Դեռևս 1975 թ. ամերիկացի հեղինակավոր քաղաքագետ, սոցիոլոգ Չարլզ Տիլլին իր «Արևմտյան Եվրոպայում ազգային պետությունների կայացումը» (The Formation of National States in Western Europe, Tilly 1975) աշխատանքում, ցույց տալով պատերազմի գործոնի նշանակությունը պետությունների զարգացման գործում, հետևյալ կերպ էր այն բանաձևել. «Պատերազմը կերտում է պետություն և պետությունը անում է պատերազմ» (“War made the state and the state made war”) ։
Թևավոր դարձած ու անվիճարկելի այս բանաձևը ավելի պարզ կարելի է մեկնաբանել այսպես. ռազմական բախումները, կոնֆլիկտները, պատերազմները պետականաշինության կարևորագույն խթանիչներն են։ Քանի որ պատերազմ վարելու համար պետք է ստեղծել կանոնավոր բանակ, աշխատող հարկային համակարգ, պետք է հոգ տանել ժողովրդագրական խնդիրների մասին, որակյալ ու առաջանցիկ կրթության մասին (քանի որ ուժեղ բանակը պահանջում է կիրթ ու գրագետ զինծառայողներ), բժշկության մասին և այլն։ Եթե այս ամենը չես անում, այսինքն՝ լավ չես կառավարում երկիրը, ապա օրինաչափորեն պարտվում ես, որի արդյունքում կամ կորցնում ես ռեսուրսներ կամ ընդհանրապես քեզ նվաճում են այլոք։
Իսկ եթե պարզապես հրաժարվում ես պատերազմելու կարող պետություն ունենալուց, փաստացի հրաժարվում ես հենց պետություն ունենալու գաղափարից։
ՀՀ դե-ֆակտո իշխանությունը անում է ամեն ինչ, որպեսզի մեր պետությունը ունակ չլինի անհրաժեշտության դեպքում պատերազմ վարելու, որովհետև դա պահանջում է այլ տիպի՝ գրագետ ու կարող մարդկանց իշխանության ղեկին, որպիսին որ իրենք չեն հանդիսանում։ Հետևաբար, պետք չի պատրաստվել պատերազմի։ Բայց դրանից պետությունը չի շահում, ընդհակառակը թուլանում է, իսկ թշնամու գործը՝ հեշտանում։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Forwarded from Հրանտ Մելիք-Շահնազարյան
Լրահոսն եմ նայում՝ բավական շատ նյութ կա ՀՅԴ թեմայով։ Մի կողմից լուրեր ու մեկնաբանություններ բռնապետական այս ռեժիմի կողմից Դաշնակցության դեմ սկսած հալածանքների նոր ալիքի մասին, մյուս կողմից՝ Արցախն այս վիճակից դուրս բերելուն ուղղված գործողություններ, որոնք կազմակերպվել են ՀՅԴ կողմից միջազգային հարթակներում։
Մտածում եմ՝ ամեն ինչ օրինաչափ է։ Պարզ է, որ եթե Դաշնակցությունը Ֆրանսիայում հանուն Արցախի ցույց և ֆրանսիական քաղաքական էլիտաների համախմբում է կազմակերպում, Նիկոլի իշխանությունն էլ այստեղ պետք է հալածի դաշնակցականներին։ Եթե ՀՅԴ-ն ՍոցԻնտերնում Բերձորի միջանցքը բացելու պահանջով հակաադրբեջանական հայտարարություն է անց կացնում, ապա Նիկոլն էլ այստեղ պետք է դաշնակացականներ ձերբակալի։
Ի՞նչն է սխալ։ Ամեն մեկն իր դերում ու առաքելության շրջանակներում է մնում։

Եվս մեկ անգամ պարզի մասին։
2022 թ. հոկտեմբերին Պրահայում կապիտուլյանտ փաշինյանը վերջնականապես ու պաշտոնապես համաձայնել է ճանաչել Արցախը Ադրբեջանի մաս՝ առանց դրա անջատման հնարավորության։
Դրանից հետո որևէ միջնորդ կողմ, այդ թվում Ռուսաստանը կամ Իրանը, այլևս չի կարող բարձրացնել Արցախի՝ Ադրբեջանի կազմից դուրս լինելու հարցը։ Որովհետև ՀՀ դե-ֆակտո ղեկավարը, որպես հայկական կողմի պաշտոնական ներկայացուցիչ, ասել է, որ «մենք»՝ այսինքն հայերս, կողմ ենք, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում։ Սա փաստ է։ Փաստ, ոչ թե կարծիք։
Վերջ։
Ու հիմա գնում է մի կողմից էդ հանձումը լիարժեք իրականացնելու տեխնիկական կողմի քննարկումը (իրավունքներ, ֆլան-ֆստան), իսկ մյուս կողմից՝ Հայաստանում հնարավոր ընդվզումը չեզոքացնելու կամ կանխելու գործողությունները (ԶԼՄ-ների օրենքի խստացում, նոր այլ բռնապետական օրենքներ, ՀՅԴ վրա հարձակումներ, ազգային պատգամավորներին մանդատից զրկել և այլն)։
Սա է ողջ պատկերը։
Ասեմ ավելին, հաջորդ քայլով ճիշտ նույնը՝ ավելի արագ լինելու է Սյունիքի հետ։
Միակ լուծումը դե-ֆակտո թուրքամետ իշխանության հեռացումն է՝ առանց «բայց»-երի։
հ.գ. Ուղիղ ու հստակ մեղադրելու փոխարեն եթե Արցախի իշխանությունները շարունակեն լղոզված մեղադրել կապիտուլյանտին, ապա մի քանի ամսից կլինեն կամ Բաքվի բանտում կամ Երևանում տնազուրկ նախկին պաշտոնյա։

Պատկերացնում եք, ուղիղ 31 օր՝ 1 ամիս Արցախը շրջափակման մեջ է։ Այսօր տեղի է ունենում հեռուստակամուրջ Արցախի հետ։ Ու Հայաստանի՝ մեր գումարներով աշխատող հանրային հեռուստաընկերությունը դա չի հեռարձակում։
https://news.1rj.ru/str/hayaliq/461
https://news.1rj.ru/str/hayaliq/461
Telegram
Հայկական ալիք
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Մեզանում Ֆրանսիայով հիացմունքի հերթական ալիքն է հասունանում, որը, բնականաբար, խիստ կազմակերպված է և անհրաժեշտ քաղաքական ուղերձներներ է պարունակում։ Հայաստանի համար փաստացի երբեք ոչ մի իրական քայլ չարած (իրական քայլ, այլ ոչ թե ոչինչ չասող հայտարարություն, մտահոգություն…
Վերջերս գրել էի Ֆրանսիայի՝ Ադրբեջանին զինելու մասին։ Հիմա խոսենք ԱՄՆ՝ տարածաշրջանում ունեցած դերից։
Մեր տարածաշրջանում՝ Մեծ Մերձավոր Արևելքում և մասնավորապես դրա մաս հանդիսացող Հարավային Կովկասում ԱՄՆ և Բրիտանիայի գլխավոր դաշնակիցը Թուրքիան է: Սա փաստ է: Չկա երկրորդ պետությունը, որը չնայած բոլոր առկա տարաձայնություններին, նույնքան մեծ աջակցություն է ստանում ամերիկյան ու բրիտանական կողմերից, որքան Թուրքիայի Հանրապետությունը: Տարածաշրջանում միակ երկիրը, որը արևմտյան գլխավոր ռազմաքաղաքական կառույցի` ՆԱՏՕ լիարժեք անդամ է, Թուրքիան է:
Հետևաբար Թուրքիայի` տարածաշրջանային քաղաքականությունը հիմնական գծերով համընկնում է արևմտյան նշված պետությունների աշխարհքաղաքական շահերի հետ, ինչի պատճառով վերջիններս պատրաստ են աչք փակել Թուրքիայի ու Ադրբեջանի` ավելի լոկալ նշանակության գործողությունների, օրինակ` հայերի հերթական կոտորածի կամ Հայաստանի տարածքի գրավման փաստի վրա: Որովհետև ավելի էական է, որ այստեղ չլինեն Ռուսաստանն ու Իրանը, նույնիսկ եթե դրա գինը Հայաստանի չլինելն է: Որովհետև Հայաստանը աշխարհքաղաքական կարևորություն ունի այքանով, որքանով որ հակադրվում է Թուրքիայի (կարդա՛ Արևմուտքի) շահերին և այդ հարցում ունի շահակիցներին՝ ի դեմս Իրանի և Ռուսաստանի։ Այն պահից, երբ Հայաստանը այլևս լինի առանց իրանական ու ռուսական ներկայության, կլինի թուրքական, իսկ դրանից հետո Վաշինգտոնի ու Լոնդոնի համար միևնույն է, թե Թուրքիայի հովանու ներքո գտնվող Հայաստանում կամ օրինակ դրա մի մաս Սյունիքում/Արցախում/Տավուշում կապրեն հայեր, թե ոչ։ Իսկ Թուրքիայի համար միևնույն չէ. կարևոր է, որ հայեր չապրեն (այդ մասին փաստացի հայտարարում են «Արևմտյան Ադրբեջան»-ի թեման մեջտեղ բերելով)։
Իմիջիայլոց, հենց ամերիկյան ռազմական օժանդակության IMET ծրագրի օգնությամբ է կրթվել ու կայացել Թուրքիայի ծավալապաշտական ներկայիս քաղաքականության իրականացնողներից մեկը` պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:
IMET (International Military Education and Training)-ը անվտանգության ամերիկյան ծրագիր է, որի շրջանակներում օտարերկրյա ռազմական գործիչները ստանում են պրոֆեսիոնալ զինվորական կրթություն, իսկ ԱՄՆ-ն դրա շնորհիվ իր ազդեցությունն է տարածում տարբեր երկրների ռազմական էլիտաների վրա:
Թուրքիան այս ծրագրի շրջանակներում ամենաշատ օգնություն ստացած երկիրն է: Այսպես, 2000-2021 թթ. տվյալներով Թուրքիան ԱՄՆ-ից ստացել է 61 միլիոն 642 հազար դոլար աջակցություն: Պատկերավոր ասած, ամերիկյան կրթությամբ թուրք զինվորականներն են ապահովում Հայաստանի աննկատ գրավումը, թեև հանրային տրամադրությունները այլ տեսքն ունեն։
Ինչպես ասում է հին ավետարանական խոսքը՝ դատե՛ք ծառն իր պտուղներով, այլ ոչ թե տարբեր գրչակների հիմարագույն պոպուլիզմով։

Forwarded from Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան (Nairi Hokhikyan)
Երբ Հայաստանի իշխանությունները հայտարարում են, թե միջանցք կամ արտապետական կարգավիճակ չեն տալու Ադրբեջանին ու Թուրքիային, բայց կարող են ճանապարհների կառավարումը հանձնել երրորդ երկրի, դա նույն է, թե ասեն՝ Ադրբեջանը մեզ թշնամի չի, բայց ոսոխ է և ուզում է ոչնչացնել Հայաստանը։
Սիրելի հայրենակիցներ, եկեք հիմար չլինենք ու ամեն ինչ հասկանանք այնպես, ինչպես կա։
Միջանցքը այն է, երբ քո երկրի տարածքում որևէ հատված կառավարվում է այլ պետության կողմից և քո զինված ուժերը որևէ իրավասություն չունեն։ Դա կարող ես միջանցք անվանել, կարող ես նաև անվանել երկրի հակառակ կողմը։ Իմաստը և նշանակությունը չի փոխվում։
Նիկոլ Փաշինյանի հետևորդներ, ձեր սիրելի առաջնորդը առաջին հերթին ձեզ է էշի տեղ դնում, քանի որ միայն դուք եք հավատում նրան։ Ոչ Հայաստանում, ոչ աշխարհի որևէ այլ երկրում որևէ խելացի մարդ Նիկոլին այլևս լուրջ չի վերաբերվում։

Եթե ուզում եք հասկանալ, թե ինչու հնարավոր չէ «հանգիստ ապրել» Թուրքիայի ու Ադրբեջանի հետ՝ զիջելով, կարդացե՛ք կովկասագետ Կարեն Իգիթյանի այս հակիրճ, բայց խորունկ հոդվածը՝ https://hayaliq.com/turkazconflict/ ։
Եթե հարցեր մնան, ապա կարող եք կարդալ այս բավական ծավալուն, բայց հանրամատչելի հետազոտությունը նույն թեմայի շուրջ՝ https://research.armenianproject.com/ ։
Իսկ եթե ուզում եք ինքնուրույն կարողանալ վերլուծել ու հասկանալ այս ու այլ հիմնախնդիրներ, ապա կարող եք դիմել Հայկական համալսարանի անվճար ու բացառիկ դասընթացին՝ անցնելով armenianuniversity.com հասցեով։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Եթե հարցեր մնան, ապա կարող եք կարդալ այս բավական ծավալուն, բայց հանրամատչելի հետազոտությունը նույն թեմայի շուրջ՝ https://research.armenianproject.com/ ։
Իսկ եթե ուզում եք ինքնուրույն կարողանալ վերլուծել ու հասկանալ այս ու այլ հիմնախնդիրներ, ապա կարող եք դիմել Հայկական համալսարանի անվճար ու բացառիկ դասընթացին՝ անցնելով armenianuniversity.com հասցեով։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Հայկական ալիք։
Պայմանավորվել Թուրքիայի և Ադրբեջանի հետ չի ստացվի - Հայկական ալիք։
Ի՞նչ են ուզում մեր թշնամիները
Forwarded from Հայկական ալիք
◼️Այս օրերին է լրանում ադրբեջանցի ազգայնականների` հայ խաղաղ բնակչության դեմ հերթական ոճրի` 1990 թ.-ի Բաքվի ջարդերի 33-ամյակը:
🔺Ջարդերը և ջարդերի փորձերը թաթար-ադրբեջանցիներն իրականացրել են դեռևս 1905 թ. Անդրկովկասի ողջ տարածքում` Երևանից մինչև Արցախ և Բաքու, Թիֆլիսի նահանգից մինչև Նախիջևան:
🔺Ջարդարարները հավաքվել էին մեծ ցույցի քաղաքի կենտրոնում: Ցույցի հիմնական կարգախոսներն էին` «Մա՛հ հայերին» և «Փա՛ռք Սումգայիթի հերոսներին»:
🔺Ջարդերին զոհ գնացին մոտ 300 հայեր, սակայն հստակ թիվը մինչ օրս հայտնի չէ, քանի որ Ադրբեջանի իշխանություները ամեն կերպ փորձել են թաքցնել սպանվածների թիվը:
🔺Ի՞նչ վտանգի առջև է կանգնած հայ ժողովուրդը 33 տարի անց` այս անգամ իր սեփական հողում: Մանրամասներն ընթերցե՛ք հղումով:
https://hayaliq.com/bakupogroms/
Հայկական ալիք | @hayaliq

Այն, որ առաջիկա ամիսների ընթացքում կապիտուլյանտն ու իր խմբավորումը պատրասում են վերջնական փակել Արցախի՝ հայկական էջը, վկայում է նաև այն, որ պաշտոնական տեքստերում վերջին երկու ամիսներին հայտնվել է նոր եզր «ԼՂ հարցի հանգուցալուծում»՝ նախկինում օգտագործվող «լուծում» բառի փոխարեն։
Դետալ, որ ամեն ինչ մատնում է։
Դետալ, որ ամեն ինչ մատնում է։
ԱՄՆ շահերը Ադրբեջանում կամ մի լեզվական կրթաթոշակի հետքերով
Ինչպես ցանկացած լուրջ պետություն, Ամերիկայի Միացյալ Նահանգները հետևողական է, որպեսզի իր ազգային-պետական շահերի պաշտպանությունն իրականացնեն լավագույնս պատրաստված ու կարողունակ մարդկային կադրերը, իսկ վերջիններիս պրոֆեսիոնալ պատրաստության գործը ոչ թե թողնում է կամավորների կամ սիրողական խմբերի ուսերին, այլ հենց պետական մեխանիզմների ու ծրագրերի միջոցով զբաղվում է այդ հիմնարար ինստիտուցիոնալ աշխատանքով։
Վերցնենք, օրինակ, մեզանում տարածված «թշնամու լեզուն պետք է իմանալ» հայտնի, բայց միաժամանակ թյուրըմբռնված ասացվածքի հիմքում ընկած խնդիրը՝ իմանալ հետաքրքրություն ներկայացնող ազգի կամ պետության «լեզուն»՝ այսինքն լեզուն, մշակույթը, քաղաքականությունը և այլն, որը առկա է նաև ԱՄՆ-ում։
ԱՄՆ պետքարտուղարությունը ունի հատուկ ծրագիր՝ Critical Language Scholarship-ը (Կենսական լեզուների կրթաթոշակ), որը ԱՄՆ բուհերի ուսանողներին հատուկ արագացված դասընթացների միջոցով հմտացնում է այն օտար լեզուների ու դրանք կրող ժողովուրդների մշակույթի մասին գիտելիքներով, որոնք կենսական են ԱՄՆ ազգային անվտանգության և տնտեսական բարօրության համար։ Այդ լեզուները 14-ն են. լեզուներ, որոնք խիստ կարևոր են, հետևաբար դրանք կրող մարդիկ և պետությունները ԱՄՆ կենսական շահերին են առնչվում։ Այս լեզուների մեջ բնականաբար ներառված են ռուսերենը, չինարենը, հնդկերենը, ճապոներենը, պարսկերենը։ Աշխարհի մի քանի հազար լեզուներից ԱՄՆ շահերի համար 14 կարևորագույն լեզուների շարքում են նաև թուրքերենը և ադրբեջաներենը։ Պատճառը պարզ է՝ Թուրքիան ԱՄՆ գլխավոր դաշնակիցն է Մերձավոր Արևելքում և տարածաշրջանի կարևորագույն պետություններից մեկը։ Դե իսկ ադրբեջաներենը կարևոր է երկու պատճառով։ Նախ ԱՄՆ և արևմուտքի համար Ադրբեջանը առանցքային կարևորություն ունի որպես էներգակիրների՝ Ռուսաստանին այլընտրանքային աղբյուր և տարանցիկ ուղի, ուստի Ադրբեջանի կայունությունը և հզորացումը բխում է ԱՄՆ շահերից։ Երկրորդ պատճառը պայմանավորված է այն հանգամանքով, որ ադրբեջաներենը խոսվում է նաև Իրանի հյուսիս-արևմուտքում։ Իրանի հանդեպ Բաքվի ու Անկարայի ծավալապաշտական քաղաքականությունը, որի առաջնային թիրախը Հայաստանի անմիջական հարևանությամբ գտնվող Իրանի Ատրպատական (Ադրբեջան) շրջանն է, անթաքույց աջակցություն է ստանում ԱՄՆ, Իսրայելի, Մեծ Բրիտանիայի և մի քանի այլ տերությունների կողմից՝ որպես Իրանին թուլացնող գործոն։
Այս պատճառները միանգամայն տրամաբանական են դարձնում ադրբեջաներենին ու ադրբեջանական քաղաքական մշակույթին տիրապետող պրոֆեսիոնալ կադրերի պատրաստման անհրաժեշտությունը, որով և զբաղվում է ամերիկյան պետությունը։
Տեղին է հիշեցնել նաև, որ ԱՄՆ երբեք չի օգնելու Հայաստանին Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ պայքարում, որովհետև հայ-թյուրքական հակամարտության մեջ Բաքուն և Անկարան ԱՄՆ շահերի տեսանկյունից կարևորագույն երկրներ են։ Սրանում համոզվելու համար կարող եք ծանոթանալ ԱՄՆ քաղաքական մտածողների գործերին կամ էլ հետևել իրական վարվող քաղաքականությանը, այլ ոչ թե տարբեր ծռվածների քարոզչությանը։

Critical Language Scholarship Program
Homepage
Հայկական համացանցը, որը հայաստանյան իրականությունը ձևավորող գլխավոր գործոնն է (հենց ինտերնետում ձևավորված իրականությունն է հետո կիրառվում մեր կյանքում), վերջին օրերին ու շաբաթներին հիշեցնում է 2018 թվականի գարնանից սկսված հիստերիկան. բոլորը խելակորույս պնդուն են, որ կա մեկ մեղավոր աշխարհի բոլոր խնդիրների ու դա իշխանափոխությունից հետո «նախկիններ» պիտակ ստացած քաղաքական գործիչներին (հետագայում «նախկին» պիտի որակվեին բոլոր այլախոհները, որոնք չէին կիսում նիկոլականության դրույթները)։
Ի տարբերություն 2018-ի՝ այսօր կա նոր գլխավոր մեղավոր «Ռուսաստանը»։ Հիմա ամեն ինչում մեղավոր են ռուսները, իսկ ցանկացած այլախոհություն ու շեղում նիկոլականությունից պիտակվում է «ռուսամոլություն»։
Ինչպես 2018-ին, այնպես էլ հիմա մեղավորին «գտնում» ու այդ «պաշտոնում» նշանակում են նույն մարդիկ՝ նրանք, ովքեր այդ քարոզի շնորհիվ 2018-ին ստացան իշխանություն, իսկ հիմա փորձում եմ այն պահել։
Թե՛ ինչ է լինում, երբ մենք խելակորույս հավատում ենք պարզունակ քարոզի, համոզվել ենք 2020-ին։ Թե ինչ կլինի այս քարոզի հետքերով գնալիս, կարելի է նկարագրել աղետ բառով։
Ինչ կարելի է անել. սթափ մտածել, տալ հարցեր իմացող մարդկանց, մասնագետների։ Օրինակ չի կարելի քաղաքականության մասին կարծիք հարցնել չկայացած ռեժիսորից, կամ միջանցքի մասին հիանալ, թե ինչ կասի Հայաստանից գաղթած քֆուրչին, կամ Իրանի մասին կպնդի միջին որակավորման բժիշկ-էնդոկրինոլոգը։ Լսե՛ք մասնագետներին, հետևեք նրանց խոսքի տրամաբանությանը, տեսե՛ք, թե ինչ էին ասում նախկինում, ինչ են ասում հիմա, որքանով են տարբեր ժամանակ հնչեցրած մտքերը դիմացել իրականության հետ առերեսմանը։ Վերջիվերջո, սկսե՛ք մտածել, իսկ որն է այս ամենում մեր շահը։ Եվ ապա ինքներդ ձեզ հարցրեք. իսկ ինչ եմ անում այդ շահը պաշտպանելու համար՝ բացի ուրիշի խաղում դեկորացիա լինելուց։
Բավական է։

👍8
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Հայկական համացանցը, որը հայաստանյան իրականությունը ձևավորող գլխավոր գործոնն է (հենց ինտերնետում ձևավորված իրականությունն է հետո կիրառվում մեր կյանքում), վերջին օրերին ու շաբաթներին հիշեցնում է 2018 թվականի գարնանից սկսված հիստերիկան. բոլորը խելակորույս պնդուն…
Իմիջիայլոց, ուշադրությո՛ւն դարձրեք, թե տեղեկատվական դաշտից ինչպես է աստիճանաբար կորում Արցախի՝ լիարժեք շրջափակման մեջ լինելու փաստը ու այդ ֆոնին ՀՀ դե-ֆակտո իշխանությունների վարած անգործությունը։
Միջազգային հարաբերությունները բացատրող 2-3 հիմնական խոշոր տեսություններից մեկը ռեալիզմն է, որը պնդում է, պետությունները միշտ ձգտելու են հնարավորինս շատ ռեսուրսներ ունենալ և հզորանալ, քանի որ դա ինքնապաշտպանվելու արդյունավետ միջոցն է։ Դժվար է սրա հետ վիճել, այնպե՞ս չէ։
Սակայն 20-րդ դարի երկրորդ կեսից շատերը փորձում են հերքել այս իրողությունը՝ ապավինելով միջազգային կառույցների և/կամ ժողովրդավարության բերած համընդհանուր «հաղթանակին» (հիմնականում նրանք ներկայացնում են լիբերալ դպրոցը)։
Վերջերս ամերիկյան Foreign Policy-ում հրապարակվել էր Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Սթիվեն Ուոլտի սյունակը, որը շատ խոսուն վերնագիր ուներ՝ «Ինչո՞ւ են մարդիկ այդքան ատում ռեալիզմը» ( Why Do People Hate Realism So Much?)։ Ըստ հեղինակի, ռեալիզմն ու դրա կողմնակիցներին ատում են նաև այն պատճառով, որ վերջիններս հաճախ են ճիշտ դուրս գալիս իրավիճակի նկարագրության մեջ։ Թվում է, թե ճիշտ վերլուծելն ու ճիշտ լինելը պետք է հարգանքի արժանանա, այլ ոչ թե քննադատության։ Սակայն, ինչպես հայտնի է, շատ քչերն են սիրում խոստովանել, որ ուրիշը ճիշտ է, իսկ ինքը՝ սխալ։
Հենց սա է պատճառը, որ Հայաստանում այսօր շատերը սթափ վերլուծողներին ու թուրքական իրական վտանգի մասին խոսողներին փորձում են լռեցնել կամ քննադատել, որովհետև չեն ուզում խոստովանել, որ սխալ են։ Առավել ևս չեն ցանկանում ուղղել իրենց սխալները։ Ահա այսպիսի ռեալ իրականություն։

Foreign Policy
Why Do People Hate Realism So Much?
The school of thought doesn’t explain everything—but its proponents foresaw the potential for conflict over Ukraine long before it erupted.
Forwarded from Հայկական համալսարան
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Ինքնիշխան կրթությունը ինքնիշխան պետության հիմքն է»
«Հայկական համալսարանի» մասին պատմող այս փոքրիկ տեսահոլովակում ամփոփված են կարևոր և հետաքրքիր փաստեր վերջինիս գործունեության և դրա շրջանակում գրանցած արդյունքների մասին։
Պատահական չէ, որ «Հայկական նախագծի» ամենակարևոր նախաձեռնություններից մեկը «Հայկական համալսարանն» է, որն ունի կրթական ուղղվածություն. կրթությունը բոլոր երկար միջոցներից ամենակարճ է, որի շնորհիվ կարող ենք հասնել սահմանված նպատակներին։
(Տեսահոլովակի անգլերեն տարբերակի հղումը)
#հավերժականՀայաստան

«Հայկական համալսարանի»՝ հասարակագիտական ուղղվածությամբ միջգիտակարգային դասընթացի շրջանակներում դասավանդվող հիմնական ուղղություններն են.
- միջազգային հարաբերություններ,
- պատմություն և քաղաքագիտություն,
- Արցախյան հիմնահարց և հայագիտություն,
- հետազոտական հմտություններ։
«Հայկական համալսարանի» 2022-2023թթ. ուս.տարվա երկրորդ հոսքի ընդունելությունը կշարունակվի մինչև հունվարի 28-ը։
- միջազգային հարաբերություններ,
- պատմություն և քաղաքագիտություն,
- Արցախյան հիմնահարց և հայագիտություն,
- հետազոտական հմտություններ։
«Հայկական համալսարանի» 2022-2023թթ. ուս.տարվա երկրորդ հոսքի ընդունելությունը կշարունակվի մինչև հունվարի 28-ը։
Forwarded from Հայկական ալիք
🇹🇷Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր հայտարարել է, որ նախագահական ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին։
🔺Ընտրությունների օրը խորհրդանշական է, քանի օր 73 տարի առաջ՝ 1950 թվականի մայիսի 14-ի Թուրքիայի նախագահական ընտրություններում Ադնան Մենդերեսի հաղթանակով վերջ դրվեց Մուսատաֆա Քեմալ Աթաթուրքի Հանրապետական Ժողովրդական կուսակության (CHP) միանձնյա կառավարմանը:
☝️Հատկանշական է, որ վարչապետ Մենդերեսը կախաղան բարձրացվեց 1961թ.-ի ռազմական հեղաշրջումից հետո: Այսպիսով, նա դարձավ աջակողմյան թուրք գործիչների համար սրբազան գործիչ։ Ընտրություններում Էրդողանի հաղթանակի դեպքում կարձանագրվի կրոնական Թուրքիայի հաղթանակը աշխարհիկի նկատմամբ:

Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի անդրադարձը «արդյո՞ք Թուրքիան սպառնում է Հայաստանին» թեմային.
ԹՈՒՐՔԻԱՆ ՍՊԱՌՆԱՑԵԼ ԵՎ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ.
ՔՊ-ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՍԽԱԼՎՈՒՄ Է
«Իսկ Թուրքիան մեզ չի սպառնացել երբեք: Մենք չունենք այդպիսի որևէ փաստ՝ Հայաստանի պետական անկախությունը ճանաչելուց հետո, որ Թուրքիան մեզ որևէ անգամ սպառնացել է, որևէ սպառնալիք մեզ ներկայացրել է: Չի եղել ըտենց բան»,- երեկ հայտարարել է ՔՊ-ական մի պատգամավոր: Այս հայտարարությունը մեկն է այն բազմաթիվ վտանգավոր, Հայաստանի շահերին հակասող, պատմական իրողությունները աղավաղող հայտարարություներից, որոնք հնչում են այս պահին իշխող թիմի տարբեր ներկայացուցիչների կողմից: Այդ անձանց հակադարձելը և Թուրքիայի մասին իրականությունը ներկայացնելը արդեն վաղուց համարում եմ անօգուտ գործ, քանի որ նման հետևողականությամբ հակաՀայաստանյան թեզեր շռայլելը այլևս չիմացություն, անտեղյակություն կամ պատահականություն համարել հնարավոր չէ: Սակայն, որպես թուրքագետ, ինձ պատասխանատու եմ համարում հանրությանը ասել, որ վերոնշյալ միտքը սխալ է և որևէ կապ չունի օբյեկտիվ իրականության հետ:
Եթե մի կողմ թողնենք վերջին տարիներին Թուրքիայի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների բացահայտ և ուղղակի սպառնալիքները Հայաստանին և հայությանը, որոնք չգիտես ինչպես և ինչու չեն լսում ՔՊ-ական որոշ պատգամավորներ, ապա պետք է հստակ պնդել և փաստել, որ Թուրքիան սպառնացել և փորձել է Հայաստանի դեմ պատերազմ սկսել դեռևս 1992 և 1993 թվականներին: Մասնավորապես՝ Թուրքիայի նախագահ Թուրգութ Օզալը 1992 և 1993 թվականներին հայտարարել է. «Թուրքիան պետք է մի փոքր վախեցնի հայերին: Ի՞նչ կարող են անել հայերը եթե կրակոցներ լինեն, ռումբեր պայթեն, շքերթով մտնելո՞ւ են Թուրքիա»: 1992-ին ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ ավագը Թուրքիայի վարչապետ Դեմիրելի հետ հեռախոսազրույցում բառացիորեն ասում է. «Ես Ձեզ կոչ եմ անում զսպվածություն ցուցաբերել և Հայաստանի դեմ ռազմական ինտերվենցիայից զերծ մնալ»:
Հայաստանի հանդեպ Թուրքիայի այս սպառնալիքների մասին ես չեմ ասում, Հանթինգտոնն է ասում, Սեմյուել Հանթինգտոնը: Այսինքն՝ ներկայիս իշխող թիմի որոշակի ներկայացուցիչներ ոչ միայն խեղաթյուրում են Հայաստանի և Արցախի Հանրապետությունների պատմությունը, այլև սխալ են համարում Սեմյուել Հանթինգտոնին, հերքում Ջորջ Բուշին և այդ համապատկերում Թուրքիային ներկայացնում բոլորովին այլ, իրականության հետ կապ չունեցող լույսի ներքո: Ցավոք, ինչպես նկատել էի ամիսներ առաջ, ժիրայրլիպարիտյանական տեսությունը նորանոր «պտուղներ» է տալիս:
Եվ վերջում, պատմության հաճախ կրկնվելու համապատկերում ողբերգականորեն պարտադիր է կարդալ 100 տարի առաջ՝ 1920 թ. Հայաստանի Հանրապետության վրա քեմալական Թուրքիայի հարձակման օրերին «հայ» բոլշևիկների կողմից հայկական բանակի զինվորների և հասարակության շրջանում տարածված թռուցիկը հարձակվող թուրքական բանակի մասին. «...Մենք կոչ ենք անում ձեզ՝ չհավատալ դաշնակների հազարավոր ստերին, որովհետև եկողները ոչ թե թալանչի ավազակներ են, այլ՝ գյուղացիների, զինվորների և բանվորների ընկերներ՝ թուրք աշխատավորներ: Նրանք գալիս են ոչ թե ձեզ կոտորելու, այլ՝ թալանչի դաշնակների ձեռքից ձեզ ազատելու»:
Հ.Գ. այս պահի իշխանություններ, ինքներդ ձեզ խաբում եք խաբեք, բայց հասարակությանը ինչո՞ւ եք խաբում, ինչո՞ւ եք թշնամուն բարեկամ ներկայացնում, իսկ սպառնալիքը՝ բարեբախտություն և շանս:

Երեկ հայ մանուկներին թուրքերի կողմից ահաբեկելը, այսօր գիշեր Վարդենիսի զորամասում առնվազն 15 զինվորի զոհվելը հրդեհի հետևանքով, Արցախի արդեն 40-օրյա շրջափակումը…
Ամեն օրը, բառացիորեն ամեն օրը աղետ է հայերի ու Հայաստանիի համար, քանի կա կապիտուլյանտն ու իր գլխավորած խմբավորումը։ Հիշեք, որ եթե կապիտուլյանտը մնա վարչապետ, Հայաստանի հաջորդ ղեկավարը հայ չի լինելու, որովհետև Հայաստան չի լինելու։
Ու ամենասարսափելին այն չէ, թե ինչ է կատարվում։ Ամենասարսափելին այն է, որ էս իրավիճակից հեշտ ելք կա՝ կապիտուլյանտների համազգային ջանքերով հեռացում, ազգային համաձայնության կառավարություն՝ լավագույն պրոֆեսիոնալներով, դաշնակցային հարաբերությունների կառուցում ու վերակառուցում, Հայաստանի՝ ամրոցի վերածում և հայկական տարածքների վերաազատագրում, որտեղ կթագավորի հայի իրավունքն ու համընդհանուր արդարությունը։ Պարզ բան, որը կարող ենք անել։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Ամեն օրը, բառացիորեն ամեն օրը աղետ է հայերի ու Հայաստանիի համար, քանի կա կապիտուլյանտն ու իր գլխավորած խմբավորումը։ Հիշեք, որ եթե կապիտուլյանտը մնա վարչապետ, Հայաստանի հաջորդ ղեկավարը հայ չի լինելու, որովհետև Հայաստան չի լինելու։
Ու ամենասարսափելին այն չէ, թե ինչ է կատարվում։ Ամենասարսափելին այն է, որ էս իրավիճակից հեշտ ելք կա՝ կապիտուլյանտների համազգային ջանքերով հեռացում, ազգային համաձայնության կառավարություն՝ լավագույն պրոֆեսիոնալներով, դաշնակցային հարաբերությունների կառուցում ու վերակառուցում, Հայաստանի՝ ամրոցի վերածում և հայկական տարածքների վերաազատագրում, որտեղ կթագավորի հայի իրավունքն ու համընդհանուր արդարությունը։ Պարզ բան, որը կարող ենք անել։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Forwarded from Հայկական ալիք
⬛️ Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:
🪖Հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:
💬 Կասկածելի պայմաններում տեղի ունեցած պատահարի վերաբերյալ մի շարք մութ կետեր կան, նյութն ամբողջությամբ👇
https://news.1rj.ru/str/iv?url=https://hayaliq.com/fireinarmy/&rhash=5b3a99320abf4d

Կասկածելի պայմաններում զոհվել է 15 զինծառայող
Կացարանում հրդեհ էր բռնկվել։
Այսօրվա աստվածնչյան ընթերցումս` մեր այսօրի մասին.
«Թագավորի փառքն իր զորքերի բազմության մեջ է,
Հզորների կործանումը՝ իրենց ժողովրդի նվազելու մեջ»: