Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman – Telegram
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
9.78K subscribers
1.01K photos
135 videos
6 files
1.14K links
Թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանի ալիքը Հայաստանում և Հայաստանի շուրջ` Մերձավոր Արևելքում ընթացող ամենակարևոր իրադարձությունների մասին՝ թյուրքագետի հայացքով։ Աջակցել ալիքի զարգացմանը՝ 1570027813320300 (Ամերիաբանկ):
Download Telegram
Հայկական համացանցը, որը հայաստանյան իրականությունը ձևավորող գլխավոր գործոնն է (հենց ինտերնետում ձևավորված իրականությունն է հետո կիրառվում մեր կյանքում), վերջին օրերին ու շաբաթներին հիշեցնում է 2018 թվականի գարնանից սկսված հիստերիկան. բոլորը խելակորույս պնդուն են, որ կա մեկ մեղավոր աշխարհի բոլոր խնդիրների ու դա իշխանափոխությունից հետո «նախկիններ» պիտակ ստացած քաղաքական գործիչներին (հետագայում «նախկին» պիտի որակվեին բոլոր այլախոհները, որոնք չէին կիսում նիկոլականության դրույթները)։
Ի տարբերություն 2018-ի՝ այսօր կա նոր գլխավոր մեղավոր «Ռուսաստանը»։ Հիմա ամեն ինչում մեղավոր են ռուսները, իսկ ցանկացած այլախոհություն ու շեղում նիկոլականությունից պիտակվում է «ռուսամոլություն»։
Ինչպես 2018-ին, այնպես էլ հիմա մեղավորին «գտնում» ու այդ «պաշտոնում» նշանակում են նույն մարդիկ՝ նրանք, ովքեր այդ քարոզի շնորհիվ 2018-ին ստացան իշխանություն, իսկ հիմա փորձում եմ այն պահել։
Թե՛ ինչ է լինում, երբ մենք խելակորույս հավատում ենք պարզունակ քարոզի, համոզվել ենք 2020-ին։ Թե ինչ կլինի այս քարոզի հետքերով գնալիս, կարելի է նկարագրել աղետ բառով։
Ինչ կարելի է անել. սթափ մտածել, տալ հարցեր իմացող մարդկանց, մասնագետների։ Օրինակ չի կարելի քաղաքականության մասին կարծիք հարցնել չկայացած ռեժիսորից, կամ միջանցքի մասին հիանալ, թե ինչ կասի Հայաստանից գաղթած քֆուրչին, կամ Իրանի մասին կպնդի միջին որակավորման բժիշկ-էնդոկրինոլոգը։ Լսե՛ք մասնագետներին, հետևեք նրանց խոսքի տրամաբանությանը, տեսե՛ք, թե ինչ էին ասում նախկինում, ինչ են ասում հիմա, որքանով են տարբեր ժամանակ հնչեցրած մտքերը դիմացել իրականության հետ առերեսմանը։ Վերջիվերջո, սկսե՛ք մտածել, իսկ որն է այս ամենում մեր շահը։ Եվ ապա ինքներդ ձեզ հարցրեք. իսկ ինչ եմ անում այդ շահը պաշտպանելու համար՝ բացի ուրիշի խաղում դեկորացիա լինելուց։
Բավական է։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
👍8
Միջազգային հարաբերությունները բացատրող 2-3 հիմնական խոշոր տեսություններից մեկը ռեալիզմն է, որը պնդում է, պետությունները միշտ ձգտելու են հնարավորինս շատ ռեսուրսներ ունենալ և հզորանալ, քանի որ դա ինքնապաշտպանվելու արդյունավետ միջոցն է։ Դժվար է սրա հետ վիճել, այնպե՞ս չէ։
Սակայն 20-րդ դարի երկրորդ կեսից շատերը փորձում են հերքել այս իրողությունը՝ ապավինելով միջազգային կառույցների և/կամ ժողովրդավարության բերած համընդհանուր «հաղթանակին» (հիմնականում նրանք ներկայացնում են լիբերալ դպրոցը)։
Վերջերս ամերիկյան Foreign Policy-ում հրապարակվել էր Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Սթիվեն Ուոլտի սյունակը, որը շատ խոսուն վերնագիր ուներ՝ «Ինչո՞ւ են մարդիկ այդքան ատում ռեալիզմը» ( Why Do People Hate Realism So Much?)։ Ըստ հեղինակի, ռեալիզմն ու դրա կողմնակիցներին ատում են նաև այն պատճառով, որ վերջիններս հաճախ են ճիշտ դուրս գալիս իրավիճակի նկարագրության մեջ։ Թվում է, թե ճիշտ վերլուծելն ու ճիշտ լինելը պետք է հարգանքի արժանանա, այլ ոչ թե քննադատության։ Սակայն, ինչպես հայտնի է, շատ քչերն են սիրում խոստովանել, որ ուրիշը ճիշտ է, իսկ ինքը՝ սխալ։
Հենց սա է պատճառը, որ Հայաստանում այսօր շատերը սթափ վերլուծողներին ու թուրքական իրական վտանգի մասին խոսողներին փորձում են լռեցնել կամ քննադատել, որովհետև չեն ուզում խոստովանել, որ սխալ են։ Առավել ևս չեն ցանկանում ուղղել իրենց սխալները։ Ահա այսպիսի ռեալ իրականություն։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Ինքնիշխան կրթությունը ինքնիշխան պետության հիմքն է»

«Հայկական համալսարանի» մասին պատմող այս փոքրիկ տեսահոլովակում ամփոփված են կարևոր և հետաքրքիր փաստեր վերջինիս գործունեության և դրա շրջանակում գրանցած արդյունքների մասին։

Պատահական չէ, որ «Հայկական նախագծի» ամենակարևոր նախաձեռնություններից մեկը «Հայկական համալսարանն» է, որն ունի կրթական ուղղվածություն. կրթությունը բոլոր երկար միջոցներից ամենակարճ է, որի շնորհիվ կարող ենք հասնել սահմանված նպատակներին։


(Տեսահոլովակի անգլերեն տարբերակի հղումը)

#հավերժականՀայաստան
«Հայկական համալսարանի»՝ հասարակագիտական ուղղվածությամբ միջգիտակարգային դասընթացի շրջանակներում դասավանդվող հիմնական ուղղություններն են.

- միջազգային հարաբերություններ,
- պատմություն և քաղաքագիտություն,
- Արցախյան հիմնահարց և հայագիտություն,
- հետազոտական հմտություններ։

«Հայկական համալսարանի» 2022-2023թթ. ուս.տարվա երկրորդ հոսքի ընդունելությունը կշարունակվի մինչև հունվարի 28-ը։
🇹🇷Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր հայտարարել է, որ նախագահական ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին։

🔺Ընտրությունների օրը խորհրդանշական է, քանի օր 73 տարի առաջ՝ 1950 թվականի մայիսի 14-ի Թուրքիայի նախագահական ընտրություններում Ադնան Մենդերեսի հաղթանակով վերջ դրվեց Մուսատաֆա Քեմալ Աթաթուրքի Հանրապետական Ժողովրդական կուսակության (CHP) միանձնյա կառավարմանը:

☝️Հատկանշական է, որ վարչապետ Մենդերեսը կախաղան բարձրացվեց 1961թ.-ի ռազմական հեղաշրջումից հետո: Այսպիսով, նա դարձավ աջակողմյան թուրք գործիչների համար սրբազան գործիչ։ Ընտրություններում Էրդողանի հաղթանակի դեպքում կարձանագրվի կրոնական Թուրքիայի հաղթանակը աշխարհիկի նկատմամբ:

Հայկական ալիք | @hayaliq
Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի անդրադարձը «արդյո՞ք Թուրքիան սպառնում է Հայաստանին» թեմային.

ԹՈՒՐՔԻԱՆ ՍՊԱՌՆԱՑԵԼ ԵՎ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ.
ՔՊ-ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՍԽԱԼՎՈՒՄ Է

«Իսկ Թուրքիան մեզ չի սպառնացել երբեք: Մենք չունենք այդպիսի որևէ փաստ՝ Հայաստանի պետական անկախությունը ճանաչելուց հետո, որ Թուրքիան մեզ որևէ անգամ սպառնացել է, որևէ սպառնալիք մեզ ներկայացրել է: Չի եղել ըտենց բան»,- երեկ հայտարարել է ՔՊ-ական մի պատգամավոր: Այս հայտարարությունը մեկն է այն բազմաթիվ վտանգավոր, Հայաստանի շահերին հակասող, պատմական իրողությունները աղավաղող հայտարարություներից, որոնք հնչում են այս պահին իշխող թիմի տարբեր ներկայացուցիչների կողմից: Այդ անձանց հակադարձելը և Թուրքիայի մասին իրականությունը ներկայացնելը արդեն վաղուց համարում եմ անօգուտ գործ, քանի որ նման հետևողականությամբ հակաՀայաստանյան թեզեր շռայլելը այլևս չիմացություն, անտեղյակություն կամ պատահականություն համարել հնարավոր չէ: Սակայն, որպես թուրքագետ, ինձ պատասխանատու եմ համարում հանրությանը ասել, որ վերոնշյալ միտքը սխալ է և որևէ կապ չունի օբյեկտիվ իրականության հետ:
Եթե մի կողմ թողնենք վերջին տարիներին Թուրքիայի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների բացահայտ և ուղղակի սպառնալիքները Հայաստանին և հայությանը, որոնք չգիտես ինչպես և ինչու չեն լսում ՔՊ-ական որոշ պատգամավորներ, ապա պետք է հստակ պնդել և փաստել, որ Թուրքիան սպառնացել և փորձել է Հայաստանի դեմ պատերազմ սկսել դեռևս 1992 և 1993 թվականներին: Մասնավորապես՝ Թուրքիայի նախագահ Թուրգութ Օզալը 1992 և 1993 թվականներին հայտարարել է. «Թուրքիան պետք է մի փոքր վախեցնի հայերին: Ի՞նչ կարող են անել հայերը եթե կրակոցներ լինեն, ռումբեր պայթեն, շքերթով մտնելո՞ւ են Թուրքիա»: 1992-ին ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ ավագը Թուրքիայի վարչապետ Դեմիրելի հետ հեռախոսազրույցում բառացիորեն ասում է. «Ես Ձեզ կոչ եմ անում զսպվածություն ցուցաբերել և Հայաստանի դեմ ռազմական ինտերվենցիայից զերծ մնալ»:
Հայաստանի հանդեպ Թուրքիայի այս սպառնալիքների մասին ես չեմ ասում, Հանթինգտոնն է ասում, Սեմյուել Հանթինգտոնը: Այսինքն՝ ներկայիս իշխող թիմի որոշակի ներկայացուցիչներ ոչ միայն խեղաթյուրում են Հայաստանի և Արցախի Հանրապետությունների պատմությունը, այլև սխալ են համարում Սեմյուել Հանթինգտոնին, հերքում Ջորջ Բուշին և այդ համապատկերում Թուրքիային ներկայացնում բոլորովին այլ, իրականության հետ կապ չունեցող լույսի ներքո: Ցավոք, ինչպես նկատել էի ամիսներ առաջ, ժիրայրլիպարիտյանական տեսությունը նորանոր «պտուղներ» է տալիս:
Եվ վերջում, պատմության հաճախ կրկնվելու համապատկերում ողբերգականորեն պարտադիր է կարդալ 100 տարի առաջ՝ 1920 թ. Հայաստանի Հանրապետության վրա քեմալական Թուրքիայի հարձակման օրերին «հայ» բոլշևիկների կողմից հայկական բանակի զինվորների և հասարակության շրջանում տարածված թռուցիկը հարձակվող թուրքական բանակի մասին. «...Մենք կոչ ենք անում ձեզ՝ չհավատալ դաշնակների հազարավոր ստերին, որովհետև եկողները ոչ թե թալանչի ավազակներ են, այլ՝ գյուղացիների, զինվորների և բանվորների ընկերներ՝ թուրք աշխատավորներ: Նրանք գալիս են ոչ թե ձեզ կոտորելու, այլ՝ թալանչի դաշնակների ձեռքից ձեզ ազատելու»:
Հ.Գ. այս պահի իշխանություններ, ինքներդ ձեզ խաբում եք խաբեք, բայց հասարակությանը ինչո՞ւ եք խաբում, ինչո՞ւ եք թշնամուն բարեկամ ներկայացնում, իսկ սպառնալիքը՝ բարեբախտություն և շանս:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Երեկ հայ մանուկներին թուրքերի կողմից ահաբեկելը, այսօր գիշեր Վարդենիսի զորամասում առնվազն 15 զինվորի զոհվելը հրդեհի հետևանքով, Արցախի արդեն 40-օրյա շրջափակումը…
Ամեն օրը, բառացիորեն ամեն օրը աղետ է հայերի ու Հայաստանիի համար, քանի կա կապիտուլյանտն ու իր գլխավորած խմբավորումը։ Հիշեք, որ եթե կապիտուլյանտը մնա վարչապետ, Հայաստանի հաջորդ ղեկավարը հայ չի լինելու, որովհետև Հայաստան չի լինելու։
Ու ամենասարսափելին այն չէ, թե ինչ է կատարվում։ Ամենասարսափելին այն է, որ էս իրավիճակից հեշտ ելք կա՝ կապիտուլյանտների համազգային ջանքերով հեռացում, ազգային համաձայնության կառավարություն՝ լավագույն պրոֆեսիոնալներով, դաշնակցային հարաբերությունների կառուցում ու վերակառուցում, Հայաստանի՝ ամրոցի վերածում և հայկական տարածքների վերաազատագրում, որտեղ կթագավորի հայի իրավունքն ու համընդհանուր արդարությունը։ Պարզ բան, որը կարող ենք անել։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Ահա և գիշերվա աղետի մանրամասները։
⬛️ Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:

🪖Հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:

💬 Կասկածելի պայմաններում տեղի ունեցած պատահարի վերաբերյալ մի շարք մութ կետեր կան, նյութն ամբողջությամբ👇
https://news.1rj.ru/str/iv?url=https://hayaliq.com/fireinarmy/&rhash=5b3a99320abf4d
Այսօրվա աստվածնչյան ընթերցումս` մեր այսօրի մասին.

«Թագավորի փառքն իր զորքերի բազմության մեջ է,
Հզորների կործանումը՝ իրենց ժողովրդի նվազելու մեջ»:
Հայկական ալիք
⬛️ Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: 🪖Հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի…
Այսօրվա տեղի ունեցածի լավագույն նկարազարդումը այս նկարն է. ձախում պատերազմից հետո չկառուցված զորամասերի փոխարեն այս կիսափուլ տնակում տեղավորված զորամասն է, որը գիշերը պայթել է՝ խլելով 15 հայ զինվոր կյանք։ Աջում՝ ճոխ Երևանն է, ժամանակակից անհոգության խորհրդանիշը։
Այն ամենն, ինչ պետք է իմանալ
Հայաստանում կառավորող դե-ֆակտո իշխանության որակների, առաջնահերթությունների ու ունակությունների մասին։

աղբյուրը
Forwarded from Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան (Nairi Hokhikyan)
Սա զորամասի վիճա՞կ է։ Այսպիսի շենքերո՞ւմ են քնում, արթնանում մեր զինվորները։

Հայ ազգ, զինվորի ծնողներ, սա ձեր համբերության բաժակը չի՞ լցնում։ Հասկանո՞ւմ եք, մեզնից յուրաքանչյուրի զավակը կարող է լինել այս 15 զինվորների փոխարեն, քանի դեռ Հայաստանը կառավարում են այս սրիկաները։

Միլիոնավոր դոլարների պարգևավճարներով լափում են պետության փողերը, իսկ զինվորի համար մի տարրական պայմանով շենք չեն սարքում։ Հասկանո՞ւմ եք, 15 զինվոր քնապարկերի մեջ դողալով քնել է ու ողջ-ողջ այրվել։

Անհրաժեշտություն է ամբողջ կառավարությանը վռնդել, անհապաղ․․․
Արցախը շրջափակված է արդեն 40 օր։
40 օրն ու շրջափակումը հիշեցնում են Վերֆելի հայտնի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպը, որի հիմքում ընկած էր պատմական Կիլիկայի Մուսա լեռան վրա թուրքական զորքերի կողմից շրջափակված հայերի ավելի քան 50-օրյա հերոսամարտի պատմությունը։

Միայն պայքարն է, որ անխուսափելի հաղթանակ է տալիս։ Թուլանալով, ուրիշին ապավինելով երբևէ չեն հաղթում։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Forwarded from Elbakyan's diary
Երբ «Հայկական ալիքի» խմբագրությունից առաջարկ ստացա՝ փաստերով հերքելու «Թուրքիան Հայաստանին չի սպառնացել» սուտը, ընդհանրապես չտատանվեցի, որովհետև համոզված եմ, որ թեպետ «դրանց մի՛ անդրադարձեք», «ով պետք ա, ամեն ինչ վաղուց հասկացել ա» մոտեցումներն առաջին հայացքից ճշմարտացի են թվում, բայց տեղեկատվական պատերազմի տեսանկյունից սխալ են, որովհետև «ինֆորմացիոն ուժերի բալանսը» նույնպես ստատիկ չէ, դինամիկ է, ամեն օր փոփոխվող, և թշնամին ամեն օր պետք է հակահարված ստանա։

https://hayaliq.com/threatsturkey/
Մեր 15 զինվորների զոհվելու հանգամանքներից ճակատագրական էր թերևս ոչ թե հրդեհի բռնկումը, այլ այն փաստը, որ տղաները փակված են մնացել իրենց կացարանում և չեն կարողացել դուրս գալ այնտեղից։

Պատուհանների ճաղավանդակները, արգելափակված մուտքը… Զինվորները հայտնվել էին ճիշտ նույն վիճակում, ինչ Արցախի 120 հազար մեր հայրենակիցներն են գտնվում այսօր։

Երկու օր առաջ Լավրովը կարևոր նոր հայտարարություն արեց։ Ասաց, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից բացի այսպես կոչված Լաչինի միջանցքի մասով բանավոր պայմանավորվածություններ էլ կան՝ ակնարկելով, որ հայկական կողմից դրանց խախտելու պատճառով է Ադրբեջանը փակել Արցախի կյանքի ճանապարհը։

Լավրովն, իհարկե, իր մաշկն է փորձում ազատել պատասխանատվությունից։ Բայց այդ «բանավոր պայմանավորվածությունները», որոնք արդեն իսկ շատ ծանր են նստել մեր երկրի վրա, շարունակում են կործանել Արցախն ու Հայաստանը։ Դրանք բոլորը պետք է կասեցվեն։

Ինչ վերաբերվում է Արցախին ու այնտեղ բնակվող մեր հայրենակիցներին, ապա ասեմ, որ նրանց պատուհաններին ճաղավանդակ դնողն էլ, մուտքն արգելափակողն էլ Նիկոլ Փաշինյանն ու դավաճանների իր խմբակն է։ Սրանց գործողությունների հետևանքն է Արցախի այս վիճակը։ Ու իրենք շարունակելու են իրենց սև գործը։ Այստեղ ամեն ինչ հստակ է։ Հարցականը միայն մեկն է՝ թե որքա՞ն ենք դեռ հանդուրժելու պետականակործան այս իշխանությունը։
🔺Անցնող շաբաթ Գեղարքունիքի մարզի սահմանամերձ զորամասում տեղի ունեցած աղետը, որի արդյունքում առնվազն 15 հայ զինվոր ողջակիզվեց, հասարակական լայն արձագանք ստացավ։ Մեկ այլ երկրում սա կստիպեր իշխանություններին առնվազն հրաժարական տալ: Սակայն դա տեղի չունեցավ, ավելին` դեպքն աստիճանաբար դադարեց քննարկվել հանրային տիրույթում:

☝️Պատճառը մեկն է. Հայաստանում հանրային տիրույթում ստեղծված է այնպիսի տեղեկատվական իրականություն, որում թելադրողը իշխանությունն է, ինչի շնորհիվ էլ կարողանում է ցանկացած քննարկում թեքել ցանկալի հունով։ Սա հնարավոր է դառնում ստեղծված հարյուր-հազարավոր մեդիա-ռեսուրսների միջոցով՝ մեդիակայսրության, որի մեջ են մտնում թե՛ դասական զլմներ (թերթեր, հեռուստաալիքներ և ռադիոկայաններ), թե՛ նորագույն մեդիաներ (փորձագետ-բլոգերներ, յութուբյան անոնիմ ալիքներ, կեղծ էջեր և այլն)։

🎬Առաջարկում ենք դիտել երեք գեղարվեստական ֆիլմ, որոնք կօգնեն հասկանալ Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակի բնույթն ու առկա ճգնաժամի պատճառները։
https://hayaliq.com/3moviesonmediamanipulation/

Հայկական ալիք | @hayaliq
Այս գրառումս արել եմ 2021 թ. այս օրը՝ հունվարի 21-ին։ Սրանից երկու տարի անց ունենք գրավված հսկայական տարածքներ Սյունիքի, Վայոց Ձորի ու Գեղարքունիքի մարզերում, բանակի շարունակական կազմաքանդում ու աղետներ (օրինակ՝ 15 զինվորի ողջակիզում), բարձր գնաճ, շարունակվող արտագաղթ և տարածաշրջանային մեծ պատերազմի իրական վտանգ Հայաստանի տարածքում։
Այս ամենը կարելի էր և դեռ կարելի է կանգնացնել. պետք է ազգային իշխանափոխություն և տքնաջան աշխատանք։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Հայաստանում տեղի ունեցողը կարելի է բնորոշել նաև քաղաքագիտական գրականության մեջ վերջերս ներմուծմված «անարժան կառավարում» (Bad governance) եզրույթով. երբ կա ավելի շատ ռեսուրս ու հնարավորություն ավելին անելու, բայց թույլ ու անարժան կառավարչական դեմքերը չեն կարողանում այդ եղած հնարավորություններից լիարժեք օգտվել։
Թեև մեզ ներկայացնում են, որ իրավիճակի ներկա ընթացքը այլընտրանք չունի, իրականությունը հակառակն է՝ Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները ոտքի կանգնելու և վերաազատագրելու թե՛ Արցախը, և թե՛ կառուցելու ամրագույն պետություն։ Սա չի արվում, քանի որ կա անարժան կառավարում։
Մեր դեպքում «անարժան կառավարումից» զատ կա նաև անարժան կառավարություն, երբ դե-ֆակտո թուրքամետ իշխանությունը ոչ միայն պարզապես վատ է կառավարում (վկա բազմաթիվ աղետները և տապալումները), այլ չի էլ ցանկանում որևէ կերպ Հայաստանը հզորացնել ու արժանի չէ լինելու մեր պետության գլուխը։
Ահա այս մասին բավական մանրամասն ու առանց ավելորդ գիտական տերմինների խոսել եմ կից հարցազրույցում։ Խնդրում եմ նաև տարածել։
Ուրախ կլինեմ լսել ձեր կարծիքը։

https://www.youtube.com/watch?v=ujjNKjpgLZs

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Ըստ բազմակողմանի հաստատված տվյալների՝ Թեհրանում ադրբեջանական դեսպանատան տարածքում ոչնչացվել է մեկ մարդ՝ անվտանգության ծառայության պետը, ևս երկու մարդ վիրավոր է։

Հայկական ալիք | @hayaliq