— Գնանք, ռուսներից պահանջենք՝ գան, որ մեզ պաշտպանեն։ Ինչի՞ չեն պաշտպանում...
Հայաստանը չի ցանկանում ՀՀ տարածքում ՀԱՊԿ զորավարժություններ։
https://news.1rj.ru/str/rian_ru/190844

Telegram
РИА Новости
❗️Минобороны Армении сообщило ОДКБ, что Ереван считает нецелесообразным проведение в стране учений организации
Այս կոնտեքստում երեք հարց է ինձ համար անհայտ.
1) Պատերազմի մեկնարկի օրը։
2) Որքա՞ն խորք են հասնելու ռազմական գործողությունները ՀՀ տարածքում։
3) Ովքե՞ր են ծռիստների հետ նույն ճակատում կռվելու… չնայած, չէ, այս հարցի պատասխանը գիտեմ:

👍2
Ես ասեմ՝ «չենք կարող դնել», դուք հասկացեք՝ «դնում ենք»… («դրել՝ պրծել ենք»)։
Ըստ ամենայնի, վերջնականապես մտնում ենք ուկրաինազացման փուլ: Պե՞տք է արդյոք խուճապի մատնվել։ Եթե դրանից իրավիճակը կփոխվի, ապա ինչու ոչ։ Այլ հարց, որ դա միայն վնասելու է, մասնավորապես՝ հոգեբանորեն։ Իսկ վտանգին հոգեպես պատրաստ լինելը փոքր-ինչ մեծացնում է դիմադրողականությունը, բժշկական տերմինալոգիայով՝ «իմունիտետը»։ Հանկարծ երբ հայտնաբերեք երկիրը այն վիճակում, որը մեզ սպասվում է, չզարմանաք ու չվհատվեք այնպես, կարծես անսպասելի էր. ինչպես ամեն անգամ անում ենք, էլի։ Այո՛, մեր երկրում հիմա գրեթե նույն վիճակն է, ինչ Արտաշիսյաններից հետո էր։ Նույն ցիկլը դարերով կրկնելն էլ մեր ազգային խաչն է։ Ու էդ ցիկլով մենք շարունակելու ենք չարչարվել այնքան, մինչև մեր բազմաչարչար ժողն ու էլիտան միևնույն ազգային հաճախականությունը չբռնեն։

Պետության համար չկա ավելի մեծ վտանգ, քան դրա ներսում գործող այն աղանդ(ներ)ը, որը ձեռք է գցել քաղաքական լծակներին։
Քաղաքական աղանդի հենքը հիմարներն են, գերազանցապես աղքատ (հոգով ևս), ոչ ինքնաբավ մարդիկ։ Ի տարբերություն ինտելեկտուալ (ի.գ. ինտելեկտուալը զուտ հանրագիտարանային ուղեղ ունեցողը չէ), ինքնաբավ մարդկանց, որոնք մշտապես կասկածի տակ են դնում լիդերի կարողությունները, վերոնշյալ զանգվածի կույր հավատը դեպի իր առաջնորդը միայն ամրապնդվում է։ Ինչպես որ հավատքի տեսանկյունից աղանդը չես կարող հակաքարոզով վերացնել, կարող ես ճնշել, հետապնդել, բայց այն չի վերանալու, առավելագույնը՝ կվերափոխվի, այլ անուն կստանա, աշխարհագրությունը կփոխի։ Նույնպես քաղաքական ազդեցության լծակներով աղանդը չես կարող կազմաքանդել՝ օրինական-ընտրական ճանապարհով, աղանդավորների գլխին ավետարան կարդալով, փաստերը ճակատներին տալով։ Իսկ դա այն է, ինչով զբաղված ենք Հայաստանում։

Forwarded from Հայկական համալսարան
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՆՈՐ ՀՈՍՔԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
Ուրախ ենք հայտարարել «Հայկական համալսարանի» 2022-2023 թթ. ուս.տարվա նոր հոսքի ընդունելությունը:
«Հայկական համալսարանը» հայկական միջգիտակարգային բացառիկ դասընթաց է, որտեղ համադրված են մի քանի հիմնական գիտակարգեր՝ քաղաքագիտությունից մինչև տնտեսագիտություն ու սոցիոլոգիա, միջազգային հարաբերություններից մինչև արևելագիտություն և փիլիսոփայություն, որոնց միջոցով դիտարկվում են Հայաստանի ու տարածաշրջանի գլխավոր գործընթացները, սովորում անել դրանց մասին կանխատեսումներ և մշակել արդյունավետ քաղաքականություն։
Դասընթացը ներառում է նաև սեմինարներ, գիտակիրառական աշխատանքներ, արտագնա դասախոսություններ և գիտարշավներ։
«Հայկական համալսարանում» կրթությունը ԱՆՎՃԱՐ է։
«Հայկական համալսարանի» այլ մանրամասներին ծանոթանալու համար այցելե՛ք armenianuniversity.com կայք։

❤2
Մի կողմից, կրեմլյան աշտարակներից ակնհայտ շովինիստական թևի էս մեդիաալիքի լեքսիկոնը խիստ տհաճ է և վրդովվեցնող։ Մյուս կողմից, եթե Հայաստանի ազգային էլիտան այդքան թույլ էր, որ չի կարողացել դիմագրավել երկիրը խեղկատակ դրածոներին հանձնող արտաքին ուժերին, այդ թվում՝ անգլո-սաքսոնական ազդեցության գոտում գտնվող, ռուսական կապիտալով պրոթուրքական ադրբեջանա-հրեական օլիգարխիկ խմբի հակահայկական լոբբինգին (նաև Հայաստանում տեղի ունեցածին որոշակի ներգործությանը)… լեզուդ չես կարող երկար պահել և նեղանալ, մունաթ գալ այսպիսի կոնտեքստով հրապարակումների, «բանանային երկիր» պիտակի համար։ Չես կարող, որովհետև էական չէ, թե Հայաստանում քանի հազար մարդ է ռացիոնալ ընկալում Հայաստանի ազգային-պետական շահերը։ Փաստն այն է, որ Հայաստանը պաշտոնապես ներկայացնում և Հայաստանի, տեղի բնակչության անունից խոսելու լիազորությունը տրված է այդ շահերից տառացիորեն հակառակ գործող, բառացիորեն՝ թշնամական դրածո խմբին։ Չես կարող, որովհետև նույնիսկ քաղաքական քո դիրքորոշման հարող ներքին՝ որպես ազգային նույնականացվող ուժերը ամուլ են և ընդունակ չեն, կամք չունեն իրավիճակը փոխելու։ Եվ ստիպված ես/եք կուլ տալ նմանօրինակ նսեմացումները։ Հա, Բիսմարկն էլ, նախքան գերմանական հողերը միավորելը, դուքսերից ու թագավորներից բազմաթիվ ստորացումներ էր կուլ տվել, բայց հասավ իր խնդրի իրագործմանը։ Իսկ մե՞նք… մենք երևի էսպիսի տեքստերով կնվվանք, ոմանք էլի կմնան «փրկիչ-հակափրկիչ/մեղավոր» ենթատեքստի տակ։ Ու էլի ինչ-որ աստվածային հրաշքով կկարողանանք դուրս գալ կատաստրոֆիկ և վերջաբանային թվացող հերթական իրադրությունից:
👍5
Ըստ իրադարձությունների լոգիկայի՝ հաջորդն էդ կոնվենցիայիգց Հայաստանն ա դուրս գալու:
https://news.1rj.ru/str/rian_ru/191072
https://news.1rj.ru/str/rian_ru/191072
Telegram
РИА Новости
Украинский парламент проголосовал за выход из конвенции СНГ о передаче на лечение лиц с психическими расстройствами
Forwarded from Elbakyan's diary
ԱԶԳԱՅԻՆ ՀԱՐՑՈՒՄ
• Ընկերնե՛ր, հարցս սխալ չհասկանաք, գրածս մեծամտություն չկարծեք, որովհետև ես ուզում եմ մեր իսկ ազգային դաշտի համար մի փոքր «ինքնաշեն» հետազոտություն անել։
• Կգրե՞ք, խնդրեմ, թե ինչ (հակա)փաստարկներ կբերեք դուք՝ հերքելու համար կապիտուլյանտների թեզը, թե «ամբողջ աշխարհն Արցախը համարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս»։
• Կարծում եմ՝ կարևոր ու հետաքրքիր է չափել, թե ազգային մարդիկս որքանով ենք «զինված» փաստարկային տեսանկյունից։
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar

Սա լևոնականության ու նեոլևոնականության գաղափարախոսության հիմնաքարային թեզերից է: Եթե ամբողջականացնեմ, միտքը կհնչի մոտավոր այսպես. «հայերին հայրենիք պետք չի։ 21-րդ դարում ի՛նչ հայրենիք, ի՛նչ բան։ Տարածք լինի՝ վրան ապրեն, առևտուր անեն»։
Մագիստրատուրայի ուսանող էի, երբ մեր տան թղթային արխիվում գտա Լևոն Մելիք-Շահնազարյանի հոդվածը, որում նա հիմնավորում էր Հայաստանի էքսպանսիոնիստական արտաքին քաղաքականության անհրաժեշտությունը։ Այդ օրվանից չէի հասկանում, Հայաստանի իշխանություններն ինչո՞ւ էին մեծերի պատժից վախեցող երեխայի պես, թե ինչո՞ւ չի վարվում պրեվենտիվ քաղաքականություն, այլ միայն իրավիճակային արձագանք է թշնամու գործողություններին: Չէ, բնականաբար կան որոշ օբյեկտիվ պատճառներ, արտաքին և ակամա գործոններ, բայց դրան զուգխհեռ չի եղել ներքին գործոնների հետ ճշգրիտ աշխատանք։ Օրինակ, սեփական սփյուռքի հետ ճշգրիտ կերպով կապեր չամրապնդելը, տարբեր երկրներում էլիտաների առանձին խմբերի հետ հենց նույն սփյուռքի կապերի միջոցով առավել խորը աշխատանքներ չտանելը։
Ինչևէ, ուշադիր եղեք՝ ովքեր են ձեզ շրջապատում, հատկապես՝ այս շրջանակից։

Իլոն Մասկը թվիթերում հարցրել է՝ արդյոք [Դավոսի] համաշխարհային տնտեսական ֆորումը պե՞տք է վերահսկի աշխարհը։ Մոտ մեկ միլիոնը պատասխանել է «Ոչ»:
Որքան հասկանում եմ, Մասկը դարձել է Թվիթերի ամենախոշոր բաժնետերը (9.1%)՝ ելնելով Թրամփի բացասական փորձից։ Թեև քիչ հավանական եմ համարում շշուկների լրջությունը, թե Մասկը կարող է առաջադրվել նախագահի թեկնածու 24-ի ընտրություններին, առնվազն՝ դժվար թե կարողանա կրկնել Թրամփի հաջողությունը։ Չնայած «чем чёрт не шутит»։
Հա, чёрт ասացի… Շվաբբն ու ՀՏՖ-ն կորոնավիրուսյան շոուից հետո կարծես իրոք դիրքավորվում են որպես ստվերային կառավարություն, բայց մենք այստեղ չենք տրվի դավադրապաշտությանը։ Ուղղակի մի փոքրիկ ռոմանտիկ ցանկություն ունեմ նոր աշխարհակարգի համար էս պայքարի շրջանակում՝ հայերիս մանանայի փոխարեն մի քիչ ուղեղ ուղարկեին երկնքից, ուրիշ բան չէ։

👍1
18 ՀՈՒՆՎԱՐԻ / Լավրովը հայտնում է, որ ադրբեջանցիները տվյալներ են փոխանցել՝ իբր հայկական կողմը «Լաչինի միջանցքով» ականներ է տեղափոխել Արցախ:
19 ՀՈՒՆՎԱՐԻ / Գեղարքունիքի մարզում զորամասի ինժեներասակրավորական վաշտի կացարանում (ասում են) բռնկված հրդեհից 15 զոհ ունենք։

Կա խնդիր, կա խնդրի լուծում։ Բոլորը հստակ գիտեն կոնկրետ խնդիրն էլ, խնդրի լուծումն էլ։ Լուծումը մեկն է, եղանակները կարող են տարբեր լինել։
Հարց է ծագում, չէ՞։ Լավ, բա որ բոլորը գիտեն, թե ինչ պետք է արվի, ապա ինչո՞ւ այդ լուծումը չի տրվում։ Ես չեմ պնդի, թե ստորև բերված կետերը, բացի իմ սեփական եզրահամգումները լինելուց, լիովին ճիշտ են, այդուհանդերձ, ըստ շահառու խմբերի՝ առանձնացնեմ այն պատճառները, որոնք, ըստ իս, մեզ թողնում են զարգացումներին լուսանցքից դիտողների դերում.
1️⃣ «Ազգայինը»՝ որպես գաղափարահենք ընդունող էլիտան։ Այստեղ կհիշեմ երրորդ նախագահի հարցազրույցը Մհեր Մկրտչյանին, որտեղ Սերժ Սարգսյանի մեսիջն այն էր, թե իր դեմ գործել են արտաքին շատ զորեղ ուժեր։ Ժողովրդական լեզվով ասած՝ «դու բան չես կարող անել աշխարհի մեծերի դեմ». այս ձևակերպումը հատուկ է միջին վիճակագրական անձանց, ովքեր սովորաբար կոմֆորտի զոնայից երբեք դուրս չեն գալիս։ Մյուս կողմից, ակնհայտ է, որ ազգային էլիտան չի տիրապետում այն գործիքակազմին, որով կկարողանար արտաքին ազդեցության դեմ ներքին հակազդեցություն ծներ, որն ի վիճակի կլիներ իրապես դիմադրելու։ Վերջին 4-5 տարում ազգային էլիտայի միջին ու ցածր օղակները լծված էին էլիտային և ժողովրդի միջև տարիներով խորացած անդունդը էլ ավելի մեծացնելու գործին, իսկ այժմ հռետորաբանության մեղմացումը չի օգնում, քանի որ հիմքը արդեն դրված է։ Այլ կերպ ասած՝ ազգային էլիտան չգիտի, թե ինչպես և կամ չի ձգտում հակազդեցության ուղղությամբ ծավալային աշխատանք տանել՝ սեփական ռեսուրսների լայնածավալ ներդրմամբ։
@Ալբերտիչ

2️⃣ Մտածող, ինտելեկտուալ փոքրամասնություն։ 2020-ի գարնանը Արցախում ընտրությունների նախաշեմին Հայաստանում ընդդիմադիր, մտածող մարդկանց մեծամասնության սպասելիքները տեսնելով՝ այդ պահից ինձ համար ակնհայտ էր, որ Հայաստանում թշնամին հաջողել է նաև այն պարզ պատճառով, որ ազգային էլիտան ու մտածող փոքրամասնությունը ունակ չէին ճանաչելու հասարակ մարդկային հոգեբանությունը։ Մարդկանց թվում էր, թե Արցախում պարտքերի ու վարկերի տակ նույնքան ճռռացող ժողովուրդը կանսա Բալասանյանի հակասորոսական ելույթներին և Արցախի անվտանգությունը կգերադասի պարտքերն ու վարկերը զրոյացնելու խոստումներից։ Բայց, ռուսը կասեր՝ не тут-то было… եթե մարդու վարքագծային տիպերն առանձնացնենք՝ մանկական, հասուն, ծերունական, ապա Հայաստանում միջին վիճակագրական (հաճախ՝ ինքնահռչակ) ինտելեկտուալ անձի տիպը դրսևորվում է և՛ որպես մանկական, և՛ որպես ծերունական, բայց այդպես էլ ճնշված է մնում հասուն տիպը։
— Մեկ ցույց՝ անարդյո՞ւնք. վե՛րջ, հիասթափվում ենք։
— Հրաշք լիներ, Նժդեհ ծնվեր:
— Էս ազգին Ստալին է պետք։
— Աստված գոնե փրկեր Հայաստանը և այլն։
Մտածող մարդկանց խոչընդոտներից մեկն էլ Դաննինգ-Կրյուգերի էֆֆեկտն է։ Ելնելով պնդումից, որ մտածող մարդուն բնորոշ է կասկածելը՝ պարզ է դառնում, թե ինչու չի ստացվում ազգային դաշտում մտածող մարդկանց համախմբվածությունը։ Շփվեք տարբեր խմբերի հետ և հարցրեք իրենց կարծիքը մյուս խմբերի մասին՝ է՛լ սիոնիստ, է՛լ վատիկանիստ, է՛լ ռուսամոլ։ Եվ քանի որ տվյալ և մնացած բոլոր պիտակները կոնցեպտուալ հակադրության մեջ են և թշնամական են ազգայինի ընկալմանը, ինքն իրեն ազգայինի հետ նույնականացնող ինտելեկտուալը/ինտելեկտուալ խումբը չի կարող համախմբվել պիտակվածների հետ… դե բնական է, չէ՞:

Ալբերտիչ | հեղինակային ալիք
2️⃣ Մտածող, ինտելեկտուալ փոքրամասնություն։ 2020-ի գարնանը Արցախում ընտրությունների նախաշեմին Հայաստանում ընդդիմադիր, մտածող մարդկանց մեծամասնության սպասելիքները տեսնելով՝ այդ պահից ինձ համար ակնհայտ էր, որ Հայաստանում թշնամին հաջողել է նաև այն պարզ պատճառով…
Որպես երկրորդ կետի տրամաբանական շարունակություն խնդրեմ կարդացեք Կարեն Վրթանեսյանի այս գրառումը։
Մտնում ես ֆեյսբուք.
— Իրենք մեզ շեղելու համար էս են ասում, էն են ասում։
Չէ, էդպես է։ Հենց էդպես է, որ կա։ Բայց, տիկնա՛յք և պարոնա՛յք, այդ նույն միտքը 100-500 հոգով գրեթե նույն տեքստով գրելու իմա՞ստը։ Կներեք ռուսերենիս համար, բայց «նիուժելի» դուք չեք ֆայմո՞ւմ, որ շեղելու մասին երկար-բարակ ձեր հրապարակումը հենց շեղվելու մասին է։ Ուզում եք ձեզ չշեղեն գրեք այն թեմայի մասին միայն, որից ձեր համոզմամբ ձեզ շեղում են։

👍6
ՀԻՄԱՐՆ ՈՒ 40 ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ
Բոլորը գիտեն «քարը ջրհորը նետած հիմարի ու 40 խելոքի» առածը։ Հայաստանում հիմա «Արջամկան օրը» ֆիլմի սյուժեի պես ամեն օր նույնությամբ հիմարը քար է նետում ջրհորը, ընդդիմադիրները (խոսքս առհասարակ քաղաքական հայացքների մասին է, և ոչ կոնկրետ անձանց), նախ, չխաբվող գերինտելեկտուալի դերի մեջ մտած պնդում են, որ հիմարն իրենց շեղում է, ապա Կանտի բառապաշարով սեփական խոսքին կշիռ հաղորդելով՝ ատենախոսություններ են գրում քարի, դրա նշանակության և ազդեցության մասին։ Հիմարի ու խելոքների այս կոնֆլիկտում կա երրորդ կողմը՝ զանգվածը, որի պարագայում Don’t Look Up ֆիլմի սյուժեն է։ Մի կողմից, գիտնականները համոզում են, որ պետք է նայել վերև, մյուս կողմից՝ հիմարները պնդում են, թե վերև նայելու կարիք չկա։ Ընդ որում՝ ֆիլմում ևս կարող եք նկատել «հիմարի ու 40 խելոքի» պատմությունը…
«ԵՎ Ո՞Վ Է ԱՅՍՕՐ ՀԻՇՈՒՄ ՇՐՋԱՓԱԿՎԱԾ ԱՐՑԱԽԻ ՈՒ ԳՐԱՎՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ»։

Քանի HardTalk-ում նոր ազգափրկչի մասին աշխարհաքաղաքական խորագին վերլուծությունների շքերթ է, ես մի փոքր պրիմիտիվ բառապաշարով կենցաղային, բայց hard թեմային անդրադարձով շեղեմ ազգափրկչական աստվածահաճո առաքելության մունետիկներով լցված օրակարգից ձեր ուշադրությունը։
Չգիտեմ, թե կոնկրետ ո՞ր պատմական շրջանից է հայերի մեջ արմատավորվել միտքը, որ եթե մի բան մեկ անգամ փորձում ես՝ չի ստացվում, ուրեմն՝ վե՛րջ, գործդ ձախողել ես, ազգը կործանվում է, մի խոսքով՝ «էս սաղ մեծերի խաղերն ա, մենք բան չենք կարա անենք»։ Հայկական միջավայրում էսպիսի մտածողությունը մեծամասնական է, գերակա է գրեթե բոլոր ոլորտներում՝ պետականից մինչև բիզնես, քաղաքականից մինչև գիտություն։ Եղբա՛յրք ու քույրեր, իրապես, ինչի՞ պայքարել հանուն ինչ-որ բանի, եթե կարելի է թևերը թափ տալով՝ նվնվալ համաշխարհային հակահայկական դավադրությունից, պատմական անարդարությունից ու էդ ամենի մասին սրտաճմլիկ հուզառատ էմոջիներով լացել ֆեյսբուքում, դրսևորել կեղծ ապրումակցում ու շարունակել ապրել հողաթափիկ ինֆուզորիայից միայն ողնաշարային կառուցվածքի հաշվին տարբերվող օրգանիզմի աննպատակ կյանքով՝ նպատակ էլ հռչակելով իբր գոյատևելը…

❤4
Ամերիկացիք ու գերմանացիք տանկեր են տրամադրելու վաճառելու Ուկրաինային։ Հավանաբար սա առիթ կհանդիսանա, որ ևս մի քանի երկիր որոշակի քանակի այլ զինամթերք կտրամադրեն կվաճառեն ուկրաինացիներին։ Սա նշանակում է, որ «մինչև վերջին ուկրաինացին» գործողությունը մոտենում է վերջնախաղին։ Բնականաբար ավարտը չի լինելու հաղթական կողմերից և ոչ մեկի համար։ Ռուսներին ևս, որոնք այդուհետ հարկադրված են լինելու ավելի մեծ ռեսուրսներ ներդնելու՝ նախորդ տարվա փետրվարից հետո ՌԴ տիրապետության ներքո անցած տարածքները պահպանելու համար, ընդ որում՝ դրան զուգահեռ Արևմուտքն ամեն կերպ նոր ճակատներ է բացելու ռուսների դեմ. օրինակ, Հայաստանում հակառուսական ալիքի ուժեղացմամբ, այդ թվում՝ ռազմաբազան հանելու «հանրային պահանջին» ընդառաջ գնալու քաղաքական որոշմամբ, այլև Արցախում ռուսական խաղաղապահների դեմ նոր սադրանքների միջոցով։ Ուկրաինայի մասին առհասարակ լռում եմ, որովհետև պատերազմի ավարտին այնտեղ այլևս պետություն չի մնալու՝ բզկտված տարածքներ, որոնք լինելու են մի քանի պետությունների վերահսկողության (Ազգերի լիգայի ժամանակներում դրան մանդատ էին ասում, հիմա այն դրսևորվում է զուտ տնտեսական լծակներով)։ Այսպես թե այնպես Հայաստանի տարածքը՝ հավատարիմ իր պատմական առաքելությանը, կշարունակի հանդիսանալ այլ երկրների միջև պրոքսի պատերազմի հարթակ։ Սա ընդհանրապես՝ մեր հավաքական, մասնավորապես՝ մեր ազգային էլիտայի, որոշումների արգասիքն է։ Եվ սա նոր պատասխանատվություն է, որովհետև պատերազմը կավարտվի, կլինեն կորուստներ, շատ կորուստներ, իսկ ո՞րն է լինելու մեր հետագան. նորից նույն շրջափո՞ւլը։
@Ալբերտիչ
@Ալբերտիչ
👍2
Forwarded from Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Հայաստանում տեղի ունեցողը կարելի է բնորոշել նաև քաղաքագիտական գրականության մեջ վերջերս ներմուծմված «անարժան կառավարում» (Bad governance) եզրույթով. երբ կա ավելի շատ ռեսուրս ու հնարավորություն ավելին անելու, բայց թույլ ու անարժան կառավարչական դեմքերը չեն կարողանում այդ եղած հնարավորություններից լիարժեք օգտվել։
Թեև մեզ ներկայացնում են, որ իրավիճակի ներկա ընթացքը այլընտրանք չունի, իրականությունը հակառակն է՝ Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները ոտքի կանգնելու և վերաազատագրելու թե՛ Արցախը, և թե՛ կառուցելու ամրագույն պետություն։ Սա չի արվում, քանի որ կա անարժան կառավարում։
Մեր դեպքում «անարժան կառավարումից» զատ կա նաև անարժան կառավարություն, երբ դե-ֆակտո թուրքամետ իշխանությունը ոչ միայն պարզապես վատ է կառավարում (վկա բազմաթիվ աղետները և տապալումները), այլ չի էլ ցանկանում որևէ կերպ Հայաստանը հզորացնել ու արժանի չէ լինելու մեր պետության գլուխը։
Ահա այս մասին բավական մանրամասն ու առանց ավելորդ գիտական տերմինների խոսել եմ կից հարցազրույցում։ Խնդրում եմ նաև տարածել։
Ուրախ կլինեմ լսել ձեր կարծիքը։
https://www.youtube.com/watch?v=ujjNKjpgLZs
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

YouTube
Տեղեկատվական օպիում, խրճիթային զորանոց, ուկրաինական նախադեպ. ելք կա. Վարուժան Գեղամյան /// ՊՐՈՖՖԱԿՏ
#ՊրոֆՖակտ
Հայկական երկրորդ հեռուստաալիք - http://tv.am/
YouTube - https://www.youtube/armh2
Facebook - https://www.facebook.com/armh2
Instagram – https://www.instagram.com/armh2tv/
Telegram – https://news.1rj.ru/str/Lraber_h2 /

ՄՏՈՐՈՒՄ
Քիչ առաջվա երկրաշարժին համացանցից օգտվել իմացողների ու հարևաններիս արձագանքներից մտքերով ընկա։ Գիտե՞ք, հավանաբար Հայաստանը՝ որպես պետություն (առանց Արցախի), ձախողվել է այն պահին, երբ դպրոցում «Ռազմագիտություն» առարկան դասավանդվել է ոչ թե որպես հիմնարար գիտելիք, այլ հանրակրթական ծրագրի հերթական դասաժամ։ Լինելով շրջափակված երկիր և պերմանենտ պատերազմական վիճակում՝ Հայաստանը կառավարող էլիտաները ձախողեցին քաղաքացու կրթությունը, դրա համար էլ Հայաստանի Հանրապետությունը քանդվեց ոչ թե պատերազմում կապիտուլացիայի արդյունքում, այլ ներքին ցանցի ջլատողական անպատիժ գործունեությամբ։ Կա արդյո՞ք ելք։ Ելքը տարատեսակ «ՈՄԱ»-ները չեն, որոնք ֆիդայական պաթոսով բանակին են փորձում փոխարինել։ Ելքը զրոյից պետության կառուցումն է՝ հիմնահատակ նոր համակարգով։ Հնի հետ կապերը խզելու պայմանով, միևնույն ժամանակ՝ հնի սխալանքների մասին հիշողությունները արձանագրած ունենալով, որպեսզի արդեն անցած սխալ ուղիներից այդ փորձի հաշվին հնարավոր լինի խուսափել։
Հ.Գ. Ինչո՞ւ «առանց Արցախի»՝ կհարցնեք դուք։ Ասեմ. ապրիլյան քառօրյան նպաստեց, որ տեղական իշխանությունը խիստ արագ կերպով բարեկարգեց ապաստարաններն ու պարբերաբար քաղպաշտպանության ուսումնական իրավիճակներ էին նախաձեռնում։ Իմ համոզմամբ, նաև սա որոշակիորեն նպաստեց, որ «հանուն ոչնչի» եղածից էլ ավելի շատ զոհեր չլինեն։
Ալբերտիչ

👍4