաններ:
👍9
Forwarded from Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան (Nairi Hokhikyan)
👍10
Մենք միասին հաջողելու ենք!!!
👍2
Մենք անպայման, անպայման հաջողելու ենք
👍92💩1
Սիրելի հայրենակից,

երբ ասում եմ, որ մենք միասին անպայման հասնելու ենք հաղթանակի, դա պետք է հենց ուղիղ էլ հասկանալ: Միասին ենք մենք բոլորս, ես, դու, Ֆրանսիայի հրապարակում գտնվող ցանկացած անհատ, հայտնի մարդ, կազմակերպություն կամ կուսակցություն:

Սա իմ համոզմունքն է եղել ու մնալու: Մեզանից յուրաքանչյուրս՝ «Հայրենիքը», Դաշնակցությունը, Հանրապետականը, Դիմադրություն շարժումը, Արսեն Գրիգորյանն ու այն երիտասարդ գեղեցկադեմ ուսանողուհին, որ ներկայացված ենք հարթակում, միասնություն ենք կազմել մեր սկսած ապակենտրոն պայքարի արդյունքում: Մենք, միասին, պարտավոր ենք և պետք է հասնենք հաջողության:

Այո, քաղաքականության մեջ ու պետության զարգացման առանձին գործընթացների շուրջ յուրաքանչյուրս կարող ենք ունենալ մեր առանձին դիրքորոշումը, բայց մի հարցում մենք պարտավոր ենք լինել միասնական և պարտավոր ենք հասնել այդ նպատակին:

Նպատակն այդ հայտնի է՝ ապահովել մեր մեծ հայրենիքի պահպանումն ու հարատևությունը: Դրան հասնելու առաջին քայլը այս իշխանության հեռացումն է, որի շուրջ էլ ունենք մեծ միասնությունը:

Յուրաքանչյուրը, ով կնպաստի այս նպատակին հասնելուն՝ իմ բարեկամն է:

Ես հավատում եմ իմ ուժերին, ես հավատում եմ մեր թիմին ու նրա ղեկավարին: Ես հավատում եմ բոլորիս միասնությանն ու մեր հաղթանակին:

Կեցցենք մենք, որ անպայման հաջողելու ենք!!!
7👍1💩1
Վանաձորը ոտքի է կանգնել
👍10😁1
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ուշադիր լսեք երգի բառերը
👍8