#ArsenBabayan – Telegram
#ArsenBabayan
399 subscribers
241 photos
67 videos
6 files
143 links
«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, իրավապաշտպան
Download Telegram
Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, թե միջազգային հանրությունն իրենից պահանջում է իջեցնել Արցախի կարգավիճակի շուրջ մեր պահանջների նշաձողը:

Առաջարկում եմ քննարկենք և հասկանանք, թե միջազգային հանրությունն իրականում ովքեր են և իրականում ինչ են ասել:

Այսպես, մեզ համար, բանակցությունների ֆորմատի հաշվառմամն, միջազգային հանրություն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության անդամ պետությունները, դրանք են՝ Ռուսաստանի Դաշնությունը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան:

ՌԴ արտաքին գործերի նախարար Լավրովը դեռևս հունավարի 14-ին է հայտնել, որ դեմարկացիան և դելիմիտացիան չի լուծում Ացախի կարգավիճակի հարցը, որ կարգավիճակի համար սպասվում են դժվար բանակցություններ:

Նիկոլ Փաշինյանի քննարկվող հայտարարությունից հետո ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Զախարովան էլ հայտնել է, որ Արցախի կարգավիճակի հարցը կողմերի համար շարունակվում է մնալ բանակցային բարդ օրակարգ և ՌԴ-ն ունի այդ բանակցություններում կողմերին աջակցելու առաքելություն:

Դրան հաջորդել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի վերջին հայտարարությունը, որից լայն քննարկման առարկա դարձավ 2018-ի ընտրություններով և 2021-ի արտահերթ ընտրություններով ժողովրդավարության մասին գովեստի խոսքերը: Սակայն դեսպանի հայտարարության մեջ կար շատ ավելի կարևոր ձևակերպում, ըստ որի ԱՄՆ-ն գտնում է, որ Արցախի բնակչության որոշումը պետք է լինի կարգավիճակի առանցքային նշանակությունը և այդ որոշումը հենված է ինքնորոշման իրավունքի միջազգային չափանիշների վրա:

Ինչպես գիտեք ՀՀ օրվա իշխանությունը վաղուց մոռացության է մատնում ինքնորոշման իրավունքի իրացման հարցը, որը դրված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության՝ կոնֆլիկտի լուծման հիմնարար երեք սկզբունքների շարքում: Այլ կերպ՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը տևական ժամանակ է միջազգային չափանիշ ունեցող ազգերի ինքնորոշման իրավունքի փոխարեն խոսում է անվտանգ ապրելու իրավունքից և Արցախում ինչ-որ նվազ կարգավիճակ ստանալու մասին, օրինակ՝ մշակութային անկախությամբ բնակչության իրավունքների պաշտպանության մասին: Նույնն է թե՝ Ֆրանսիայում ապրող հայերի իրավունքների պաշտպանությունը:

Փաստացի ԱՄՆ-ն ու ՌԴ-ն իրենց պաշտոնական հայտարարություններով պնդում են, որ չեն պահանջել որևէ նշաձողի իջեցում:

Այստեղից էլ ակնհայտ է դառնում, որ օրվա իշխանությունը վաղուց համաձայնությում է տվել Արցախն Ադրբեջանի կազմում լինելուն և իրենց համար միջազգային հանրությունը ընդամենը Թուրքիան է և Ադրբեջանը:
👍2
Ամոթի պատը Ֆրանսիայի հրապարակում
1. Նիկոլ Փաշինյանին հեռացնելու որոշումը պետք է կայացնի հայ հասարակությունը՝ չսպասելով, այլ՝ նրա կողմից գցված երկրների նրան հեռացնելու որոշմանը:

2. Ապագայում մենք պետք է կարողանանք լուծել նիկոլ փաշինյաններ չունենալու խնդիրը: Այդ աշխատանքը նախկինում չի արվել, բայց ապագայում անպայման պետք է արվի: Հայ հասարակության յուրաքանչյուր անդամ պետք է ճանաչի ժամանակակից Հայաստանը և պարզի ինչի՞ համար է նրան պետք հայկական պետությունը:

Սոս Հակոբյան

#հավերժական_Հայաստանը

https://www.facebook.com/100000736313455/posts/5390657450968745/?d=n
👍5
Գիշերը ժամը 3-ին Ֆրանսիական հրապարակում սադրանքի փորձ է արել հայտնի նիկոլական, չստացված դերասան Գնել Սարգսյանը:

Քաղաքացիները պատմում են, որ Գնելը եղել է ոչ ադեկվատ վիճակում: Փորձել է Արցախի և Հայաստանի Հանրապետության դրոշները պատռել:

Ոստիկանության կողմից սադրանքը կասեցվել է, Գնելին հեռացրել են հավաքի վայրից:
👍3
Ստանլով Ադրբեջանից հայտնի 5 սկզբունքները ի՞նչ կաներ ՀՀ իշխանությունը, եթե լիներ հայկական:

Առնվազն՝

1) չէր շտապի համաձայնություն տալ այդ հայակործան առաջարկներին և կառաջադրեր պայման, որ տարածքային ամբողջականության ճանաչման հարցը կարող է քննարկվել բացառապես այն պայմաններում, եթե զուգահեռ կքննարկվի Արցախի կարգավիճակի հարցը:

2) Առաջադրված 5 սկզբունքների շուրջ կսկսենք բանակցություններն այն պահից, երբ կատարված կլինեն նոյեմբերի 9-ի համաձայնագրով հաստատված գերիների վերադարձի իմպերատիվ պահանջը: Նկատեմ, որ հայկական կողմը վերադարձրել է ադրբեջանցի գերիներին:

3) Կսկսենք բանակցությունները այն պահից, երբ ադրբեջանական զինված ուժերը դուրս կգան Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից:

Այս կետերը բազմաթիվ են, որոնց մասին դեռ կխոսեմ:
1
Ալիևն ու նիկոլյան իշխանությունը հավասարապես հայերիս վախեցնում են պատերազմով: Նրանք բանակը չեն վերականգնում, որ հետո մեզ ասեն, թե չենք կարող պայքարել:

Նիկոլի ու Ալիևի իշխանությունները մեզ հետ խոսում են նույն լեզվով և նույն պահանջներով:

Առաջարկում եմ դիտել Հանրային քննարկումը, մանրամասնությամբ ներկայացրել եմ այս վիճակից դուրս գալու ճանապարհները:

https://youtu.be/9qDV9lH-Ts0
👍11
Լուսնից իջածը: Այս մարդուն տեղեկացրեք, որ ինքը վաղուց Նիկոլի հետ միասին Արցախը հանձնել են Ադրբեջանին: Երեկ Բրյուսելում երկուսիդ ազգադավ որոշմանը պաշտոնական տեսք տրվեց:
👍3👎1
24News.am-ի տաղավարում Կարպիս Փաշոյանի հետ արդեն ավանդական դարձած հարցազրույցում քննարկել ենք ներքաղաքական ներկայիս իրավիճակը, Արցախի խնդիրները, իշխանության կողմից կեղծ խաղաղության քաղաքականությունը, ՀՀ մարզերի գյուղերն Ադրբեջանին հանձնելու այս իշխանության պայմանավորվածությունը և բազմաթիվ կարևոր խնդիրեն, որոնք հրատապ լուծումներ է պահանջում։

https://youtu.be/cAhBNM276_8
👍6
Քննչական կոմիտեի քննիչն այս պահին խուզարկում է ընդդիմադիր ակտիվիստ Արսեն Նիկողոսյանի բնակարանը:

Իշխանությունն ընդդիմության նկատմամբ ճնշումներին նոր թափ է հաղորդում:

Լրացուցիչ տեղեկություն կհաղորդեմ քիչ ուշ:
Քննչական կոմիտեի քննիչները «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Նիկողոսյանի բնակարանում փնտրում են թմրանյութ:

Թուրքական իշխանության հայաստանյան ներկայացուցչության հրահանգով իրականացվող այս քաղաքական հետապնդումն ունի մեկ նպատակ, վախեցնելով կանխել սպասվող իշխանափոխությունը:

Արսենին վախեցնել չեք կարող և դա դուք հրաշալի գիտեք:
Արսեն Նիկողոսյանի բնակարանի խուզարկությունն ավարտվեց:

Հայտնաբերել են վճռականություն, ուժեղ ոգի և մեծ հայրենասիրություն:

Լսել են՝ առանց թուրքի և նիկոլի Հայաստան
11
Քաղաքացիները շարունակում են փակ պահել նախարարությունների մուտքերը:
👍5
Հայկ Մամիջանյանն այսօրվա ակցիայից հետաքրքիր դրվագ է պատմել: Կարդացի ու հիշեցի երկու օր առաջ ինձ հետ պատահածը:

Հայկը ֆեյսբուքում պատմում է.

Առավոտյան հրմշտոցի ընթացքում ոստիկաններից մեկը միայնակ հայտնվել էր ցուցարարների մեջ: Քանի որ առաջ էի գնում «կենդանի պատ» կազմելու՝ իրեն հարցրի.
-Ուզու՞մ ես քեզ ցուցարարների միջով ուղեկցեմ ձերոնց մոտ:
-Ես ՄԵՐՈՆՑ մեջ եմ, պարոն Մամիջանյան:

Մի քանի օր առաջ, երբ Պուշկին փողոցից ոստիկանական զորքերը վայրագությամբ մեզ ձերբակալեցն և ավտոբուս տեղափոխեցին, ավտոբուսում մենք շուրջ 40 քաղաքացի էինք և ընդամենը 1 ոստիկան: Նրան նայեցի ու ասեցի՝

- նկատե՞լ ես, որ դու մենակ ես, իսկ մենք 40 հոգի:
- Ես մենակ չեմ, պարոն Բաբայան, ՄԵՆՔ 40 հոգի ենք:
15👍2
Դատախազության բողոքով և դատարանի որոշմամբ այսօր 1 ամսով կալանավորվել է իմ ընկեր Միկա Բադալյանը:

Այս իշխանությունը Միկայի նկատմամբ տևական ժամանակ է սկսել է քաղաքական հետապնդումներ: Մի քանի փորձը ձախողվելուց հետո իշխանությունը կարողացավ գտնել այն դատավորին, որին ստիպեց բանտարկել ընդդիմադիր ակտիվիստին:

Սա ևս մեկ ապացույց է, որ #նիկոլ_մահաբերը սարսափների մեջ է:
🤮1
Տևական ժամանակ է ամեն օրը բացվելիս առաջին գործը, որ մտովի անում եմ՝ սուրճ խմելուն զուգահեռ զանգերի սպասելն է:

Սպասում եմ իմ ընկերների, թիմակիցների զանգերին, որ կասեն՝ նիկոլի իրավապահ մարմինը մտավ մեր տուն խուզարկության, նիկոլը ձերբակալեց մեր ընկերոջը կամ թիմակցին և այդօրինակ ամենատարբեր քաղաքական ճնշումները:

Մենք դրան միշտ պատրաստ ենք, դարձել է մեր պայքարի ամեն օրվա անբաժանելի մասը: Բայց ծիծաղելի են նրանք, ովքեր կարծում են, թե կարող են այդպես մեզ վախեցնել: Մենք կորցնում ենք ամենակարևորը, մեր Հայրենիքն ու Պետությունը: Այս պայմաններում ամենաանկարևորը մեր ազատությունն է ու մեր կյանքը: Այդ ինչո՞վ պիտի մեզ վախեցնեք:

Բարի լույս, սիրելի հայեր... Հանուն մեր Մեծ Հայրենիքի, հանուն մեր պետականության պայքարը շարունակվում է:

Ժամը 08:00-ին հանդիպում ենք Ֆրանսիայի հրապարակում:

Հոգնել չկա... նահանջի տեղ չկա
👍4
Քաղաքացիները շրջափակեցին նախագահական նստավայրի բոլոր մուտքերը: Որևէ մեկը հնարավորություն չունի մտնել նախագահի նստավայր:
Նախագահական նստավայր, Բաղրամյան պողոտա
Երկու լուսանկար, որը լիարժեք արտացոլում է, թե ոստիկանությունն ում է ծառայում:

Առաջին նկարում քաղաքացիներն են, որոնք փակել են նախագահական նստավայրի մուտքը: Այս լուսանկարից տեսանելի է, որ չկան ոստիկաններ:

Երկրորդ լուսանկարում Ազգային ժողովի հատվածն է, որտեղ չկան քաղաքացիներ, բայց կան անթիվ ոստիկաններ:

Բանն այն է, որ ԱԺ շենքում են իշխանության ներկայացուցիչները և հենց նրանց համար է հավաքվել ոստիկանների հարյուրավոր զորք: Մյուս մասում քաղաքացիներն են, հարակից շենքերի բնակիչներն ու սովորական մարդիկ որոնց անվտանգության ապահովումը պետք է լիներ պետությանը ծառայող ոսռիկանության պարտականությունը: