Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman – Telegram
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
9.77K subscribers
1.01K photos
135 videos
6 files
1.14K links
Թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանի ալիքը Հայաստանում և Հայաստանի շուրջ` Մերձավոր Արևելքում ընթացող ամենակարևոր իրադարձությունների մասին՝ թյուրքագետի հայացքով։ Աջակցել ալիքի զարգացմանը՝ 1570027813320300 (Ամերիաբանկ):
Download Telegram
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Իմիջիայլոց, եթե դե-ֆակտո իշխանության սատարողների մոտ գավառական մտածողությամբ եթե կա պատրանք, որ այսպիսի քայլերով թուրքերին սիրաշահելով՝ խուսափելու ենք Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ հաջորդ հարձակումից, ապա դա հերթական պատրանքն է։ Թուրքիան, ի տարբերություն տեղական…
Եվս մեկ հավելում. միրզոյանն այցելելու է Ադըյաման քաղաքը, որը մինչև ցեղասպանությունը մեծամասամբ հայկական բնակչություն ունեցող քաղաք էր։ ՀՀ դե-ֆակտո արտգործնախարարը գնալու է մի քաղաք, ուր 100 տարի առաջ կոտորել են հայերին այն օրերին, երբ թուրքերը փորձում են Արցախում կոտորել հայերին։
Օկուպացիոն վարչակարգի քրոնիկոնն է մեր աչքերի առջև։ Միակ փրկությունը՝ դիմադրությունը, որի օրինակ է մեզ ծառայում Ադըյամանում ծնված ու Ֆրանսիական դիմադրության շարժման առաջնորդներից Միսակ Մանուշյանը։ Այդ մասին կարդացե՛ք @hayaliq-ի հոդվածն այստեղ՝
https://hayaliq.com/vichyregimeexplainer/
🇦🇲🇹🇷 Այսօր Էրդողանական վարչախմբի արտգործնախարար Չավուշօղլուն հայտարարեց, որ հայաստանցի փրկարարներն Ադիյամանում ավերակների միջից փրկել են մի երեխայի և երիտասարդ կնոջ կյանք։

Այս նույն ժամանակահատվածում Էրդողանական վարչախմբի եղբայր Բաքվի բարբարոսական վարչախումբը շրջափակման մեջ է պահում տասնյակ հազարավոր մեր երեխաների և կանանց Արցախում։

Սա է թշնամու իրական դեմքը՝ բարբարոս և անգութ։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
🇦🇿Ադրբեջանի ՊՆ-ը տարածել է տեսանյութ, որում պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այցելել է հայկական օկուպացված տարածքներում գտնվող զորամաս։

Զորանոցներից մեկի սենյակում կախված քարտեզում ՀՀ տարածքի զգալի մասը՝ ամբողջ Տավուշի մարզը, Գեղարքունիքի մարզի արևելյան կեսը, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերն ակնհայտորեն պատկերված են ոչ որպես Ադրբեջանին հարևան ՀՀ տարածքներ։

☝️Այսպիսի ուրվագծով քարտեզը նոր չէ և վերջին տարիներին հաճախ է շրջանառվում ադրբեջանական պաշտոնական և մերձպետական խողովակներով։ Սա հստակ ցույց է տալիս Ադրբեջանի ագրեսոր լինելը և այն, որ հայ-ադրբեջանական հակամարտության պատճառն Արցախը չէր, պատճառն Ադրբեջանի ցեղասպանական ռասիզմն է։

📌Ընդհակառակը՝ Արցախն արևելյան ամուր վահան էր թշնամական ծավալապաշտության դեմ, որի թուլացումով հակամարտությունը տեղափոխվեց դեպի արևմուտք։

📌Ակնհայտ է, որ ագրեսորին խաղաղեցնելու տխրահռչակ քաղաքականությունը, որ վարում են ՀՀ դե-ֆակտո իշխանությունները, չի կարող ոչ մի լավ հանգրվանի հասցնել, քանզի միջազգային փորձն էլ հուշում է, որ ագրեսորին հնարավոր է զսպել միայն ուժով և ոչ զիջումներով։
📌Ուղիղ 29 տարի առաջ՝ 1994 թվականի փետրվարի 18-ին, Արցախի պաշտպանության բանակը, ջախջախելով Մռավի լեռնաշղթան ճեղքած ադրբեջանական բրիգադներին, երկրորդ անգամ ազատագրում է Քարվաճառի շրջանը։

🌊«Հայկական ալիք»-ը ձեզ է ներկայացնում այդ բեկումնային իրադարձությունը, որը և վճռեց Արցախյան հերոսամարտի ելքը⤵️
https://hayaliq.com/karvacharreliberation/

Հայկական ալիք | @hayaliq
Էն որ Գրիգորի Խաչատուրովի ետևից դավաճանների այս իշխանությունը գալու էր, կարծում եմ, ոչ ոք չէր կասկածում։ Ախր ո՞նց կարող էր Նիկոլը ներեր Խաչատուրովին, օրինակ, 2020թ. հուլիսյան մարտերի հաղթական ավարտը։ Կամ այն փաստը, որ Խաչատուրովն, ի տարբերություն շալվար հագնող բազմաթիվ այլ «գեներալների», Նիկոլի հրաժարականը պահանջելուց հետո չեկավ կանգնեց շտաբում ու պատվի չառավ դավաճանին։ Չէր կարող։ Ու հիմա վաղեմության ժամկետն անցած գործով, սուտ մեղադրանքներ հորինելով, գալիս ու ձերբակալում են Խաչատուրովին։

Իսկ ամենաշատը գիտե՞ք ինչն է վրդովեցնում։ Այն, որ կարողանում են դա անել։ Այն, որ կարծում են, թե ժողովուրդը չի կանգնի իր հերոսի թիկունքին։ Որովհետև իրենց արդեն շատ բան է թույլ տրվել։ Շատ բան են մարսել։ Մտածում են՝ Խաչատուրովին էլ կարող են մարսել։
‼️Մերժվել է Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու միջնորդությունը:

🔻Միջնորդությունը մերժելու որոշումը կայացրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը։

🔻Գ. Խաչատուրովը ազատ կարձակվի դատարանի դահլիճից:

Հայկական ալիք | @hayaliq
Հետևելով ՀՀ դե-ֆակտ թուրքամետ իշխանությունների վերջին շաբաթների քարոզչությանը` կարելի է տեսնել մի նոր հետաքրքիր միտում: Կապիտուլյանտները առանձնացնում են Թուրքիան` Ադրբեջանի վարած հակահայ քաղաքականությունից: Այլ բառերով` փորձում են հայ հանրությանը մոլորեցնել` պնդելով, թե Թուրքիան լավն է, իսկ Ադրբեջանը` վատ: Կապիտուլյանտական մեդիա-կայսրությունը հենց այս թեզն է պտտում օրն ի բուն: Սա ոչ միայն կեղծիք է, այլև հերթական կործանարար մանիպուլիացիան:
Առաջիկա օրերին մի քանի օրինակներով ավելի մանրամասն կանդրադառնամ թեմային, սակայն մինչ այդ նշեմ, որ Ադրբեջանն ու Թուրքիան ոչ միայն լիարժեք համադրում են իրենց հակահայկական գործոզությունները, այլև կարող ենք ասել, որ հենց Թուրքիան է հիմնական համակարգողն ու թելադրողը ու վերջինիս կենսական շահերին է ծառայում ոչ միայն հակահայկականությունը, այլև ինքնին Ադրբեջան պետության գոյությունը:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Էրեբունի թանգարանում զրույց-քննարկում է կազմակերպվել՝ նվիրված Արցախյան շարժման 35-ամյակին։ Ինքնին քննարկման բովանդակության մասով ամեն ինչ պարզ է՝ պատմություն, դեպքեր, դեմքեր։ Ելնելով քննարկման մասնակիցների խիստ սակավ թվից ու առհասարակ ազգային միջոցառումների, ազգային դաշտի իրազեկման, տարածման հարցերից՝ երկու փոքրիկ դիտարկում ունեմ ազգային դաշտի վերաբերյալ։

Առաջին. Ցանկացած ազգային միջոցառում չունի իրազեկման բավարար մակարդակ։ Իրազեկումը առաջին հերթին պետք է վերաբերի պատանի սերնդին, որովհետև մեծ հաշվով պատմության գլխավոր խնդիրը դաստիարակչական գործառույթն է։ Իրազեկումը ենթադրում է որոշակի ֆինանսական ռեսուրսների ներգրավվում։ Եվ այս տրամաբանական շղթան հանգում է հետևյալ մտքին. մենք կարող ենք գրել-գրել, գոչել, հրապարակներում բարձրախոսով գոռալ, բայց քանի դեռ չկա հանրային իրազեկում (փիառ)՝ ամբողջ լավ ու վատ գործիքակազմով, արդյունքը մնալու է ողբն ու սուգը։

Երկրորդ. հասարակության մեջ և հասարակությունը միավորող կապերը կտրված են։ Կան խիստ առանձնացված խմբեր, որտեղ կան տարբերվող անհատներ, ում շուրջ հավաքվում է որոշակի լսարան։ Յուրաքանչյուր խմբում հայեցակարգերը, ընկալումները, նորմերը նեղ խմբային են ու չեն հանդուրժում այլ խմբերի նույն ընկալումներն ու հայեցակարգերը, հետևաբար՝ նույն ազգային դաշտում ընդհանուր եզրերին հասնելը բախվում է պատնեշի այն աստիճան, որ մարդիկ միմյանց չեն վստահում և ամեն խումբ մյուսին կասկածում, մեղադրում է, ընդհուպ՝ այս կամ այն օտար շահերին ծառայելու մեջ։ Այլ կերպ ասած՝ լևոնանիկոլամերձ շրջանակների տասնամյակների ջանքերը պտուղ են տվել՝ չկան հեղինակություններ, կա խորը անվստահություն իրար հանդեպ (ի դեպ, սա էլ է ձախողումների պատճառներից մեկը… շատերից մեկը):
‼️Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը ազատվեց պաշտոնից:

📃Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է վերջինիս պաշտոնից ազատելու հրամանագիրը:

Հայկական ալիք | @hayaliq
Նկարում վերջերս Կիպրոսի օկուպացված հատվածում Թուրքիայի, Ադրբեջանի և տեղական թուրքական բնակչության իշխող կուսակցությունների ներկայացուցիչների համատեղ ելույթից մի դրվագ է: Ֆոնին գրված է «3 պետություն, մեկ ազգ»:
Թուրքիան անօրինական կերպով 1974թ. գրավել և մինչ այսօր օկուպացված է պահում հունական Կիպրոսի հյուսիսային հատվածը` կղզու շուրջ 40 %-ը:
Ոչ մի երկիր այդ փաստը չի ճանաչում: Բայց այդ հանգամանքը չի խանգարում Թուրքիային շարունակել գրաված տարածքում կառուցել նոր թուրքական պետություն` «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը» (իրականում` փաստացի Թուրքիայի նահանգներից մեկը): Այսօր Հյուսիսային Կիպրոսի և Ադրբեջանի հետ միասին Թուրքիան առաջ է մղում «Երեք պետություն, մի ազգ» հայեցակարգը, փաստացի մեծացնելով իր տարածքը ի հաշիվ այլ ու հաճախ ճանաչված պետությունների: Այս պահին այս հայեցակարգի նպատակին` թուրքական պետությունների միավորմանը խանգարող մեկ լիարժեք գործոն կա` անկախ Հայաստան պետությունը, որն էլ ոչնչացնելու են ուղղված Թուրքիայի և Ադրբեջանի ջանքերը:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Բրաունի համալսարանի Վաթսոնի ինստիուտի (Brown University Watson Institute) վերջերս հրապարակված զեկույցի համաձայն, 2001-2023 թթ. ընթացքում ԱՄՆ կողմից հիմնականում մեր տարածաշրջանում՝ Մերձավոր Արևելքում վարած պատերազմների և այլ ռազմական գործողությունների արդյունքում 8 երկրում 38 միլիոն մարդ տեղահանվել է և դարձել գաղթական։ Այդ երկրներն են՝ Սիրիա, Աֆղանստան, Իրաք, Պակիստան, Եմեն, Սոմալի, Ֆիլիպիններ, Լիբիա։
38 միլիոնը նվազագույն հաշվարկն է և այս թվին գերազանցում է միայն Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում տեղահանվածների քանակը։


պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
🇦🇿 Ադրբեջանի պետական «Az Tv» լրատվականը պարբերաբար թողարկումներ է պատրաստում և հրապարակում Երևանի պատմամշակութային հուշարձանների ու շինությունների մասին՝ հայտարարելով դրանց ադրբեջանապատկան լինելու մասին և հավակնություններ հայտնելով վերադառնալու, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան», այսինքն՝ Հայաստան։

🔻Տեսանյութերում որպես ադրբեջանական են ներկայացվում մի շարք պատմամշակութային կառույցներ, այդ թվում՝ իրանական Կապույտ մզկիթը և Արգավանդ գյուղում գտնվող Կարա-կոյունլուների թուրքմենական դամբարանը, Կոնդ թաղամասը և մի շարք այլ մզկիթներ, որոնք իբրև թե ոչնչացվել են Հայաստեանի կողմից։

📌 ՀՀ դե-ֆակտո իշխանությունների անգործության և լուռ համաձայնության պայմաններում Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հավակնություններ դրսևորել Հայաստանի Հանրապետության՝ միջազգայնորեն ճանաչված տարածքների ու մշակութային կառույցների նկատմամբ։ Ընդ որում, այդ հավակնությունները բարձրաձայնվում են ոչ միայն ներքին լսարանի առջև՝ այդպիսով ապահովելով հակահայկական տրամադրությունների բարձր մակարդակը, այլև միջազգային հարթակում, ինչն էլ կապված է ՀՀ նկատմամբ ծավալապաշտության արտաքին լեգիտումթյան ապահովման հետ։

❗️Մշակութային յուրացման գործընթացը Արցախյան երրորդ պատերազմից հետո նոր՝ ավելի մեծ մասշտաբներ է ընդունել։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը հուլիսի 14-ին հրամանագիր էր ստորագրել պետական մակարդակով նշելու «Իրևանի (Երևանի) պետական ադրբեջանական դրամատիկական թատրոնի» 140-ամյակը՝ փաստացի ոտնձգություն կատարելով Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ։

❗️Նմանօրինակ մեկ այլ դրսևորում էր «Թեփեբաշի» (Կոնդ) թաղամասը «հնագույն Իրևան քաղաքի» պատմական թաղամասերից մեկը հայտարարելը. մի շարք ադրբեջանցի գիտնականներ դիմել էին ՅՈՒՆԵՍԿՕ-ին Երևանի «Թեփեբաշի» թաղամաս առաքելություն ուղարկելու խնդրանքով, քանի որ այնտեղ «ոչնչացվում են ադրբեջանական պատմական հուշարձանները»։

Հայկական ալիք | @hayaliq
Թուրքիայի հետ այսպես կոչված հարաբերությունների կարգավորումն իրականում Հայաստանի Հանրապետության նոր կապիտուլիացիան է՝ քողարկված «բարիդրացիականության» վերաբերյալ հայտարարությունների տակ։
Ինչո՞ւ և ինչպե՞ս՝ պատմում եմ այս հարցազրույցում։

https://www.youtube.com/watch?v=joy_Z6HLcA4
🇹🇷Փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո, բացի հումանիտար և այլ խնդիրներից, Թուրքիայի և միջազգային քաղաքական ու քաղաքագիտական շրջանակներում սկզբում ավելի քիչ ինտենսիվությամբ, իսկ օրեր անց արդեն ակտիվորեն սկսեց շրջանառվել երկու կարևոր հարց.

1️⃣ մայիսի 14-ին նախատեսված նախագահական և խորհրդարանական ընտրությունները տեղիկունենան թե՞ կհետաձգվեն.

2️⃣ նախագահ Էրդողանը կկարողանա այս հարվածին դիմագրավել նաև քաղաքական առումով, թե՞ Թուրքիայի էրդողանական փուլը մոտենում է ավարտին:

🌊«Հայկական ալիք»-ը ներկայացնում է երկրաշարժից անմիջապես հետո և ներկայումս տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանի դիտարկումներն և կանխատեսումները: Մանրամասներին ծանոթացե՛ք` անցնելով հղումով⤵️
https://hayaliq.com/turkeyearthquakeelections/

Հայկական ալիք | @hayaliq
⚡️⚡️⚡️ Ժամեր առաջ ադրբեջանական ԶՈՒ դիվերսիոան խումբը մտել է Արցախի տարածք և սպանել երեք հայ ոստիկանի (նկարում գնդակոծված հայկական մեքենան է)։ 3 հայ սպա զոհվել է թուրքերի պլանավորած հարձակումից այն պահին, երբ ՀՀ դե-ֆակտո ղեկավարն օգնում է Թուրքիային և պատրաստվում Ադրբեջանի հետ խաղաղության։
Ադրբեջանը և Թուրքիային Հայաստանի հետ խաղաղ ապրելու մտադրություն չունեն։ Խաղաղության միակ ձևը նորից թշնամուն հաղթելն է։ Դրանից առաջ պետք է հաղթել ՀՀ դե ֆակտո թուրքամետների իշխանությանը, որ մեզ տանում է ցեղասպանության։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
⚡️⚡️⚡️ Ժամեր առաջ ադրբեջանական ԶՈՒ դիվերսիոան խումբը մտել է Արցախի տարածք և սպանել երեք հայ ոստիկանի (նկարում գնդակոծված հայկական մեքենան է)։ 3 հայ սպա զոհվել է թուրքերի պլանավորած հարձակումից այն պահին, երբ ՀՀ դե-ֆակտո ղեկավարն օգնում է Թուրքիային և պատրաստվում…
Ադրբեջանի դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող.
Փոխգնդապետ՝ Արմեն Մայորի Բաբայան
Մայոր՝ Դավիթ Վալերիի Դանիելյան
Լեյտենանտ՝ Արարատ Թելմանի Գասպարյան:

Արմենը, Դավիթն ու Արարատը արել են իրենց գործը՝ պահել են մեր հողը ու հերոսաբար ընկել։
Կամ մենք կշարունակենք իրենց գործն ու նոր հաղթանակներ կգրանցենք, կամ…
Թշնամական Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ևս հաստատում է Արցախում մարտերի իրողությունը, ինչպես նաև նշում է, որ «երկու կողմերից էլ կան զոհեր և վիրավորներ»։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Media is too big
VIEW IN TELEGRAM
Արցախում այսօր հերթական ռազմական սրացման և Հայաստանի շարունակական անկման փուլում պետք է սկսել ազնիվ խոսել այն մասին, որ «դասական քաղաքականությունն» ավարտվել է, և պետք գործել իրական քաղաքականության, այսինքն՝ ազգային ազատագրական պայքարի տրամաբանությամբ գործել։
Կից տեսանյութում բացատրում է ազգային ազատագրական պայքարի անհրաժեշտությունը։ Իսկ ամբողջական հիմնավորումը կարող եք գտնել լրագրող Լիլիթ Թումանյանի «Լիկբեզ» հաղորդման հերթական թողարկման մեջ այս հղումով՝ https://youtu.be/pcWFCRt2i3o?t=390

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Հայկական տեղեկատվական դաշտի հակիրճ մոնիտորինգից մեկ տպավորություն-դիտարկում

Կյանքում Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքական համակարգը և քաղաքական մշակույթը երբևէ խորությամբ չուսումնասիրած, քաղաքագիտության մասին բուկլետներից կամ էլ մի քանի հանրամատչելի տեսանյութից պատկերացում կազմած, քաղաքական աշխարհագրության գոյության մասին պատկերացում չունեցող, էլ չեմ ասում թուրքերեն և ադրբեջաներեն աղբյուրները կարդալու ունակություն չունեցողներն այսօր պնդում են, որ «Թուրքիան և Ադրբեջանը սպառնալիք չեն»։ Այս նույն բանն արվում էր 2020 թ. ողջ ընթացքում, երբ թուրքագետներս զգուշացնում էինք, թե ինչ է սպասվում։
Հիմա էլ մեծ արհավիրքից առաջ իրենք իրենց փորձագետ, էքսպերտ և կամ այլ կոչումներ տվածները մանիպուլացնում են հայ հասարակությանն՝ ուղղորդելով դեպի նոր արհավիրք։
Լսեք բանիմաց մարդկանց, ականջալուր եղեք մասնագետների, ոչ թե ինքնահռչակների, որոնց մեծ մասն այսօր դե-ֆակտո իշխանություն է Հայաստանում։

Ինչպես որ քաղցկեղը չեն բուժում սոդայով, այնպես էլ Թուրքիան չեն հասկանում մի անգամ Ստամբուլ գնալով կամ մի երկու հոդված կարդալով։

Իսկ ով որպես մասնագետ գիտակցաբար է այդպես անում, ապա դավաճանի պիտակը դիպչելու է նաև իրեն։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman