Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman – Telegram
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
9.78K subscribers
1.01K photos
135 videos
6 files
1.14K links
Թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանի ալիքը Հայաստանում և Հայաստանի շուրջ` Մերձավոր Արևելքում ընթացող ամենակարևոր իրադարձությունների մասին՝ թյուրքագետի հայացքով։ Աջակցել ալիքի զարգացմանը՝ 1570027813320300 (Ամերիաբանկ):
Download Telegram
Գազայի հատվածից Իսրայելի վրա արձակված հրթիռները։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Իսրայել-Պաղեստին պատերազմ. ի՞նչ է հայտնի այս պահի դրությամբ

◾️Պաղեստինական «Համաս» խմբավորումը առավոտից զանգվածային հրթիռակոծում է սկսել Իսրայելի տարածքի վրա։ Ըստ տարբեր տվյալների՝ արձակվել է ավելի քան 5000 հրթիռ։ Կիրառվել է նաև ցամաքային հարձակում։

◾️Արաբները հարվածներ են հասցրել տարբեր քաղաքների, այդ թվում մայրաքաղաք Թել-Ավիվին։ Կան զոհեր, վիրավորներ և գերեվարվածներ։

◾️Իսրայելը հայտարարել է, որ բանակը (ՑԱԽԱԼ) «պատերազմին պատրաստ լինելու» վիճակի է բերված։

◾️Համասը կոչ է արել Լիբանանում տեղակայված իր ուժերին ևս միանալ կռվին։

◾️«Համասը» գործողությունը կոչել է «Ալ Աքսայի ջրհեղեղ»։

◾️Հարձակումը սկսվել է խորհրդանշական օր. հոկտեմբերի 6-ին լրացավ 1973 թ. արաբա-իսրայելական հերթական պատերազմի 50-ամյակը, որը հայտնի է որպես «Ահեղ դատաստանի պատերազմ»։ Խորհրդանիշները Արևելքում ինչպես միշտ կարևոր են։

Ամեն բան հուշում է, որ առավոտյան սկսված բախումը կարող է ընդունել լայնամասշտաբ պատերազմի բնույթ։ Այդ դեպքում դրա ազդեցությունը մենք արագ կզգանք Հայաստան-Ադրբեջան ճակատում։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Պաղեստինցի արաբները կանգնած են իսրայելական խփված տանկի վրա։
Արաբական աղբյուրները նշում են, որ արաբներին հաջողվել է գրավել նաև իսրայելական զորամաս։
Հաստատված փաստ է, որ արաբների ցամաքային որոշ ուժեր մտել են Իսրայելի խորքը։
Իրավիճակը շարունակում է թեժանալ։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Եվրամիության անդամ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի երեկվա ասուլիսից կարևոր դրվագ.

«Ադրբեջանն առանցքային երկիր է։ Առանց դրա մենք չենք կարող հասնել Ռուսաստանից էներգետիկ անկախության»։
Հենց այս պարզ բանաձևն է ընկած Եվրամիության՝ Հարավային Կովկասում վարած քաղաքականության հիմքում։ Ադրբեջանը միշտ ավելի կարևոր է լինելու Արևմուտքի համար, քան Հայաստանը։ Ուստի Ադրբեջանի պահանջները կատարվելու են, իսկ թույլ տրված հանցագործությունները՝ ներվելու և անտեսվելու։ Ինչպես եղավ Արցախում իրականացված բռնագաղթի և ցեղասպանության ժամանակ։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Պաղեստինցի արաբները ճեղքում են Իսրայել-Պաղեստին պայմանական սահմանը։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Իսրայելը կոչ է արել պահեստազորի բոլոր տղամարդկանց կանգնել բանակի կողքին։ Մինչ այդ արաբները վայելում են փոքրիկ հաղթանակներ՝ գրավված իսրայելական զինտեխնիկայի հետ նկարվելով։ Հետաքրքիր է, որ մեր օրերում մարդիկ սելֆի են անում ցանկացած իրավիճակում։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Իսրայելա-պաղեստինյան նոր պատերազմը անկախ մեզանից բերելու է համեմատություններ Արցախյան պատերազմի և մեր իրավիճակի հետ։
Ահա այդ դիպուկ համեմատություններից մեկը ազգային պատգամավոր Քրիստինե Վարդանյանից.

«Աշխարհի ամենաարդիական հակաօդային պաշտպանության համակարգերից մեկը (նկատի ունի իսրայելականը) խոցվում է ոչ պետական կազմավորման կողմից (նկատի ունի՝ արաբական «Համաս» կազմակերպությանը) արձակած հռթիռներով:
Իսկ մեզ` 2 պետության ու համաշխարհային հայկական ցանցի գոյության պայմաններում ուզում են համոզել, որ ամեն ինչ ավարտված է»։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ըստ ցանցում առկա տվյալների՝ Իսրայելի երկրի հարավային սահմաններում տեղակված զինտեխնիկան (ներառյալ ավիացիան), տեղափոխում է երկրի հյուսիսային հատվածներ, որպեսզի վերջիններս չանցնեն պաղեստինցի արաբների ձեռքը։
Պատերազմի մասշտաբները կարող են անկանխատեսելի լինել։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Մելքոնյանը պատկերավոր նկարագրել է Հայաստանի կապը նոր սկսված իսրայելա-պաղեստինյան պատերազմի հետ։

«Արևելքում կրկին պատերազմ է, այս անգամ՝ արաբ-իսրայելական: Արևելքում պատերազմները չեն ավարտվում, ուղղակի հրադադարներն են լինում երկար կամ կարճ:
Այս ամենը հայերիս հետ ունի ուղղակի կապ. առաջին՝ պատերազմի կրակը, որը մեզանից շատ հեռու չէ, կարող է ընդլայնել իր տարածման արեալը հասնելով մեր անմիջական սահմաններին: Երկրորդ՝ ինչպես Առաջին համաշխարհային պատերազմը սկսվեց Ավստրո-Հունգարիայի գահաժառանգ Ֆրանց Ֆերդինանդի սպանությամբ, այնպես էլ Երրորդ համաշխարհային սկսված պատերազմը կարող է ավելի թեժանալ Արցախի սպանությամբ: Ամբողջ աշխարհի առջև և բոլորի մասնակցությամբ սպանվեց Արցախը, ինչից օրեր հետո տարածաշրջանում խաղաղությունը ոչ թե եկավ, այլ կարծես երկար ժամանակով հեռանում է հաշվի առնելով արաբ-իսրայելական հակամարտության աշխարհաքաղաքական խորքը, դրանում ուղիղ կամ անուղղակի ընդգրկված մեծ խաղացողներին:
«Արցախը տանք հանգիստ ապրենք» սխալական մտածողությունը, փաստորեն, տարածված է ոչ միայն Հայաստանյան որոշ շրջանակներում, այլև համաշխարհային քաղաքական մտածողության մեջ և հիմա այդ տարատեսակ համաշխարհային խաղացողները Արցախը տալուց հետո հասկանալու են, որ հանգիստ չեն ապրելու: Արցախը ոչ միայն Հայաստանի անվտանգության երաշխավորն էր, այլև, փաստացի, տարածաշրջանային և համաշխարհային խաղաղության երաշխավորը, որը հենց այդ ամենի շահառուները գիտակցելով կամ չգիտակցելով չեզոքացրեցին:

Հ.Գ. Վերաձևակերպելով համաշխարհային խաղացողներից մեկի վերջերս արված հայտնի արտահայտությունը. «Իսկ ո՞ւմ է պետք այն աշխարհը, որտեղ չկա հայկական Արցախը»։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Պաղեստինի մզկիթներում սրբազան պատերազմին (ջիհադ) մասնակցելու կոչեր են հնչեցվում, որոնք տարածվում են բոլոր բնակավայրերում։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Քանի դեռ մասնագետները խոսում են իսրայելա-պաղեստինյան նոր պատերազմի մասին, չմասնագետներն էլ ֆեյսբուքներում լայքի համար շտապում են վերլուծել այն, ես մի փոքր այլ կոնտեքստից դիտարկում անեմ։

Հայտնի փաստ է, որ պաղեստինյան «ՀԱՄԱՍ»-ը իրանական ազդեցության ներքո է։ Այլ կերպ ասած, այս հարձակումը չէր կարող տեղի ունենալ առանց իրանցիների հետ համաձայնության։

Իմ խիստ սուբյեկտիվ կարծիքով, «ՀԱՄԱՍ»-ի գործողության խնդիրներից մեկը մեր տարածաշրջանում թուրք-ադրբեջանական (ներառյալ՝ իսրայելական) հարձակման ժամկետները, հետևաբար՝ պլանները, խառնելն է։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
Իսրայելը փակել է երկրի հարավը քաղաքացիական բոլոր շարժերի համար։ Ըստ իսրայելական պաշտոնական տվյալների՝ առնվազն 21 կետերում ընթանում են մարտական գործողություններ։
Պաղեստինյան կողմից տարածվում են տեսանյութեր, որտեղ երևում են գրավված իսրայելական քաղաքներ։ Սակայն դրանց հավաստիությունը ստուգել դեռևս հնարավոր չէ։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
⚡️⚡️⚡️ Իսրայելի վարչապետ Բ. Նեթանյահու.
«Իսրայելը պատերազմի մեջ է»։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman