Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman – Telegram
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
9.77K subscribers
1.01K photos
135 videos
6 files
1.14K links
Թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանի ալիքը Հայաստանում և Հայաստանի շուրջ` Մերձավոր Արևելքում ընթացող ամենակարևոր իրադարձությունների մասին՝ թյուրքագետի հայացքով։ Աջակցել ալիքի զարգացմանը՝ 1570027813320300 (Ամերիաբանկ):
Download Telegram
Բռնագաղթ - բռնի ուժով գաղթականություն, գաղթ, տարագրութուն, աքսոր, պանդխտություն, օտարություն։

Նայե՛ք այս կադրերը։ Սա ցեղասպանություն է 21-րդ դարում։ Նայե՛ք ու հիշեք, որ այս պահերին մենք ոչ թե պաշտպանել ենք մեր երկիր Արցախն ու այնտեղ ապրող հայերին, այլ քննարկել ենք, թե ինչու չենք հավանում բեմից խոսող այս կամ այն գործչին ու դրա համար չենք դուրս եկել պայքարի։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Արցախին ի աջակցություն և Հայաստանի դե-ֆակտո իշխանությունների դեմ բողոքի բազմահազարանոց ցույցերը անհանգստացնում են ոչ միայն իշխանություններին, այլև այս իշխանությունների գլխավոր գործընկերոջը՝ Թուրքիային։
Այդ է պատճառը, որ թուրքական մեդիան Հայաստանի իշխանություններից էլ ավելի եռանդուն կերպով պնդում է, որ Երևանի փողոցներում «հեղաշրջման փորձ է» և հետևաբար պետք է պաշտպանել Փաշինյանին։
Կից ներկայացնում եմ թուրքական ամենախոշոր հեռուստաալիքների վերջին օրերի մի քանի թողարկում, որ նվիրված է Հայաստանում տեղի ունեցող իբր հեղաշրջմանը։ Թուրքերենում հեղաշրջում թարգմանվում է «darbe»։
Սա էլ տեսնելուց հետո հարց տվեք ինքներդ ձեզ՝ ինչո՞ւ պետք է Թուրքիան, որ ուզում է մեր երկիրը ոչնչացնել և այս պահին ցեղասպանություն է գործում Արցախում, այսքան ջանադրաբար աջակցի փաշինյանին։ Պատասխանը պարզ է։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Արցախին ի աջակցություն և Հայաստանի դե-ֆակտո իշխանությունների դեմ բողոքի բազմահազարանոց ցույցերը անհանգստացնում են ոչ միայն իշխանություններին, այլև այս իշխանությունների գլխավոր գործընկերոջը՝ Թուրքիային։ Այդ է պատճառը, որ թուրքական մեդիան Հայաստանի իշխանություններից…
Իմիջիայլոց, 2021 թ. Հայաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի հայտարարությունից հետո Թուրքիան առաջինն ու գլխավորն էր, որ նորից այդ ամենը որակեց որպես «հեղաշրջման փորձ» և սպառնաց, որ «թույլ չի տա նման զարգացումներ»՝ փաստացի փրկելով փաշինյանի իշխանությունը։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Արցախից Ադրբեջանի ձեռքով այս ժամերին բռնագաղթի են ենթարկվում հազարավոր հայեր։
Նույն ժամերին Հայաստանի դե-ֆակտո թուրքամետների իշխանությունը բռնությամբ և ապօրինաբար բերման է ենթարկում հարյուրավոր հայերի, ովքեր դեմ են Արցախից հայերի բռնագաղթին։
Թ - թուրքամետություն

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Ստեփանակերտի վառվող տները։ Ով սա տեսնում ու լռում է, ով սա տեսնում ու շարունակում է տանը մնալ՝ վախենալով իր աշխատանքի համար, ով սա տեսնում ու շարունակում ա պատճառաբանել ու փաստացի աջակցել ներկայիս իշխանություններին, էս ամենը կտեսնի իր տան հետ։
Այո, էս ամենը հասնելու է Երևան ու Հայաստանի մնացած մարզեր։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Արձանագրենք այս պահի դրությամբ քաղաքացիների ձեռքբերումները

👇👇Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի գրառումը👇👇

👉Առավոտվա ակցիաներից դիտարկումներ։ Ոստիկանության ուժերը ակնհայտորեն չեն բավարարում, երբ տարբեր խմբեր ինքնակազմակերպվում են և գործում են անկանոն։
Ինչ-որ պահից անցան դիտորդի կարգավիճակի, չէին հասցնում արձագանքել։
Մարդկանց քանակի ավելացումը փողոցում ուղղակի կպարալիզացնի բռնություն գործադրողներին։
Շուտով բազմաթիվ հայտնի մարդիկ՝ երգիչներ, բլոգերներ, հանրային գործիչներ և այլ մեծ լսարան ունեցողներ, կսկսեն իրենց էջերում դնել լալահառաչ գրառումներ Արցախի կորստյան մասին ու լուսանկարներ։ Որոշները կմասնակցեն տարբեր բարեգործական ակցիաների ու կօգնեն բռնագաղթի ենթարկված արցախահայությանը։

Բայց ուզում եմ, որ դուք՝ հանրային գործիչներդ, դուք բոլորդ իմանաք, որ ես ու իմ նման բազմաթիվ մարդիկ անցնող երեք տարիներին մշտապես ակնկալել ենք, որ դուք դուրս կգաք պայքարի, կօգնեք, որպեսզի Արցախը չկորցնենք ու բռնագաղթված հայություն չունենանք, որ հիմա էլ ստիպված չլինենք բարեգործությամբ զբաղվել։
Դուք չօգնեցիք։
Տեղի ունեցածում դուք էլ եք մեղավոր։
Դա ես ու շատ մարդիկ կասենք բոլորիդ անձամբ։
Իսկ հիմա մենք կպայքարենք, որպեսզի գոնե Սյունիքի մոտ կանգնացնեք այս շարունակվող աղետը։ Իսկ դուք... իսկ դուք շարունակեք ձևացնել, թե դուք լավն եք ու անմեղ։ Բայց դուք անմեղ չեք։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
«Աշխարհը լուռ էր», «Միջազգային հանրությունն անտարբեր էր», «Ոչ մեկ չօգնեց» և այլ տեսակի արտահայտությունները մոռանալ է պետք։
Նրանք իրավունք ունեն լռելու։ Լռելու ու անտարբեր լինելու իրավունք չունենք մենք ու Հայաստանի իշխանությունը։ Նրանք լռում են ու թողել են Արցախը ցեղասպանության։ Իսկ դո՞ւք։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
🟥Այսօր 18։00-ին Հանրապետության հրապարակում ամփոփում ենք օրը և պլանավորում սեպտեմբերի 26-ի անելիքները
Տունը լքող հայի ցավը. Ստեփանակերտն այսօր։

Դուրս եկե՛ք փողոց, հանուն մնացյալ Հայաստանի։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Բռնագաղթը մեր օրերում:
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Forwarded from Ադրբեջանն այսօր
⚡️⚡️Օկուպացված Շուշին հայտարարվել է իսլամական աշխարհի 2024 թվականի մշակութային մայրաքաղաք։
Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը Նախիջևանում Էրդողանի հետ հանդիպմանը հայտրարարել է.
«Ցավոք, խորհրդային իշխանությունները Արևմտյան Զանգեզուրը (նկատի ունի` Սյունիքի մարզը) վերցրել են Ադրբեջանից և այդպիսով Ադրբեջանի հիմնական հատվածի և Նախիջևանի միջև ցամաքային կապը կտրվել է»:
Ադրբեջանի ու Թուրքիայի նոր թիրախը Սյունիքն է:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Արցախի հայերի բռնագաղթը շարունակվում է:
Իսկ նույն ժամերին` այսօր Ադրբեջանի խորհրդարանում (Միլլի մեջլիս) անցնում են «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան. իրավական ասպեկտներ» թեմայով հանրային լսումներ, որտեղ առաջադրվել են նոր պայմաններ Հայաստանին:
Սա դառնալու է Ադրբեջանի նոր հարձակման հիմնական թեմաներից մեկը:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman