Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman – Telegram
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
9.78K subscribers
1.01K photos
135 videos
6 files
1.14K links
Թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանի ալիքը Հայաստանում և Հայաստանի շուրջ` Մերձավոր Արևելքում ընթացող ամենակարևոր իրադարձությունների մասին՝ թյուրքագետի հայացքով։ Աջակցել ալիքի զարգացմանը՝ 1570027813320300 (Ամերիաբանկ):
Download Telegram
Առավոտից նայում եմ ու չեմ դադարում հիանալ Արցախից սուրբծննդյան պատարագի երեկվա նկարներով։
Նկարների մեջ երևացող հայերը, որոնք շրջափակման մեջ են արդեն մի ամիս, իրականում ամենաազատն են այսօրվա բոլոր հայերից՝ հոգով ազատ են։
Ու իրենց ֆոնին որքան խղճուկ ու ողորմելի տեսք ունեն պադավատներով ու տանսյակ թիկնապահներով շրջող, օսլայած կոստյումներով, ինքնագոհ ժպիտով կապիտուլյանտները, որոնք կապված են մեղքի ու տգիտության շղթաներով։
Սա տեսակի պայքար է։ Մեր Տիրոջից խնդրենք արցախցու տոկունություն մեզ բոլորիս #հավերժականՀայաստան’ի համար այս պայքարում։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Ամենայն հայոց կաթողիկոսի այսօրվա ելույթը շատ խոսուն է։ Ահա մի դրվագ.
«Սիրելի զավակներ Մեր, Աստծո օգնականությունը խնդրելով՝ ամուր մնանք առ Փրկիչ մեր Տերը հավատքի մեջ և աներկմիտ սրտով պահպանենք մեզանում Սուրբ Ծննդյան հուսաբեր տոնի հոգևոր ապրումը։ Զորանանք հայրենիքի սիրով և ամեն կարելի հնարավորությամբ սատարենք Արցախում և Հայաստանի սահմանամերձ շրջաններում դժվարություններ կրող մեր քույրերին ու եղբայրներին։ Գիտակցենք, որ պատասխանատու ենք հայրենիքի ու սերունդների առջև և վտանգի չենթարկենք մեր անկախ պետականությունը։ Մեր բարի գործերը դարձնենք հիմերը մեր վերելքի ու հաղթության և միասնաբար կերտենք մեր հայրենիքի ու ժողովրդի ապահով, լուսավոր գալիքը։…
Հավատում ենք, որ Աստծո ողորմածությամբ մեր ժողովուրդը իրեն պատած խավարի մեջ պիտի լույս ծագեցնի և դիմագրավի իր կյանքում ծառացած լրջագույն մարտահրավերներին»։

Մեր փրկությունը մեր ձեռքերում է։
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Արցախի Մարտունի քաղաքի կենտրոնական հրապարակն է։ Կենտրոնում Մոնթե Մելքոնյանի՝ Ավոյի արձանն է, ով Մարտունու ազատագրողն է։
Պարում են հայ երեխեքը։ Մեր երեխեքը։ Շրջափակման մեջ։
Իսկ հիմա պատկերացրեք, որ մեր անտարբերության պատճառով մեր հայերը կարող են ցեղասպանվել ու զրկվեն իրենց հայրենիքից։
Մեր անտարբերությունը սկսվում է նրանից, որ հանդուրժում ենք այնպիսի իշխանություն, որը համաձայնվել է անտարբերության մատնել մեր եղբայրներին ու քույրերին ու իրենց պաշտպանելու պարտականությունը գցել է ուրիշների վրա։
Շարունակելո՞ւ ենք անտարբեր մնալ։
Ես՝ ոչ։

տեսանյութի աղբյուրը՝ Նարեկ Մկրտչյան

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան |
@varuzhandragoman
Հայաստանում և հայկական աշխարհում հայ պարտվողական մտքի կողմնակիցները, որոնց ներկայացուցիչն են ներկայիս դե-ֆակտո թուրքամետ իշխանությունները, մշտապես, իսկ 2020 թ. կապիտուլիացիայից հետո առավել մեծ ծավալներով ու հետևողականությամբ տարածում են այն կեղծ պնդումը, որ «Թուրքիան հզոր պետություն է և անհաղթելի», հետևաբար, «անհրաժեշտ է զիջել, կատարել նրա բոլոր պայմանները և այդժամ կունենանք հանգիստ կյանք»։
Այս պնդումը ոչ միայն սխալ է այն պատճառով, որ հակասում է քաղաքական ու աշխարհքաղաքական պարզագույն իրողություններին (այն, որ պետությունները զիջելով ոչ թե հաղթում են, այլ աստիճանաբար փոքրանում ու վերանում, անհերքելի է), այլ նաև այն պարզ պատճառով, որ Թուրքիան թեև իսկապես կայացած ու մեծ հնարավորություններ ունեցող պետություն է, բայց ամենևին էլ ամենազոր չէ։ Եվ դրան դիմադրելու, ավելին՝ դրա հանդեպ պարբերաբար հաղթանակներ գրանցելու համար էլ կան հնարավորություններ։ Դիմադրության ցանկացած դրսևորում կամ դրա տեսական հնարավորություն մեր թշնամի Թուրքիայի կողմից արդեն իսկ դիտարկվում է խնդիր, քանի որ գրագետ դիմադրությունը միանգամից կոտրում է վերջինիս ամենազորության պատրանքը։ Վառ վկայությունը 2020-ից հետո Հայաստանում բողոքի նույնիսկ փոքրաթիվ ակցիաների հանդեմ Թուրքիայի ու Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության նյարդային արձագանքը։
Թուրքիան և դրա «դուստր» Ադրբեջանին հաջող դիմադրելու համար անհրաժեշտ են սակայն կամք և քաղաքական գրագիտություն, տարածաշրջանի իրողությունների սթափ իմացություն և հմուտ քաղաքականություն վարելու ունակ կադրեր։ Այս հատկանիշներին տիրապետող մարդիկ կան Հայաստանում և Սփյուռքում, բայց չկան իշխանության մեջ։ Ուրեմն մեզ մնում է միայն մեկ բան. այս «ամենազորության» պատրանքը համազգային ուժերով անհրաժեշտ է կոտրենք և մեր կարող լինելու հնարավորությունը ձևակերպենք նոր՝ ազգային իշխանության մեջ։ Սա հաջողությունների շղթան սկսելու միակ բանալին է։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Forwarded from Elbakyan's diary
Հետաքրքիր է՝ ԱՄՆ-Իսրայել դաշինքը որպես դրական օրինակ բերողները գիտեն, քանի հակաամերիկյան և/կամ պրոռուսական կուսակցություն է գործում Իսրայելում։ Ասեմ՝ ԶՐՈ։ Որովհետև Իսրայելում գիտե՛ն իրական ինքնիշխանության և իրական դաշնակից լինելու ձևը, և արևելյան պարզունակ խորամանկությամբ երբեք չեն փորձում երկու աթոռի վրա նստել՝ մոռանալով, թե ինչ տարածաշրջանում են իրենք և առանց դաշնակից ինչ վիճակում կարող են հայտնվել։

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
— Գնանք, ռուսներից պահանջենք՝ գան, որ մեզ պաշտպանեն։ Ինչի՞ չեն պաշտպանում...

Հայաստանը չի ցանկանում ՀՀ տարածքում ՀԱՊԿ զորավարժություններ։
https://news.1rj.ru/str/rian_ru/190844
👍1
Դե ինչ, պաշտոնական ամենաբարձր մակարդակում սկսվեց Ռուսաստանին` Հայաստանի դաշնակցից թշնամու վերածելու գործընթացը` հայտարարելով վերջինիս «Հայաստանի համար սպառնալիք»:
Դեռ կհասցնեմ նորից խոսել դետալների մասին, բայց շտապեմ ասել, թե որն է լինելու այս գործընթացի վերջաբանը` անկախ այս գործընթացին հավատացող անկեղծ հայերի անկեղծ մղումներից:
Իակ վերջաբանն ունենալու է հետևյալ պարզ հերթականությունը.
1. Բավական կարճ ժամանակահատվածում Հայաստանից դուրս են գալիս ՌԴ զորքերը:
2. Ապա Հայաստանը մնում է լիարժեք մենակ` շրջափակված ոչ միայն բացահայտ թշնամիներով, այլև չունենալով ոչ մի իրական, գետնի վրա օգնություն տվող դաշնակից:
3. Թուրքիան և Ադրբեջանը անվտնագության ապահովման պատրվակով գրեթե անարգել գրավում են Սյունիքի մեծ մասը` Իրանի հետ նախապես փոխզիջումների գնալով (սիրիական տարբերակ):
4. Հայաստանից հայերի արտագաղթի ծավալները մի կողմից, իսկ թյուրքական ներգաղթինը` մյուս, անհնար են դարձնում ներքին դիմադրության կազմակերպումը:
5. Հայաստանը վերածվում է միջազգային տարանցիկ գոտու` սահմանափակված Երևան, Էջմիածին,Սևանի ձախ ափ գծով և թուրք-նատօ-ական հովանու ներքո:
6. Հայկական պետականությունը լավագույն դեպքում պահպանվում է որպես «Երևանի հանրապետություն»:

Համարյա «Սինգապուր»: Նկատի ունեմ մի քաղաքի չափ տարածք ու առանց հայերի: Վատ չի, չէ՞:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան |@varuzhandragoman
Forwarded from Elbakyan's diary
Կապիտուլյանտականությունը 3 գաղափարական հենասյուն ունի, 3-ն էլ փուչ են, ուստի՝ իրենց առաջնորդությամբ Հայաստանը ևս «փչվել» ու վերջանալու է որպես պետություն։ Դրանք են՝
1) միջազգային իրավակարգի և միջազգային իրավունք ասվածի հանդեպ կույր հավատ,
2) հավերժական խաղաղության միֆ, որ ինչ-որ պահից հնարավոր է հասնել տոտալ կոնֆլիկտազրկության,
3) կեղծիք, թե իբր հայ-թյուրքական հակամարտությունը սահմանափակված է միայն Արցախի տարածքով և հետևանք է մեր իրավապահանջության, ոչ թե թուրքերի՝ մշտական ցեղասպան լինելու։

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՆՈՐ ՀՈՍՔԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Ուրախ ենք հայտարարել «Հայկական համալսարանի» 2022-2023 թթ. ուս.տարվա նոր հոսքի ընդունելությունը:

«Հայկական համալսարանը» հայկական միջգիտակարգային բացառիկ դասընթաց է, որտեղ համադրված են մի քանի հիմնական գիտակարգեր՝ քաղաքագիտությունից մինչև տնտեսագիտություն ու սոցիոլոգիա, միջազգային հարաբերություններից մինչև արևելագիտություն և փիլիսոփայություն, որոնց միջոցով դիտարկվում են Հայաստանի ու տարածաշրջանի գլխավոր գործընթացները, սովորում անել դրանց մասին կանխատեսումներ և մշակել արդյունավետ քաղաքականություն։

Դասընթացը ներառում է նաև սեմինարներ, գիտակիրառական աշխատանքներ, արտագնա դասախոսություններ և գիտարշավներ։

«Հայկական համալսարանում» կրթությունը ԱՆՎՃԱՐ է։

«Հայկական համալսարանի» այլ մանրամասներին ծանոթանալու համար այցելե՛ք armenianuniversity.com կայք։
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՆՈՐ ՀՈՍՔԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Ուրախ ենք հայտարարել «Հայկական համալսարանի» 2022-2023 թթ. ուս.տարվա նոր հոսքի ընդունելությունը:

«Հայկական համալսարանը» հայկական միջգիտակարգային բացառիկ դասընթաց է, որտեղ համադրված են մի քանի հիմնական գիտակարգեր՝ քաղաքագիտությունից մինչև տնտեսագիտություն ու սոցիոլոգիա, միջազգային հարաբերություններից մինչև արևելագիտություն և փիլիսոփայություն, որոնց միջոցով դիտարկվում են Հայաստանի ու տարածաշրջանի գլխավոր գործընթացները, սովորում անել դրանց մասին կանխատեսումներ և մշակել արդյունավետ քաղաքականություն։

Դասընթացը ներառում է նաև սեմինարներ, գիտակիրառական աշխատանքներ, արտագնա դասախոսություններ և գիտարշավներ։

«Հայկական համալսարանում» կրթությունը ԱՆՎՃԱՐ է։

«Հայկական համալսարանի» այլ մանրամասներին ծանոթանալու համար այցելե՛ք armenianuniversity.com կայք։
Դեռևս 1975 թ. ամերիկացի հեղինակավոր քաղաքագետ, սոցիոլոգ Չարլզ Տիլլին իր «Արևմտյան Եվրոպայում ազգային պետությունների կայացումը» (The Formation of National States in Western Europe, Tilly 1975) աշխատանքում, ցույց տալով պատերազմի գործոնի նշանակությունը պետությունների զարգացման գործում, հետևյալ կերպ էր այն բանաձևել. «Պատերազմը կերտում է պետություն և պետությունը անում է պատերազմ» (“War made the state and the state made war”) ։
Թևավոր դարձած ու անվիճարկելի այս բանաձևը ավելի պարզ կարելի է մեկնաբանել այսպես. ռազմական բախումները, կոնֆլիկտները, պատերազմները պետականաշինության կարևորագույն խթանիչներն են։ Քանի որ պատերազմ վարելու համար պետք է ստեղծել կանոնավոր բանակ, աշխատող հարկային համակարգ, պետք է հոգ տանել ժողովրդագրական խնդիրների մասին, որակյալ ու առաջանցիկ կրթության մասին (քանի որ ուժեղ բանակը պահանջում է կիրթ ու գրագետ զինծառայողներ), բժշկության մասին և այլն։ Եթե այս ամենը չես անում, այսինքն՝ լավ չես կառավարում երկիրը, ապա օրինաչափորեն պարտվում ես, որի արդյունքում կամ կորցնում ես ռեսուրսներ կամ ընդհանրապես քեզ նվաճում են այլոք։
Իսկ եթե պարզապես հրաժարվում ես պատերազմելու կարող պետություն ունենալուց, փաստացի հրաժարվում ես հենց պետություն ունենալու գաղափարից։
ՀՀ դե-ֆակտո իշխանությունը անում է ամեն ինչ, որպեսզի մեր պետությունը ունակ չլինի անհրաժեշտության դեպքում պատերազմ վարելու, որովհետև դա պահանջում է այլ տիպի՝ գրագետ ու կարող մարդկանց իշխանության ղեկին, որպիսին որ իրենք չեն հանդիսանում։ Հետևաբար, պետք չի պատրաստվել պատերազմի։ Բայց դրանից պետությունը չի շահում, ընդհակառակը թուլանում է, իսկ թշնամու գործը՝ հեշտանում։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Լրահոսն եմ նայում՝ բավական շատ նյութ կա ՀՅԴ թեմայով։ Մի կողմից լուրեր ու մեկնաբանություններ բռնապետական այս ռեժիմի կողմից Դաշնակցության դեմ սկսած հալածանքների նոր ալիքի մասին, մյուս կողմից՝ Արցախն այս վիճակից դուրս բերելուն ուղղված գործողություններ, որոնք կազմակերպվել են ՀՅԴ կողմից միջազգային հարթակներում։

Մտածում եմ՝ ամեն ինչ օրինաչափ է։ Պարզ է, որ եթե Դաշնակցությունը Ֆրանսիայում հանուն Արցախի ցույց և ֆրանսիական քաղաքական էլիտաների համախմբում է կազմակերպում, Նիկոլի իշխանությունն էլ այստեղ պետք է հալածի դաշնակցականներին։ Եթե ՀՅԴ-ն ՍոցԻնտերնում Բերձորի միջանցքը բացելու պահանջով հակաադրբեջանական հայտարարություն է անց կացնում, ապա Նիկոլն էլ այստեղ պետք է դաշնակացականներ ձերբակալի։

Ի՞նչն է սխալ։ Ամեն մեկն իր դերում ու առաքելության շրջանակներում է մնում։
Եվս մեկ անգամ պարզի մասին։
2022 թ. հոկտեմբերին Պրահայում կապիտուլյանտ փաշինյանը վերջնականապես ու պաշտոնապես համաձայնել է ճանաչել Արցախը Ադրբեջանի մաս՝ առանց դրա անջատման հնարավորության։
Դրանից հետո որևէ միջնորդ կողմ, այդ թվում Ռուսաստանը կամ Իրանը, այլևս չի կարող բարձրացնել Արցախի՝ Ադրբեջանի կազմից դուրս լինելու հարցը։ Որովհետև ՀՀ դե-ֆակտո ղեկավարը, որպես հայկական կողմի պաշտոնական ներկայացուցիչ, ասել է, որ «մենք»՝ այսինքն հայերս, կողմ ենք, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում։ Սա փաստ է։ Փաստ, ոչ թե կարծիք։
Վերջ։
Ու հիմա գնում է մի կողմից էդ հանձումը լիարժեք իրականացնելու տեխնիկական կողմի քննարկումը (իրավունքներ, ֆլան-ֆստան), իսկ մյուս կողմից՝ Հայաստանում հնարավոր ընդվզումը չեզոքացնելու կամ կանխելու գործողությունները (ԶԼՄ-ների օրենքի խստացում, նոր այլ բռնապետական օրենքներ, ՀՅԴ վրա հարձակումներ, ազգային պատգամավորներին մանդատից զրկել և այլն)։
Սա է ողջ պատկերը։
Ասեմ ավելին, հաջորդ քայլով ճիշտ նույնը՝ ավելի արագ լինելու է Սյունիքի հետ։
Միակ լուծումը դե-ֆակտո թուրքամետ իշխանության հեռացումն է՝ առանց «բայց»-երի։

հ.գ. Ուղիղ ու հստակ մեղադրելու փոխարեն եթե Արցախի իշխանությունները շարունակեն լղոզված մեղադրել կապիտուլյանտին, ապա մի քանի ամսից կլինեն կամ Բաքվի բանտում կամ Երևանում տնազուրկ նախկին պաշտոնյա։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Պատկերացնում եք, ուղիղ 31 օր՝ 1 ամիս Արցախը շրջափակման մեջ է։ Այսօր տեղի է ունենում հեռուստակամուրջ Արցախի հետ։ Ու Հայաստանի՝ մեր գումարներով աշխատող հանրային հեռուստաընկերությունը դա չի հեռարձակում։

https://news.1rj.ru/str/hayaliq/461
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Մեզանում Ֆրանսիայով հիացմունքի հերթական ալիքն է հասունանում, որը, բնականաբար, խիստ կազմակերպված է և անհրաժեշտ քաղաքական ուղերձներներ է պարունակում։ Հայաստանի համար փաստացի երբեք ոչ մի իրական քայլ չարած (իրական քայլ, այլ ոչ թե ոչինչ չասող հայտարարություն, մտահոգություն…
Վերջերս գրել էի Ֆրանսիայի՝ Ադրբեջանին զինելու մասին։ Հիմա խոսենք ԱՄՆ՝ տարածաշրջանում ունեցած դերից։
Մեր տարածաշրջանում՝ Մեծ Մերձավոր Արևելքում և մասնավորապես դրա մաս հանդիսացող Հարավային Կովկասում ԱՄՆ և Բրիտանիայի գլխավոր դաշնակիցը Թուրքիան է: Սա փաստ է: Չկա երկրորդ պետությունը, որը չնայած բոլոր առկա տարաձայնություններին, նույնքան մեծ աջակցություն է ստանում ամերիկյան ու բրիտանական կողմերից, որքան Թուրքիայի Հանրապետությունը: Տարածաշրջանում միակ երկիրը, որը արևմտյան գլխավոր ռազմաքաղաքական կառույցի` ՆԱՏՕ լիարժեք անդամ է, Թուրքիան է:
Հետևաբար Թուրքիայի` տարածաշրջանային քաղաքականությունը հիմնական գծերով համընկնում է արևմտյան նշված պետությունների աշխարհքաղաքական շահերի հետ, ինչի պատճառով վերջիններս պատրաստ են աչք փակել Թուրքիայի ու Ադրբեջանի` ավելի լոկալ նշանակության գործողությունների, օրինակ` հայերի հերթական կոտորածի կամ Հայաստանի տարածքի գրավման փաստի վրա: Որովհետև ավելի էական է, որ այստեղ չլինեն Ռուսաստանն ու Իրանը, նույնիսկ եթե դրա գինը Հայաստանի չլինելն է: Որովհետև Հայաստանը աշխարհքաղաքական կարևորություն ունի այքանով, որքանով որ հակադրվում է Թուրքիայի (կարդա՛ Արևմուտքի) շահերին և այդ հարցում ունի շահակիցներին՝ ի դեմս Իրանի և Ռուսաստանի։ Այն պահից, երբ Հայաստանը այլևս լինի առանց իրանական ու ռուսական ներկայության, կլինի թուրքական, իսկ դրանից հետո Վաշինգտոնի ու Լոնդոնի համար միևնույն է, թե Թուրքիայի հովանու ներքո գտնվող Հայաստանում կամ օրինակ դրա մի մաս Սյունիքում/Արցախում/Տավուշում կապրեն հայեր, թե ոչ։ Իսկ Թուրքիայի համար միևնույն չէ. կարևոր է, որ հայեր չապրեն (այդ մասին փաստացի հայտարարում են «Արևմտյան Ադրբեջան»-ի թեման մեջտեղ բերելով)։

Իմիջիայլոց, հենց ամերիկյան ռազմական օժանդակության IMET ծրագրի օգնությամբ է կրթվել ու կայացել Թուրքիայի ծավալապաշտական ներկայիս քաղաքականության իրականացնողներից մեկը` պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:
IMET (International Military Education and Training)-ը անվտանգության ամերիկյան ծրագիր է, որի շրջանակներում օտարերկրյա ռազմական գործիչները ստանում են պրոֆեսիոնալ զինվորական կրթություն, իսկ ԱՄՆ-ն դրա շնորհիվ իր ազդեցությունն է տարածում տարբեր երկրների ռազմական էլիտաների վրա:
Թուրքիան այս ծրագրի շրջանակներում ամենաշատ օգնություն ստացած երկիրն է: Այսպես, 2000-2021 թթ. տվյալներով Թուրքիան ԱՄՆ-ից ստացել է 61 միլիոն 642 հազար դոլար աջակցություն: Պատկերավոր ասած, ամերիկյան կրթությամբ թուրք զինվորականներն են ապահովում Հայաստանի աննկատ գրավումը, թեև հանրային տրամադրությունները այլ տեսքն ունեն։
Ինչպես ասում է հին ավետարանական խոսքը՝ դատե՛ք ծառն իր պտուղներով, այլ ոչ թե տարբեր գրչակների հիմարագույն պոպուլիզմով։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Forwarded from Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան (Nairi Hokhikyan)
Երբ Հայաստանի իշխանությունները հայտարարում են, թե միջանցք կամ արտապետական կարգավիճակ չեն տալու Ադրբեջանին ու Թուրքիային, բայց կարող են ճանապարհների կառավարումը հանձնել երրորդ երկրի, դա նույն է, թե ասեն՝ Ադրբեջանը մեզ թշնամի չի, բայց ոսոխ է և ուզում է ոչնչացնել Հայաստանը։

Սիրելի հայրենակիցներ, եկեք հիմար չլինենք ու ամեն ինչ հասկանանք այնպես, ինչպես կա։

Միջանցքը այն է, երբ քո երկրի տարածքում որևէ հատված կառավարվում է այլ պետության կողմից և քո զինված ուժերը որևէ իրավասություն չունեն։ Դա կարող ես միջանցք անվանել, կարող ես նաև անվանել երկրի հակառակ կողմը։ Իմաստը և նշանակությունը չի փոխվում։

Նիկոլ Փաշինյանի հետևորդներ, ձեր սիրելի առաջնորդը առաջին հերթին ձեզ է էշի տեղ դնում, քանի որ միայն դուք եք հավատում նրան։ Ոչ Հայաստանում, ոչ աշխարհի որևէ այլ երկրում որևէ խելացի մարդ Նիկոլին այլևս լուրջ չի վերաբերվում։
Եթե ուզում եք հասկանալ, թե ինչու հնարավոր չէ «հանգիստ ապրել» Թուրքիայի ու Ադրբեջանի հետ՝ զիջելով, կարդացե՛ք կովկասագետ Կարեն Իգիթյանի այս հակիրճ, բայց խորունկ հոդվածը՝ https://hayaliq.com/turkazconflict/ ։
Եթե հարցեր մնան, ապա կարող եք կարդալ այս բավական ծավալուն, բայց հանրամատչելի հետազոտությունը նույն թեմայի շուրջ՝ https://research.armenianproject.com/ ։
Իսկ եթե ուզում եք ինքնուրույն կարողանալ վերլուծել ու հասկանալ այս ու այլ հիմնախնդիրներ, ապա կարող եք դիմել Հայկական համալսարանի անվճար ու բացառիկ դասընթացին՝ անցնելով armenianuniversity.com հասցեով։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman