Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman – Telegram
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
9.78K subscribers
1.01K photos
135 videos
6 files
1.14K links
Թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանի ալիքը Հայաստանում և Հայաստանի շուրջ` Մերձավոր Արևելքում ընթացող ամենակարևոր իրադարձությունների մասին՝ թյուրքագետի հայացքով։ Աջակցել ալիքի զարգացմանը՝ 1570027813320300 (Ամերիաբանկ):
Download Telegram
Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը Նախիջևանում Էրդողանի հետ հանդիպմանը հայտրարարել է.
«Ցավոք, խորհրդային իշխանությունները Արևմտյան Զանգեզուրը (նկատի ունի` Սյունիքի մարզը) վերցրել են Ադրբեջանից և այդպիսով Ադրբեջանի հիմնական հատվածի և Նախիջևանի միջև ցամաքային կապը կտրվել է»:
Ադրբեջանի ու Թուրքիայի նոր թիրախը Սյունիքն է:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Արցախի հայերի բռնագաղթը շարունակվում է:
Իսկ նույն ժամերին` այսօր Ադրբեջանի խորհրդարանում (Միլլի մեջլիս) անցնում են «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան. իրավական ասպեկտներ» թեմայով հանրային լսումներ, որտեղ առաջադրվել են նոր պայմաններ Հայաստանին:
Սա դառնալու է Ադրբեջանի նոր հարձակման հիմնական թեմաներից մեկը:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Հասցեն անփոփոխ` Հանրապետության հրապարակ:
Ստեփանակերտի բենզալցակայաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել: Կան բազմաթիվ վիրավորներ և կարծես` նաև զոհեր:
Մարդկային ողբերգություններ, որոնք կարող էին ուղղակի չլինել:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Forwarded from Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան (Nairi Hokhikyan)
Լոռու մարզի Տաշիր քաղաքում պատրաստ են Արցախից տեղահանված 1000 հայրենակիցների դիմավորել և ապահովել բնակարաններով, նաև անհրաժեշտ իրերով, սնունդով։

Նախաձեռնությունը Տաշիր բարեգործական հիմնադրամինն է։

Մանրամասների համար խնդրում եմ կապ հաստատել Սյուզի Դումիկյանի հետ 093755541 հեռախոսահամարով։
Սեպտեմբերի 26-ի առավոտի դրությամբ ամենակարևորը.

Արցախից բռնագաղթի է ենթարկվել շուրջ 15 հազար մարդ։ Կարծում եմ՝ երեկոյան այս թիվը կհատի 25 հազարը։


Երեկ Ստեփանակերտում վթարի հետևանքով կա շուրջ 300 վիրավոր և 20 զոհ։ Հաշվի առնելով շրջափակումը և ծանր վիրավորների թիվը՝ զոհերի թիվը, ցավոք, կմեծանա։ Այս պահին օդային ճանապարհով կարող է հնարավոր լինի որոշ վիրավորների տեղափոխել Երևան։ Բայց պետք է դեռ սպասել, որովհետև Ադրբեջանն ամեն պահ կարող է խախտել պայմանավորվածությունը։


Երևանում և մարզերում շարունակվում են Հայաստանի դե-ֆակտո իշխանությունների հակահայկական քաղաքականության դեմ բողոքի ցույցերն ու անհնազանդության գործողությունները։ Իշխանությունները շարոնակում են ապօրինի գործողությունները, անհիմն մեղադրանքներով ձերբակալել են բազմաթիվ անձանց, որոնց մեջ է նաև իմ ընկեր, լրագրող Դավիթ Սարգսյանը։


Նախիջևանում երեկ Ալիև-Էրդողան զույգը բացեց ևս մի քանի ենթակառուցվածքներ, որոնք փաստացի հանդիսանալու են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» մուլտիմոդալ նախագծի հիմքը (խոսքը երկաթուղու և գազատարի մասին է), ինչպես նաև նոր ռազմական համալիր։ Սյունիքի շուրջ օղակը սեղմվում է։


Արտաքին դերակատարները շարունակեցին հայտնել մտահոգություններ։ Եվ վերջ։ Ֆրանսիան, ԱՄՆ և այլ երկրներ բարեհաջող ապահովեցին «հումանիտար ճգնաժամի վերացումը Արցախում» (քանի որ այլևս հայ չի մնա, ուրեմն ճգնաժամ չկա), հիմա էլ նույն կերպ երաշխավորում են, որ կօգնեն Հայաստանին։ Ցավոք, կգտնվեն մարդիկ, որոնք կհավատան այս դատարկ խոստումներին։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Երեկվա Ալիև-Էրդողան քարոզչական նկարներից. «Մինչև հավերժություն՝ երկու պետություն, մեկ ազգ»։
Իրականում, այս կարգախոսը այժմ վերածվում է «Մեկ ազգ, մեկ պետություն»-ի՝ հաշվի առնելով երկու պետությունների ինտեգրացիայի ծավալները։ Այս պահին այդ գործընթացի լիարժեք գործարկմանը խանգարող մեկ հանգամանք է մնացել՝ Սյունիքը։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Հայաստանի ներկայիս վարչախումբը թո՛ղ ավիրի երկիրը, հետո մենք բոլորս կամավորական խմբեր կազմենք ու անցնենք օգնելու ավերի զոհերին։
Սա է մերօրյա բանաձևը։
Էդ դեպքում հարց. ինչո՞ւ է մեզ պետք պետություն, եթե պետության բոլոր գործառույթները՝ պաշտպանությունից մինչև բժշկություն, մենք պետք է անենք։
Սա կոչվում է 21-րդ դարում պետությանը նախընտրել համայնքը՝ իջնելով նորից 19-րդ դար։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
1
Նայեցի թուրքական գլխավոր մեդիան։ Գրեթե բոլորը (իսկ Թուրքիայում իշխանության վերահսկողության տակ է ամբողջ մեդիայի 2/3-ը) անդրադարձել են հիմնական թեմային՝ Նախիջևանում Ալիև-Էրդողան երեկվա հանդիպմանը։
Ասեմ, թե ինչ կարևոր ուղերձ էին պարունակում այդ բոլոր անդրադարձերը։
Հիմնականը հետևյալն էր. Հայաստանին «խաղաղության վերջին առաջարկն ենք անում»։
Սա իրականում ոչ թե խաղաղության առաջարկ է, այլ սպառնալիք։ Եթե Հայաստանը չկատարի Թուրքիայի բոլոր նախապայմանները (որոնք Թուրքիան կոչում է «անկեղծ քայլեր»), ապա հաջորդական քայլերը հայտնի են։

Իսկ որո՞նք են նախապայմանները։ Ահա դրանց մեծ մասը.
- Սյունիքով միջանցք
- Տավուշի, Արարատի ու Վայոց ձորի մարզերից նոր տարածքների հանձնում
- Հայկական բանակի կրճատում
- Ատոմակայանի փակում
- Հայաստանում թուրքերի և ադրբեջանցիների բնակեցում՝ իրավունքների ապահովմամբ
- Թուրքիայի հետ սահմանների վերասահմանազատում
- Կրթական համակարգի ու պետական խորհրդանիշների փոփոխություն
- Ցեղասպանության թեմայի փակում
- Հայաստանից ռուսական ռազմաբազայի դուրսբերում

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
👍1
Գրում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը.

«Ինձ հասած տեղեկություններով՝ Հայաստանի հակահայ ռեժիմն ավելի խիստ ու տևական զննության է ենթարկում բռնի տեղահանվածներին, քան նույնիսկ ադրբեջանական անցակետի անձնակազմը։»
Նման տեղեկություններ են փոխանցում նաև այլ գործիչներ, օրինակ ազգային պատգամավոր Տիգրան Աբրահամյանը. «Հայաստանի իշխանությո՛ւն, Կոռնիձորում արհեստական բարդակ սարքելով, Արցախից եկող շարժը գերդանդաղեցրել եք»:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Արցախից բռնագաղթի քարավանները։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Այս գրառման մեջ հավաքված են տարբեր նախաձեռնություններ, որոնք կօգնեն բռնագաղթի ենթարկված արցախահայությանը (վերցրել եմ այստեղից


📌 Կացարաններ գտնելու հարցում աջակցող նախաձեռնություններ


Հայորդի նախաձեռնությունը Հայորդի ճամբարում պատրաստ է կացարան տրամադրել զոհված հայորդիների ընտանիքներին:
📞098 306969
📧 hayordi.info@gmail.com

Շիրակի մարզի Անիպեմզա գյուղում Արցախից եկած 15-20 ընտանիքի անվճար բնակարաններ են առաջարկվում։
📞 098 758728

Ֆեյսբուքյան օգտատեր Արփինե այգ-ն առաջարկում է կացարան։

Ֆեյսբուքյան օգտատեր Լիլիթ Հակոբյանն առաջարկում է կացարան Տավուշի մարզի Մովսես գյուղում։

Ֆեյսբուքյան օգտատեր Մխիթար Մելքոնյանը ֆեյսբուքյան էջում հրապարակում է կացարնների մասին տեղեկություններ։

Feminino23
📞 077 930200
📧 welcome@feminno.com
🌐 feminno.com

Genesis Armenia
📞060 541400
🌐genesisarmenia.com

📌Հումանիտար օգնություն հավաքագրող եւ տրամադրող նախաձեռնություններ


Kooyrigs
f https://www.facebook.com/kooyrigs
🌐 kooyrigs.org

Armenian Progressive Youth
📞 010 583399
📧 apy@apy.am
🌐 apy.am

Homeland Development Initiative Foundation
📞 077 473335
📧 hdifArmenia@gmail.com
🌐 hdif.org

Հայորդի
📞 098 306969
📧 hayordi.info@gmail.com

T-Cycle
f facebook.com/TeamTCycle
📧 tcyclearmenia@gmail.com

All for Armenia
📞 033 654495
📞 093 211243
🌐 https://allforarmenia.org/donate/

Armenian food bank
📞 095 208084
🌐 www.armenianfoodbank.org/

Ethos UA Yerevan
📞 041 703713

Viva fund
📞 095 615565
🌐 https://viva.foundation/

SpeshikDobru
📞 +7 910 000-77-50
🌐 https://kdobru.com/

📌Աշխատանք

Տոնուս-Լես» դեղագործական ընկերությունը եւ «Տոնուս-Լես Ռեմեդի» դեղատնային ցանցը պատրաստ է անցկացնել անվճար ուսուցում եւ պրակտիկա դեղագիտության կամ դեղագործության ոլորտի մասնագետների համար։
📞 098 899529

«Երեւան-տեքստիլ» ընկերությունը առաջարկում է կարուհու աշխատանք։
📞098 433080
📞094 403050

Anrivatour ընկերությունը պատրաստ է անցկացնել անվճար ուսուցում եւ թրեյնինգներ՝ տուրիզմի ոլորտում: Ուսուցումից հետո հնարավորություն կընձեռնվի աշխատանքի անցնել այս կազմակերպությունում։
📞 060 611110
📞 012 221212

Vardan_travel - աշխատանք է առաջարկում Արցախից ժամանած տուրիզմի մասնագետներին։
📞 094 449459

Evolution agency մարքեթինգային կազմակերպությունն առաջարկում է տարբեր ոլորտներում թափուր աշխատատեղեր։

Մանթաշյանց գործարարների միությունը թափուր հաստիքներ է առաջարկում։
📞 041 680107

Castelo կահույքի ֆաբրիկա-յում աշխատատեղեր կան արցախցիների համար։
📧 hambardzumyan080@gmail.com

Mrjoons design studio-ում գրաֆիկ դիզայնի դասերը արցախցիների համար կլինեն անվճար
Happy Mum - Այն բոլոր երեխաները ու մեծերը, որոնք կիսատ են թողել իրենց գեղարվեստի խմբակները եւ այլ արվեստի դասեր, կարող են շարունակել Happy mum-ում։
📞 091 000327

📌Այլ նախաձեռնություններ

Հասանելի են ggShuttle անվճար երթեր Գորիս-Երեւան-Գյումրի-Վանաձոր ուղղություններով։

Yandex Go Armenia ծառայությունը Գորիսից Երեւան տեղափոխում է 300 դրամով։
Team Telecom Armenia-ն անվճար ինտերնետ եւ հեռախոսակապ կտրամադրի Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին։ Նոր հեռախոսահամար ցանկացողներին Team-ը կտրամադրի «Բիֆրի 2900» սակագնային փաթեթը 6 ամիս անվճար օգտվելու հնարավորությամբ։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman pinned «​Այս գրառման մեջ հավաքված են տարբեր նախաձեռնություններ, որոնք կօգնեն բռնագաղթի ենթարկված արցախահայությանը (վերցրել եմ այստեղից)։ 📌 Կացարաններ գտնելու հարցում աջակցող նախաձեռնություններ Հայորդի նախաձեռնությունը Հայորդի ճամբարում պատրաստ է կացարան տրամադրել…»
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
​Այս գրառման մեջ հավաքված են տարբեր նախաձեռնություններ, որոնք կօգնեն բռնագաղթի ենթարկված արցախահայությանը (վերցրել եմ այստեղից)։ 📌 Կացարաններ գտնելու հարցում աջակցող նախաձեռնություններ Հայորդի նախաձեռնությունը Հայորդի ճամբարում պատրաստ է կացարան տրամադրել…
Ընթերցողներիցս Յուլիա Գասպարյանը տեղադրեց «IQ կենտրոն»-ի հայտարարությունն աշխատանքի մասին։
Մեկնաբանություններում դուք էլ կարող եք առաջարկել, թե ինչ հնարավորություններ կան։
Կփորձեմ դրանք հրապարակել՝ մեկ գրառման մեջ։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman