Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman – Telegram
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
9.78K subscribers
1.01K photos
135 videos
6 files
1.14K links
Թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանի ալիքը Հայաստանում և Հայաստանի շուրջ` Մերձավոր Արևելքում ընթացող ամենակարևոր իրադարձությունների մասին՝ թյուրքագետի հայացքով։ Աջակցել ալիքի զարգացմանը՝ 1570027813320300 (Ամերիաբանկ):
Download Telegram
Մահացու ինքնախաբեություն է կարծել, թե Բաքվի բարբարոսական վարչախումբը վաղ, թե ուշ չի սանձազերծելու «հակաահաբեկչական գործողություն» Հայաստանի դեմ։

Ըստ այդմ, Հայաստանի համար կենաց-մահու անխուսափելի ճակատամարտը դեռ առջևում է, և այն, թե՛ մեծագույն վտանգ է, թե՛ մեծագույն հնարավորություն, որովհետև դրանում է որոշվելու որպես ազգ և պետություն մենք ենք շարունակելու ապրել բազմաթիվ ազգերի հայտնվելն ու անհետանալը տեսած Առաջավոր Ասիայի այս արևի տակ, թե բարբարոսները։

Ուստի գերկենտրոնացված արդսր կառավարմամբ, ոտքից գլուխ ռազմականացված ու արդիականացված և դաշնակիցների շրջանակն ընդլայնած Հայաստան պետություն-ամրոցի կառուցումը կենսական անհրաժեշտություն է։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Երեկ ՄԱԿ գլխավոր ասամբլեայի իր ելույթում Ադրբեջանի արտգործնախարարը հերթական անգամ բացահայտել է Ադրբեջանի կողմից Հայաստանին պարտադրվող նախապայմաններից մեկը՝ ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում։ Թարգմանաբար ներկայացնում եմ այդ հատվածը.

«1987-1991 թթ. Հայաստանը, կոպտորեն խախտելով միջազգային իրավունքը, մոտ 300 հազար ադրբեջանցիների բռնությամբ վտարել է իրենց պապենական հողերից (նկատի ունի Հայաստանի տարածքը)։ Չնայած Արևմտյան Ադրբեջանի համայնքի բազմաթիվ կոչերին՝ սկսել երկխոսություն և ապահովել վերջիններիս անվտանգ և արդարացի վերադարձը հայրենիք, Հայաստանի կառավարությունը հրաժարվում է կատարել նրանց վերադարձի հիմնարար իրավունքը։ Ադրբեջանը չի հանդուրժելու միջազգային իրավունքի այս խախտումը,… և շարունակելու է ձեռնարկել համապատասխան քայլեր…»։

Արցախի հայաթափումից հետո Ադրբեջանը պարտադրելու է Հայաստանի դե-ֆակտո իշխանություններին ադրբեջանցիներով բնակեցնել Հայաստանի տարածքը։ Դրա նախապատրաստական աշխատանքը տարվում է արդեն երեք տարի է։
Միակ ելքը՝ իշխանափոխությունն է, որպեսզի կարողանանք դիմադրել այս վտանգներին։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Իրավաբան Վարազդատ Հարությունյանի դիպուկ բանաձևումը.
«Մեր երկիրը հանել են վաճառքի ու փոխարենը ծախողների հարցը լուծենք, գնորդներին ենք քննադատում»:
Էական չէ, ով է գնորդը՝ Ռուսաստանը, ԱՄՆ, թե Թուրքիան, էականն էնպես անելն է, որ էլ չծախեն։ Իսկ ծախողը Հայաստանի դե-ֆակտո թուրքամետ իշխանությունն է։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Ոչ մի նոր բան։
Արցախը նվիրեց թուրքերին, Հայաստանի որոշ տարածքներ նվիրեց թուրքերին, նոր տարածքների վրա գրոհը շարունակվում է, բայց այս ամենը կոչվում է ինքնիշխանության համար պայքար։ Իսկ բոլոր մտահոգներին փորձել պիտակավորել որպես ուրիշին միանալու շարժման կողմնակից։
Ու ամենակարևորը. ոչ մի զղջում ու զիջում։
Ընտրությունը պարզ է. կամ ներկայիս իշխանությունը կհեռանա, կամ դա կլինի Հայաստանի վերջին իշխանությունը։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Ուկրաինա և Սիրիա։
Սա է գալիս մեր գլխին։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Հայաստանի դե-ֆակտո վարչապետի վերջին ելույթում հիշատակված «ծայրագավառ» բառը թուրքերենում թարգմանվում է «vilayet» (վիլայեթ)։
Եթե նա մնաց վարչապետ, մեր հաջորդ պետությունը կոչվելու է Թուրքիայի արևելյան վիլայեթ։ Սովորե՛ք, կարող է պետք գալ։ Եթե չեք ուզում այս ապագան, ապա պետք է դուրս գալ պայքարի։ Այսօր ու վաղը։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Ինքներդ ձեզ մի հարց տվեք։
Ե՞րբ եք լսել, որ հրապարակում կանգնած որևէ անձ խոսի Ռուսաստանի մաս դառնալու մասին։
Ումի՞ց եք լսել, որ որևէ մեկն ասի, թե մենք ուզում ենք ռուսներին միանալ։
Որտե՞ղ եք տեսել Ռուսաստանի դրոշ։
Որտե՞ղ եք տեսել ուղիղ կամ անուղղակի աջակցություն։

Եվ ապա նայեք, թե ում է պետք, որպեսզի ժողովրդական շարժումը որակվի որպես պրոռուսական և տապալվի։ Եվ ապա նայեք, թե ովքեր են տարածում այդ ստերը։ Դրանք Հայաստանի դե-ֆակտո իշխանություններն են և նրանց ծառայող մեդիան։
Եթե սա էլ բավական չէ, եկեք հրապարակ ու պահանջեք, որպեսզի շարժման առաջնորդները հստակ դիրքորոշում հայտնեն Ռուսաստանի վերաբերյալ։ Ու կհասկանաք, որ ոչ մի պրոռուսական շարժում էլ չկա։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Եվրամիությունն ու Ադրբեջանը պայմանավորվածություն են ձեռք բերել՝ ավելացնելու Ադրբեջանից Եվրամիություն գազի մատակարարումները։
Հենց այս կարևոր հանգամանքով պայմանավորված՝ Ադրբեջանը ինչքան էլ հարձակվի Արցախի ու Հայաստանի հանրապետությունների վրա, Եվրամիությունը մի քանի ժամով նորից կլինի միայն մտահոգ և ոչ ավելին։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Բացահայտվեց հերթական սուտը:
Արցախի Անվտանգության խորհրդի հայտարարության տեքստին Նիկոլ Փաշինյանը նախօրոք ծանոթ է եղել:

Արցախի Ազգային ժողովի նախագահ Դ. Իշխանյանը բացահայտում է. «Ցանկանում եմ տեղեկացնել, որ Ադրբեջանի կողմից իրականացված սույն թվականի սեպտեմբերի 19-ին ռազմական գործողությունների առաջին իսկ պահից ՀՀ վարչապետը տեղյակ է եղել բոլոր գործընթացներից և զարգացումներից»:
Պետք է ավելացնել, որ Արցախը հանձնվել է, քանի որ Հայաստանի Հանրապետությումը հրաժարվեց զինված օգնություն ցուցաբերել Արցախին:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Լուրը հաստատվեց։ Էրդողանը վաղը մեկնում է Նախիջևան՝ Ալիևի հետ հանդիպելու։ Հայտնի է նաև հանդիպման օրակարգը. քննարկման գլխավոր թեման այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքն» է։ պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Նոր մանրամասներ են հայտնի դառնում վաղը Նախիջևանում կայանալիք Էրդողան-Ալիև հանդիպումից։
Նախ նախագահները մասնակցելու են Նախիջևան-Իգդիր գազատարի հիմնարկեքի արարողությանը, ապա բացելու են Նախիջևանի ռազմական համալիրը։
Հիշեցնեմ, որ «Զանգեզուրի միջանցքը» մուլտիմոդալ նախագիծ է, որով Թուրքիան փորձում է անխափան կապ հաստատել Ադրբեջանի հետ, ընդ որում՝ ոչ միայն ավտոճանապարհով, այլև գազատար, էլեկտրահաղորդման գծեր, երկաթուղի և այլն։ Նախիջևան-Իգդիր գազատարը հենց այդ միջանցքի բաղադրիչներից մեկն է։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Մի քանի տասնյակ Արցախի հայեր այս րոպեներին դուրս են գալիս Արցախից` իրենց հայրենիքից: Սա տարհանում չէ, սա բռնագաղթ է, որը արցախահայության ցեղաապանության մի մասն է: Հայաստանի այս մի հատվածի բռնագաղթը սկսվեց այսօր: Հիշեք այս օրը` սեպտեմբերի 24: (Ապրիլի 24-ի ուրվականը):

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Արցախում դեռ հաշվում են զոհերին: Ըստ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի տվյալների` Ասկերանի շրջանի Սառնաղբյուր համայնքը մինչեւ սեպտեմբերի 19-ի Ադրբեջանի հարձակումն ուներ 76 բնակիչ։ Նրանցից 5–ը զոհվել է, 15–ը՝ վիրավորվել, 4-ը գերեվարվել է Ադրբեջանի կողմից։

Ցեղասպանություն և բռնագաղթ:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Արցախում դեռ հաշվում են զոհերին: Ըստ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի տվյալների` Ասկերանի շրջանի Սառնաղբյուր համայնքը մինչեւ սեպտեմբերի 19-ի Ադրբեջանի հարձակումն ուներ 76 բնակիչ։ Նրանցից 5–ը զոհվել է, 15–ը՝ վիրավորվել, 4-ը գերեվարվել է Ադրբեջանի կողմից։…
Արցախից լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյան.
«Մարդիկ չգիտեն ինչ անեն։ Մի մասը հողարկավորել են իրենց հարազատներին, մի մասը մտածում է, թե ինչպես դիակները տեղափոխի Հայաստան, մի մասն էլ մտածում է նորից հողից հանի հոր, որդու, եղբոր, ամուսնու դին թե չէ»:
Հոկտեմբերի 5-ին Ալիևը հանդիպելու է իր գործընկերոջ` փաշինյանի հետ: Նախորդիվ նշածս կետերի ուղղությամբ պայմանավորվելու են:
Մինչ այդ ավարտված կլինի հայության բռնագաղթը Արցախից:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Հերոս Մարտակերտ քաղաքը ընկավ թուրքերի վերահսկողության տակ: Այն այժմ ամբողջությամբ հայաթափված է:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Պայքարը շարունակվում է, ուր կարևոր է յուրաքանչյուրի մասնակցությունը:
Պայքարեք հայկական ազգային իշխանության համար: Տեր կանգնեք մեր երկրին:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Թուրքական «Թյուրքիյե» թերթի սեպտեմբերի 23-ի տիտղոսաթերթը ասում է հստակ, թե որն է Թուրքիայի և Ադրբեջանի հաջորդ նպատակը` Զանգեզուր (Սյունիք):
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Բազմահազարանոց բողոքի ցույց Երևանում: Պայքար մինչև հաղթական ավարտ:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
⚡️♥️⚡️Էլի մենք
Արցախից շարունակվում է հայերի բռնագաղթը։
Դրան զուգահեռ առավոտից Երևանում և մարզերում բողոքի ցույցեր և անհնազանդության գործողություններ են, որոնք կոպիտ և անօրինական կերպով ճնշվում են դե-ֆակտո ոստիկանության կողմից։
Արդյո՞ք մարդիկ պետք է վախենան իրենց բողոքն արտահայտել։ Ոչ, քանի որ ամենաթանկն արդեն կորած է։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman