Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman – Telegram
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
9.76K subscribers
1.01K photos
136 videos
6 files
1.14K links
Թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանի ալիքը Հայաստանում և Հայաստանի շուրջ` Մերձավոր Արևելքում ընթացող ամենակարևոր իրադարձությունների մասին՝ թյուրքագետի հայացքով։ Աջակցել ալիքի զարգացմանը՝ 1570027813320300 (Ամերիաբանկ):
Download Telegram
⚡️⚡️⚡️ ՌԴ նախագահ Վ. Պուտին. «Ֆորմալ առուկով ռուս խաղաղապահները մինչև 2025 թ. նոյեմբեր մնալու են Արցախում»:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Forwarded from Ադրբեջանն այսօր
⚡️⚡️44֊օրյա պատերազմի ավարտից ի վեր Արցախի օկուպացված տարածքներում ականի պայթյունի զոհ է դարձել 333 ադրբեջանցի։
⚡️⚡️⚡️ԱՄՆ-ում կարծում են, որ Ադրբեջանը շուտով կհարձակվի Հայաստանի վրա

Ըստ հեղինակավոր Politico պարբերականի այս գիշեր հրապարակած արտահոսքի` ԱՄՆ պետքարտուղար Է. Բլինկենը անցյալ շաբաթ մի խումբ կոնգրեսականների հետ հանդիպմանը նշել է, որ ԱՄՆ «տեսնում է հավանականություն, որ առաջիկա շաբաթներին Ադրբեջանը կարող է ներխուժել Հայաստանի հարավային շրջաններ»: Խոսքը, ըստ պարբերականի, Սյունիքի մասին է:

Հարավային Կովկասի քարտեզին մեկ հայացքը բավական է, որպեսզի հասկանալի լինի, թե որքան խոցելի վիճակում է Սյունիքը և որքան սպասելի է Ադրբեջանի և Թուրքիայի հարձակումը։ Եվ, բնականաբար, ոչ մի միջազգային երաշխիք չի աշխատելու։ Միայն ռազմական ուժը՝ համադրված այդ հարձակմանը դիմադրող տարածաշրջանային ուժերի (Իրան-Ռուսաստան) հետ, կարող է կասեցնել դեպքերի նման զարգացումը։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Այս մեկը բաց էի թողել. թուրքական մերձիշխանական «Türkiye» օրաթերթի վերջին համարներից մեկն է, որի գլխավոր նյութը նորից «Զանգեզուրի միջանցք» կոչվածն է։ Նյութի վերնագիրն ասում է. «Օձի նոր բույնը՝ Զանգեզուր», իսկ հոդվածի ենթավերնագիրը՝ «Ղարաբաղից դուրս շպրտված հայերը Զանգեզուրում 17 ահաբեկչկանա ճամբար են հիմնել, վերջիններիս կրթում են Իրանից և արևմուտքից զինվորներ»։
Բլինքենի արտահոսքը ուղիղ կարելի է կապել սրան։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Ամերիկյան «Huffington Post» պարբերականի ձեռքն են ընկել ԱՄՆ պետքարտուղարության ներքին նամակագրությունը պաղեստինա-իսրայելական պատերազմի մասին։
Ըստ այդ նամակագրության՝ ԱՄՆ պետքարտուղարությունը «ներքին կարգով» կոչ է անում ամերիկացի դիվանագետներին չկիրառել «դեէսկալացիա», «զինադադար», «հանգստության վերականգնում», «բռնության և արյունահեղության դադարեցում» (“de-escalation/ceasefire,” “end to violence/bloodshed” and “restoring calm”) տերմինները Գազայի իրավիճակի վերաբերյալ։
Սա, իրականում, որևէ նորություն չէ նրանց համար, ովքեր գիտեն քաղաքականության իրականության բնույթը։
Սակայն ցինիզմը դառնում է այլևս բացահայտ։ Ու դա լավ է, բազմաթիվ միֆեր «միջազգային հանրության» և «21-րդ դարի» մասին կվերանան։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Իրանը սպառնացել է Իսրայելին, որ Գազայում ցամաքային ռազմագործողության դեպքում ստիպված կլինի միջամտել։

Այս մասին հայտնում են ամերկյան Axios պարբերականի երկու աղբյուրները։ Ըստ պարբերականի՝ այդ ուղերձը Իրանի արտգործնախարար Հ. Ամիր Աբդոլահյանին փոխանցել է ՄԱԿ Մերձավոր Արևելքի հատուկ ներկայացուցչի միջոցով երեկ Բեյրութում։

Իսկ գուցե հենց սա է պատճառը, որ Իսրայելի ցամաքային գործողությունը դեռ չի մեկնարկել։
Իսկ Իրանի դիվանագիտական ու քաղաքական աշխատանքն վերջին օրերին իսկապես տպավորիչ է։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Քարոզչությունը Հայաստանում կարողացել է հանրային ընկալումից դուրս բերել այն պարզ իրողությունը, որ Թուրքիան ՆԱՏՕ անդամ է և ԱՄՆ ռազմական դաշնակիցը մեր տարածաշրջանում։ Շատերը դժվարությամբ են ընկալում, որ Հվ. Կովկասում Թուրքիայի դիրքերի առաջխաղացումը ի հակադրություն Իրանի և Ռուսաստանի, բխում է ԱՄՆ և ՆԱՏՕ շահերից։ Իսկ թե ինչ կանի դրա արդյունքում Թուրքիան Հայաստանի հետ, տասներորդական նշանակության հարց է։

Այս ընկալումը կոտրելու համար պետք հիշեցնել, որ Թուրքիան ՆԱՏՕ է։
Թուրքիայում սա լավ են գիտակցում՝ որքան էլ որ հռետորաբանության մակարդակում ունենան լարվածություն և հակասություն ՆԱՏՕ հետ։
Ահա George Marshal Fund-ի ամենաթարմ հարցման թարմ արդյունքները ՆԱՏՕ անդամ երկրներում։
Թուրքիայում այն հարցին, թե «որքա՞ն կարևոր է ՆԱՏՕ-ն ձեր երկրի անվտանգության համար», հարցվածների ճնշող մեծամասնությունը՝ 80%-ը պատասխանել է «Շատ կարևոր է» կամ «կարևոր է»։ Հակառակ կարծիքին են 15 %-ը (երբեմնի 30%-ի փոխարեն)։
Եվ միայն հայաստանյան որոշ քարոզիչներ են գիտակցաբար ստում այս հարցում։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Իսրայել-պաղեստինյան հակամարտությունը թվերով՝ «Ալ Ջազիրայից».

Իսրայել - առնվազն 1300 սպանված և 3400 վիրավոր

Պաղեստին - առնվազն շուրջ 2380 սպանված և 10800

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Ալիևը եկել է օկուպացված Ստեփանակերտ, որտեղ հանդես է եկել ելույթով:
Ալիևը չի կանգնելու, եթե չկանգնացնենք: Դեռ ուշ չէ:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջ. Սալիվանը այսօր CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է, որ «կա պաղեստինա-իսրայելական պատերազմում Իրանի ներգրավան ռիսկ»։

Պատերազմի գլխավոր հարցն է՝ արդյոք Իրանը կներգրավվի, թե ոչ։ Այդ հարցի պատասխանից է կախված նաև մեր սահմաններին իրադարձությունների ընթացքը։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Ալիևի՝ օկուպացված Ստեփանակերտում դրոշ բարձրացնելու համար ընտրված օրը պատահական չէր (Արևելքում խորհրդանիշներն ամենուր են)։ 20 տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 15-ին նա հորից՝ Հեյդար Ալիևից ստացել էր իշխանություն։
Բնավ չթերագնահատելով նրա կառուցած համակարգի հնարավորությունները՝ միևնույն է, նույնիսկ այսօր նայելով իրեն որպես գործիչ՝ կարելի է պնդել, որ առանց Թուրքիայի՝ Ադրբեջանի վրա ունեցած ազդեցության, Ալիևը և իր համակարգը լիարժեք հաղթահարելի են։
Սա ակնհայտորեն գիտի նաև Ալիևը։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Ես, բնականաբար, չեմ տարածելու թշնամի Ալիևի լուսանկարները, որտեղ նա օկուպացված հայկական քաղաքներում դրոշներ է տեղադրում։ Նույն էլ բոլորիդ եմ խորհուրդ տալիս։

Իսկ Ստեփանակերտը հավետ ունենալու է այս տեսքն ինձ համար։ Սա ունենալով մտքում, կյանքում նորից այն կերտել հնարավոր կլինի։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան |
@varuzhandragoman
Օրերս պաշտոնական այցով Բաքվում էր «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության» նախագահ Էրսին Թաթարը։
Ուշադրությո՛ւն դարձրեք այն նվերին, որ Թաթարը հանձնել է Ալիևն։ Կտավի վրա պատկերված է ամբողջ Կիպրոս կղզին, որ ոչ այլ ինչ է, քան թուրքական ծավալապաշտության դրսևորում։
Հյուսիսային Կիպրոսի չճանաչված հանրապետությունն իրականում Թուրքիայի կողմից Կիպրոս կղզու 1974թ. անօրինական օկուպացիայի արդյունքն է, որտեղ Անկարան ստեղծել է քվազի-պետություն։ Սակայն թուրքական քաղաքական վերնախավի ընկալումներում կղզին պետք է նվաճել ոչ թե 40%-ով, ինչպես հիմա է, այլ ամբողջապես, ինչպես երևում է այս լուսանկարում։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Forwarded from Մհեր Աբրահամյան, թուրքագետ (Mher Abrahamyan)
Ալիևի այսօրվա նկարները արդյունքն են այն բանի, որ Հայաստաում իշխանության եկան մարիկ, որոնք Գառնիի տաճարը համարում են հավաբուն, որոնք Սյունքից այնկողմ Ադրբեջան են համարել, որոնք կողմնակիցն էին Արցախը տանք հանգիստ ապրելու և առանց բանակ էլ կարող ենք խաղաղ ապրելու «կոնցեպցիաների», որ Հայաստանում նրանց ժամանակին չկանգնեցրին, որ չպայքարեցին այդ լոզունգների ու լոզունգակիրների դեմ, որ չդրվեց ազգային պետական «երազանք».... Միգուցե՞ հիմա է ժամանակը այս ամենը հասկանալու և դնելու հստալ պետական ու ազգային «երազանքներ», որի մեջ Արցախի վերականգնումը կլինի գերնպատակ:

պ.գ.թ. թուրքագետ Մհեր Աբրահամյան | @mherab
Իսրայելցի պահեստազորայիններին զրահաբաճկոններ, սաղավարտներ չի հերիքում։ Ի՜նչ ծանոթ է, չէ՞…

Նեթանյահուի անունը Նիկոլ լիներ՝ լայվ կմտներ ու կասեր՝ «ով տանը զինվորական սաղավարտ, զրահաբաճկոն ունի, թող վերցնի ու գնա ռազմաճակատ»։

Միայն թե Նիկոլն այդ լայվից հետո էլ մնաց, նոյեմբերի 9-ից հետո էլ, իսկ Նեթանյահուի քաղաքական կարիերան պատերազմից հետո վերջանալու է՝ անկախ դրա ելքից։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Թուրքիայում «Զանգեզուրի միջանցքի» թեման իշխանությունների գործադրած ջանքերի շնորհիվ աստիճանաբար վերածվում է հանրային օրակարգի կարևորագույն մասը։
Սա է վկայում նաև այն հանգամանքը, որ ընդդիմադիր կուսակցությունները ևս ակտիվորեն լծված են այս թեմայի արծարծմանը։

Այսպես, ընդդիմադիր ազգայնական «IYI» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները օրերս կուսակցության նիստում անդրադարձել է միջանցքին հետևյալ խոսքերով.

«Ադրբեջանի և Թուրքիայի միջև ուղիղ և անխոչընդոտ կապ է ստեղծվելու և այդպիսով Թյուրքական աշխարհի միավորման համար պատմական քայլ է արվելու՝ Զանգեզուրի միջանցքի բացումով»։

«Զանգեզուրի միջանցքը» այս պահին ամբողջ Մերձավոր Արևելքի ամենակարևոր խնդիրներից է, որի լուծման ցանկացած տարբերակ ազդելու է ողջ տարածաշրջանի վրա։ Իսկ Թուրքիայի համար սա պատմական շանս է իրականացնելու «Թյուրքական աշխարհի միավորումը»՝ պանթյուրքիզմը։ Հենց սա է պատճառը, որ ողջ թուրքական քաղաքական դաշտը խոսում է միջանցքի բացման անհրաժեշտության մասին։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

#միջանցք
Մինչև Հայաստանի դե-ֆակտո վարչապետը եվրոպական ինչ-որ բեմահարթակներում կոչ է անում խաղաղության, Ադրբեջանի նախագահ Ալիևը շարունակում է պարտաստվել Սյունիքի նվաճմանը. «Վերադառնալու ենք նաև Զանգեզուր, սակայն խաղաղության ճանապարհով»։
Եթե այսպես շարունակվեց, ապա իհարկե՝ մեծ պատերազմի կարիք չի լինի, Երևանից խաղաության դիմաց կհանձնեն նաև Սյունիքը, ինչպես արեցին Շուշիի, Քարվաճառի, Բերձորի, Սև լճի և այլ հայկական տարածքների հետ։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Forwarded from Ադրբեջանն այսօր
⚡️⚡️Հոկտեմբերի 23֊25֊ը Բաքվում, Նախիջևանում և Արցախի օկուպացված տարածքներում անցկացվելու է թուրք֊ադրբեջանական միասնական զորավարժություն` նվիրված Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100֊ամյակին։ Զորավարժություններին մասնակցող թուրք զինծառայողները զինտեխնիկայի հետ միասին արդեն գտնվում են Ադրբեջանում։
Երեկ գիշերվանից համաշխարհային մեդիան, ինչպես նաև հայաստանյան լրատվականներն ակտիվորեն լուսաբանում են Իսրայելի կողմից պաղեստինյան Գազա քաղաքի հիվանդանոցի հրթիռակոծությունը, որին զոհ է գնացել առնվազն 500 հոգի։
Երուսաղեմի եպիսկոպոսության կողմից աշխատացվող հիվանդանոցը հիմնադրվել էր 1882 թ.։
Սակայն ընդամենը 20 օր առաջ նման մասշտաբի ևս մեկ աղետ էր տեղի ունեցել մեզ հետ։ Ստեփանակերտի բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը անցել է 200-ը։
21-րդ դարում պատերազմներն ու աղետները որևէ տեղ չեն կորել, դրանք կան և միշտ լինելու են։
Դրանց թիվը կարելի է նվազեցնել կամ լիարժեք չեզոքացնել միայն եթե ունես ուժեղ պետություն։ Պետություն, ոչ թե դրան փոխարինող կամավորական խմբեր։ Պետությունն է, որ պիտի կանխատեսի և կանխարգելի աղետները, կառուցի բանակը և թույլ չտա անվտանգային սպառանլիքներ։
Հայաստանի պետականությունը որպես գործառույթ չկա արդեն 3-4 տարի է։ Էնպես որ ողջակիզվող զինվորներ, տուրիստական ավտոբուսի վթարներ, Սուրմաուի պայթյուններ դեռ շատ են լինելու։ Ցավոք։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman