Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman – Telegram
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
9.77K subscribers
1.01K photos
135 videos
6 files
1.14K links
Թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանի ալիքը Հայաստանում և Հայաստանի շուրջ` Մերձավոր Արևելքում ընթացող ամենակարևոր իրադարձությունների մասին՝ թյուրքագետի հայացքով։ Աջակցել ալիքի զարգացմանը՝ 1570027813320300 (Ամերիաբանկ):
Download Telegram
‼️Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը ազատվեց պաշտոնից:

📃Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է վերջինիս պաշտոնից ազատելու հրամանագիրը:

Հայկական ալիք | @hayaliq
Նկարում վերջերս Կիպրոսի օկուպացված հատվածում Թուրքիայի, Ադրբեջանի և տեղական թուրքական բնակչության իշխող կուսակցությունների ներկայացուցիչների համատեղ ելույթից մի դրվագ է: Ֆոնին գրված է «3 պետություն, մեկ ազգ»:
Թուրքիան անօրինական կերպով 1974թ. գրավել և մինչ այսօր օկուպացված է պահում հունական Կիպրոսի հյուսիսային հատվածը` կղզու շուրջ 40 %-ը:
Ոչ մի երկիր այդ փաստը չի ճանաչում: Բայց այդ հանգամանքը չի խանգարում Թուրքիային շարունակել գրաված տարածքում կառուցել նոր թուրքական պետություն` «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը» (իրականում` փաստացի Թուրքիայի նահանգներից մեկը): Այսօր Հյուսիսային Կիպրոսի և Ադրբեջանի հետ միասին Թուրքիան առաջ է մղում «Երեք պետություն, մի ազգ» հայեցակարգը, փաստացի մեծացնելով իր տարածքը ի հաշիվ այլ ու հաճախ ճանաչված պետությունների: Այս պահին այս հայեցակարգի նպատակին` թուրքական պետությունների միավորմանը խանգարող մեկ լիարժեք գործոն կա` անկախ Հայաստան պետությունը, որն էլ ոչնչացնելու են ուղղված Թուրքիայի և Ադրբեջանի ջանքերը:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Բրաունի համալսարանի Վաթսոնի ինստիուտի (Brown University Watson Institute) վերջերս հրապարակված զեկույցի համաձայն, 2001-2023 թթ. ընթացքում ԱՄՆ կողմից հիմնականում մեր տարածաշրջանում՝ Մերձավոր Արևելքում վարած պատերազմների և այլ ռազմական գործողությունների արդյունքում 8 երկրում 38 միլիոն մարդ տեղահանվել է և դարձել գաղթական։ Այդ երկրներն են՝ Սիրիա, Աֆղանստան, Իրաք, Պակիստան, Եմեն, Սոմալի, Ֆիլիպիններ, Լիբիա։
38 միլիոնը նվազագույն հաշվարկն է և այս թվին գերազանցում է միայն Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում տեղահանվածների քանակը։


պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
🇦🇿 Ադրբեջանի պետական «Az Tv» լրատվականը պարբերաբար թողարկումներ է պատրաստում և հրապարակում Երևանի պատմամշակութային հուշարձանների ու շինությունների մասին՝ հայտարարելով դրանց ադրբեջանապատկան լինելու մասին և հավակնություններ հայտնելով վերադառնալու, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան», այսինքն՝ Հայաստան։

🔻Տեսանյութերում որպես ադրբեջանական են ներկայացվում մի շարք պատմամշակութային կառույցներ, այդ թվում՝ իրանական Կապույտ մզկիթը և Արգավանդ գյուղում գտնվող Կարա-կոյունլուների թուրքմենական դամբարանը, Կոնդ թաղամասը և մի շարք այլ մզկիթներ, որոնք իբրև թե ոչնչացվել են Հայաստեանի կողմից։

📌 ՀՀ դե-ֆակտո իշխանությունների անգործության և լուռ համաձայնության պայմաններում Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հավակնություններ դրսևորել Հայաստանի Հանրապետության՝ միջազգայնորեն ճանաչված տարածքների ու մշակութային կառույցների նկատմամբ։ Ընդ որում, այդ հավակնությունները բարձրաձայնվում են ոչ միայն ներքին լսարանի առջև՝ այդպիսով ապահովելով հակահայկական տրամադրությունների բարձր մակարդակը, այլև միջազգային հարթակում, ինչն էլ կապված է ՀՀ նկատմամբ ծավալապաշտության արտաքին լեգիտումթյան ապահովման հետ։

❗️Մշակութային յուրացման գործընթացը Արցախյան երրորդ պատերազմից հետո նոր՝ ավելի մեծ մասշտաբներ է ընդունել։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը հուլիսի 14-ին հրամանագիր էր ստորագրել պետական մակարդակով նշելու «Իրևանի (Երևանի) պետական ադրբեջանական դրամատիկական թատրոնի» 140-ամյակը՝ փաստացի ոտնձգություն կատարելով Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ։

❗️Նմանօրինակ մեկ այլ դրսևորում էր «Թեփեբաշի» (Կոնդ) թաղամասը «հնագույն Իրևան քաղաքի» պատմական թաղամասերից մեկը հայտարարելը. մի շարք ադրբեջանցի գիտնականներ դիմել էին ՅՈՒՆԵՍԿՕ-ին Երևանի «Թեփեբաշի» թաղամաս առաքելություն ուղարկելու խնդրանքով, քանի որ այնտեղ «ոչնչացվում են ադրբեջանական պատմական հուշարձանները»։

Հայկական ալիք | @hayaliq
Թուրքիայի հետ այսպես կոչված հարաբերությունների կարգավորումն իրականում Հայաստանի Հանրապետության նոր կապիտուլիացիան է՝ քողարկված «բարիդրացիականության» վերաբերյալ հայտարարությունների տակ։
Ինչո՞ւ և ինչպե՞ս՝ պատմում եմ այս հարցազրույցում։

https://www.youtube.com/watch?v=joy_Z6HLcA4
🇹🇷Փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո, բացի հումանիտար և այլ խնդիրներից, Թուրքիայի և միջազգային քաղաքական ու քաղաքագիտական շրջանակներում սկզբում ավելի քիչ ինտենսիվությամբ, իսկ օրեր անց արդեն ակտիվորեն սկսեց շրջանառվել երկու կարևոր հարց.

1️⃣ մայիսի 14-ին նախատեսված նախագահական և խորհրդարանական ընտրությունները տեղիկունենան թե՞ կհետաձգվեն.

2️⃣ նախագահ Էրդողանը կկարողանա այս հարվածին դիմագրավել նաև քաղաքական առումով, թե՞ Թուրքիայի էրդողանական փուլը մոտենում է ավարտին:

🌊«Հայկական ալիք»-ը ներկայացնում է երկրաշարժից անմիջապես հետո և ներկայումս տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանի դիտարկումներն և կանխատեսումները: Մանրամասներին ծանոթացե՛ք` անցնելով հղումով⤵️
https://hayaliq.com/turkeyearthquakeelections/

Հայկական ալիք | @hayaliq
⚡️⚡️⚡️ Ժամեր առաջ ադրբեջանական ԶՈՒ դիվերսիոան խումբը մտել է Արցախի տարածք և սպանել երեք հայ ոստիկանի (նկարում գնդակոծված հայկական մեքենան է)։ 3 հայ սպա զոհվել է թուրքերի պլանավորած հարձակումից այն պահին, երբ ՀՀ դե-ֆակտո ղեկավարն օգնում է Թուրքիային և պատրաստվում Ադրբեջանի հետ խաղաղության։
Ադրբեջանը և Թուրքիային Հայաստանի հետ խաղաղ ապրելու մտադրություն չունեն։ Խաղաղության միակ ձևը նորից թշնամուն հաղթելն է։ Դրանից առաջ պետք է հաղթել ՀՀ դե ֆակտո թուրքամետների իշխանությանը, որ մեզ տանում է ցեղասպանության։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
⚡️⚡️⚡️ Ժամեր առաջ ադրբեջանական ԶՈՒ դիվերսիոան խումբը մտել է Արցախի տարածք և սպանել երեք հայ ոստիկանի (նկարում գնդակոծված հայկական մեքենան է)։ 3 հայ սպա զոհվել է թուրքերի պլանավորած հարձակումից այն պահին, երբ ՀՀ դե-ֆակտո ղեկավարն օգնում է Թուրքիային և պատրաստվում…
Ադրբեջանի դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող.
Փոխգնդապետ՝ Արմեն Մայորի Բաբայան
Մայոր՝ Դավիթ Վալերիի Դանիելյան
Լեյտենանտ՝ Արարատ Թելմանի Գասպարյան:

Արմենը, Դավիթն ու Արարատը արել են իրենց գործը՝ պահել են մեր հողը ու հերոսաբար ընկել։
Կամ մենք կշարունակենք իրենց գործն ու նոր հաղթանակներ կգրանցենք, կամ…
Թշնամական Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ևս հաստատում է Արցախում մարտերի իրողությունը, ինչպես նաև նշում է, որ «երկու կողմերից էլ կան զոհեր և վիրավորներ»։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Media is too big
VIEW IN TELEGRAM
Արցախում այսօր հերթական ռազմական սրացման և Հայաստանի շարունակական անկման փուլում պետք է սկսել ազնիվ խոսել այն մասին, որ «դասական քաղաքականությունն» ավարտվել է, և պետք գործել իրական քաղաքականության, այսինքն՝ ազգային ազատագրական պայքարի տրամաբանությամբ գործել։
Կից տեսանյութում բացատրում է ազգային ազատագրական պայքարի անհրաժեշտությունը։ Իսկ ամբողջական հիմնավորումը կարող եք գտնել լրագրող Լիլիթ Թումանյանի «Լիկբեզ» հաղորդման հերթական թողարկման մեջ այս հղումով՝ https://youtu.be/pcWFCRt2i3o?t=390

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Հայկական տեղեկատվական դաշտի հակիրճ մոնիտորինգից մեկ տպավորություն-դիտարկում

Կյանքում Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքական համակարգը և քաղաքական մշակույթը երբևէ խորությամբ չուսումնասիրած, քաղաքագիտության մասին բուկլետներից կամ էլ մի քանի հանրամատչելի տեսանյութից պատկերացում կազմած, քաղաքական աշխարհագրության գոյության մասին պատկերացում չունեցող, էլ չեմ ասում թուրքերեն և ադրբեջաներեն աղբյուրները կարդալու ունակություն չունեցողներն այսօր պնդում են, որ «Թուրքիան և Ադրբեջանը սպառնալիք չեն»։ Այս նույն բանն արվում էր 2020 թ. ողջ ընթացքում, երբ թուրքագետներս զգուշացնում էինք, թե ինչ է սպասվում։
Հիմա էլ մեծ արհավիրքից առաջ իրենք իրենց փորձագետ, էքսպերտ և կամ այլ կոչումներ տվածները մանիպուլացնում են հայ հասարակությանն՝ ուղղորդելով դեպի նոր արհավիրք։
Լսեք բանիմաց մարդկանց, ականջալուր եղեք մասնագետների, ոչ թե ինքնահռչակների, որոնց մեծ մասն այսօր դե-ֆակտո իշխանություն է Հայաստանում։

Ինչպես որ քաղցկեղը չեն բուժում սոդայով, այնպես էլ Թուրքիան չեն հասկանում մի անգամ Ստամբուլ գնալով կամ մի երկու հոդված կարդալով։

Իսկ ով որպես մասնագետ գիտակցաբար է այդպես անում, ապա դավաճանի պիտակը դիպչելու է նաև իրեն։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Հայկական տեղեկատվական դաշտի հակիրճ մոնիտորինգից մեկ տպավորություն-դիտարկում Կյանքում Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքական համակարգը և քաղաքական մշակույթը երբևէ խորությամբ չուսումնասիրած, քաղաքագիտության մասին բուկլետներից կամ էլ մի քանի հանրամատչելի տեսանյութից…
Մեր տարածաշրջանում Թուրքիայի իրական ցանկությունների ու ծրագրերի մասին գիտական, բայց հանրամատչելի կարող եք կարդալ «Հայկական ուսումնասիրություններ» շարքի այս զեկույցում։
Զեկույցի երրորդ գլուխը («Թուրքիայի «Մեծ խաղը». տարածաշրջանային աշխարհաքաղաքական իրականությունը և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը») ամբողջությամբ քննում է Թուրքիայի քաղաքական նպատակները։
Թուրքիայի Դիյարբաքըր քաղաքը ներկայացնող «Ամեդսփոր» ֆուտբոլային թիմի մարզիկներին այսօր Բուրսայում ֆուտբոլային խաղի ժամանակ թուրք ֆուտբոլասերները ահա այսպես փաստացի հարձակման են ենթարկել, ծեծել երկրպագուներին։
Միակ պատճառը «Ամեդսփոր»-ի՝ գերազանցապես քրդական թիմ լինելու ընկալումն է։

#խաղաղության_վկաները

https://www.youtube.com/watch?v=ySNYqIoifIU
Forwarded from Sputnik Արմենիա
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Հայաստանը պետք է նպատակ դնի չեզոքացնել ադրբեջանական և թուրքական սպառնալիքը. թուրքագետ

Թուրքիան 1991–ից 2018 թվականը Հայաստանի վրա չի հարձակվել ոչ թե որովհետև չի ուզել, այլ որովհետև չի կարողացել։ Այս մասին «Աբովյան Time» հաղորդմանն ասաց թուրքագետ Վարուժան Գեղամյանը։

«Հայկական պետությունը` իր բոլոր թերություններով հանդերձ, իր ամբողջ հասարակությամբ և ամբողջ պետական ապարատով աշխատում էր այդ սպառնալիքը քիչ թե շատ չեզոքացնելու վրա»,–ասաց թուրքագետը։

Թուրքիան բազմիցս է փորձել ներգրավվել որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, բայց դիվանագիտական հարթակում ՀՀ–ն կարողացել է կանխել։ Միևնույն ժամանակ դաշնակիցների, ռազմավարական գործընկերների հետ ՀՀ–ն չեզոքացրել է նաև ռազմական տեսանկյունից Թուրքիայի ներգրավումը Արցախյան խնդրին, որը հաջողվել է։
Հետևաբար, թուրքագետը վստահ է, որ հաջող և գրագետ աշխատանքի պարագայում անգամ զորեղ թվացող Թուրքիային հնարավոր է դիմադրել ճշգրիտ կառուցված անվտանգային ճարտարապետությամբ։

@ArmeniaSputnik
Վրաստանում կատարվողը պետք է ոչ թե առաջացնի ցնծություն կամ ոգևորություն, այլ հակառակը՝ խորը մտահոգություն։ Եթե իրավիճակը սրվեց, կամ, ավելի վատ, եթե իշխանափոխություն եղավ, որի արդյունքում Վրաստանը գրեթե անխուսափելիորեն կվերածվի Ռուսաստանի դեմ պատերազմի նոր ճակատի, ապա շատ մեծ հավանականությամբ կփակվի Վերին Լարսը։ Իսկ թե ինչ կլինի, եթե փակվի Լարսի ճանապարհը, որը մեր գլխավոր տրանսպորտային զարկերակներից է, կարծում եմ կարիք չկա ներկայացնելու։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Ինչպես Հայաստանում դեռ նախաիշխանազավթման շրջանում, այնպես էլ Արցախում մինչ օրս պետական պաշտոնյաները հայտարարություններում հազվադեպ են ընկալել, թե ինչ են ասում։ Չնայած… եկեք մի պահ պատկերացնենք, թե Արցախի պետնախարարը այս հիմարությունը սեփական տգիտության արդյունքում չի ասել, այլ իրապես այդպիսի է տրամադրությունը Արցախի իշխող շրջանակում։ Գանք տրամաբանական շղթայով։

1️⃣ Ստեփանակերտի հրապարակում «Արցախը Հայաստան է և վերջ» ճվճվացողը դրանից հետո ամեն առիթին հայտարարում է, թե Արցախը եղել է ու կա Ադրբեջանի մաս։ Սա է Հայաատանը զավթողների դիրքորոշումը։

2️⃣ Արցախի նախագահը վերջերս ասաց, որ Ադրբեջանը մեկ պայման ունի՝ ինտեգրացում Ադրբեջանի կազմում, առանց որևէ կարգավիճակի։ Նա պնդում էր, թե իրենք «պատրաստ են պայքարի, ԲԱՅՑ եթե կան մարդիկ, ովքեր կողմ են բանակցելուն, կարող են արտահայտվել»։

3️⃣ Պետնախարարի հայտարարությունը, եթե ընդունում ենք, որ պարզապես տգիտություն չէ, հենց բանակցելու տրամաբանության մեջ է։

Եթե նույնիսկ պետնախարարը բանակցողներից չէ, այնտեղ կան «եկեք բանակցենք» ասող մարդիկ, ովքեր շուտով կակտիվանան…

Ալբերտիչ
Երեկ Թուրքիայի նախագահ Ռ.Թ. Էրդողանը ստորագրեց նախագահական և խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին հրամանը, որոնք տեղի կունենան մայիսի 14-ին։
Իմ կանխատեսումն այն է, որ Էրդողանը վերընտրվելու է, եթե որևէ այնպիսի ճգնաժամ չլինի, որը չզիջի իր ուժգնությամբ վերջերս եղած երկրաշարժերին։
Իսկ թե ինչ է նշանակելու Էրդողանի վերընտրությունը կամ նույնիսկ այլ թեկնածուի հաղթանակը, կարող եք հասկանալ՝ դիտելով այս հարցազրույցը՝
https://youtu.be/pcWFCRt2i3o?t=401
90 օր՝ Արցախը շրջափակված է։
90 օր՝ Արցախը փաստացի համակենտրոնացման ճամբարի են վերածել Թուրքիան, Ադրբեջանը և ՀՀ դե-ֆակտո թուրքամետ իշխանությունը։
90 օր՝ մեր եղբայրներն ու քույրերը օնլայն ռեժիմով ենթարկվում են ցեղասպանական գործողության։
90 օր՝ հայ ժողովրդին ու հանրության ճնշող մեսամասնությանը հուզում են այլ հարցեր, որովհետև Հայաստանի ու հայկական աշխարհի օրակարգը շարունակում են թելադրել կապիտուլյանտ դե-ֆակտո իշխանությունները։
90 օր՝ ոչ մի իրական գործողություն։
90 օր, որպեսզի թուրքերը համոզվեն, որ կարող են նույնը կրկնել Հայաստանի այլ հատվածներում։
90 օր՝ Հայաստանի վրա թուրք-ադրբեջանական նոր հարձակում պատրաստելու համար
90 օր, որ հերթական դասն է մեզ համար։
90 օր, որպեսզի նորից համոզվենք, որ միայն սթափ, բայց վճռական քայլերը կարող են փոխել այս ընթացքը։ Առաջին քայլը՝ մեր պետությունը նորից մեզ վերադարձենլով։

պ.գ.թ, թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Ադրբեջանական մեդիան լիարժեք պատրաստում է հասարակությունը Հայաստանի դեմ նոր հարձակման։ Ահա մարտի 13-ին ադրբեջանական հեռուստալիքների հիմնական թեզերը։

պ.գ.թ, թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
🇦🇿Ադրբեջանը կմեծացնի դեպի Եվրոպա գազի արտահանումը:
Այս մասին հայտնել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը, ով մասնակցել է մարտի 9-ին տեղի ունեցած «Աշխարհն այսօր.մարտահրավերներ և հույսեր» Բաքվի X գլոբալ համաժողովի շրջանակներում «Նոր էներգետիկ և տրանսպորտային միջանցքների դերը Եվրասիական գոտում» թեմայով պանելային քննարկմանը:

Նախարարը նշել է, որ 2027 թվականից Ադրբեջանը կրկնակի կավելացնի գազի արտահանումը:

Շահբազովը հավելել է, որ Զանգեզուրի միջանցքը լինելու է և' տրանսպորտային, և' էներգետիկ միջանցք: Ըստ նախարարի խոսքի՝ Ադրբեջանն այդ միջանցքով նախատեսում է էներգիա մատակարարել Նախիջևան, այնտեղից՝ Թուրքիա, իսկ Թուրքիայից՝ Եվրոպա:

🔹Ադրբեջանն առիթը բաց չի թողնում տարբեր հարթակներում շահարկելու այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցը:

🔹Կարևոր է մշտապես շեշտել, որ «Զանգեզուրի միջանցք» և նմամանտիպ հռետորաբանություն պարունակող ցանկացած հայտարարություն սպառնալիք է ՀՀ տարածքային ամբողջականությանը:

Հայկական ալիք | @hayaliq