Ալբերտիչ | հեղինակային ալիք – Telegram
Ալբերտիչ | հեղինակային ալիք
381 subscribers
357 photos
146 videos
3 files
800 links
Բարի գալուստ բերձորցու հեղինակային ալիք։

Ալիքում էքզիստենցիալ և աշխարհաքաղաքական իրողությունների մասին տնայնագործական հեղինակային մտքեր և վերլուծություններ են։
Download Telegram
Սերժ Սարգսյանը ժամանակին ասել էր՝ «ավելի լավ է խախուտ խաղաղություն, քան պատերազմ»։ Հիմա իրենց կողմից չսիրված նախագահի այդ սկզբունքը ժառանգել են ռուսները (սեփական խելքից) մեր տարածաշրջանի ներկա դրվածքի իրենց ընկալումներում, իմա՝ «ավելի լավ է թուրքերի հետ խախուտ խաղաղություն, քան պատերազմ»։ Ես երբևէ սկզբունքը չեմ հասկացել, որովհետև վատ խաղաղությունը կարող է հետաձգել պատերազմ, բայց ոչ չեզոքացնել։ Ինչպես Հայաստանը վատ խաղաղությամբ ներքաշվեց 16-ի, ապա 20թվի պատերազմների մեջ և դեռ դուրս էլ չի եկել, այնպես էլ ռուսներն են ներքաշվելու։ Ուղղակի երբ ռուսների հերթը հասնի, հավանաբար Հայաստանից կմնա միայն տարածքը։ Դրանում մեղքի առյուծի բաժինը, անկախ երկրների տարածքի մեծությունից, մերն է՝ մենք չընկալեցինք, որ սա ՄԵՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ Է։ Իսկ ռուսների կարմայի համար՝ թող իրենք մտածեն…

Ալբերտիչ | հեղինակային ալիք
👍4
Ընկերներ, եթե դուք այսօր աշխատանքից ազատվելուց վախենում եք, ապա ցանկանում եմ ձեզ մի լուր հայտնել։ Վաղը դուք կարող եք առանց աշխատանքի, մի կոպեկ փողի և մի տոպրակ շորով հայտնվել օտար երկրի փողոցներում։ Խոսե՛ք ձեր խղճի հետ։ Մի՛ սպասեք, որ ուրիշն անի՝ դուք օրինակին հետևեք։ Ինքներդ օրինակ ծառայե՛ք։ Դա ասում եմ որպես մարդ, ով արդեն մեկ ամիս է, ինչ գործազուրկ է՝ նախապես իմանալով, թե ինչպիսի իրավիճակ է սպասվում։ Պլաններ ունեի, բայց ամբողջ շաբաթ ամեն ինչ կանգնեցրել եմ։ Խոսե՛ք ձեր խղճի հետ…

Ալբերտիչ | հեղինակային ալիք
👍7
Ո՞ՒՐ ԵՆՔ ՀԱՍԵԼ: Ի՞ՆՉ ԵՆՔ ԱՆԵԼՈՒ

1) Պոստֆակտում հայրենիք ու պետություն սիրող էինք ու ենք։ Պետական աշխատող լինելով՝ երբեք էս պետությունը չենք սիրել, չենք սիրում։ Պետական ապարատում չլինելով էլ՝ ավելի ազատ ենք զգացել մեր զզվանքն առ պետություն արտահայտելիս։ Հիմա լացում ենք, Արցախից բռնի տեղահանվածներին ենք փրկում, իսկ դրա բուն գործառույթների համար միակ պատասխանատուն՝ պետությունը, չկա, զավթված է, մաշված ու դավաճանված…

2) Ի՞նչ անել։

☑️
Լինել հանդուրժող խիստ էմոցիոնալ վիճակում Հայաստան եկող բռնի տեղահանվածների հանդեպ։ Այդ մարդիկ դյուրագրգիռ են հիմա, նյարդային, ագրեսիվ։ Եղե՛ք հասկացող։

☑️ Լինել հոգատար միմյանց հանդեպ (ոչ զոմբիների. նրանց մատնել անտարբերության):

☑️ Ապրել հանուն այն ամենի, ինչ ունեք և ունեցել եք, բայց ապրել առանց նախանձի, առանց ատելության և ԶՐՈ էգոիզմով։

☑️ Նորից շրջվել դեպի Աստված։ Չգնալ եկեղեցի զուտ ձևականության համար։ Չգնալ հարսանիք՝ ռեստորանի քեֆի համար։

☑️ Պատրաստ լինել նոր դժոխքին։ Ունենալ պայուսակ։ Հստակ իմանալ քայլերը՝ խուճապի պահին առավելագույնս առանց խուճապի, սառը գնահատելու ունակությունը պահպանելու համար։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
👍2
Ալբերտիչ | հեղինակային ալիք pinned «Ո՞ՒՐ ԵՆՔ ՀԱՍԵԼ: Ի՞ՆՉ ԵՆՔ ԱՆԵԼՈՒ 1) Պոստֆակտում հայրենիք ու պետություն սիրող էինք ու ենք։ Պետական աշխատող լինելով՝ երբեք էս պետությունը չենք սիրել, չենք սիրում։ Պետական ապարատում չլինելով էլ՝ ավելի ազատ ենք զգացել մեր զզվանքն առ պետություն արտահայտելիս։ Հիմա…»
Ասում են, Ստեփանակերտի կենտրոնում՝ «Պյատաչոկում», 4-5 տարեկան աղջիկ երեխա է կանգնած, մի պայուսակով, առանց ծնողների, չի խոսում (Աստված գիտե՝ ի՞նչ է տեսել): Բռնի տեղահանման ճանապարհին երեխա է կորել։ Ինչքան վայրագություններ են արել ադրբեջանցիները, որ համացանցում չեն դնում՝ մարդասեր երևալու համար։ Ինչքան էլ սրանք իրենց թուրք-ադրբեջանցի տերերին դամ պահեն, թե ամեն ինչ նորմալ է և Արցախում հայերին կարող են ապահովել նորմալ պայմաններով, ՍՈՒՏ ԵՆ ԽՈՍՈՒՄ։ Վերջին 30 տարում ամեն հարձակման ժամանակ ադրբեջանցիներն արել են մի բան՝ ԷԹՆԻԿ ԶՏՈՒՄ։ Կարիք չկա երևի հիշեցնելու 2016-ին Թալիշի դեպքերը, 2020-ի վայրենիությունները։ Վերջին աղետին արածները։ Նույնն անելու են Սյունիքի, Գեղարքունիքի ու Վայոց ձորի գյուղեր մտնելիս։ Չեն հրապարակելու։ Չեն նկարահանելու։ Բայց անելու են։ Դա է դրանց էությունը։ Ու կոտորելու են նաև նրանց, ովքեր քարոզել և կամ հավատացել են «խաղաղությանը»։ Քանի դեռ հայերն ապրում են այստեղ, չի լինելու խաղաղություն։ Դրանց նպատակն էլ մեկն է՝ վերածել հայերին ասորիների պես ժողովրդի, որն էլ երբեք չհավակնի պետության, չկարողանա իր մեջ ուժ գտնել և նորից հառնել այս տարածաշրջանում։ ՍԱ Է ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ։ Պուպուշ խաղաղություն ՉԻ ԼԻՆԵԼՈՒ ԵՎ ՎԵՐՋ…

Ալբերտիչ | հեղինակային ալիք
👍6
Էրդողանն ասել է, որ «Զանգեզուրի միջանցքի» հարցով հաճելի է Իրանից դրական ազդակներ ստանալը։

Եթե սա կարդալուց հետո ձեր մտքով անցնի Հայաստանին դավաճանողների ցանկում Ռուսաստանի կողքին Իրանին էլ տեղավորել, ապա ձեր համար բացահայտում ունեմ։

Ա/ Հայաստանը որպես գործոն վերջին երեք տարում չեզոքացվել է Հայաստանը ներսից զավթածների կողմից։

Բ/ Եթե դու քո պաշտոնական դաշնակիցների ուղղությամբ անում ես թշնամական արտահայտություններ և գործողություններ, պոտենցիալ դաշնակիցներդ քեզանից «ձեռք կքաշեն»։

Գ/ Իրանի միջամտությունը վաղ թե ուշ լինելու է, բայց ոչ թե «հայկական պետությունը փրկելու» նպատակով, այլ սեփական սահմանների անվտանգության համար։

— — — — — — — — — — — — — —

Հայաստանին ոչ մեկ չի փրկելու։ Մենք դատապարտված ենք պարտության, բայց դա վերջը չէ ու ո՛չ էլ մեր պատմության վերջն է։ Սա հերթական փուլն է։ Կանցնի։ Մենք կմնանք։ Դասեր կքաղենք։ Վստահ եմ՝ կքաղենք։ Գոյությունը պահելու միակ ճանապարհն է լինելու դա, ուզենք-չուզենք՝ քաղելու ենք

Ալբերտիչ | հեղինակային ալիք
Կարդում եմ տարբեր մարդկանց ու հասկանում, որ մենք նորից չենք կարողանում իրար հետ անկեղծ լինել։ Ինչ-որ շահից ելնելով՝ ամեն մեկը բրդում է կիսատ փաստարկներ։

Մեկն ունակ չէ խոստովանելու, որ իրենք ընդունակ չեն պայքար ղեկավարելու, որովհետև ա) չգիտեն, թե դա ինչպես է պետք անել, բ) չեն ցանկանում վերցնել իրենց վրա այն պատասխանատվությունը, որը 100 տարի առաջ կրելու համար Դաշնակցությանը մինչ օրս միանշանակ չեն ընդունում։

Մյուսը՝ 200-300 հոգուց ավելի լսարան դրսում հավաքելու ընդունակ չլինելով, առավոտից իրիկուն «ֆանարիկ-ֆանարիկ» գոռալով՝ մարդկանց աչքին նվաստացրել է փողոցում 10.000-15.000 մարդու կառավարելու դուրս եկած վերոնշյալ «մեկին»։ Կամ՝ գնում հրապարակ և տեղի րոպեն մեկ դատափետում պրոցեսը, նաև չեն ասում, որ եթե պրոցեսի կառավարումն իրենց ձեռքում չպահի վերոնշյալը, դրա ղեկը վերցնելու են ուժեր, որոնք պոտենցիալ հրապարակ գնացող զանգվածը ցրելու են Օպերայի հրապարակով, արձաններով և տանեն շատ կասկածելի ճանապարհով։

Թե՛ մեկը, թե՛ մյուսը, փաստորեն, մաշեցնում են երրորդի՝ զանգվածի, հույսերը, ըստ որում՝ երկուսն էլ ճիշտ են, բայց երկուսն էլ մանիպուլացնում են։ Սրա համար պետք է, որ բոլորը բոլորի հետ անկեղծ լինեն և խոսեն պարզ երեսով։ Գոնե սկսեն դրանից…

Ալբերտիչ | հեղինակային ալիք
👍3
ՖԻՔՍԵՆՔ՝

Տարհանում

Տեղահանում

Բռնագաղթ

Էթնիկ զտում

Ալբերտիչ | հեղինակային ալիք
👍1
Սամվել Բաբայանը կարծես աղետի գուժկան լինի։

Արցախում 2020-ի ընտրություններից առաջ նրա հայտնվելուց հետո Արցախում աղետ էր աղետի վրա։

Հիմա առաջին Արցախյան պատերազմի հետևանքով կարծես ադրբեջանցիների կողմից «հանցագործների ցուցակում» վերին դիրքերում գտնվող մեկը պարզվում է ժպիտը դեմքին Երևանում ցինիկաբար հարցազրույց է տալիս, իսկ դրանից ժամեր առաջ էլ ադրբեջանցիների քթի տակով հանգիստ անցել է։

Ըստ էության, ադրբեջանցիների գործակալ է դարձել, ուրիշ բացատրություն չունեմ։

Այդպիսով, արձանագրենք. այսուհետ Արցախի ճակատագրի գուժկանը Երևանում է՝ դրանից բխող հետևանքներով։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
👍51
Համոզվել եմ (նաև այս գրառմանս մարդկանց արձագանքից), որ մենք այդքան էլ լավ չենք հասկանում մեր օգտագործած բառերի, արտահայտությունների, տերմինների ու կարգախոսների խորքային նշանակությունը՝ ըստ կիրառման տեղի ու կոնտեքստի, դրանց թողած ազդեցությունն ու հետևանքները։

Մի օրինակ. վերջին այս աղետին առաջին օրերին շատ էր շրջանառվում «մարդասիրական միջանցքով տարհանում» եզրը, որն իրավիճակի ամենևին ճշգրիտ բնութագրումը չէր։ Մենք գիտենք, որ տեղի է ունենում ՏԵՂԱՀԱՆՈՒՄ։

Մեկ այլ օրինակ՝ այդքան տարածում գտած «արցախահայ» բառը։ Մարդկանց մեծ մասը սա օգտագործում է՝ կարծելով, որ եթե ասեն «արցախցի/ղարաբաղցի» արհեստական տարանջատում կդնեն նույն ազգի հայաստանցի և արցախցի ներկայացուցիչների միջև, իմա՝ «դրանք տարբեր ազգեր են»։

Սա թշնամական քարոզչության ազդեցության հետևանքն է, երբ պատմական Հայաստանի, հայկական արեալի, կուզեք՝ հայերի բնօրրանի, որևէ հատվածի հային նշելիս, առանց որևէ տարանջատման ակնարկի, ասում ենք՝ «մշեցի», «սասունցի», «լոռեցի», «սյունեցի», բայց «արցախցի» ասելիս՝ մեզ թվում է, որ ազգի մեջ պառակտում ենք մտցնում։

Արդյունքում, այս քարոզչական պառակտման դեմն առնելու պատճառաբանությամբ առաջ է բերվում «արցախահայ» եզրը։ Մենք չենք ասում՝ «մշահայ», «սասնահայ», «սյունահայ», չէ՞։ Փոխարենը՝ ասում ենք՝ «ֆրանսահայ», «սփյուռքահայ», «ամերիկահայ»՝ նկատի ունենալով օտար երկրում ապրող հայերին։

Ընդ որում՝ եկեք հիշենք, որ թշնամին, օրինակ, երբեք չի պնդել, թե Արցախում ապրողները հայեր չեն, այլ Արցախը ներկայացրել է որպես ոչ թե հնուց հայկական, այլ հին դարերից ադրբեջանական տարածք։ Այսինքն՝ այս տրամաբանության մեջ տեղավորվում է «արցախահայ» եզրը։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
👍1
Անկախ Ռուբեն Վարդանյանի հանդեպ իմ վերաբերմունքից՝ նրան ձերբակալել են։ Իսկ Արցախի երբեմնի «հերոսը» վերջին երեք տարում այդքան զոհ տված, տեղահանման առաջին օրը տասնյակների կյանք խլած պայթյունից ուշքի չեկած մարդկանց առջևից փախավ Երևան՝ «հանգիստ անցնելով ադրբեջանցիների մոտով» ու ժպիտը դեմքին հարցազրույց տվեց՝ շտապելով «փուռը տալ» և դավաճանության մեջ մեղադրել իր երբեմնի զինակիցներին։ Եթե Նիկոլը ոչ թե դավաճան է, այլ դրածո, ապա հիմա գիտեք, թե ով է դավաճանը։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
Ադրբեջանցիները, փաստորեն, ըստ Արման Թաթոյանի՝ լուրեր են տարածել նաև Վիտալի Բալասանյանի ձերբակալման մասին։

Արցախի առաջին պատերազմի ակտիվ մասնակից, այնուհետև բարձրաստիճան պաշտոնյա դարձած յուրաքանչյուրի ձերբակալման փաստը առաջին պատերազմով անցած Սամվել Բաբայանին չի ազատելու Հայաստանը զավթած իշխանությունների կողմից հետագայում նույն ադրբեջանցիներին նրան հանձնելու իրողությունից։ Սրա մասին պետք է հիշեն նաև Հայաստանում իշխանազավթումը Արցախից ավելի կարևոր համարած և համարող առանձին անձինք։ Այդպիսին է թուրքի և իր փոքր եղբոր էությունը։ Եթե այսօր քո դեմքին ժպտում են, դեռ չի նշանակում, որ վաղը թիկունքումդ «խաղաղություն-խաղաղություն» գոչելով՝ դաշույնն իրանդ չէր խրելու։ Լինես նախկին թե ներկա պաշտոնյա, այթիշնիկ թե հասարակ մահկանացու՝ վտանգը քեզ չի շրջանցելու, նույնիսկ եթե, ռուսերեն ասած՝ «твоя хата с краю»:

Ալբերտիչ | հեղինակային ալիք
Ու քանի-քանիսն են որբ, առանց հոր…

Ալբերտիչ | հեղինակային ալիք
2016-ի ապրիլյան պատերազմից հետո Արցախում մի կարևոր բան արեցին՝ կառուցեցին, կարգի բերեցին ապաստարանները։ Այդ քայլը շատ օգնեց 2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ քաղաքացիական անձանց շրջանում էլ շատ մեծ թվով զոհերից խուսափելու։ Բայց նկատի առնելով անցած շաբաթ տեղի ունեցածը՝ այս օրերին Արցախում քաոս էր։ Սա մեղադրանք չէ, այլ ուղղակի փաստի արձանագրում, որ մարդկանց պատրաստվածությունը, քաղաքացիական գիտակցությունն ու կարգապահությունը համապատասխան մակարդակի բերվելու աշխատանքներ չեն տարվել։ Այս նույնը սպասվում է Հայաստանում՝ անկախ բնակավայրից։

Ձեզնից քանի՞սը գիտի, թե որտե՞ղ է տանն ամենից մոտ ապաստարանը։

Քանի՞սն է տիրապետում քաղաքացիական պաշտպանության տարրական գիտելիքներին։

Քանի՞սն է հոգեբանորեն պատրաստ, որպեսզի երբ պահը գա՝ խուճապի մատնվելու փոխարեն լինի ինքնակազմակերպված և կազմակերպի նաև շրջապատի տեղաշարժն ու մնացած անհրաժեշտ գործողությունները։

Պետության գործառույթների մասին ոչինչ չեմ ասում, որովհետև այն, ինչպես մնացած հարցերը, դա էլ է գցելու ոտքերին։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
👍3
Դավիթ Բաբայանը որոշել է հետևել Ռուբեն Վարդանյանի օրինակին, իսկ Արցախը որպես առանձին միավոր դադարեցնելու է իր գոյությունը 2024թ. հունվարի 1-ից։ Փաստացի արդեն իսկ դադարել է։

Նախապես ցանկանում եմ զգուշացնել, եթե դեռ չեք եկել այդ գիտակցման՝ իր ինքնիշխանությունը, այսպիսով, կորցրել է նաև դեռևս «Հայաստանի Հանրապետություն» անվանումը կրող կազմավորումը։ Այսուհետ Հայաստանը չունի ինքնիշխանություն, իսկ դրա վրա իշխանության ձևական պահպանումը միայն տալու է մեկ հարցի պատասխան՝ ո՞ւմ ազդեցության գոտի է դառնալու Հայաստանը՝ Արևմուտքի (թուրքական մանդատով), թե Ռուսաստանի։ Ինչպես 2018-ին, շատ շուտով Հայաստանի բնակչությանը կրկին կանգնեցնելու են ընտրության առջև։ Կանխազգացում ունեմ, որ ռացիոնալ որոշման համար բնակչության մեծամասնությունն այս ընթացքում այդպես էլ աչքերը չբացեց…

Ալբերտիչ | հեղինակային ալիք
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Այս աղջկան չեմ ճանաչում, միջադեպի վերաբերյալ անկեղծությունը գնահատել չեմ կարող, բայց փաստ է, որ տեղահանվածների հանդեպ թշնամանքը օդից չէ, ուղղորդվում է, հատկապես՝ իշխանությունը զավթածների կողմից։

Ուստի անձնական խնդրանք.
Եթե փողոցում, հասարակական տրանսպորտում, ձեր շրջապատում, սոց. ցանցերում հանդիպեք մարդկանց, ովքեր իրենց թույլ կտան Արցախից տեղահանված հայերի հանդեպ թշնամական արտահայտություններ, ՄԻ՛ ԼՌԵՔ, բերանը փակե՛ք:

Ալբերտիչ | հեղինակային ալիք
Սիմվոլիզմ…

Ձախից լուսանկարը՝ Դավիթ Հակոբյանի։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
«Ինձանից լավ էին խոսում հայերեն:
Զենքը դրել էին կողքս, իմ հին վիդեոն միացրել էին, ու ասում էին, որ Բաքվում նստած անհամբեր ինձ են սպասում, որ 44-օրյա պատերազմի օրը մատաղ պիտի անեն», — նշեց նա:
Ըստ Մհեր Զարգարյանի, նա տեսել է, թե ինչպես են ադրբեջանցիները Հակարիի կամրջի վրայից մեկ այլ տղամարդու առևանգել.
«Ես առաջինը չէի, ինձանից երկու ավտո առաջ մեկին աչքիս դեմը տարան»:

Ալբերտիչ | հեղինակային ալիք