https://news.1rj.ru/str/rian_ru/217123
Պա-բա-բա-բա՜մ… 2022թ. փետրվարից սա կարծես թե առաջին այսպիսի փորձարկումն է։
2024-ը խոստանում է ծանրագույն տարի լինել ամբողջ աշխարհի համար։ Բայց ինչպես ասում են՝ прорвёмся…
Ալբերտիչ | հեղինակային ալիք

Telegram
РИА Новости
Проверка систем оповещения населения пройдет 4 октября во всех регионах России.
Будут запущены сирены и громкоговорители. В этот момент необходимо сохранять спокойствие, включить любой канал на ТВ или радио и прослушать сообщение, предупреждали в МЧС.
Проверка…
Будут запущены сирены и громкоговорители. В этот момент необходимо сохранять спокойствие, включить любой канал на ТВ или радио и прослушать сообщение, предупреждали в МЧС.
Проверка…
Ալբերտիչ | հեղինակային ալիք
Photo
Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու ԵՄ ներկայացուցիչները սեպտեմբերի 17-ին Ստամբուլում հանդիպել էին (աղբյուրը՝ Politico)՝ Արցախի բլոկադայի վերաբերյալ քննարկումների նպատակով։
Ուրեմն, ամերիկացի, շեշտում եմ՝ ամերիկացի անանուն պաշտոնյան նշել է, որ քննարկումներն ընթանում էին այն ընկալմամբ, որ «Կրեմլը դեռ պահպանում է ազդեցությունը տարածաշրջանում»։
Սա կոչվում է ռեալ պոլիտիկ, այսինքն՝ աշխարհաքաղաքական իրողության մասին խոսելիս ոչ թե ելնում ես «հեսա Թուրքիան կփլվի… Ռուսաստանը շատ թույլ ա, բան չմնաց՝ հեսա կմասնատվի» ոճի տաքսիստական-բիսեդկային մտքի թռիչքից, այլ իրական վիճակին ճշգրիտ գնահատական տալով։
«Ռուսը վատն ա, որովհետև խաղաղապահները իրենց գործը չեն արել, Հայաստանին ծախել են, իսկ ամերիկացիները պուպուշ են, տես՝ ի՞նչ լավ բաներ են խոսում Բայդենն ու կոնգրեսականները». նման ձևակերպումները պրիմիտիվ են և մանիպուլյատիվ։ Իսկ ո՞վ է ասել, որ ռուսը պիտի լավը լինի։ Ո՞վ է ասել, որ ամերիկացիներն էլ նույն կերպ չեն վարվելու։ Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ մշտապես էլ ունեցել է ճիշտ այնպիսի վերաբերմունք, ինչպիսին կունենար ցանկացած մետրոպոլիա իր դոմինիոնի հանդեպ։ Դա ոչ լավ է, ոչ վատ է՝ օրինաչափ է։ Այդ ո՞ր երկիր է մտել ԱՄՆ-ը զենքով կամ ներսի ուժերով՝ հեղափոխությամբ, որից հետո այդ երկրում սկսել են ապրել մե՛ երջանիկ, մե՛ խաղաղ. Ուկրաինա՞ն, Իրա՞քը, Աֆղանստա՞նը, վրացինե՞րն են անհոգ։
Եթե ցանկանում եք հասկանալ իրականությունը, նախ այն պետք է օբյեկտիվ գնահատել։

👍4
ՌԴ ԱԳՆ մամլո խոսնակ Զախարովայի այսօրվա հարցուպատասխանի մասին՝ կարճ.
1️⃣ Ռուսները տակտիկա են փոխել։ Հավանաբար կարծում են, եթե այսուհետ տարանջատեն Հայաստանը զավթած իշխանություններին և Հայաստանի ժողովրդին, ապա հակառուսական վերաբերմունքը կարող է փոխվել։ Այն դեպքում, երբ հակառուսականության ալիքն օբյեկտիվորեն տարել է նաև ռուսական գործոնը պաշտպանողներին։
2️⃣ Ամեն կերպ փորձում են իրենք իրենց ու տարածաշրջանի մեծ ու փոքր ակտորներին համոզել, թե իրենց խաղաղապահ առաքելությունը դեռ անելիք ունի Արցախում, քանի որ «մարդիկ կան, ովքեր ցանկություն են հայտնել ետ վերադառնալու»։ Դե հա… 100 հազար մարդ դուրս է եկել առաջին իսկ հնարավորության պահին, որ հենց դուրս գա՝ միանգամից ցանկություն հայտնի դուրս գալու։
Եզրակացնենք. ռուսներն ամեն ինչ անելու են տարածաշրջանում մնալու համար։
Բնական է, որ դրան զուգահեռ հակառակում շահագրգռված ուժերն ամեն ինչ անելու են ռուսական ռազմական ներկայության պայմանները չեզոքացնելու ուղղությամբ։ Իսկ մենք գիտենք, որ «ռուսների ազդեցություն» = «ռազմական ուժ» (փափուկ ուժը ռուսների մասին չէ), այլ կերպ ասած՝ չկա տարածքում ռուսաստանցի զինվոր՝ չկա ռուսական ազդեցություն բացարձակ։

Հասարակության ցուցիչ մը.
➡️ Երեկ լուր է տարածվում, թե իբր ադրբեջանցիներն արդեն իսկ նշանակել են Ստեփանակերտի պարետ, ով հայ է և աշխատել է Արցախի կրթության նախարարությունում, եղել է Շուշիում հյուրանոցի տնօրեն։
➡️ Ժամեր անց տարածում են ենթադրյալ պարետի անուն-ազգանունը, իր անունից ինչ-որ մեջբերումներ են սարքում և տարածում։ Սկսվում է համահայկական սռաչն ու տվյալ մարդու հասցեին՝ իր ողջ գերդաստանով, անեծք թափելը, մարդիկ նրա նկարից արդեն հասկանում էին, որ ադրբեջանցու արտաքին ունի, աչքերը դավաճանի հայացքն ունեն և այլն։
❌ Այդքանից հետո էլ լուրը այս անձին պարետ նշանակելու վերաբերյալ հերքվում է։
⚠️ Ես չգիտեմ՝ ինչ տեսակ մարդ է ենթադրյալ պարետը, ի վերջո՝ նա համաձայնե՞լ է այդ «պաշտոնին», թե՞ ոչ։
❓Հնարավոր է, իրապես լավ մարդ չէ, արժեք ու սրբություն չունի, որ համաձայնել է կամ, հնարավոր է, լավ մարդ է, բայց պարտադրանքի տակ հարկադրված համաձայնել է։
❗️Էականն այն է, որ մարդիկ միանգամից էմոցիաների ազդեցության տակ են ընկնում և դեռ չհաստատված լուրի շուրջ վակխանալիա են կազմակերպում։ Մարդուն դատում են, անիծում, «յոթ պորտ թուղթուգիր են անում»՝ հիմնվելով լուրի վրա, առանց հստակեցնելու դրա ճշմարտացիությունը։
‼️Վերահսկե՛նք էլի մեր էմոցիաները։

👍7
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Այս տիկինը Նիդերլանդների պաշտպանության նախարարն է։
Ասում է, որ Ուկրաինայում պատերազմը Ռուսաստանի դեմ իրենց համար «էժան միջոց է»՝ ՌԴ-ին որպես ՆԱՏՕ-ի համար սպառնալիք չեզոքացնելու, քանի որ պատերազմում է ոչ թե Արևմուտքը, այլ Ուկրաինան։
Այլ կերպ ասած՝ Ուկրաինան, Վրաստանը, այսուհետ՝ նաև Հայաստանը մսաղաց են Արևմուտքի համար՝ Ռուսաստանի դեմ իրենց պատերազմում։ Սա այն «մարդասեր, ժողովրդավարական» Արևմուտքն է։
Ամեն դեպքում կրկնեմ. սա չի նշանակում, թե Արևմուտքում չարիքն է, իսկ ՌԴ ներկայիս էլիտան՝ իր թուրքամետ դիրքորոշմամբ, հայերի սրբազնագույն փրկիչը, որը վերևից իջնելու է իր հրեշտակային թևերով ջնջի թշնամուն՝ փրկելով մեզ նեռից։ Այսուհանդերձ, պարբերաբար հիշեցնելու եմ, որ Արևմուտքը վարվելու է առնվազն այնպես, ինչպես Վիլհելմը՝ Օրիին քաղաքավարի մերժելիս, կամ՝ այնպես, ինչպես Ուկրաինայի հետ՝ «հանուն ոչնչի» (ի՜նչ ծանոթ է, չէ՞) զոհաբերելով հարյուր հազարավոր մարդկանց կյանքերը։

👍5
Արայիկ Հարությունյանի ձերբակալման կադրերը չեմ տեղադրում, սակայն դրանց արձագանքին թեթև անդրադառնամ։
Չգիտեմ՝ նկատե՞լ եք, թե՞ ոչ, բայց մարդիկ, այն մարդիկ, ովքեր Ռուբեն Վարդանյանի կամ Արայիկ Հարությունյանի հանդեպ, մեղմ ասած, խիստ բացասաբար են տրամադրված եղել, մարդասիրաբար են արձագանքում նրանց ձերբակալություններին։
Մյուս կողմից, մենք դադարել ենք շփվել մեր հարազատ եղբոր-քրոջ, մերձավոր բարեկամների և մտերիմ ընկերների հետ, ատելությամբ ենք լցվում նրանց հանդեպ՝ զուտ քաղաքական հայացքների հակադրության համար։
Իհարկե, ինձ արդարացիորեն կարելի է հակադարձել, որ այստեղ առկա է ոչ թե զուտ քաղաքական, այլ էքզիստենցիալ հակադրություն, այսինքն՝ այդ հարազատը և կամ բարեկամը թշնամուն է աջակցում գիտակցաբար թե անգիտակցաբար, դրա համար նորմալ է նրան ատելը։
Այլ կերպ ասած՝ մենք մեր հայրենակցին ատում ենք թշնամու դրածոն դառնալու, հայկական ինքնությանը դավաճանելու, թշնամուն կամա-ակամա ծառայելու համար, բայց նրան մարդկայնաբար խղճով ենք վերաբերում այն պահից, երբ հայտնվում է թշնամու գերության մեջ։
❗️Խոսքս ամենևին այն մասին չէ, թե Արայիկի գլխին պետք էր թագ դնել, Նիկոլին էլ հարգել, սիրել ու մի հատ էլ սիրատոչոր գրկել։
Նաև ոչ այն մասին, թե մոնոէթնիկ համայնքը, հասարակությունը պետք է հայացքներում էլ միատարր լինի։
Մենք պարտվել ենք ոչ թե նրանից, որ թշնամին էրզորեղ (խնդրեմ հարցուփորձ արեք քաջատեղյակ արցախցիներին, թե ինչպես են մեկ օրվա ընթացքում դիմադրել այդ թշնամուն), այլ այն պատճառով, որ մեր ինքնության թշնամին մեր ներսում կարողացել է կերտել ներքին թշնամու այնպիսի կերպար, որից կերտում են արտաքին թշնամունը։ Գործում հաջողելու գլխավոր գործիքն էլ եղել է ատելության սերմանումը։
Երևի արժե վերանայել (չեմ ասում՝ կտրուկ փոխել, այլ, նախ, վերանայել) մեր սկզբունքներն ու արժեքները։ Եվ դա անել հիմիկվանից, ոչ թե վաղը…
Ալբերտիչ | հեղինակային ալիք
Չգիտեմ՝ նկատե՞լ եք, թե՞ ոչ, բայց մարդիկ, այն մարդիկ, ովքեր Ռուբեն Վարդանյանի կամ Արայիկ Հարությունյանի հանդեպ, մեղմ ասած, խիստ բացասաբար են տրամադրված եղել, մարդասիրաբար են արձագանքում նրանց ձերբակալություններին։
Մյուս կողմից, մենք դադարել ենք շփվել մեր հարազատ եղբոր-քրոջ, մերձավոր բարեկամների և մտերիմ ընկերների հետ, ատելությամբ ենք լցվում նրանց հանդեպ՝ զուտ քաղաքական հայացքների հակադրության համար։
Իհարկե, ինձ արդարացիորեն կարելի է հակադարձել, որ այստեղ առկա է ոչ թե զուտ քաղաքական, այլ էքզիստենցիալ հակադրություն, այսինքն՝ այդ հարազատը և կամ բարեկամը թշնամուն է աջակցում գիտակցաբար թե անգիտակցաբար, դրա համար նորմալ է նրան ատելը։
Այլ կերպ ասած՝ մենք մեր հայրենակցին ատում ենք թշնամու դրածոն դառնալու, հայկական ինքնությանը դավաճանելու, թշնամուն կամա-ակամա ծառայելու համար, բայց նրան մարդկայնաբար խղճով ենք վերաբերում այն պահից, երբ հայտնվում է թշնամու գերության մեջ։
❗️Խոսքս ամենևին այն մասին չէ, թե Արայիկի գլխին պետք էր թագ դնել, Նիկոլին էլ հարգել, սիրել ու մի հատ էլ սիրատոչոր գրկել։
Նաև ոչ այն մասին, թե մոնոէթնիկ համայնքը, հասարակությունը պետք է հայացքներում էլ միատարր լինի։
Մենք պարտվել ենք ոչ թե նրանից, որ թշնամին էր
Երևի արժե վերանայել (չեմ ասում՝ կտրուկ փոխել, այլ, նախ, վերանայել) մեր սկզբունքներն ու արժեքները։ Եվ դա անել հիմիկվանից, ոչ թե վաղը…
Ալբերտիչ | հեղինակային ալիք
👍5
Էական չէ, թե ինչ փաստաթուղթ է ստորագրել Փաշինյանը Գրանադայում, քանի դեռ փաստաթղթի տակ չկա Ալիևի ստորագրությունը։
Այլ կերպ ասած՝ Ադրբեջանը չի ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը = չի կարող լինել խաղաղության պայմանագիր։ Չկա պայմանագիր = Ադրբեջանը օգտագործելու է ցանկացած casus belli։
Նույնիսկ եթե այդ առիթը ձեզ թվա շատ ծիծաղելի, դա ոչ միայն ետ չի պահելու Ադրբեջանին նոր էսկալացիայից, այլև որևէ կերպ չի ստիպելու ռեալ արձագանքել անգլոսաքսերին ու ռուսներին։

👍2
Անկեղծ ասած, այդ «Հռոմի ստատուտն ընդունել են ՌԴ-ի դեմ» ասվածը, կարծում եմ, փոքր-ինչ չափազանցված է։ Հայաստանում առնվազն երկու հոգի կա, ում Ադրբեջանը հաճույքով միջազգային դատարան հանձնելու պահանջ կներկայացնի։ Ով գիտե, արդեն նախապատրաստական աշխատանքն էլ են տարել։ Դե, հանձնողի անձնական վերաբերմունքն էլ հանձնվողների հանդեպ ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ…
Ալբերտիչ | հեղինակային ալիք
Ալբերտիչ | հեղինակային ալիք
❤2
Ասանկ բաներ… ուշադիր նայեք ուղեգիծը։ Հարց է ծագում, չէ՞, բա Հայաստանում կառուցվող «Հյուսիս-Հարավն» ո՞ւր մնաց։ Հարցը հռետորական է, որովհետև այն տալուց առաջ արդեն իսկ պատասխանը հայտնի էր։
Ալբերտիչ | հեղինակային ալիք
Ալբերտիչ | հեղինակային ալիք
👍2
Քանի դեռ մասնագետները խոսում են իսրայելա-պաղեստինյան նոր պատերազմի մասին, չմասնագետներն էլ ֆեյսբուքներում լայքի համար շտապում են վերլուծել այն, ես մի փոքր այլ կոնտեքստից դիտարկում անեմ։
Հայտնի փաստ է, որ պաղեստինյան «ՀԱՄԱՍ»-ը իրանական ազդեցության ներքո է։ Այլ կերպ ասած, այս հարձակումը չէր կարող տեղի ունենալ առանց իրանցիների հետ համաձայնության։
Իմ խիստ սուբյեկտիվ կարծիքով, «ՀԱՄԱՍ»-ի գործողության խնդիրներից մեկը մեր տարածաշրջանում թուրք-ադրբեջանական (ներառյալ՝ իսրայելական) հարձակման ժամկետները, հետևաբար՝ պլանները, խառնելն է։

Սովորաբար ռազմագիտական դաշտ չեմ մտնում, բայց ևս մի դիտարկում անեմ՝ ոչ ռազմական եզրակացություն տալով նպատակով։
Իսրայելա-պաղեստինյան այս նոր էսկալացիայի ընթացքը կարծես խոսում է այն մասին, որ Իսրայելում դեպքերի հենց այսպիսի ընթացքը նվազագույնը ողջ ծավալով չէին կանխատեսել (սա չի նշանակում, որ վերահսկել չեն կարողանալու. այ սա արդեն «իմ խելքի բանը չէ»)։
Ինչի՞ եմ այս դիտարկումն անում. մենք վերջապես պետք է մեր էքզիստենցիալ թշնամիներին գերագնահատելուն և մեզ թերագնահատելուն ուղղված միֆերից ձերբազատվենք։

👍6
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Հինգերորդ սերնդի պատերազմների ժամանակներ։ ԱԹՍ, գերժամանակակից հրթիռներ և… դելտապլանով Իսրայելի տարածք ներխուժող արաբ զինյալներ…
Սա ամենևին հեգնանք չէ ուղղված պաղեստինցիներին, այլ արձանագրումը նրա, թե ինչ ասել է՝ գոյության համար պայքար բնակության հազարամյա արեալում։
Ալբերտիչ | հեղինակային ալիք
Սա ամենևին հեգնանք չէ ուղղված պաղեստինցիներին, այլ արձանագրումը նրա, թե ինչ ասել է՝ գոյության համար պայքար բնակության հազարամյա արեալում։
Ալբերտիչ | հեղինակային ալիք
👍7
https://news.1rj.ru/str/madam_secretar/29860
Մեկ հարց. պատրա՞ստ եք։ Եթե ոչ՝ սկսեք պատրաստվել։ Րոպե իսկ զգոնությունը չթուլացնեք և չկարծեք, թե մեր կողքով անցնելու է այս ամենը։ ՉԻ՛ ԱՆՑՆԵԼՈՒ։ Անմիջականորեն վերաբերվելու է։
Ալբերտիչ | հեղինակային ալիք
Մեկ հարց. պատրա՞ստ եք։ Եթե ոչ՝ սկսեք պատրաստվել։ Րոպե իսկ զգոնությունը չթուլացնեք և չկարծեք, թե մեր կողքով անցնելու է այս ամենը։ ՉԻ՛ ԱՆՑՆԵԼՈՒ։ Անմիջականորեն վերաբերվելու է։
Ալբերտիչ | հեղինակային ալիք
Telegram
Мадам Секретарь
Арабы взяли в плен не меньше 35 израильских солдат. Десятки убиты. Такого в истории последних лет ещё не было. В регионе началась Большая война.
@madam_secretar
@madam_secretar
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Իսկ իրանական քարոզչական հոլովակներն էլ իրենց սպառազինությունների պես լրիվ նոր մակարդակի վրա են՝ երբ լեզուն չես հասկանում, բայց մեսիջն ընկալելի է ամբողջությամբ։
Ալբերտիչ | հեղինակային ալիք
Ալբերտիչ | հեղինակային ալիք
👍1
Ալբերտիչ | հեղինակային ալիք
Հինգերորդ սերնդի պատերազմների ժամանակներ։ ԱԹՍ, գերժամանակակից հրթիռներ և… դելտապլանով Իսրայելի տարածք ներխուժող արաբ զինյալներ… Սա ամենևին հեգնանք չէ ուղղված պաղեստինցիներին, այլ արձանագրումը նրա, թե ինչ ասել է՝ գոյության համար պայքար բնակության հազարամյա…
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
21-րդ դարասկզբի պատերազմները սերունդներին հիշվելու են ոչ միայն սպառազինությունների տեսանկյունից, այլև մարտի դաշտից արվող սելֆիների։
Ալբերտիչ | հեղինակային ալիք
Ալբերտիչ | հեղինակային ալիք
😁2
2020թ. — Արցախյան երրորդ պատերազմ. փաստացի՝ հայ-ադրբեջանական պատերազմ, որին մասնակցել է Թուրքիան՝ սպառազինությամբ և մարդկային ներուժով, Իսրայելը՝ զենքով։
2022թ. — ռուս-ուկրաինական պատերազմ. իրականում՝ ՌԴ-Արևմուտք պրոքսի պատերազմ։
2023թ. — շարունակվում է ռուս-ուկրաինական պատերազմը։
Սեպտեմբեր. Արցախի հայաթափմամբ հիմք է դրվում նոր հայ-ադրբեջանական պատերազմի իրական սպառնալիքին։
Հոկտեմբեր. իսրայելա-պաղեստինյան պատերազմ, որը փաստացի Իսրայել-Իրան պրոքսի պատերազմ է։
Անպայմա՞ն է, որ Չինաստանը հարձակվի Թայվանի վրա, Հս Կորեան էլ՝ Հրվ Կորեայի, որպեսզի փաստենք, որ մենք 3-րդ համաշխարհային պատերազմի պասիվ փուլում ենք։

👍3
Ալբերտիչ | հեղինակային ալիք
Քանի դեռ մասնագետները խոսում են իսրայելա-պաղեստինյան նոր պատերազմի մասին, չմասնագետներն էլ ֆեյսբուքներում լայքի համար շտապում են վերլուծել այն, ես մի փոքր այլ կոնտեքստից դիտարկում անեմ։ Հայտնի փաստ է, որ պաղեստինյան «ՀԱՄԱՍ»-ը իրանական ազդեցության ներքո է։…
Այս հղմամբ նկարագրված է իսրայելա-պաղեստինյան պատերազմի պատճառներից ևս մեկը։ Ըստ էության, այսօր օրվա ավարտին կամ վաղը, կախված Իսրայելի գործողություններից և դրան զուգահեռ հիմնական ակտորների արձագանքից, պարզ կլինի հետագա ընթացքը և դրա հետևանքները ամբողջ Մերձավոր Արևելքի, այդ թվում՝ Հայաստանի համար։
Ալբերտիչ | հեղինակային ալիք
Ալբերտիչ | հեղինակային ալիք
Նախ, ՌԴ-ում Իսրայելի դեսպանն է բացահայտ մեղադրում Իրանին։
Ապա Իսրայելի ռազմական նախարարն է հայտարարում, թե Իրանը բացահայտ պատերազմ է սկսել Իսրայելի դեմ և այդ երկրին սպասվում է Իսրայելի հուժկու վրեժը։
Սպասենք Իրանի պաշտոնական արձագանքին (եթե այդպիսին լինի):

Նախ, ՌԴ-ում Իսրայելի դեսպանն է բացահայտ մեղադրում Իրանին։ Ապա Իսրայելի ռազմական նախարարն է հայտարարում, թե Իրանը բացահայտ պատերազմ է սկսել Իսրայելի դեմ և այդ երկրին սպասվում է Իսրայելի հուժկու վրեժը։ Սպասենք Իրանի պաշտոնական արձագանքին (եթե այդպիսին լինի):…
Telegram
Tert.am
🔷Իրանն աջակցում է Իսրայելի վրա պաղեստինյան հրթիռային հարձակումներին. ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդական
Մանրամասները
Մանրամասները
Իսրայելա-պաղեստինյան հերթական պատերազմի ընթացքի մասին գնահատական տալ շտապողներին հետևելն ուրախալի է։ Ցանկացած պատերազմի ընթացքի մասին կանխատեսումներն ու ընթացքի վերաբերյալ գնահատականները անլուրջ է։
Այսուհանդերձ, ես ինձ թույլ կտամ թեթևակի հերքել ինքս ինձ և փոքր-ինչ կասկածի տակ դնել այն թեզը, թե Իսրայելում պատրաստ չէին այս հարձակմանը։
Իմ կարծիքով՝
1️⃣
Իսրայելի պես ուժեղագույն հետախուզական ծառայություն ունեցող երկրի համար տեղեկացված չլինելն ամեն դեպքում հազիվ թե հնարավոր լինի։ Հնարավոր է, տեղեկացված էին միայն որոշակի օղակներում, բայց առհասարակ տեղյակ չլինելը կասկածելի է ամեն պարագայում։
2️⃣
Հարց է ծագում. այդ դեպքում ինչո՞ւ չկասեցվեց հարձակումը, այլ թողնվեց այսպիսի ներթափանցումը։ Պատճառ մեկ՝ casus belli։
Casus belli #1. Իրանի դեմ նախապատրաստվող պրոքսի պատերազմի նախաշեմին Իսրայելն իր սահմանների մոտ իրանական ազդեցությունը չեզոքացնելու շանս է ստանում՝ փաստացի ունենալով իրավիճակ, երբ հրահրողը պաղեստինցիներն էին, իսկ Իսրայելը՝ պաշտպանվողը։
Casus belli #2. Այստեղ բուն թիրախն Իրանն է, թեև ակնհայտ է, որ այն Իսրայելի, այդ թվում՝ պոպուլիստ վարչապետ Նեթանյահուի համար ուղիղ թիրախ չի կարող հանդիսանալ։
Ամեն դեպքում ներկայիս միջազգային հարաբերությունները խիստ արագ փոփոխական պրոցեսների ամբողջություն է: Անհնար է հստակ կանխատեսել դեպքերի ընթացքը, հնարավոր չէ նաև լիարժեք ճշգրիտ վեր հանել այս կամ այն գործողությանը դրդած իրական պատճառները։
Ինչևէ, Իսրայելում խոստացել են այսօրվա ընթացքում «մաքրել» երկրի տարածքը արաբ զինյալներից, իսկ Նեթանյահուն որպես երրորդ նպատակ նշել է «այլ թատերաբեմերի ամրապնդումը, որպեսզի այլ երկրների մտքով չանցնի խառնվել»։