ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ՄԱՍԻՆ
Եթե անկեղծ, «մեյնսթրիմի» մեջ մտնելու համար ես էլ կարող եմ քննադատել ընդդիմությանը և պնդել, թե մարդիկ էնտեղ անելիք չունեն, որովհետև բլա-բլա-բլա։ Բայց ես փորձեմ մաքսիմալ կարճ ձևակերպեմ, թե ինչո՞ւ է անհրաժեշտ այնտեղ գտնվելը։
1) Հիշո՞ւմ եք, քանի՞ տարի և ի՞նչ ծաղրանքների ներքո էին մանր-մունր առիթներով հավաքներ անում այսօր իշխանությունները զավթածները, երբ դեռ «ընդդիմադիր էին»։ Հավաքների խնդիրը այս կամ այն հարցի լուծում կարող է լինել, բայց այն նաև ինվենտարիզացիայի միջոց է։ Մարդիկ հավաքվում են և ճանաչում միմյանց՝ որպես գաղափարակիցների։ Սա շատ կարևոր է։ Չափազանց շատ։
2) Ենթադրենք, ընդդիմությունը հավաքները նպատակային չի օգտագործում և դուք արդարացիորեն դժգոհում եք, թե ընդդիմությունը «փրկության լուծումը չգիտի», չի ցանկանում։ Իսկ տանը նստելով՝ ձեր նպաստը ո՞րն է։ Գիտե՞ք, շատ հեշտ է «մեկ ա՝ սաղ գծած ա, սաղ վերևներում ոնց պետք ա պլանավորած գնում ա» ասելով՝ պատասխանատվության անձնական բաժինն ուսերից գցել։ Այլ կերպ ասած, դուք անում եք հետևյալը՝ ասում եք, թե նրանք ոչինչ չեն անում, դրա համար դուք էլ չեք անելու։ Մտածե՛ք…
Ալբերտիչ | հեղինակային ալիք

👍7❤2
Երբ դու մեծացել ես որպես բութ և սոված, հետո բախտի բերմամբ պաշտոն ես ստացել և դարձել շատակեր, բայց մնացել ես բութ, մանանայաբար ստացածդ պաշտոնը ձեռքիցդ բաց չթողնելու համար և պոտենցիալ մրգակիցներիդ չեզոքացնելու համար բոլոր հնարավոր միջոցներով մարդկանց համոզելու ես, թե պաշտոնը ծախած-առած բան է, այն զբաղեցնելն ու դրանով (իմա՝ քաղաքականությամբ) զբաղվելը՝ անբարոյականություն, քո շուրջ տարբեր առասպելներ ես հյուսելու, այդ թվում՝ թե ինչ ուժեղ տղա ես դու։ Եվ այդ կտերը մարդիկ ուտելու են, որովհետև չնայած բոլոր այն պնդումներին, թե մարդը բանական էակ է, ամեն դեպքում նրա քարանձավային անցյալն ու կենդանական բնազդները դեռ չեն հերքվել։
Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ Հայաստանում քաղաքական դաշտի միջին ու բարձր օղակների մասին վերջին երեք տասնամյակում։
Ալբերտիչ | հեղինակային ալիք
Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ Հայաստանում քաղաքական դաշտի միջին ու բարձր օղակների մասին վերջին երեք տասնամյակում։
Ալբերտիչ | հեղինակային ալիք
👍2❤1
Այս աղմուկի մեջ մի կարևոր բան մարդկանց աչքից վրիպում է։
Արցախից փոքր խմբերով մարդկանց տարհանում են։ Դեռ միայն երիտասարդներին՝ ուսման անվան տակ։ Չգիտեմ, պատկերացնո՞ւմ են ադրբեջանցիները, թե ինչ հակառակ էֆֆեկտ է սա տալու։ Եթե կարող էին գտնվել մարդիկ, ովքեր մտքի ծայրով հակված էին առաջին իսկ հնարավորության դեպքում լքել (սա ամենևին մեղադրականով չեմ գրում), ապա այժմ հարց է ծագելու՝ իսկ որևէ պարագայում ապահո՞վ է արդյոք այդ ճանապարհով անցնելը։
Հասկանում եմ, որ մարդիկ էմոցիաներին տրվելով՝ մանտրա են դարձրել Մոնթեի խոսքերն ու ամեն օր կրկնում են, թե շրջում ենք մեր պատմության վերջին էջը, բայց ես հակված եմ կարծելու, որ շրջում ենք միայն վերջին ամոթալի էջը։ Էջ շրջելն էլ հեշտ չէ, շատ ծանր է, խորը և դժվարին հետևանքներով, բայց դա ընդհանուր պատասխանատվությունն է, որ մենք կրում ենք մեզ վրա։

❤3
Արցախի ճակատագիրը «որոշող» Արայիկ Հարությունյանի ոտքերի տակից որքան արագ իր իմիտացիոն իշխանությունը փախչի, այնքան ավելի ինտենսիվորեն նա գործողությունների իմիտացիա է ձևավորելու՝ «աշխատում ենք… բանակցում ենք… ճակատագրական պահը… ամուր ենք… մեր հողում ենք… պայքարելու ենք»։
Արդյունքում, ճիշտ այնպես, ինչպես իմիտացիոն պայքարով Երևանի փողոցներում մսխեցին զանգվածի մարդկային ռեսուրսի արդյունավետությունը, Արցախում ևս «նախագահը» փորձելու է ամեն կերպ մսխել Արցախում իրավիճակը փոխելու հասունացող պահին ընդառաջ մարդկանց կամքը։
Այլ հարց է, որ եթե ընդունենք, որ Հարությունյանին ամեն դեպքում կզրկեն իշխանությունից, ապա միայն այնպիսի պայմաններում, որ իշխանությունը չհայտնվի մեկ այլ Արայիկի՝ Սամվել Բաբայանի ձեռքում։ Ինչպես գիտենք՝ գումարելիների տեղը փոխելիս գումարը չի փոխվում։

❤1👍1
ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՄԵՂՔԻ ԵՎ ԲՈԼՈՐԻՍ ԱՆԵԼԻՔԻ ՄԱՍԻՆ
Սեպտեմբերի երկուսին ընդառաջ մարդկանց մոտ ընդդիմությանն ուղղված հարցերն ու մեղադրանքները շատանալու են, ուստի փորձեմ հնարավորինս օբյեկտիվ գնահատական տալ իրողություններին, թե «ինչպես եղավ, որ այդպես եղավ».
Մեղք համար 1
Առավոտյան գործունեության բնույթով ապաքաղաքական մի օտարազգի մարդու հարցազրույցն էի նայում, ով պնդում էր, որ ժամանակակից աշխարհում իշխանության խնդիրը ուղղահայաց համակարգում կապող օղակների բացակայությունն է։ Այլ կերպ ասած՝ վերևները ներքևներից տեղյակ չեն, ներքևները՝ վերևներից։ Գլոբալ առումով, հետլտպական շրջանի հայաստանյան իշխանության խնդիրը ընտրազանգվածի հետ հետադարձ կապի բացակայությունն էր։ Որպես արդյունք, քանի որ նույնիսկ, այսպես կոչված, «տիեզերական դատարկությունները» դատարկ տարածություններ չեն, իշխանության այս բացթողումը լցրեցին հակապետական միավորները, որովհետև պետությունից զատ նրանք միակն էին, որ անհրաժեշտ ռեսուրսներին տիրապետում էին։ Ի վերջո, դա հիմք հանդիսացավ, որ դրածո արկածախնդիրներին հաջողվեց զավթել իշխանությունը։ Եվ հիմա, հայտնվելով ընդդիմության դերում, երբեմնի պաշտոնյաներն ու կուսակցականները պարզապես չգիտեն՝ ինչպիսի՞ն պիտի լինի ընդդիմությունը։ Եվ սրանից էլ բխում է երկրորդ մեղքը։
Մեղք համար 2
Չտիրապետելով մարդկանց հետ հետադարձ կապի մեխանիզմներին՝ ընդդիմությունը և դրա բազմապիսի կերպար դեմքերը գնացին պարզունակ ճանապարհով (ընդդիմադիր հայացքներով մի այդպիսի մոլորյալ էլ ինքս էի). մեղադրել մարդկանց բավականաչափ գիտելիք և գիտակցություն չունենալու մեջ։ Այս մոտեցումը ոչ միայն չմերձեցրեց ընդդիմադիրներին և ընտրազանգվածին և կամ չբարձրացրեց վերջինիս գիտակցության մակարդակը, այլև ավելի խորացրեց այդ երկուսի միջև առկա պատնեշը։
Ռուսներն ասում են՝ критикуешь - предлагай:
Ուստի ես էլ, նախապես մեղքի մասին գրելով, վերջում կտամ, իմ կարծիքով, իրավիճակից ելքի մի տարբերակ։ Հարկ է օգնել ընդդիմությանը և «ականջըխուլ-աչքերըփակ» մարդկանց լսելու իրար։ Ի՞նչ անել դրա համար։ Համբերատար խոսել այն մարդկանց հետ, ում ճանաչում եք և որոնք չունեն հստակ քաղաքական կողմնորոշում։ Չծախսել ժամանակն ու նյարդերը չարիքով լցված մարդկանց, իմա՝ նիկոլականների վրա, որովհետև նրանցից միակ հետադարձ կապը, որ կստանաք՝ ագրեսիան է։ Մի՛ լցրեք մարդու ականջը՝ ակնկալելով, որ նա անմիջապես պիտի վերլուծի ձեր ասածը և ընդունի։ Մարդ արարածի երեխան ծնվելիս անմիջապես քայլում խոսո՞ւմ է՝ Ո՛Չ։ Այդ մարդիկ էլ են երեխա։ Նրանք աշխարհին երեխայի աչքերով են նայում՝ խաղերով լեցուն դրախտ։ Որպեսզի կարողանան տեսնել, որ իրենք Թրումանի պես սիմուլացիայի մեջ են ապրում, մինչդեռ շուրջը դժոխք է, այդ մարդկանց հարկավոր է բացատրել և ժամանակ տալ ընկալելու։ Եվ ամենակարևորը՝ չփորձել փրկել բոլորին։ Դժբախտաբար զգալի մասը հարմարվել է և ընդունել է կենդանական ապրելակերպը։
Ինչպես ասում են՝ տարածե՛ք, թող ձեր համախոհ ընկերներն էլ տեսնեն, մտածեն և գործեն։

👍1
Սա կարծես պարզ ճշմարտություն էր, բայց արձանագրեմ, մնա էստեղ.
1) Հայաստանի իշխանությունը զավթածներից իրավիճակից բխող տրամաբանական ինչ-որ քայլ պահանջելը ՄԻԱՄՏՈՒԹՅՈՒՆ Է։
2) Ռուսից, ամերիկացիներից «փրկություն» ակնկալելը և պահանջելը ՄԻԱՄՏՈՒԹՅՈՒՆ Է։ Ինձ չեք հավատում, Օրիի ու Փարիզի կոնֆերանսին մասնակցած պատվիրակությունների հոգիները կանչեք՝ հարցրեք։
3) Ադրբեջանը ՉԻ ՀԱՆԳՍՏԱՆԱԼՈՒ, քանի դեռ հայերի բնակության արեալում պետական հայկական գեթ մեկ կառույց կմնա։ Իրենց խնդիրը խաղաղությունը չէ՝ ԱՌԱՆՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ տարածաշրջանն է։
4) Խուճապի մատնվելը ոչնչով ոչ մեկի չի օգնելու։
5) Պատերազմն անխուսափելի է։ Պատերազմը շատ ծանր է լինելու։ Բայց աշխարհի ոչ մի, ՈՉ ՄԻ ԱՆԿՅՈՒՆՈՒՄ խաղաղություն և անդորր այլևս չեք գտնի։

👍5
Սերժ Սարգսյանը ժամանակին ասել էր՝ «ավելի լավ է խախուտ խաղաղություն, քան պատերազմ»։ Հիմա իրենց կողմից չսիրված նախագահի այդ սկզբունքը ժառանգել են ռուսները (սեփական խելքից) մեր տարածաշրջանի ներկա դրվածքի իրենց ընկալումներում, իմա՝ «ավելի լավ է թուրքերի հետ խախուտ խաղաղություն, քան պատերազմ»։ Ես երբևէ սկզբունքը չեմ հասկացել, որովհետև վատ խաղաղությունը կարող է հետաձգել պատերազմ, բայց ոչ չեզոքացնել։ Ինչպես Հայաստանը վատ խաղաղությամբ ներքաշվեց 16-ի, ապա 20թվի պատերազմների մեջ և դեռ դուրս էլ չի եկել, այնպես էլ ռուսներն են ներքաշվելու։ Ուղղակի երբ ռուսների հերթը հասնի, հավանաբար Հայաստանից կմնա միայն տարածքը։ Դրանում մեղքի առյուծի բաժինը, անկախ երկրների տարածքի մեծությունից, մերն է՝ մենք չընկալեցինք, որ սա ՄԵՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ Է։ Իսկ ռուսների կարմայի համար՝ թող իրենք մտածեն…
Ալբերտիչ | հեղինակային ալիք
Ալբերտիչ | հեղինակային ալիք
👍4
Ընկերներ, եթե դուք այսօր աշխատանքից ազատվելուց վախենում եք, ապա ցանկանում եմ ձեզ մի լուր հայտնել։ Վաղը դուք կարող եք առանց աշխատանքի, մի կոպեկ փողի և մի տոպրակ շորով հայտնվել օտար երկրի փողոցներում։ Խոսե՛ք ձեր խղճի հետ։ Մի՛ սպասեք, որ ուրիշն անի՝ դուք օրինակին հետևեք։ Ինքներդ օրինակ ծառայե՛ք։ Դա ասում եմ որպես մարդ, ով արդեն մեկ ամիս է, ինչ գործազուրկ է՝ նախապես իմանալով, թե ինչպիսի իրավիճակ է սպասվում։ Պլաններ ունեի, բայց ամբողջ շաբաթ ամեն ինչ կանգնեցրել եմ։ Խոսե՛ք ձեր խղճի հետ…
Ալբերտիչ | հեղինակային ալիք
Ալբերտիչ | հեղինակային ալիք
👍7
Ալբերտիչ | հեղինակային ալիք pinned «https://news.1rj.ru/str/varuzhandragoman/2295»
Ո՞ՒՐ ԵՆՔ ՀԱՍԵԼ: Ի՞ՆՉ ԵՆՔ ԱՆԵԼՈՒ
1) Պոստֆակտում հայրենիք ու պետություն սիրող էինք ու ենք։ Պետական աշխատող լինելով՝ երբեք էս պետությունը չենք սիրել, չենք սիրում։ Պետական ապարատում չլինելով էլ՝ ավելի ազատ ենք զգացել մեր զզվանքն առ պետություն արտահայտելիս։ Հիմա լացում ենք, Արցախից բռնի տեղահանվածներին ենք փրկում, իսկ դրա բուն գործառույթների համար միակ պատասխանատուն՝ պետությունը, չկա, զավթված է, մաշված ու դավաճանված…
2) Ի՞նչ անել։
☑️ Լինել հանդուրժող խիստ էմոցիոնալ վիճակում Հայաստան եկող բռնի տեղահանվածների հանդեպ։ Այդ մարդիկ դյուրագրգիռ են հիմա, նյարդային, ագրեսիվ։ Եղե՛ք հասկացող։
☑️ Լինել հոգատար միմյանց հանդեպ (ոչ զոմբիների. նրանց մատնել անտարբերության):
☑️ Ապրել հանուն այն ամենի, ինչ ունեք և ունեցել եք, բայց ապրել առանց նախանձի, առանց ատելության և ԶՐՈ էգոիզմով։
☑️ Նորից շրջվել դեպի Աստված։ Չգնալ եկեղեցի զուտ ձևականության համար։ Չգնալ հարսանիք՝ ռեստորանի քեֆի համար։
☑️ Պատրաստ լինել նոր դժոխքին։ Ունենալ պայուսակ։ Հստակ իմանալ քայլերը՝ խուճապի պահին առավելագույնս առանց խուճապի, սառը գնահատելու ունակությունը պահպանելու համար։

👍2
Ալբերտիչ | հեղինակային ալիք pinned «Ո՞ՒՐ ԵՆՔ ՀԱՍԵԼ: Ի՞ՆՉ ԵՆՔ ԱՆԵԼՈՒ 1) Պոստֆակտում հայրենիք ու պետություն սիրող էինք ու ենք։ Պետական աշխատող լինելով՝ երբեք էս պետությունը չենք սիրել, չենք սիրում։ Պետական ապարատում չլինելով էլ՝ ավելի ազատ ենք զգացել մեր զզվանքն առ պետություն արտահայտելիս։ Հիմա…»
Ասում են, Ստեփանակերտի կենտրոնում՝ «Պյատաչոկում», 4-5 տարեկան աղջիկ երեխա է կանգնած, մի պայուսակով, առանց ծնողների, չի խոսում (Աստված գիտե՝ ի՞նչ է տեսել): Բռնի տեղահանման ճանապարհին երեխա է կորել։ Ինչքան վայրագություններ են արել ադրբեջանցիները, որ համացանցում չեն դնում՝ մարդասեր երևալու համար։ Ինչքան էլ սրանք իրենց թուրք-ադրբեջանցի տերերին դամ պահեն, թե ամեն ինչ նորմալ է և Արցախում հայերին կարող են ապահովել նորմալ պայմաններով, ՍՈՒՏ ԵՆ ԽՈՍՈՒՄ։ Վերջին 30 տարում ամեն հարձակման ժամանակ ադրբեջանցիներն արել են մի բան՝ ԷԹՆԻԿ ԶՏՈՒՄ։ Կարիք չկա երևի հիշեցնելու 2016-ին Թալիշի դեպքերը, 2020-ի վայրենիությունները։ Վերջին աղետին արածները։ Նույնն անելու են Սյունիքի, Գեղարքունիքի ու Վայոց ձորի գյուղեր մտնելիս։ Չեն հրապարակելու։ Չեն նկարահանելու։ Բայց անելու են։ Դա է դրանց էությունը։ Ու կոտորելու են նաև նրանց, ովքեր քարոզել և կամ հավատացել են «խաղաղությանը»։ Քանի դեռ հայերն ապրում են այստեղ, չի լինելու խաղաղություն։ Դրանց նպատակն էլ մեկն է՝ վերածել հայերին ասորիների պես ժողովրդի, որն էլ երբեք չհավակնի պետության, չկարողանա իր մեջ ուժ գտնել և նորից հառնել այս տարածաշրջանում։ ՍԱ Է ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ։ Պուպուշ խաղաղություն ՉԻ ԼԻՆԵԼՈՒ ԵՎ ՎԵՐՋ…
Ալբերտիչ | հեղինակային ալիք
Ալբերտիչ | հեղինակային ալիք
👍6
Էրդողանն ասել է, որ «Զանգեզուրի միջանցքի» հարցով հաճելի է Իրանից դրական ազդակներ ստանալը։
Եթե սա կարդալուց հետո ձեր մտքով անցնի Հայաստանին դավաճանողների ցանկում Ռուսաստանի կողքին Իրանին էլ տեղավորել, ապա ձեր համար բացահայտում ունեմ։
Ա/ Հայաստանը որպես գործոն վերջին երեք տարում չեզոքացվել է Հայաստանը ներսից զավթածների կողմից։
Բ/ Եթե դու քո պաշտոնական դաշնակիցների ուղղությամբ անում ես թշնամական արտահայտություններ և գործողություններ, պոտենցիալ դաշնակիցներդ քեզանից «ձեռք կքաշեն»։
Գ/ Իրանի միջամտությունը վաղ թե ուշ լինելու է, բայց ոչ թե «հայկական պետությունը փրկելու» նպատակով, այլ սեփական սահմանների անվտանգության համար։
— — — — — — — — — — — — — —
Հայաստանին ոչ մեկ չի փրկելու։ Մենք դատապարտված ենք պարտության, բայց դա վերջը չէ ու ո՛չ էլ մեր պատմության վերջն է։ Սա հերթական փուլն է։ Կանցնի։ Մենք կմնանք։ Դասեր կքաղենք։ Վստահ եմ՝ կքաղենք։ Գոյությունը պահելու միակ ճանապարհն է լինելու դա, ուզենք-չուզենք՝ քաղելու ենք

Կարդում եմ տարբեր մարդկանց ու հասկանում, որ մենք նորից չենք կարողանում իրար հետ անկեղծ լինել։ Ինչ-որ շահից ելնելով՝ ամեն մեկը բրդում է կիսատ փաստարկներ։
Մեկն ունակ չէ խոստովանելու, որ իրենք ընդունակ չեն պայքար ղեկավարելու, որովհետև ա) չգիտեն, թե դա ինչպես է պետք անել, բ) չեն ցանկանում վերցնել իրենց վրա այն պատասխանատվությունը, որը 100 տարի առաջ կրելու համար Դաշնակցությանը մինչ օրս միանշանակ չեն ընդունում։
Մյուսը՝ 200-300 հոգուց ավելի լսարան դրսում հավաքելու ընդունակ չլինելով, առավոտից իրիկուն «ֆանարիկ-ֆանարիկ» գոռալով՝ մարդկանց աչքին նվաստացրել է փողոցում 10.000-15.000 մարդու կառավարելու դուրս եկած վերոնշյալ «մեկին»։ Կամ՝ գնում հրապարակ և տեղի րոպեն մեկ դատափետում պրոցեսը, նաև չեն ասում, որ եթե պրոցեսի կառավարումն իրենց ձեռքում չպահի վերոնշյալը, դրա ղեկը վերցնելու են ուժեր, որոնք պոտենցիալ հրապարակ գնացող զանգվածը ցրելու են Օպերայի հրապարակով, արձաններով և տանեն շատ կասկածելի ճանապարհով։
Թե՛ մեկը, թե՛ մյուսը, փաստորեն, մաշեցնում են երրորդի՝ զանգվածի, հույսերը, ըստ որում՝ երկուսն էլ ճիշտ են, բայց երկուսն էլ մանիպուլացնում են։ Սրա համար պետք է, որ բոլորը բոլորի հետ անկեղծ լինեն և խոսեն պարզ երեսով։ Գոնե սկսեն դրանից…

👍3
👍1
Սամվել Բաբայանը կարծես աղետի գուժկան լինի։
Արցախում 2020-ի ընտրություններից առաջ նրա հայտնվելուց հետո Արցախում աղետ էր աղետի վրա։
Հիմա առաջին Արցախյան պատերազմի հետևանքով կարծես ադրբեջանցիների կողմից «հանցագործների ցուցակում» վերին դիրքերում գտնվող մեկը պարզվում է ժպիտը դեմքին Երևանում ցինիկաբար հարցազրույց է տալիս, իսկ դրանից ժամեր առաջ էլ ադրբեջանցիների քթի տակով հանգիստ անցել է։
Ըստ էության, ադրբեջանցիների գործակալ է դարձել, ուրիշ բացատրություն չունեմ։
Այդպիսով, արձանագրենք. այսուհետ Արցախի ճակատագրի գուժկանը Երևանում է՝ դրանից բխող հետևանքներով։

👍5❤1
Համոզվել եմ (նաև այս գրառմանս մարդկանց արձագանքից), որ մենք այդքան էլ լավ չենք հասկանում մեր օգտագործած բառերի, արտահայտությունների, տերմինների ու կարգախոսների խորքային նշանակությունը՝ ըստ կիրառման տեղի ու կոնտեքստի, դրանց թողած ազդեցությունն ու հետևանքները։
Մի օրինակ. վերջին այս աղետին առաջին օրերին շատ էր շրջանառվում «մարդասիրական միջանցքով տարհանում» եզրը, որն իրավիճակի ամենևին ճշգրիտ բնութագրումը չէր։ Մենք գիտենք, որ տեղի է ունենում ՏԵՂԱՀԱՆՈՒՄ։
Մեկ այլ օրինակ՝ այդքան տարածում գտած «արցախահայ» բառը։ Մարդկանց մեծ մասը սա օգտագործում է՝ կարծելով, որ եթե ասեն «արցախցի/ղարաբաղցի» արհեստական տարանջատում կդնեն նույն ազգի հայաստանցի և արցախցի ներկայացուցիչների միջև, իմա՝ «դրանք տարբեր ազգեր են»։
Սա թշնամական քարոզչության ազդեցության հետևանքն է, երբ պատմական Հայաստանի, հայկական արեալի, կուզեք՝ հայերի բնօրրանի, որևէ հատվածի հային նշելիս, առանց որևէ տարանջատման ակնարկի, ասում ենք՝ «մշեցի», «սասունցի», «լոռեցի», «սյունեցի», բայց «արցախցի» ասելիս՝ մեզ թվում է, որ ազգի մեջ պառակտում ենք մտցնում։
Արդյունքում, այս քարոզչական պառակտման դեմն առնելու պատճառաբանությամբ առաջ է բերվում «արցախահայ» եզրը։ Մենք չենք ասում՝ «մշահայ», «սասնահայ», «սյունահայ», չէ՞։ Փոխարենը՝ ասում ենք՝ «ֆրանսահայ», «սփյուռքահայ», «ամերիկահայ»՝ նկատի ունենալով օտար երկրում ապրող հայերին։
Ընդ որում՝ եկեք հիշենք, որ թշնամին, օրինակ, երբեք չի պնդել, թե Արցախում ապրողները հայեր չեն, այլ Արցախը ներկայացրել է որպես ոչ թե հնուց հայկական, այլ հին դարերից ադրբեջանական տարածք։ Այսինքն՝ այս տրամաբանության մեջ տեղավորվում է «արցախահայ» եզրը։

Անկախ Ռուբեն Վարդանյանի հանդեպ իմ վերաբերմունքից՝ նրան ձերբակալել են։ Իսկ Արցախի երբեմնի «հերոսը» վերջին երեք տարում այդքան զոհ տված, տեղահանման առաջին օրը տասնյակների կյանք խլած պայթյունից ուշքի չեկած մարդկանց առջևից փախավ Երևան՝ «հանգիստ անցնելով ադրբեջանցիների մոտով» ու ժպիտը դեմքին հարցազրույց տվեց՝ շտապելով «փուռը տալ» և դավաճանության մեջ մեղադրել իր երբեմնի զինակիցներին։ Եթե Նիկոլը ոչ թե դավաճան է, այլ դրածո, ապա հիմա գիտեք, թե ով է դավաճանը։
Ալբերտիչ | հեղինակային ալիք
Ալբերտիչ | հեղինակային ալիք
Ադրբեջանցիները, փաստորեն, ըստ Արման Թաթոյանի՝ լուրեր են տարածել նաև Վիտալի Բալասանյանի ձերբակալման մասին։
Արցախի առաջին պատերազմի ակտիվ մասնակից, այնուհետև բարձրաստիճան պաշտոնյա դարձած յուրաքանչյուրի ձերբակալման փաստը առաջին պատերազմով անցած Սամվել Բաբայանին չի ազատելու Հայաստանը զավթած իշխանությունների կողմից հետագայում նույն ադրբեջանցիներին նրան հանձնելու իրողությունից։ Սրա մասին պետք է հիշեն նաև Հայաստանում իշխանազավթումը Արցախից ավելի կարևոր համարած և համարող առանձին անձինք։ Այդպիսին է թուրքի և իր փոքր եղբոր էությունը։ Եթե այսօր քո դեմքին ժպտում են, դեռ չի նշանակում, որ վաղը թիկունքումդ «խաղաղություն-խաղաղություն» գոչելով՝ դաշույնն իրանդ չէր խրելու։ Լինես նախկին թե ներկա պաշտոնյա, այթիշնիկ թե հասարակ մահկանացու՝ վտանգը քեզ չի շրջանցելու, նույնիսկ եթե, ռուսերեն ասած՝ «твоя хата с краю»: