Թույլ տվեք նախապես ներողություն խնդրել, բայց կարծում եմ զավեշտալի են Պրիգոժինի մահվան շուրջ՝ «ահա, տեսե՛ք, Պուտինն ասել էր, չէ՞, որ դավաճանությունը երբեք չի ներում»։
Ամենից հետաքրքիրն այն է, որ Պրիգոժինի օդանավի ավիավթարի մեղքը Պուտինի վրա բարդողների մի հատվածը երկու ամիս առաջ պնդում էր, թե «խոհարարի» խռովությունն ի ցույց է դնում Պուտինի իշխանության թուլացումը։
Երբեմն, ինձ թվում է, որ Հայաստանում շատերի համար քաղաքականությունը, հատկապես՝ բարդ, բազմաշերտ էլիտա ունեցող Ռուսաստանի պես տերության կոնտեքստում, սև ու սպիտակ պարզունակ գծերից բաղկացած սխեմա է։ Այ ճիշտ այնպես, ինչպիսին իր ողջ կյանքում աշխարհաքաղաքականության մասին դրածո վարչապետի պատկերացումներն էին՝ պրիմիտիվ, տաքսիստական։
«Վագներն» ու նրա հիմնադիրը Ռուսաստանում որքան հակառակորդ, նույնքան էլ համակիր ունեն։ Հասկանալու համար, թե ո՞վ էր իրական շահառուն (եթե ընդունում ենք օդանավը խփելու վարկածը), պետք է հստակ հասկանալ ռուսական քաղաքական ու ռազմական շրջանակներում տիրող իրավիճակը, շահառու խմբերի միջև փոխհարաբերությունները, տվյալ համատեքստում՝ նաև Աֆրիկայում ռուսական մասնավոր զորախմբի գործողությունները։ Գոնե այսքանը։
Ալբերտիչ | հեղինակային ալիք

👍2
Ալբերտիչ | հեղինակային ալիք
Թույլ տվեք նախապես ներողություն խնդրել, բայց կարծում եմ զավեշտալի են Պրիգոժինի մահվան շուրջ՝ «ահա, տեսե՛ք, Պուտինն ասել էր, չէ՞, որ դավաճանությունը երբեք չի ներում»։ Ամենից հետաքրքիրն այն է, որ Պրիգոժինի օդանավի ավիավթարի մեղքը Պուտինի վրա բարդողների մի հատվածը…
Մի խոսքով, Պրիգոժինի ու ցանկացած այլ ներռուսական, միջազգային թեմաներով մարդկանց վերլուծողականներն ինձ հիշեցնում են հայտնի անեկդոտը։
Մեկի մեքենան փչանում է, մինչև սա փորձում է հասկանալ, թե ի՞նչ է եղել մեքենային, մի երեխա գնում-գալիս է, թե՝ «дядя, я знаю, что у вас сломалось»։
Բնականաբար վարորդը բանատեղ չի դնում, շարունակում է բզբզալ հասկանալու համար, թե ի՞նչ է եղել մեքենային։
Վերջը, ապարդյուն փորձերից հետո երեխային է դիմում, թե՝ «говоришь знаешь, что у меня сломалось? Скажи, пожалуйста, что сломалось»։
Երեխան էլ, թե՝ «машина»…

😁3👍1
Հայաստանը դրածոների կողմից զավթված լինելու լավագույն ցուցիչը անցանկալի անձանց ցուցակն է։ Հայերի ու հայ ժողովրդի բարեկամների՝ որպես անցանկալի անձանց, ցուցակ աշխարհում ուներ միայն Ադրբեջանը, որը Հայաստանի թշնամին է։
Բայց, անկեղծ ասած, երբ հայկական ռուսալեզու մեդիաներում այդ ցուցակներում, օրինակ, Կրիվոպուսկովի կամ սփյուռքահայ դաշնակցականների կողքին օգտագործում են Գաբրիելյանովի ու Սիմանյանի ազգանունները, հոգիս տխրում է։ Սա նույնն է, ինչ, ասենք, Լեոնիդ Ազգալդյանի կողքին դնես Փաշինյանին. դե, բա երկուսն էլ ասել են՝ «Արցախը Հայաստան է և վերջ»։
Քարոզչությունը՝ քարոզչությամբ, բայց ոչ այդքան էժանագին, էլի…

👍3
ԴԵՌ, ԴԵՌ, ԴԵՌ…
Մի տարածված խոսույթ կա, թե՝ «փրկվելու շանս ԴԵՌ կա»։ Այսօր նման ձևակերպում տեսա նաև Միքայել Մինասյանի նոր հրապարակման մեջ, որի ամենավերջում նա պնդում է, թե «հայկական հարցն ունի դիվանագիտական լուծում։ Այսօր ԴԵՌ (ընդգծումը և մեծատառերը՝ իմը) ունի»։
Ինչ վերաբերում է դիվանագիտական լուծմանը՝ ես չեմ պատկերացնում դիվանագիտական լուծում այն դաշտում, որտեղ մի կողմը խնդիր է դրդել քեզ ոչնչացնելու, իսկ դրան զսպող լծակներ ունեցողները այդ զսպման մեխանիզմները հանել են։
Ինչ վերաբերում է փրկվելուն, ապա պետությունը փրկելու շանսն իսպառ բացակայում է։ Հայապահպանությունը այս ազգի բնօրրանում, այո՛, հնարավոր է և լինելու է, պետության պահպանումը՝ սին հույսի ներշնչանք է։ Եվ իմաստ էլ չունի։ Ծուռ հիմքով աշտարակը պահպանելու համար որքան ուզում ես վերին հարկերը քանդիր և նորը կառուցիր, միևնույն է՝ հիմքը մնալու է ծուռ և տարիներ անց կրկին հայտնվելու ես նույն տաշտակի դիմաց։
Ես առհասարակ կարծում եմ, որ մեծագույն սխալանք է անցյալի ինչ-որ արժեքներ ետ բերելու փորձերը՝ «փորձված թանն անփորձ մածունից լավ է» սկզբունքով։ Ի վերջո, Հայաստանում հինգ տարի առաջ իշխանության զավթումը բացեց շատերի աչքերը։ Եթե կա մեկը, ով կարծում է, թե չլիներ իշխանազավթումը, չէր լինի պատերազմ, պարզապես միամիտ է։ Իշխանության զավթումն ու հետագա գործողությունները ցույց տվեցին նաև բանակի հրամկազմի մեծ մասի թուլակամությունը։ Ցույց տվեցին, թե որքան թուլակամ են պետական ապարատի մի շարք կարևոր օղակներ զբաղեցնող մարդիկ։ Այլ կերպ ասած՝ չփախչեր համակարգը նախագահ Սերժ Սարգսյանի տակից 18-ին, կփախչեր վարչապետ Սերժ Սարգսյանի տակից պայմանական 20-21-ին։
Մենք շարունակում ենք հաճախ փորձել խոսել չարդարացված լավատեսության դիրքերից՝ ինքներս մեզ համոզելու, որ ամեն ինչ լավ էր, միայն հիմա է վատացել։ Նման խոսակցությունների պահին միշտ հիշում եմ խորհրդային Հայաստանում զարգացած «պահեստից տակից տանելու» ավանդույթը։ Բարքերը, որոնք ջրի երես են բարձրացել 2018-ից մինչ օրս, այնպես չէ, որ չէին եղել ու, հո՛պ, մեծ պայթյունի պես հանկարծ ի հայտ եկան։ Դրանք եղել են, բայց ճնշված էին։ Ճնշվածության դեմ ապստամբել են ու 20 տարի շարունակ անհաջող փորձերից սակավաթիվ ցույցերից հետո վերջապես դրսի օժանդակությամբ զավթել են ամենաթողության սանձերն արձակող միակ լծակը՝ իշխանությունը։
Եթե ցանկանում ենք հասկանալ հայի ինքնությունը, պարզել, ի վերջո, ո՞վ է հայը, ըստ այդմ՝ կառուցել պետությունը հայի ինքնության շուրջ, նախ, չպիտի անընդհատ այլ ազգերի հանդեպ առավելությունների հաշվին ձևավորենք մեր ինքնությունը։ Սա չի նշանակում, թե պիտի լինենք հեզ և խոնարհ։ Սա նշանակում է, որ մեր ինքնությունը հասկանալու համար, առաջին հերթին, չպիտի մեզ անջատենք մարդուց, այն է՝ հային առաջնահերթ պիտի դիտարկենք որպես մարդ։ Ընդհանրական հոգեկերտվածքը հասկանալուց հետո միայն, ըստ մշակութային, աշխարհագրական, քաղաքական և այլ առանձնահատկությունները մի կողմ դնելով՝ հստակեցնենք մեր էությունը, ինքնությունը։ Թե չէ ինչքան ուզում եք, գրենք-խոսենք, պաթոսենք…

❤3
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ՄԱՍԻՆ
Եթե անկեղծ, «մեյնսթրիմի» մեջ մտնելու համար ես էլ կարող եմ քննադատել ընդդիմությանը և պնդել, թե մարդիկ էնտեղ անելիք չունեն, որովհետև բլա-բլա-բլա։ Բայց ես փորձեմ մաքսիմալ կարճ ձևակերպեմ, թե ինչո՞ւ է անհրաժեշտ այնտեղ գտնվելը։
1) Հիշո՞ւմ եք, քանի՞ տարի և ի՞նչ ծաղրանքների ներքո էին մանր-մունր առիթներով հավաքներ անում այսօր իշխանությունները զավթածները, երբ դեռ «ընդդիմադիր էին»։ Հավաքների խնդիրը այս կամ այն հարցի լուծում կարող է լինել, բայց այն նաև ինվենտարիզացիայի միջոց է։ Մարդիկ հավաքվում են և ճանաչում միմյանց՝ որպես գաղափարակիցների։ Սա շատ կարևոր է։ Չափազանց շատ։
2) Ենթադրենք, ընդդիմությունը հավաքները նպատակային չի օգտագործում և դուք արդարացիորեն դժգոհում եք, թե ընդդիմությունը «փրկության լուծումը չգիտի», չի ցանկանում։ Իսկ տանը նստելով՝ ձեր նպաստը ո՞րն է։ Գիտե՞ք, շատ հեշտ է «մեկ ա՝ սաղ գծած ա, սաղ վերևներում ոնց պետք ա պլանավորած գնում ա» ասելով՝ պատասխանատվության անձնական բաժինն ուսերից գցել։ Այլ կերպ ասած, դուք անում եք հետևյալը՝ ասում եք, թե նրանք ոչինչ չեն անում, դրա համար դուք էլ չեք անելու։ Մտածե՛ք…

👍7❤2
Երբ դու մեծացել ես որպես բութ և սոված, հետո բախտի բերմամբ պաշտոն ես ստացել և դարձել շատակեր, բայց մնացել ես բութ, մանանայաբար ստացածդ պաշտոնը ձեռքիցդ բաց չթողնելու համար և պոտենցիալ մրգակիցներիդ չեզոքացնելու համար բոլոր հնարավոր միջոցներով մարդկանց համոզելու ես, թե պաշտոնը ծախած-առած բան է, այն զբաղեցնելն ու դրանով (իմա՝ քաղաքականությամբ) զբաղվելը՝ անբարոյականություն, քո շուրջ տարբեր առասպելներ ես հյուսելու, այդ թվում՝ թե ինչ ուժեղ տղա ես դու։ Եվ այդ կտերը մարդիկ ուտելու են, որովհետև չնայած բոլոր այն պնդումներին, թե մարդը բանական էակ է, ամեն դեպքում նրա քարանձավային անցյալն ու կենդանական բնազդները դեռ չեն հերքվել։
Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ Հայաստանում քաղաքական դաշտի միջին ու բարձր օղակների մասին վերջին երեք տասնամյակում։
Ալբերտիչ | հեղինակային ալիք
Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ Հայաստանում քաղաքական դաշտի միջին ու բարձր օղակների մասին վերջին երեք տասնամյակում։
Ալբերտիչ | հեղինակային ալիք
👍2❤1
Այս աղմուկի մեջ մի կարևոր բան մարդկանց աչքից վրիպում է։
Արցախից փոքր խմբերով մարդկանց տարհանում են։ Դեռ միայն երիտասարդներին՝ ուսման անվան տակ։ Չգիտեմ, պատկերացնո՞ւմ են ադրբեջանցիները, թե ինչ հակառակ էֆֆեկտ է սա տալու։ Եթե կարող էին գտնվել մարդիկ, ովքեր մտքի ծայրով հակված էին առաջին իսկ հնարավորության դեպքում լքել (սա ամենևին մեղադրականով չեմ գրում), ապա այժմ հարց է ծագելու՝ իսկ որևէ պարագայում ապահո՞վ է արդյոք այդ ճանապարհով անցնելը։
Հասկանում եմ, որ մարդիկ էմոցիաներին տրվելով՝ մանտրա են դարձրել Մոնթեի խոսքերն ու ամեն օր կրկնում են, թե շրջում ենք մեր պատմության վերջին էջը, բայց ես հակված եմ կարծելու, որ շրջում ենք միայն վերջին ամոթալի էջը։ Էջ շրջելն էլ հեշտ չէ, շատ ծանր է, խորը և դժվարին հետևանքներով, բայց դա ընդհանուր պատասխանատվությունն է, որ մենք կրում ենք մեզ վրա։

Արցախի ճակատագիրը «որոշող» Արայիկ Հարությունյանի ոտքերի տակից որքան արագ իր իմիտացիոն իշխանությունը փախչի, այնքան ավելի ինտենսիվորեն նա գործողությունների իմիտացիա է ձևավորելու՝ «աշխատում ենք… բանակցում ենք… ճակատագրական պահը… ամուր ենք… մեր հողում ենք… պայքարելու ենք»։
Արդյունքում, ճիշտ այնպես, ինչպես իմիտացիոն պայքարով Երևանի փողոցներում մսխեցին զանգվածի մարդկային ռեսուրսի արդյունավետությունը, Արցախում ևս «նախագահը» փորձելու է ամեն կերպ մսխել Արցախում իրավիճակը փոխելու հասունացող պահին ընդառաջ մարդկանց կամքը։
Այլ հարց է, որ եթե ընդունենք, որ Հարությունյանին ամեն դեպքում կզրկեն իշխանությունից, ապա միայն այնպիսի պայմաններում, որ իշխանությունը չհայտնվի մեկ այլ Արայիկի՝ Սամվել Բաբայանի ձեռքում։ Ինչպես գիտենք՝ գումարելիների տեղը փոխելիս գումարը չի փոխվում։

❤1👍1
ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՄԵՂՔԻ ԵՎ ԲՈԼՈՐԻՍ ԱՆԵԼԻՔԻ ՄԱՍԻՆ
Սեպտեմբերի երկուսին ընդառաջ մարդկանց մոտ ընդդիմությանն ուղղված հարցերն ու մեղադրանքները շատանալու են, ուստի փորձեմ հնարավորինս օբյեկտիվ գնահատական տալ իրողություններին, թե «ինչպես եղավ, որ այդպես եղավ».
Մեղք համար 1
Առավոտյան գործունեության բնույթով ապաքաղաքական մի օտարազգի մարդու հարցազրույցն էի նայում, ով պնդում էր, որ ժամանակակից աշխարհում իշխանության խնդիրը ուղղահայաց համակարգում կապող օղակների բացակայությունն է։ Այլ կերպ ասած՝ վերևները ներքևներից տեղյակ չեն, ներքևները՝ վերևներից։ Գլոբալ առումով, հետլտպական շրջանի հայաստանյան իշխանության խնդիրը ընտրազանգվածի հետ հետադարձ կապի բացակայությունն էր։ Որպես արդյունք, քանի որ նույնիսկ, այսպես կոչված, «տիեզերական դատարկությունները» դատարկ տարածություններ չեն, իշխանության այս բացթողումը լցրեցին հակապետական միավորները, որովհետև պետությունից զատ նրանք միակն էին, որ անհրաժեշտ ռեսուրսներին տիրապետում էին։ Ի վերջո, դա հիմք հանդիսացավ, որ դրածո արկածախնդիրներին հաջողվեց զավթել իշխանությունը։ Եվ հիմա, հայտնվելով ընդդիմության դերում, երբեմնի պաշտոնյաներն ու կուսակցականները պարզապես չգիտեն՝ ինչպիսի՞ն պիտի լինի ընդդիմությունը։ Եվ սրանից էլ բխում է երկրորդ մեղքը։
Մեղք համար 2
Չտիրապետելով մարդկանց հետ հետադարձ կապի մեխանիզմներին՝ ընդդիմությունը և դրա բազմապիսի կերպար դեմքերը գնացին պարզունակ ճանապարհով (ընդդիմադիր հայացքներով մի այդպիսի մոլորյալ էլ ինքս էի). մեղադրել մարդկանց բավականաչափ գիտելիք և գիտակցություն չունենալու մեջ։ Այս մոտեցումը ոչ միայն չմերձեցրեց ընդդիմադիրներին և ընտրազանգվածին և կամ չբարձրացրեց վերջինիս գիտակցության մակարդակը, այլև ավելի խորացրեց այդ երկուսի միջև առկա պատնեշը։
Ռուսներն ասում են՝ критикуешь - предлагай:
Ուստի ես էլ, նախապես մեղքի մասին գրելով, վերջում կտամ, իմ կարծիքով, իրավիճակից ելքի մի տարբերակ։ Հարկ է օգնել ընդդիմությանը և «ականջըխուլ-աչքերըփակ» մարդկանց լսելու իրար։ Ի՞նչ անել դրա համար։ Համբերատար խոսել այն մարդկանց հետ, ում ճանաչում եք և որոնք չունեն հստակ քաղաքական կողմնորոշում։ Չծախսել ժամանակն ու նյարդերը չարիքով լցված մարդկանց, իմա՝ նիկոլականների վրա, որովհետև նրանցից միակ հետադարձ կապը, որ կստանաք՝ ագրեսիան է։ Մի՛ լցրեք մարդու ականջը՝ ակնկալելով, որ նա անմիջապես պիտի վերլուծի ձեր ասածը և ընդունի։ Մարդ արարածի երեխան ծնվելիս անմիջապես քայլում խոսո՞ւմ է՝ Ո՛Չ։ Այդ մարդիկ էլ են երեխա։ Նրանք աշխարհին երեխայի աչքերով են նայում՝ խաղերով լեցուն դրախտ։ Որպեսզի կարողանան տեսնել, որ իրենք Թրումանի պես սիմուլացիայի մեջ են ապրում, մինչդեռ շուրջը դժոխք է, այդ մարդկանց հարկավոր է բացատրել և ժամանակ տալ ընկալելու։ Եվ ամենակարևորը՝ չփորձել փրկել բոլորին։ Դժբախտաբար զգալի մասը հարմարվել է և ընդունել է կենդանական ապրելակերպը։
Ինչպես ասում են՝ տարածե՛ք, թող ձեր համախոհ ընկերներն էլ տեսնեն, մտածեն և գործեն։

👍1
Սա կարծես պարզ ճշմարտություն էր, բայց արձանագրեմ, մնա էստեղ.
1) Հայաստանի իշխանությունը զավթածներից իրավիճակից բխող տրամաբանական ինչ-որ քայլ պահանջելը ՄԻԱՄՏՈՒԹՅՈՒՆ Է։
2) Ռուսից, ամերիկացիներից «փրկություն» ակնկալելը և պահանջելը ՄԻԱՄՏՈՒԹՅՈՒՆ Է։ Ինձ չեք հավատում, Օրիի ու Փարիզի կոնֆերանսին մասնակցած պատվիրակությունների հոգիները կանչեք՝ հարցրեք։
3) Ադրբեջանը ՉԻ ՀԱՆԳՍՏԱՆԱԼՈՒ, քանի դեռ հայերի բնակության արեալում պետական հայկական գեթ մեկ կառույց կմնա։ Իրենց խնդիրը խաղաղությունը չէ՝ ԱՌԱՆՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ տարածաշրջանն է։
4) Խուճապի մատնվելը ոչնչով ոչ մեկի չի օգնելու։
5) Պատերազմն անխուսափելի է։ Պատերազմը շատ ծանր է լինելու։ Բայց աշխարհի ոչ մի, ՈՉ ՄԻ ԱՆԿՅՈՒՆՈՒՄ խաղաղություն և անդորր այլևս չեք գտնի։

👍5
Սերժ Սարգսյանը ժամանակին ասել էր՝ «ավելի լավ է խախուտ խաղաղություն, քան պատերազմ»։ Հիմա իրենց կողմից չսիրված նախագահի այդ սկզբունքը ժառանգել են ռուսները (սեփական խելքից) մեր տարածաշրջանի ներկա դրվածքի իրենց ընկալումներում, իմա՝ «ավելի լավ է թուրքերի հետ խախուտ խաղաղություն, քան պատերազմ»։ Ես երբևէ սկզբունքը չեմ հասկացել, որովհետև վատ խաղաղությունը կարող է հետաձգել պատերազմ, բայց ոչ չեզոքացնել։ Ինչպես Հայաստանը վատ խաղաղությամբ ներքաշվեց 16-ի, ապա 20թվի պատերազմների մեջ և դեռ դուրս էլ չի եկել, այնպես էլ ռուսներն են ներքաշվելու։ Ուղղակի երբ ռուսների հերթը հասնի, հավանաբար Հայաստանից կմնա միայն տարածքը։ Դրանում մեղքի առյուծի բաժինը, անկախ երկրների տարածքի մեծությունից, մերն է՝ մենք չընկալեցինք, որ սա ՄԵՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ Է։ Իսկ ռուսների կարմայի համար՝ թող իրենք մտածեն…
Ալբերտիչ | հեղինակային ալիք
Ալբերտիչ | հեղինակային ալիք
👍4
Ընկերներ, եթե դուք այսօր աշխատանքից ազատվելուց վախենում եք, ապա ցանկանում եմ ձեզ մի լուր հայտնել։ Վաղը դուք կարող եք առանց աշխատանքի, մի կոպեկ փողի և մի տոպրակ շորով հայտնվել օտար երկրի փողոցներում։ Խոսե՛ք ձեր խղճի հետ։ Մի՛ սպասեք, որ ուրիշն անի՝ դուք օրինակին հետևեք։ Ինքներդ օրինակ ծառայե՛ք։ Դա ասում եմ որպես մարդ, ով արդեն մեկ ամիս է, ինչ գործազուրկ է՝ նախապես իմանալով, թե ինչպիսի իրավիճակ է սպասվում։ Պլաններ ունեի, բայց ամբողջ շաբաթ ամեն ինչ կանգնեցրել եմ։ Խոսե՛ք ձեր խղճի հետ…
Ալբերտիչ | հեղինակային ալիք
Ալբերտիչ | հեղինակային ալիք
👍7
Ալբերտիչ | հեղինակային ալիք pinned «https://news.1rj.ru/str/varuzhandragoman/2295»
Ո՞ՒՐ ԵՆՔ ՀԱՍԵԼ: Ի՞ՆՉ ԵՆՔ ԱՆԵԼՈՒ
1) Պոստֆակտում հայրենիք ու պետություն սիրող էինք ու ենք։ Պետական աշխատող լինելով՝ երբեք էս պետությունը չենք սիրել, չենք սիրում։ Պետական ապարատում չլինելով էլ՝ ավելի ազատ ենք զգացել մեր զզվանքն առ պետություն արտահայտելիս։ Հիմա լացում ենք, Արցախից բռնի տեղահանվածներին ենք փրկում, իսկ դրա բուն գործառույթների համար միակ պատասխանատուն՝ պետությունը, չկա, զավթված է, մաշված ու դավաճանված…
2) Ի՞նչ անել։
☑️ Լինել հանդուրժող խիստ էմոցիոնալ վիճակում Հայաստան եկող բռնի տեղահանվածների հանդեպ։ Այդ մարդիկ դյուրագրգիռ են հիմա, նյարդային, ագրեսիվ։ Եղե՛ք հասկացող։
☑️ Լինել հոգատար միմյանց հանդեպ (ոչ զոմբիների. նրանց մատնել անտարբերության):
☑️ Ապրել հանուն այն ամենի, ինչ ունեք և ունեցել եք, բայց ապրել առանց նախանձի, առանց ատելության և ԶՐՈ էգոիզմով։
☑️ Նորից շրջվել դեպի Աստված։ Չգնալ եկեղեցի զուտ ձևականության համար։ Չգնալ հարսանիք՝ ռեստորանի քեֆի համար։
☑️ Պատրաստ լինել նոր դժոխքին։ Ունենալ պայուսակ։ Հստակ իմանալ քայլերը՝ խուճապի պահին առավելագույնս առանց խուճապի, սառը գնահատելու ունակությունը պահպանելու համար։

Ալբերտիչ | հեղինակային ալիք pinned «Ո՞ՒՐ ԵՆՔ ՀԱՍԵԼ: Ի՞ՆՉ ԵՆՔ ԱՆԵԼՈՒ 1) Պոստֆակտում հայրենիք ու պետություն սիրող էինք ու ենք։ Պետական աշխատող լինելով՝ երբեք էս պետությունը չենք սիրել, չենք սիրում։ Պետական ապարատում չլինելով էլ՝ ավելի ազատ ենք զգացել մեր զզվանքն առ պետություն արտահայտելիս։ Հիմա…»
Ասում են, Ստեփանակերտի կենտրոնում՝ «Պյատաչոկում», 4-5 տարեկան աղջիկ երեխա է կանգնած, մի պայուսակով, առանց ծնողների, չի խոսում (Աստված գիտե՝ ի՞նչ է տեսել): Բռնի տեղահանման ճանապարհին երեխա է կորել։ Ինչքան վայրագություններ են արել ադրբեջանցիները, որ համացանցում չեն դնում՝ մարդասեր երևալու համար։ Ինչքան էլ սրանք իրենց թուրք-ադրբեջանցի տերերին դամ պահեն, թե ամեն ինչ նորմալ է և Արցախում հայերին կարող են ապահովել նորմալ պայմաններով, ՍՈՒՏ ԵՆ ԽՈՍՈՒՄ։ Վերջին 30 տարում ամեն հարձակման ժամանակ ադրբեջանցիներն արել են մի բան՝ ԷԹՆԻԿ ԶՏՈՒՄ։ Կարիք չկա երևի հիշեցնելու 2016-ին Թալիշի դեպքերը, 2020-ի վայրենիությունները։ Վերջին աղետին արածները։ Նույնն անելու են Սյունիքի, Գեղարքունիքի ու Վայոց ձորի գյուղեր մտնելիս։ Չեն հրապարակելու։ Չեն նկարահանելու։ Բայց անելու են։ Դա է դրանց էությունը։ Ու կոտորելու են նաև նրանց, ովքեր քարոզել և կամ հավատացել են «խաղաղությանը»։ Քանի դեռ հայերն ապրում են այստեղ, չի լինելու խաղաղություն։ Դրանց նպատակն էլ մեկն է՝ վերածել հայերին ասորիների պես ժողովրդի, որն էլ երբեք չհավակնի պետության, չկարողանա իր մեջ ուժ գտնել և նորից հառնել այս տարածաշրջանում։ ՍԱ Է ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ։ Պուպուշ խաղաղություն ՉԻ ԼԻՆԵԼՈՒ ԵՎ ՎԵՐՋ…
Ալբերտիչ | հեղինակային ալիք
Ալբերտիչ | հեղինակային ալիք
👍6
Էրդողանն ասել է, որ «Զանգեզուրի միջանցքի» հարցով հաճելի է Իրանից դրական ազդակներ ստանալը։
Եթե սա կարդալուց հետո ձեր մտքով անցնի Հայաստանին դավաճանողների ցանկում Ռուսաստանի կողքին Իրանին էլ տեղավորել, ապա ձեր համար բացահայտում ունեմ։
Ա/ Հայաստանը որպես գործոն վերջին երեք տարում չեզոքացվել է Հայաստանը ներսից զավթածների կողմից։
Բ/ Եթե դու քո պաշտոնական դաշնակիցների ուղղությամբ անում ես թշնամական արտահայտություններ և գործողություններ, պոտենցիալ դաշնակիցներդ քեզանից «ձեռք կքաշեն»։
Գ/ Իրանի միջամտությունը վաղ թե ուշ լինելու է, բայց ոչ թե «հայկական պետությունը փրկելու» նպատակով, այլ սեփական սահմանների անվտանգության համար։
— — — — — — — — — — — — — —
Հայաստանին ոչ մեկ չի փրկելու։ Մենք դատապարտված ենք պարտության, բայց դա վերջը չէ ու ո՛չ էլ մեր պատմության վերջն է։ Սա հերթական փուլն է։ Կանցնի։ Մենք կմնանք։ Դասեր կքաղենք։ Վստահ եմ՝ կքաղենք։ Գոյությունը պահելու միակ ճանապարհն է լինելու դա, ուզենք-չուզենք՝ քաղելու ենք

Կարդում եմ տարբեր մարդկանց ու հասկանում, որ մենք նորից չենք կարողանում իրար հետ անկեղծ լինել։ Ինչ-որ շահից ելնելով՝ ամեն մեկը բրդում է կիսատ փաստարկներ։
Մեկն ունակ չէ խոստովանելու, որ իրենք ընդունակ չեն պայքար ղեկավարելու, որովհետև ա) չգիտեն, թե դա ինչպես է պետք անել, բ) չեն ցանկանում վերցնել իրենց վրա այն պատասխանատվությունը, որը 100 տարի առաջ կրելու համար Դաշնակցությանը մինչ օրս միանշանակ չեն ընդունում։
Մյուսը՝ 200-300 հոգուց ավելի լսարան դրսում հավաքելու ընդունակ չլինելով, առավոտից իրիկուն «ֆանարիկ-ֆանարիկ» գոռալով՝ մարդկանց աչքին նվաստացրել է փողոցում 10.000-15.000 մարդու կառավարելու դուրս եկած վերոնշյալ «մեկին»։ Կամ՝ գնում հրապարակ և տեղի րոպեն մեկ դատափետում պրոցեսը, նաև չեն ասում, որ եթե պրոցեսի կառավարումն իրենց ձեռքում չպահի վերոնշյալը, դրա ղեկը վերցնելու են ուժեր, որոնք պոտենցիալ հրապարակ գնացող զանգվածը ցրելու են Օպերայի հրապարակով, արձաններով և տանեն շատ կասկածելի ճանապարհով։
Թե՛ մեկը, թե՛ մյուսը, փաստորեն, մաշեցնում են երրորդի՝ զանգվածի, հույսերը, ըստ որում՝ երկուսն էլ ճիշտ են, բայց երկուսն էլ մանիպուլացնում են։ Սրա համար պետք է, որ բոլորը բոլորի հետ անկեղծ լինեն և խոսեն պարզ երեսով։ Գոնե սկսեն դրանից…

Սամվել Բաբայանը կարծես աղետի գուժկան լինի։
Արցախում 2020-ի ընտրություններից առաջ նրա հայտնվելուց հետո Արցախում աղետ էր աղետի վրա։
Հիմա առաջին Արցախյան պատերազմի հետևանքով կարծես ադրբեջանցիների կողմից «հանցագործների ցուցակում» վերին դիրքերում գտնվող մեկը պարզվում է ժպիտը դեմքին Երևանում ցինիկաբար հարցազրույց է տալիս, իսկ դրանից ժամեր առաջ էլ ադրբեջանցիների քթի տակով հանգիստ անցել է։
Ըստ էության, ադրբեջանցիների գործակալ է դարձել, ուրիշ բացատրություն չունեմ։
Այդպիսով, արձանագրենք. այսուհետ Արցախի ճակատագրի գուժկանը Երևանում է՝ դրանից բխող հետևանքներով։

👍5❤1