Forwarded from Հայկական ալիք
⬛️ Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:
🪖Հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:
💬 Կասկածելի պայմաններում տեղի ունեցած պատահարի վերաբերյալ մի շարք մութ կետեր կան, նյութն ամբողջությամբ👇
https://news.1rj.ru/str/iv?url=https://hayaliq.com/fireinarmy/&rhash=5b3a99320abf4d

Հայկական ալիք։
Կասկածելի պայմաններում զոհվել է 15 զինծառայող
Կացարանում հրդեհ էր բռնկվել։
Այսօրվա աստվածնչյան ընթերցումս` մեր այսօրի մասին.
«Թագավորի փառքն իր զորքերի բազմության մեջ է,
Հզորների կործանումը՝ իրենց ժողովրդի նվազելու մեջ»:

Հայկական ալիք
⬛️ Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: 🪖Հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի…
Այսօրվա տեղի ունեցածի լավագույն նկարազարդումը այս նկարն է. ձախում պատերազմից հետո չկառուցված զորամասերի փոխարեն այս կիսափուլ տնակում տեղավորված զորամասն է, որը գիշերը պայթել է՝ խլելով 15 հայ զինվոր կյանք։ Աջում՝ ճոխ Երևանն է, ժամանակակից անհոգության խորհրդանիշը։
Այն ամենն, ինչ պետք է իմանալ
Հայաստանում կառավորող դե-ֆակտո իշխանության որակների, առաջնահերթությունների ու ունակությունների մասին։
աղբյուրը

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Երեկ հայ մանուկներին թուրքերի կողմից ահաբեկելը, այսօր գիշեր Վարդենիսի զորամասում առնվազն 15 զինվորի զոհվելը հրդեհի հետևանքով, Արցախի արդեն 40-օրյա շրջափակումը… Ամեն օրը, բառացիորեն ամեն օրը աղետ է հայերի ու Հայաստանիի համար, քանի կա կապիտուլյանտն ու իր գլխավորած…
Telegram
Հայկական ալիք
‼️ Հունվարի 19-ին՝ ժամը 10:50-ի սահմաններում, Երասխի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ե.Շ.-ն:
⚫ Զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:
ՀՀ դե-ֆակտո ՊՆ
Հայկական ալիք |…
⚫ Զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:
ՀՀ դե-ֆակտո ՊՆ
Հայկական ալիք |…
Forwarded from Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան (Nairi Hokhikyan)
Սա զորամասի վիճա՞կ է։ Այսպիսի շենքերո՞ւմ են քնում, արթնանում մեր զինվորները։
Հայ ազգ, զինվորի ծնողներ, սա ձեր համբերության բաժակը չի՞ լցնում։ Հասկանո՞ւմ եք, մեզնից յուրաքանչյուրի զավակը կարող է լինել այս 15 զինվորների փոխարեն, քանի դեռ Հայաստանը կառավարում են այս սրիկաները։
Միլիոնավոր դոլարների պարգևավճարներով լափում են պետության փողերը, իսկ զինվորի համար մի տարրական պայմանով շենք չեն սարքում։ Հասկանո՞ւմ եք, 15 զինվոր քնապարկերի մեջ դողալով քնել է ու ողջ-ողջ այրվել։
Անհրաժեշտություն է ամբողջ կառավարությանը վռնդել, անհապաղ․․․

Արցախը շրջափակված է արդեն 40 օր։
40 օրն ու շրջափակումը հիշեցնում են Վերֆելի հայտնի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպը, որի հիմքում ընկած էր պատմական Կիլիկայի Մուսա լեռան վրա թուրքական զորքերի կողմից շրջափակված հայերի ավելի քան 50-օրյա հերոսամարտի պատմությունը։
Միայն պայքարն է, որ անխուսափելի հաղթանակ է տալիս։ Թուլանալով, ուրիշին ապավինելով երբևէ չեն հաղթում։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Forwarded from Elbakyan's diary
Երբ «Հայկական ալիքի» խմբագրությունից առաջարկ ստացա՝ փաստերով հերքելու «Թուրքիան Հայաստանին չի սպառնացել» սուտը, ընդհանրապես չտատանվեցի, որովհետև համոզված եմ, որ թեպետ «դրանց մի՛ անդրադարձեք», «ով պետք ա, ամեն ինչ վաղուց հասկացել ա» մոտեցումներն առաջին հայացքից ճշմարտացի են թվում, բայց տեղեկատվական պատերազմի տեսանկյունից սխալ են, որովհետև «ինֆորմացիոն ուժերի բալանսը» նույնպես ստատիկ չէ, դինամիկ է, ամեն օր փոփոխվող, և թշնամին ամեն օր պետք է հակահարված ստանա։
https://hayaliq.com/threatsturkey/
https://hayaliq.com/threatsturkey/
Հայկական ալիք։
Ստի հերքում․ Թուրքիան Հայաստանին սպառնացե՛լ է - Հայկական ալիք։
5 փաստեր, որ դե-ֆակտո կոմպրադորական իշխանությունները խաբում են
Forwarded from Հրանտ Մելիք-Շահնազարյան
Մեր 15 զինվորների զոհվելու հանգամանքներից ճակատագրական էր թերևս ոչ թե հրդեհի բռնկումը, այլ այն փաստը, որ տղաները փակված են մնացել իրենց կացարանում և չեն կարողացել դուրս գալ այնտեղից։
Պատուհանների ճաղավանդակները, արգելափակված մուտքը… Զինվորները հայտնվել էին ճիշտ նույն վիճակում, ինչ Արցախի 120 հազար մեր հայրենակիցներն են գտնվում այսօր։
Երկու օր առաջ Լավրովը կարևոր նոր հայտարարություն արեց։ Ասաց, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից բացի այսպես կոչված Լաչինի միջանցքի մասով բանավոր պայմանավորվածություններ էլ կան՝ ակնարկելով, որ հայկական կողմից դրանց խախտելու պատճառով է Ադրբեջանը փակել Արցախի կյանքի ճանապարհը։
Լավրովն, իհարկե, իր մաշկն է փորձում ազատել պատասխանատվությունից։ Բայց այդ «բանավոր պայմանավորվածությունները», որոնք արդեն իսկ շատ ծանր են նստել մեր երկրի վրա, շարունակում են կործանել Արցախն ու Հայաստանը։ Դրանք բոլորը պետք է կասեցվեն։
Ինչ վերաբերվում է Արցախին ու այնտեղ բնակվող մեր հայրենակիցներին, ապա ասեմ, որ նրանց պատուհաններին ճաղավանդակ դնողն էլ, մուտքն արգելափակողն էլ Նիկոլ Փաշինյանն ու դավաճանների իր խմբակն է։ Սրանց գործողությունների հետևանքն է Արցախի այս վիճակը։ Ու իրենք շարունակելու են իրենց սև գործը։ Այստեղ ամեն ինչ հստակ է։ Հարցականը միայն մեկն է՝ թե որքա՞ն ենք դեռ հանդուրժելու պետականակործան այս իշխանությունը։

🔺Անցնող շաբաթ Գեղարքունիքի մարզի սահմանամերձ զորամասում տեղի ունեցած աղետը, որի արդյունքում առնվազն 15 հայ զինվոր ողջակիզվեց, հասարակական լայն արձագանք ստացավ։ Մեկ այլ երկրում սա կստիպեր իշխանություններին առնվազն հրաժարական տալ: Սակայն դա տեղի չունեցավ, ավելին` դեպքն աստիճանաբար դադարեց քննարկվել հանրային տիրույթում:
☝️Պատճառը մեկն է. Հայաստանում հանրային տիրույթում ստեղծված է այնպիսի տեղեկատվական իրականություն, որում թելադրողը իշխանությունն է, ինչի շնորհիվ էլ կարողանում է ցանկացած քննարկում թեքել ցանկալի հունով։ Սա հնարավոր է դառնում ստեղծված հարյուր-հազարավոր մեդիա-ռեսուրսների միջոցով՝ մեդիակայսրության, որի մեջ են մտնում թե՛ դասական զլմներ (թերթեր, հեռուստաալիքներ և ռադիոկայաններ), թե՛ նորագույն մեդիաներ (փորձագետ-բլոգերներ, յութուբյան անոնիմ ալիքներ, կեղծ էջեր և այլն)։
🎬Առաջարկում ենք դիտել երեք գեղարվեստական ֆիլմ, որոնք կօգնեն հասկանալ Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակի բնույթն ու առկա ճգնաժամի պատճառները։
https://hayaliq.com/3moviesonmediamanipulation/
Հայկական ալիք | @hayaliq

Այս գրառումս արել եմ 2021 թ. այս օրը՝ հունվարի 21-ին։ Սրանից երկու տարի անց ունենք գրավված հսկայական տարածքներ Սյունիքի, Վայոց Ձորի ու Գեղարքունիքի մարզերում, բանակի շարունակական կազմաքանդում ու աղետներ (օրինակ՝ 15 զինվորի ողջակիզում), բարձր գնաճ, շարունակվող արտագաղթ և տարածաշրջանային մեծ պատերազմի իրական վտանգ Հայաստանի տարածքում։
Այս ամենը կարելի էր և դեռ կարելի է կանգնացնել. պետք է ազգային իշխանափոխություն և տքնաջան աշխատանք։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Այս ամենը կարելի էր և դեռ կարելի է կանգնացնել. պետք է ազգային իշխանափոխություն և տքնաջան աշխատանք։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Հայաստանում տեղի ունեցողը կարելի է բնորոշել նաև քաղաքագիտական գրականության մեջ վերջերս ներմուծմված «անարժան կառավարում» (Bad governance) եզրույթով. երբ կա ավելի շատ ռեսուրս ու հնարավորություն ավելին անելու, բայց թույլ ու անարժան կառավարչական դեմքերը չեն կարողանում այդ եղած հնարավորություններից լիարժեք օգտվել։
Թեև մեզ ներկայացնում են, որ իրավիճակի ներկա ընթացքը այլընտրանք չունի, իրականությունը հակառակն է՝ Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները ոտքի կանգնելու և վերաազատագրելու թե՛ Արցախը, և թե՛ կառուցելու ամրագույն պետություն։ Սա չի արվում, քանի որ կա անարժան կառավարում։
Մեր դեպքում «անարժան կառավարումից» զատ կա նաև անարժան կառավարություն, երբ դե-ֆակտո թուրքամետ իշխանությունը ոչ միայն պարզապես վատ է կառավարում (վկա բազմաթիվ աղետները և տապալումները), այլ չի էլ ցանկանում որևէ կերպ Հայաստանը հզորացնել ու արժանի չէ լինելու մեր պետության գլուխը։
Ահա այս մասին բավական մանրամասն ու առանց ավելորդ գիտական տերմինների խոսել եմ կից հարցազրույցում։ Խնդրում եմ նաև տարածել։
Ուրախ կլինեմ լսել ձեր կարծիքը։
https://www.youtube.com/watch?v=ujjNKjpgLZs

YouTube
Տեղեկատվական օպիում, խրճիթային զորանոց, ուկրաինական նախադեպ. ելք կա. Վարուժան Գեղամյան /// ՊՐՈՖՖԱԿՏ
#ՊրոֆՖակտ
Հայկական երկրորդ հեռուստաալիք - http://tv.am/
YouTube - https://www.youtube/armh2
Facebook - https://www.facebook.com/armh2
Instagram – https://www.instagram.com/armh2tv/
Telegram – https://news.1rj.ru/str/Lraber_h2 /
Հայկական երկրորդ հեռուստաալիք - http://tv.am/
YouTube - https://www.youtube/armh2
Facebook - https://www.facebook.com/armh2
Instagram – https://www.instagram.com/armh2tv/
Telegram – https://news.1rj.ru/str/Lraber_h2 /
Forwarded from Հայկական ալիք
Ըստ բազմակողմանի հաստատված տվյալների՝ Թեհրանում ադրբեջանական դեսպանատան տարածքում ոչնչացվել է մեկ մարդ՝ անվտանգության ծառայության պետը, ևս երկու մարդ վիրավոր է։
Հայկական ալիք | @hayaliq
Հայկական ալիք | @hayaliq
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ուղերձը Հայոց բանակի օրվա կապակցությամբ.
«...Առաջնային և հրատապ է ազգային ողջ ներուժի համախմբումը, որպեսզի Հայոց բանակը շուտափույթ հաղթահարի պատերազմի պատճառած աղետալի հետևանքները, ամոքում գտնեն անդառնալի կորուստների վերքերն ու ցավերը, և բացառվեն այնպիսի ողբերգություններ, որ ապրեցինք շաբաթներ առաջ։ Հավատում ենք, որ Հայոց բանակը պիտի վերագտնի փառքի իր ճանապարհը և կարող լինի աննկուն ու հաղթական իրագործել իր սրբազան առաքելությունը»։
Հայոց բանակը պետք է դառնա հայկական նոր ինքնապաշտպանության և վերաազատագրման գլխավոր հենասյունը։
Շնորհավոր Հունվարի 28։

«Առանց բանակ չկա հայկական պետություն». ազգային պատգամավոր Քրիստինե Վարդանյան։
Գիշերը հարվածային անօդաչուներով գրոհ է եղել հարևան Իրանի վրա. փորձ է կատարվել խոցել մի քանի կարևորագույն ռազմական օբյեկտներ մի շարք քաղաքներում (այդ թվում Թավրիզ, Սպահան), այդ թվում՝ Իրանի պաշտպանության նախարարության օբյեկտներից մեկը։
Իրանը պաշտոնապես հաստատել է հարձակման փորձը և նշել, որ անօդաչուները խոցվել են հակաօդային համակարգի կողմից և զոհեր չկան։
Թեև այս պահին համաշխարհային մեդիայում շրջանառվում են տեղի ունեցածի բազմաթիվ վարկածներ, այդ թվում՝ Իսրայելի կողմից Իրանի դեմ լայնածավալ պատերազմի մեկնարկ, սակայն խոսել լիարժեք պատկերի մասին դեռ վաղ է, պատերազմի մասին՝ ևս։
Սակայն նաև հստակ է երկու բան։
Առաջին. մեր տարածաշրջանում հասունանում է մեծ պատերազմ, որը անխուսափելիորեն ազդելու է կամ գուցե ընթանալու է մեր տարածքում։ Այս հարձակումը այդ պատերազմի ազդանշաններից հերթականն է։
Երկրորդ. Իրանի թուլացումը ուղիղ կերպով ազդելու է Հայաստանի ու Արցախի հանրապետությունների անվտանգության վրա՝ բացասական իմաստով։ Այլ բառերով՝ ինչքան թուլանա Իրանը, այնքան թուլանալու է Հայաստանը և հատկապես Սյունիքը։
Այնպես որ գիշերը տեղի ունեցածը ևս մեկ մտահոգիչ ազդանշան է։

Գիշերը հարվածային անօդաչուներով գրոհ է եղել հարևան Իրանի վրա. փորձ է կատարվել խոցել մի քանի կարևորագույն ռազմական օբյեկտներ մի շարք քաղաքներում (այդ թվում Թավրիզ, Սպահան), այդ թվում՝ Իրանի պաշտպանության նախարարության օբյեկտներից մեկը։ Իրանը պաշտոնապես հաստատել…
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ըստ տարածվող լուրերի՝ տեսանյութում Սպահանում ԱԹՍ հարձակման արդյունքում առաջացած պայթյունն է։
Forwarded from Vardan Voskanyan's Channel
Հակաիրանական լրատվամիջոցներով այս պահին փորձ է կատարվում հնարավորին ուռճացնել անօդաչուներով Իրանի վրա գիշերային տեղային հարձակումները՝ փորձելով ցույց տալ, թե այս երկիրն իբր անպաշտպան է և հրահրել խուճապ, մինչդեռ իրանական ՀՕՊ-ը, դատելով առկա տեղեկատվությունից, աշխատել է հնարավորին արդյունավետ, իսկ վնասված մի քանի օբյեկտները չունեն խիստ կենսական նշանակություն Իրանի պաշտպանական համակարգի համար։
Ուշագրավ է, որ մեր հարևան և բարեկամ պետությունը հարձակման է ենթարկվել հենց այն ժամանակ, երբ Իրանի փրկարարական ծառայությունները ներգրավված են եղել Խոյում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքների վերացման գործում։
#մերբարեկամԻրանը
🆔 @vardan_voskanyan

ՀՀ դե-ֆակտո թուրքամետների իշխանությունը հերթական հային թույլ չի տվել, որ մտնի Հայաստան, որովհետև էդ երիտասարդ տղան՝ Նժդեհը Սփյուռքում ու Հայաստանում պայքարում է թուրքական հարձակման դեմ։ Նժդեհին ու նժդեհներին ՀՀ դե-ֆակտո թուրքամետների իշխանությունը «անցանկալի անձ» է համարում։
Հայաստանը վերածվել է թուրքական բռնապետության՝ ֆաշիզմի երանգներով։ Այլ բառեով՝ փաշիզմ։
Պետք է ազատվել այս ռեժիմից, որպեսզի Հայաստանը նորից դառնա հայերի հայրենիքը։
Հայաստանը վերածվել է թուրքական բռնապետության՝ ֆաշիզմի երանգներով։ Այլ բառեով՝ փաշիզմ։
Պետք է ազատվել այս ռեժիմից, որպեսզի Հայաստանը նորից դառնա հայերի հայրենիքը։
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
ՀՀ դե-ֆակտո թուրքամետների իշխանությունը հերթական հային թույլ չի տվել, որ մտնի Հայաստան, որովհետև էդ երիտասարդ տղան՝ Նժդեհը Սփյուռքում ու Հայաստանում պայքարում է թուրքական հարձակման դեմ։ Նժդեհին ու նժդեհներին ՀՀ դե-ֆակտո թուրքամետների իշխանությունը «անցանկալի…
Իմիջիյալոց, ինչպես լավ է նկատել իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, ինչ տարբերություն կա՞ Արցախը արդեն 50 օր շրջափակման մեջ պահող Ադրբեջանի ղեկավարության և սեփական հայրենիքի մուտքը հայրենասար հայ երիտասարդի առջև փակած ՀՀ դե-ֆակտո իշխանությունների միջև։
Forwarded from Elbakyan's diary
1896-2023 ԹԹ․
• 1896 թ․-ին Վանի ինքնապաշտպանության հանգուցալուծման օրերին քաղաքի ռուսական հյուպատոսը հայերին հորդորում էր չլքել քաղաքը, իսկ անգլիական հյուպատոսը հավաստիացնում էր, որ կարող են անվտանգ հեռանալ։ Արդյունքում հայերը հեռացան, բայց ոչ անվտանգ, որովհետև Պարսկաստան չհասած՝ Գարահիսար լեռան կրծքին, քրդական մազրիկ ցեղը հարձակվեց և գրեթե բոլորին կոտորեց։ Այդ կոտորածի համար 1 տարի անց վրեժ լուծեցին և հայի զինական պատիվը վերականգնեցին ԱՐՑԱԽՑԻ Նիկոլ Դումանն ու Վարդանը՝ Խանասորի կանաչ դաշտում մեկ ժամվա մեջ ոչնչացնելով քրդական մազրիկ ցեղը։
• Այսօր էլ շատ բան չի փոխվել։ Հիմա էլ անգլոամերիկյան նեոգաղութատիրությունը, Ռուսաստանին ինադու, հայերին համոզում է լքել Արցախը, նույնիսկ բաց տեքստով դա հնչեցնում են Արցախի պետնախարարի հետ հարցազրույցում։
• Պա՞րզ է, չէ՞, որ դա ձեռնտու է նաև Հայաստանի ներքին թշնամիներին՝ դե-ֆակտո իշխանություններին, որովհետև եթե Արցախն ու արցախականությունը չլինեն, մեր թշնամիներից վրեժ լուծող և հայության զինական արժանապատվությունը վերականգնող էլ չի լինի…
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar

⬛️ Այս գիշեր 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում և Սիրիայի հյուսիսում։ Հազարավոր վիրավորներ կան, զոհերի թիվն աճում է։
🇸🇾 Այս պահի դրությամբ Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 237-ի։ Եվս 639 մարդ վիրավորվել է։ Հալեպում երկրաշարժի հետևանքով մահացել են հալեպահայեր՝ մայր և որդի։
🇹🇷 Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է 284, վիրավորվել՝ 2383 մարդ: