Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman – Telegram
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
9.78K subscribers
1.01K photos
135 videos
6 files
1.14K links
Թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանի ալիքը Հայաստանում և Հայաստանի շուրջ` Մերձավոր Արևելքում ընթացող ամենակարևոր իրադարձությունների մասին՝ թյուրքագետի հայացքով։ Աջակցել ալիքի զարգացմանը՝ 1570027813320300 (Ամերիաբանկ):
Download Telegram
Ստեփանակերտի վառվող տները։ Ով սա տեսնում ու լռում է, ով սա տեսնում ու շարունակում է տանը մնալ՝ վախենալով իր աշխատանքի համար, ով սա տեսնում ու շարունակում ա պատճառաբանել ու փաստացի աջակցել ներկայիս իշխանություններին, էս ամենը կտեսնի իր տան հետ։
Այո, էս ամենը հասնելու է Երևան ու Հայաստանի մնացած մարզեր։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Արձանագրենք այս պահի դրությամբ քաղաքացիների ձեռքբերումները

👇👇Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի գրառումը👇👇

👉Առավոտվա ակցիաներից դիտարկումներ։ Ոստիկանության ուժերը ակնհայտորեն չեն բավարարում, երբ տարբեր խմբեր ինքնակազմակերպվում են և գործում են անկանոն։
Ինչ-որ պահից անցան դիտորդի կարգավիճակի, չէին հասցնում արձագանքել։
Մարդկանց քանակի ավելացումը փողոցում ուղղակի կպարալիզացնի բռնություն գործադրողներին։
Շուտով բազմաթիվ հայտնի մարդիկ՝ երգիչներ, բլոգերներ, հանրային գործիչներ և այլ մեծ լսարան ունեցողներ, կսկսեն իրենց էջերում դնել լալահառաչ գրառումներ Արցախի կորստյան մասին ու լուսանկարներ։ Որոշները կմասնակցեն տարբեր բարեգործական ակցիաների ու կօգնեն բռնագաղթի ենթարկված արցախահայությանը։

Բայց ուզում եմ, որ դուք՝ հանրային գործիչներդ, դուք բոլորդ իմանաք, որ ես ու իմ նման բազմաթիվ մարդիկ անցնող երեք տարիներին մշտապես ակնկալել ենք, որ դուք դուրս կգաք պայքարի, կօգնեք, որպեսզի Արցախը չկորցնենք ու բռնագաղթված հայություն չունենանք, որ հիմա էլ ստիպված չլինենք բարեգործությամբ զբաղվել։
Դուք չօգնեցիք։
Տեղի ունեցածում դուք էլ եք մեղավոր։
Դա ես ու շատ մարդիկ կասենք բոլորիդ անձամբ։
Իսկ հիմա մենք կպայքարենք, որպեսզի գոնե Սյունիքի մոտ կանգնացնեք այս շարունակվող աղետը։ Իսկ դուք... իսկ դուք շարունակեք ձևացնել, թե դուք լավն եք ու անմեղ։ Բայց դուք անմեղ չեք։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
«Աշխարհը լուռ էր», «Միջազգային հանրությունն անտարբեր էր», «Ոչ մեկ չօգնեց» և այլ տեսակի արտահայտությունները մոռանալ է պետք։
Նրանք իրավունք ունեն լռելու։ Լռելու ու անտարբեր լինելու իրավունք չունենք մենք ու Հայաստանի իշխանությունը։ Նրանք լռում են ու թողել են Արցախը ցեղասպանության։ Իսկ դո՞ւք։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
🟥Այսօր 18։00-ին Հանրապետության հրապարակում ամփոփում ենք օրը և պլանավորում սեպտեմբերի 26-ի անելիքները
Տունը լքող հայի ցավը. Ստեփանակերտն այսօր։

Դուրս եկե՛ք փողոց, հանուն մնացյալ Հայաստանի։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Բռնագաղթը մեր օրերում:
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Forwarded from Ադրբեջանն այսօր
⚡️⚡️Օկուպացված Շուշին հայտարարվել է իսլամական աշխարհի 2024 թվականի մշակութային մայրաքաղաք։
Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը Նախիջևանում Էրդողանի հետ հանդիպմանը հայտրարարել է.
«Ցավոք, խորհրդային իշխանությունները Արևմտյան Զանգեզուրը (նկատի ունի` Սյունիքի մարզը) վերցրել են Ադրբեջանից և այդպիսով Ադրբեջանի հիմնական հատվածի և Նախիջևանի միջև ցամաքային կապը կտրվել է»:
Ադրբեջանի ու Թուրքիայի նոր թիրախը Սյունիքն է:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Արցախի հայերի բռնագաղթը շարունակվում է:
Իսկ նույն ժամերին` այսօր Ադրբեջանի խորհրդարանում (Միլլի մեջլիս) անցնում են «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան. իրավական ասպեկտներ» թեմայով հանրային լսումներ, որտեղ առաջադրվել են նոր պայմաններ Հայաստանին:
Սա դառնալու է Ադրբեջանի նոր հարձակման հիմնական թեմաներից մեկը:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Հասցեն անփոփոխ` Հանրապետության հրապարակ:
Ստեփանակերտի բենզալցակայաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել: Կան բազմաթիվ վիրավորներ և կարծես` նաև զոհեր:
Մարդկային ողբերգություններ, որոնք կարող էին ուղղակի չլինել:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Forwarded from Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան (Nairi Hokhikyan)
Լոռու մարզի Տաշիր քաղաքում պատրաստ են Արցախից տեղահանված 1000 հայրենակիցների դիմավորել և ապահովել բնակարաններով, նաև անհրաժեշտ իրերով, սնունդով։

Նախաձեռնությունը Տաշիր բարեգործական հիմնադրամինն է։

Մանրամասների համար խնդրում եմ կապ հաստատել Սյուզի Դումիկյանի հետ 093755541 հեռախոսահամարով։
Սեպտեմբերի 26-ի առավոտի դրությամբ ամենակարևորը.

Արցախից բռնագաղթի է ենթարկվել շուրջ 15 հազար մարդ։ Կարծում եմ՝ երեկոյան այս թիվը կհատի 25 հազարը։


Երեկ Ստեփանակերտում վթարի հետևանքով կա շուրջ 300 վիրավոր և 20 զոհ։ Հաշվի առնելով շրջափակումը և ծանր վիրավորների թիվը՝ զոհերի թիվը, ցավոք, կմեծանա։ Այս պահին օդային ճանապարհով կարող է հնարավոր լինի որոշ վիրավորների տեղափոխել Երևան։ Բայց պետք է դեռ սպասել, որովհետև Ադրբեջանն ամեն պահ կարող է խախտել պայմանավորվածությունը։


Երևանում և մարզերում շարունակվում են Հայաստանի դե-ֆակտո իշխանությունների հակահայկական քաղաքականության դեմ բողոքի ցույցերն ու անհնազանդության գործողությունները։ Իշխանությունները շարոնակում են ապօրինի գործողությունները, անհիմն մեղադրանքներով ձերբակալել են բազմաթիվ անձանց, որոնց մեջ է նաև իմ ընկեր, լրագրող Դավիթ Սարգսյանը։


Նախիջևանում երեկ Ալիև-Էրդողան զույգը բացեց ևս մի քանի ենթակառուցվածքներ, որոնք փաստացի հանդիսանալու են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» մուլտիմոդալ նախագծի հիմքը (խոսքը երկաթուղու և գազատարի մասին է), ինչպես նաև նոր ռազմական համալիր։ Սյունիքի շուրջ օղակը սեղմվում է։


Արտաքին դերակատարները շարունակեցին հայտնել մտահոգություններ։ Եվ վերջ։ Ֆրանսիան, ԱՄՆ և այլ երկրներ բարեհաջող ապահովեցին «հումանիտար ճգնաժամի վերացումը Արցախում» (քանի որ այլևս հայ չի մնա, ուրեմն ճգնաժամ չկա), հիմա էլ նույն կերպ երաշխավորում են, որ կօգնեն Հայաստանին։ Ցավոք, կգտնվեն մարդիկ, որոնք կհավատան այս դատարկ խոստումներին։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Երեկվա Ալիև-Էրդողան քարոզչական նկարներից. «Մինչև հավերժություն՝ երկու պետություն, մեկ ազգ»։
Իրականում, այս կարգախոսը այժմ վերածվում է «Մեկ ազգ, մեկ պետություն»-ի՝ հաշվի առնելով երկու պետությունների ինտեգրացիայի ծավալները։ Այս պահին այդ գործընթացի լիարժեք գործարկմանը խանգարող մեկ հանգամանք է մնացել՝ Սյունիքը։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Հայաստանի ներկայիս վարչախումբը թո՛ղ ավիրի երկիրը, հետո մենք բոլորս կամավորական խմբեր կազմենք ու անցնենք օգնելու ավերի զոհերին։
Սա է մերօրյա բանաձևը։
Էդ դեպքում հարց. ինչո՞ւ է մեզ պետք պետություն, եթե պետության բոլոր գործառույթները՝ պաշտպանությունից մինչև բժշկություն, մենք պետք է անենք։
Սա կոչվում է 21-րդ դարում պետությանը նախընտրել համայնքը՝ իջնելով նորից 19-րդ դար։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
1
Նայեցի թուրքական գլխավոր մեդիան։ Գրեթե բոլորը (իսկ Թուրքիայում իշխանության վերահսկողության տակ է ամբողջ մեդիայի 2/3-ը) անդրադարձել են հիմնական թեմային՝ Նախիջևանում Ալիև-Էրդողան երեկվա հանդիպմանը։
Ասեմ, թե ինչ կարևոր ուղերձ էին պարունակում այդ բոլոր անդրադարձերը։
Հիմնականը հետևյալն էր. Հայաստանին «խաղաղության վերջին առաջարկն ենք անում»։
Սա իրականում ոչ թե խաղաղության առաջարկ է, այլ սպառնալիք։ Եթե Հայաստանը չկատարի Թուրքիայի բոլոր նախապայմանները (որոնք Թուրքիան կոչում է «անկեղծ քայլեր»), ապա հաջորդական քայլերը հայտնի են։

Իսկ որո՞նք են նախապայմանները։ Ահա դրանց մեծ մասը.
- Սյունիքով միջանցք
- Տավուշի, Արարատի ու Վայոց ձորի մարզերից նոր տարածքների հանձնում
- Հայկական բանակի կրճատում
- Ատոմակայանի փակում
- Հայաստանում թուրքերի և ադրբեջանցիների բնակեցում՝ իրավունքների ապահովմամբ
- Թուրքիայի հետ սահմանների վերասահմանազատում
- Կրթական համակարգի ու պետական խորհրդանիշների փոփոխություն
- Ցեղասպանության թեմայի փակում
- Հայաստանից ռուսական ռազմաբազայի դուրսբերում

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
👍1