«Ինձանից լավ էին խոսում հայերեն:
Զենքը դրել էին կողքս, իմ հին վիդեոն միացրել էին, ու ասում էին, որ Բաքվում նստած անհամբեր ինձ են սպասում, որ 44-օրյա պատերազմի օրը մատաղ պիտի անեն», — նշեց նա:
Ըստ Մհեր Զարգարյանի, նա տեսել է, թե ինչպես են ադրբեջանցիները Հակարիի կամրջի վրայից մեկ այլ տղամարդու առևանգել.
«Ես առաջինը չէի, ինձանից երկու ավտո առաջ մեկին աչքիս դեմը տարան»:
Ալբերտիչ | հեղինակային ալիք

This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ի՞նչ կարար աներ խեղճ Հիտլերը։ Արաբները (նախկինները) հրեաներին կոտորել են, գցել Հիտլերի գրպանը։
Սա ասում է Իսրայելի՝ հրեական պետության, վարչապետը։ Վերջերս էլ Կանադայում հոտնկայս ծափահարում էին ֆաշիստների հետ համագործակցած ուկրաինացու։
Սրա համար էլ «միջազգային հանրությունը», որից ամեն անգամ ինչ-որ գործուն արձագանք եք ակնկալում, ոչինչ չի արել 1894-1896, 1915-1923, 1988, 2020-2023 թվերին։ Իրենց մարդասիրությունը կեղծիք է ճիշտ այնպես, ինչպես հիմա են կեղծում պատմությունը։
Ի՞նչ է սրանից հետևում. հուսալ և հավատալ միայն սեփական ուժերին, առանց խաբնվելու փրկելու մասին կեղծ խոստումներին։

👍4
ՀՈՒՍԱՀԱՏՎԵ՞Լ, ԾՈՒԼԱՆԱ՞Լ
ԱՐԱՐԵ՛Լ. ի՞նչ ասել է արարել, թվում է, խիստ բարդ, անտանելի, անորոշ թվացող ապագայի, նոր և զարհուրելի վերահասի աղետի մասին նախազգուշացումների իրողության պայմաններում։
☑️ Ինքնահավաքվել. չի կարելի ընկնել հուսահատության գիրկը և շարունակ նվվալ ու ողբալ։ Աշխարհը ուժեղինն ու իր ուժին հավատացողինն է։ Ցավն ու կորուստը մարդուն ուղարկված են որպես փորձություն ոչ թե դրանց առջև ծնկի գալու, այլ հաղթահարելու և վեր բարձրանալու համար։
☑️ (Ինքնա)Կազմակերպվել. Եթե միայնակ եք, ունեք համախոհներ ֆեյսբուքում, բայց ծանոթ չեք իրական կյանքում, խմբվե՛ք։ Միայն հեռու մնացեք «սուվերենություն» քարոզող, այդ բառով սոց.ցանցերում էջեր բացողներից։ Նրանց և կամ նրանց գլխին կանգնածների վերջնանպատակը ազնիվ չէ։
☑️ Վերանայե՛ք ձեր նպատակներն այնպես, որ դրանք օգնեն ձեզ, ձեր մերձավորներին և ընկերներին։
☑️ Եթե ցանկանում եք գնալ եկեղեցի, ապա գնացեք պատարագի մասնակցելու, վերցրեք գրքույկն ու սերտեք այն՝ աղոթքներով, մատուցվող պատարագի ողջ բովանդակությամբ։ Մնացե՛ք սկզբից մինչև վերջ։
☑️ Եթե ձեզ Աստծուց հեռվացած եք տեսնում կամ հնարավորություն չունեք եկեղեցի այցելելու, ապա գոնե հոգացեք ձեր մեջ և ձեր շրջապատում հուսահատությունն արմատախիլ անելը։
☑️ Ապրե՛ք որպես հայ։ Եթե այսօր Հայաստանում եք ապրում, իսկ վաղը կարող եք հայտնվել օտար երկրում, ապա չասե՛ք և չմտածե՛ք, թե ամաչում եք, որ հայ եք։ Ապրեք որպես հայ։ Պահեք ձեր ինքնությունը։ Եթե ձեր հարևանը, բարեկամը, նույնիսկ հարազատ եղբայրը կամ քույրը հային ոչ բնորոշ բաներ է իրեն թույլ տվել, դուք չէ, որ պետք է ամաչեք։
Սրանք դեռ ամենածանր օրերը չեն։ Փորձությունները դեռ առջևում են։ Դրանք մեզ հասնելու են, նույնիսկ եթե փախչենք դրանցից։ Եկե՛ք չփախչենք նրանից, ինչը վաղ թե ուշ ստիպված ենք լինելու կա՛մ հաղթահարել, կա՛մ հաղթահարել շատ փոքր թվով մարդկանցով։ Լինենք մի քիչ ավելի մեծ թվով…

👍4❤1
Ինձնից կարող եք նեղանալ սրա համար, կարող եք համաձայնել դրան, բայց այս դիտարկմամբ համենայն դեպս այստեղ էլ կիսվեմ…
Այս մի շաբաթվա ընթացքում հետևյալ դիտարկմանը հանգեցի։ Երբեմնի «քաղաքականությամբ չզբաղվողների» մի զգալի մասն այնպիսի անկեղծ սրտացավությամբ, մարդասիրությամբ են աջակցում բռնի տեղահանվածներին՝ ով ինչով կարողանում է, որ ուզում ես մոտիկանաս այդ չզբաղվողներին ու ականջին մեղմիկ շշնջաս՝ «ընկեր/ուհի, բա պատկերացրու, որ եթե ժամանակին նույնքան սրտացավ ու վտանգի մասին նախազգուշացնողներին լսող լինեիր, այս մարդիկ հարկադրված չէին լինի տունը լքել, որ տեսնեին, թե դու որքան սրտացավն ես»։
Ասածս ինչ է՝ բա ինչի՞ բարի չենք դիմացինի հանդեպ, քանի դեռ նա ունեցածը չի կորցրել և ինչի՞ ենք բարիանում միայն երբ ուշ է. չնայած երևի պետք է սփոփվել, որ գոնե վերջում բարիանում ենք իրար հանդեպ, ի ցույց ենք դնում մեր հոգատար բնույթը։ ՄԻՇՏ ԲԱՐԻ ՈՒ ՀՈԳԱՏԱՐ ԵՂԵՔ, ՄԻ՛ՇՏ…

👍10
ՀԵՐՈՍՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՔԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ադրբեջանցիների կողմից ձերբակալություններ հավանաբար էլի կլինեն։
Արցախյան գոյամարտի երբեմնի հերոսները, ովքեր մինչ այս պահը դեռ Բաքվում չեն, մեծ ընտրություն չունեն. փորձել անցնել ադրբեջանցիների կողքով՝ հուսալով, որ Բաբայանի պես չնկատելու կտան, մնալ Ստեփանակերտում՝ սպասելով ձերբակալման, վարվել ճապոնացիների պես։
Բարդ է… ոչ մի քայլը դատապարտելու բարոյական իրավունք չկա, բացի մեկ հոգու արարքից։
Այսպես, ես խստորեն կասկածում եմ, թե Արցախյան առաջին պատերազմի հերոս Սամվել Բաբայանն այդ տարիներին ադրբեջանցիներին ավելի քիչ վնաս է հասցրել, քան Ռուբեն Վարդանյանն ու ԼՂՀ ՊԲ նախկին փոխնախարար Դավիթ Մանուկյանը վերջին շրջանում։
Բայց փաստը փաստ է, որ Բաբայանն անխոչընդոտ անցել է ադրբեջանցիների քթի տակով։
Սամվել Բաբայանն, ով գիրք էր գրել՝ «Հաղթանակները, ինչպես եղել են», լքել է նաև իր մասնակցությամբ տարված հաղթանակն ու այդ հաղթանակն իր հետ կողք կողքի կերտած զինակիցներին։
Ինձ համար սա մի կարևոր երևույթի ցուցիչ է։
Եթե հասարակության մեջ դաստիարակչական չափորոշիչներ չկան, պատերազմի հերոսների այն մասը, ում բախտն արժանացնում է փողի և իշխանության, մեծիմասամբ, հեռվանում են իրենց այն գաղափարական կերպարից, որը ձևավորվել է պատերազմի ընթացքում։
Այլ կերպ ասած՝ եթե մարդուն փոքրուց տանն ու դպրոցում չեն ներարկում առաքինություններ՝ դրանք տալով որպես մարդկային արժեհամակարգի հիմնավորապես և գլխավորապես առաջնային գործոն, այնուհետև նա դառնում է գայթակղությունների թիրախ և հեշտ կուլ է գնում փառասիրությանը, ագահությանն ու նման այլ բացասական երևույթներին։
Սրա համար է, որ շատ կարևոր է դաստիարակությունը։ Եվ այն պետք է լինի և՛ համակարգային՝ պետական քաղաքականությամբ, և՛ անհատապես՝ տանը, ծնողների, հարազատների կողմից։

❤5👍1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ընտանիքով տեղափոխվել էինք Երևանից Բերձոր 1996-ին։ Իսկ Ստեփանակերտում առաջին անգամ եղել եմ դրանից 8 տարի անց՝ 2004-ին։ Հետագայում Քաշաթաղում աշխատելու երկու տարիներին հաճախ էի լինում Ստեփանակերտում։ Վերջին անգամ եղել էի 2020-ի գարնանը։
Տեսանյութն ու դրան կից այս տեքստը ափսոսանքի, հուսահատության, ինքնանեծքի մասին չեն։ Դրանք հիշողություն են, որ պիտի ամրանան, բայց ոչ թե Էրգրի մասին կարոտակեզ երգ կամ կենաց, որպես տուրիստ գնալու միտք դառնալու, այլ վերաիմաստավորման համար։
Հ.Գ. Տեսանյութում ադրբեջանցիներն արդեն Ստեփանակերտի կենտրոնում են։

🗣️ «Կարծում եմ, որ ինչ-որ քայլեր կանեն, որովհետև երբ ինչ-որ բան սպառնում է պետության անվտանգությանը, ապա այդ քայլերն անպայման պիտի արվեն՝ անկախ նրանից՝ դրանք օգուտ կտան, թե օգուտ չեն տա»։
Հինգ տարի առաջ հենց այս տրամաբանությունն էր պետության կառավարման մասին պատկերացման հիմքում, երբ մարդկանց համոզել էին, թե՝ «ով ուզում է լինի, կարևորը՝ Սերժը չլինի»։
Երբ մեքենա քշել չգիտես, բայց քեզ պետք է «ա» կետից հասնել «բ» կետ, ի՞նչ ես անում։ Ճիշտ է, գտնում ես քշել իմացող, վարորդական իրավունք ունեցող մեկին։ Բայց եթե այդ վարորդի մասին վատ-վատ բաներ լսելիս նրան չվստահելու արդյունքում այլընտրանքդ երեք տարեկան մանկահասակ երեխան է, ապա ո՞րն է լինելու մեքենայիդ և քո՝ ուղևորիդ ճակատագիրը։ Ճիշտ է, վթարն անխուսափելի է։
Նույնը կանխատեսելիորեն եղավ վերոնշյալ մտքի գոհարի հեղինակ, Նիկոլի «դուխով» կեպկայի խելքին (հա, սխալ չեք կարդացել) հավասար խելք ունեցող լուլուներին պետական կառավարումը վստահելիս։
Հիմա այդ մեքենան գլորվում է ձորը, այնքան է պտույտ տվել, որ անդառնալիորեն վերածվել է ջարդոնի։ Այդ մեքենան այլևս քշելու համար պիտանի չէ։ Բայց եթե մեզ հաջողվել է ինչ-որ կերպ այդ մեքենայից դուրս հայտնվել, և մեզ դեռ անհրաժեշտ է հասնել «բ» կետին, ապա ի՞նչ պետք է անենք։ Ճիշտ է, գտնենք նոր մեքենա և իրապես փորձառու վարորդ ու շարունակենք ճանապարհը։ Սա է ռացիոնալը և տրամաբանականը։

👍1
Վարուժանը մատչելի լեզվով անդրադարձել է հանրահավաքներին։
Ես մի կարևոր դիտարկում ավելացնեմ իր նշած կետերին։
❗️Ակնհայտ է, որ հանրահավաքի մասնակիցների և դրա կազմակերպիչների պատկերացումները նպատակին հասնելու ճանապարհի վերաբերյալ խստիվ տարբեր են՝
1️⃣ հավաքին բեմ բարձրացողները խոսում են անցնցում իշխանափոխությունից, իմփիչմենթից,
2️⃣ մինչդեռ ներքևում կանգնածներն այդ բառերը լսելուն պես միայն փնթփնթում են՝ ասելով, թե իրենք գործողություն են սպասում։
Եթե ցանկանում ես մարդկանց առաջնորդել, նրանց լեզվով պետք է խոսես և քո ու նրանց ընկալումները կարևոր է, որպեսզի համընկնեն։
Հ.Գ. Ժամանակ չլինելու և հավաքների արդյունավետության մասին. մեկ հավաքը հաջողություն չի կարող ապահովել, դա շարունակական պրոցես է, այլ հարց է պրոցեսի արդյունավետ կազմակերպումը, մեթոդոլոգիան, մարտավարությունն ու ռազմավարությունը, իմա՝ դրածոյի անցած ճանապարհով անցնելու փորձերը կանխորոշված են ձախողման։

Մի փոքրիկ կանխատեսում ունեմ, որի վերաբերյալ ավելի շատ որպես խնդրանք կցանկանայի ընկալեք միտքս։
Ակներև է, որ շատ մոտ ապագայում տարբեր ուժեր շատ տարբերվող դրդապատճառներով փորձելու են իրենց կողմը քաշել տանը նստել չկարողացող, բայց տարատեսակ շարժումներից, կոմիտեներից հոգնած, «նախկին-ներկայի» հետ չառնչվող առաջնորդ-անհատների փնտրող մարդկանց։ Վստահ եմ, այդպիսի մարդիկ կան նաև ձեր մեջ։
Այդ բոլոր ուժերն անպայմանորեն ելույթ են ունենալու «ազգային գաղափարախոսության» անվան տակ, ինչպես դա անում են, օրինակ, ծռիստները (իմ ալիքում նրանց հետևորդներից կայի՞ն, այս գրառումիցս հետո էլ չեն լինի, փաստորեն):
Թե՛ ծռիստները, թե՛ նշածս ուժերը («պետականամետները», զավենիչները, հակառուսները, ռուբենմեհրաբյանները և այլն) որևէ կապ չունեն ազգայինի հետ։ Եթե ունեն, ապա այնքանով, որքանով ես՝ միկրոկենսաբանությանը։
Շատ մանրազննին և խիստ ֆիլտրերով ընտրողական եղեք նրանց հարցում, ում ետևից կմտածեք գնալու։ Առհասարակ, չմոռանանք՝ «ՓՈՐՁՎԱԾ ԹԱՆԸ ԱՆՓՈՐՁ ՄԱԾՈՒՆԻՑ ԼԱՎ Է»։

👍5
Գնաս Արցախ՝ սելֆի անես և ասես, թե՝ «Ակնան իմ հայրենիքն է», «Արցախը Հայաստան է և վերջ»։
Հետո վերադառնաս, կիսես «ԼՂ-ն Ադրբեջանի մաս է» ասողի տեսակետը, ու այդքանից հետո ասես, թե ես քո հետ պիտի միասնական լինե՞մ, որովհետև քո հետ հավասարաչափ մեղավոր եմ, որ Արցախը հանձնել ես (դու, ոչ թե ես) թշնամուն՝ հարյուր հազար մարդու դնելով բռնի տեղահանման ճամփին։
Չէ՛։ Ես իմ փայ մեղքի բաժինը երևի ունեմ, բայց իմ մեղքն ու քո մեղքը համեմատելի են այնքան, որքան ավազի հատիկը ժայռաբեկորի կողքին։ Մի՛ փորձեք իմ միջոցով ձեր մեղքը կիսել, փոքրացնել…

👍8
Թաքեր Կարլսոնի այս ելույթը ☝️, որում նա կիսվում է Վրանգելի հուշերով, կարծեմ, ձեզ մոտ թարմ հիշողություններ կարթնացնի՝ կինոթատրոն (սրճարան) այցելողներ, կարմիր ժապավենը՝ կրծքին, հեղաշրջմանն աջակցող թագավորական ընտանիք («դուխով» վերնաշապկով հրապարակ իջնող, սելֆի անող ներկայիս ընդդիմադիրներ)…
Այս զուգահեռները տանում եմ, որպեսզի հայերի մասին ծայրահեղացված դրական և բացասական կարծրատիպերով տարված մարդկանց այդ մտքերը հերքեմ այն իմաստով, որ մենք՝ հայերս, ինչպես բոլշևիկ ռուսները, հեղափոխական ֆրանսիացիները, լեհական ծագմամբ հակառուսական ինքնախաբեությամբ ուկրաինացիները նախևառաջ մարդ ենք և բոլորիս է բնորոշ նույն գծերը։ Դրա համար բոլոր երկրներում բառացիորեն նույն տեխնոլոգիաներն ու մեթոդները անշեղորեն աշխատել են։
Առհասարակ, այն ամենը, ինչ այժմ Հայաստանում և աշխարհում կատարվում է, ևս նոր բան չէ։ Այսպիսի պատմական ժամանակաշրջաններում մարդկությունն անցնում է որոշակի պարբերականությամբ։ Նախորդ շրջանների մասին, օրինակ, մենք շումեր-աքքադական լեգենդներից ենք իմանում, որոնք մեզ են փոխանցվել Հին Կտակարանում՝ Ադամի ու Եվայի մեղքը, Նոյյան տապանը, Սոդոմն ու Գոմորը, Բաբելոնյան աշտարակաշինությունը։
Սրա համար է նաև, որ ոչ մի կերպ չեմ ընդունում նվվոցը, լացն ու ողբը, թե սա վերջն է։ Սա վերջը չէ, սա միայն հերթական շրջանի ավարտն է։ Այստեղ միայն կարևոր է ընկալումը՝ որքան շատ մարդ այս շրջափուլում ունակ կլինի ընկալել իրականությունը՝ դուրս գալով ինքնախաբեության և պատրանքի փուչիկից, այնքան ավելի շատ մարդու կհաջողվի այս դժոխքից հետո շարունակել կյանքը։
ՈՉԻՆՉ ԱՎԱՐՏՎԱԾ ՉԷ։ Սրանում վստահ եղե՛ք…

👍2
Օրերս Բունդեսթագի խորհրդարանականներից մեկը (հանձնաժողովներից մեկի ղեկավարը) խոսում էր այն մասին, թե ուկրաինացիներին պետք է թույլ տալ, որպեսզի կրակի տակ առնեն նաև ՌԴ տարածքի օբյեկտները։
Մինչև վերջերս հիմնական թիրախը Բելգորոդի շրջանն էր, հազվադեպ՝ Մոսկվայի շրջանը։ Այսօր արդեն Սոչիի ուղղությամբ են ուկրաինացիները ԱԹՍ-ներ ուղարկել։
Ըստ էության, ՌԴ տարածքում ուկրաինական ԱԹՍ-ների թիվը միայն կաճի, զուգահեռ կարող են նաև հրթիռներ էլ արձակել։ Դա նշանակում է, որ ՌԴ հարավային շրջանները բնակության համար կդառնա առնվազն ոչ այդքան անվտանգ։
Մյուս կողմից, լեհերը վերջին շրջանում ուկրաինացիների հետ լարված են։ Թեև Ուկրաինայում իրավիճակի թուլացումը Արևելյան Եվրոպային խաղաղություն չի բերելու։
Ինչպես տեսնում եք, մոտ ապագայում աշխարհում խաղաղություն հաստատվելու մասին զրույցները ժամանակավրեպ են և ինքնախաբկանք։

https://news.1rj.ru/str/RossiyaNeEvropa/29832
Ռուսական մեդիայում տոտալ հակահայկական տրամադրությունների ֆոնին (երբ ԴՐԱԾՈ Փաշինյանին նույնականացնում են Հայաստանին)՝ կան առանձին փորձագետներ, հեղինակներ, նույնիսկ՝ պաշտոնյաներ, ովքեր պահպանում են ադեկվատ գնահատելու ունակությունը։
Հայաստանյան իրականության մեջ ի սկզբանե խնդիրը եղել է այս մարդկանց հետ Հայաստանից փոխադարձ կապի ամրացումը։ Այս հարցում խորապես թերացել է նաև ՌԴ-ում հայկական համայնքը։
Մինչ թուրք-ադրբեջանական լոբբինգը, ներառյալ՝ մեծահարուստ թաթերի՝ ադրբեջանական հրեաների, ռեսուրսներով, պարզապես կոռուպցիայի մեջ թաթախում և փաստացի «առնում էր» միջին և բարձր օղակի «չինովնիկությանը», հայերը, ըստ երևույթին, գերազանցապես զբաղված էին պոպուլիզմով՝ ռուսական շահը հայկականից գերադասելով («մենք ռուսի ստրուկ ենք, ի՞նչ կարող ենք անել»… սա, ի դեպ, ինձ 10-12 տարի առաջ ԵՊՀ-ում դասավանդածի՝ գրեթե ուղիղ մեջբերմամբ խոսքերն են. նա նախկինում դիվանագիտական գործունեությամբ զբաղված մարդ էր):
Այնպես որ եթե համարում եք, որ ռացիոնալ եք գնահատում, բայց մեղավորների ցուցակում մի ազգի անունն է միայն՝ ռուս, ապա ցավում եմ, բայց դուք հեռու եք ռացիոնալությունից։
❓Որքա՞ն է վարակողի մեղքը նրանում, որ վարակել է դիմացինին, ում իմունիտետը թույլ էր։
❓Որքանո՞վ է մեղավոր դիմացինին խաբողը, եթե դիմացինը անվերապահ վստահում էր խաբողին։
❓Որքանո՞վ է մեղավոր կեղծ լուր տարածողը, եթե նրա թիրախային լսարանն այդ կեղծ լուրերին հավատում է։
❗️Մի՛ մանիպուլացվեք, նույնիսկ եթե ստացված ինֆորմացիան շատ գայթակղիչ է։ Փորձեք վերլուծել, մեկ ստացած ինֆոյի կողքին 10 ինֆո համադրեք, համեմատեք և ստուգեք։ Հակառակ պարագայում՝ ձեր էմոցիաների վրա խաղալով՝ ձեզ օգտագործելու են այնպես, ինչպես 2018-ին շատերին մանիպուլացրին՝ իշխանությունը զավթելու նպատակով։

Telegram
Россия не Европа
Карабахнет ли Россию?
Те в России, кто радостным хрюканием встречал заявления властей сначала, что "пока наших миротворцев не начнут убивать в Карабахе, ни во что лезть нельзя", а чуть позже "ну, убили и убили, не лезть же в войну из-за этого?", как видно…

☑️ Կիլիկիայի Հեթումյանները ծագումով Արցախից էին։
☑️ Միջնադարում հայկական պետականության որոշակի տարրեր մնացել էին մեծիմասամբ Արցախում (և Սյունիքում):
☑️ Երկար դադարից հետո վերականգնված պետականության՝ առաջին հանրապետության, հիմքում կանգնածներից մեկը շուշեցի Արամ Մանուկյանն էր։
☑️ Երրորդ հանրապետության հռչակման հիմքում Արցախյան շարժումն էր։
Սա գրել եմ բոլոր նրանց, հատկապես՝ այն «պետականամետների» համար, ովքեր մինչ օրս չեն հասկացել, թե ինչ արժեք էր Արցախը հենց պետականության կոնտեքստում։ Արցախն ու արցախցուն ատող Նիկոլը չի արժեքը, նրան բերածները չեն, որ հիմա հայրենասեր ու պետականամետ են խաղում, վարչապետի պաշտոնը չի, որն այդքան փայփայում եք, «հեղափոխությունը» չի։ Պետականության արժեքն ու հիմնասյունը Արցախն էր, որի կորուստը ուղիղ հարված է հայկական պետականությանը։ Եթե կույր եք և դեռ դա չեք ընկալում, շուտով կտեսնեք, թեև, ցավոք, ուշ կլինի…

👍3❤2
Հայաստանում վերջին երեք տասնամյակում իրար հանդեպ ատելությունը օդից չի ընկել, այլ եղել է հստակ ուղղորդված։ Այդպես էլ շարունակվում է մինչ օրս։ Այսինքն՝ այնպես չէ, որ մարդիկ իրար ի ծնե ատել են։
Ատելությունը, դրա օբյեկտները բոլորն էլ արհեստածին են։ Առաջին հերթին, արևմտյան «դեմոկրատական արժեքների տարածման» անվան տակ մտնող տարատեսակ դրամաշնորհներ ստացողների, առանձին «օբիժնիկ» անհատների, մասնավորապես՝ լրագրողի մասնագիտություն ունեցողների և հկ-ների կողմից, ապա նաև, օրինակ, ռուսական կացնային քարոզչության ջանքերով։
Ըստ այդմ, միասնականության ցանկացած կոչ, հորդոր անիմաստ է, քանի դեռ ատելություն սերմանողներն անխոչընդոտ շարունակում են իրենց քարոզչության համար օգտվել բոլոր տեսակի գործիքներից։

Ադրբեջանցիք հայտնել են, թե Արցախի 7 հայ բնակիչ դիմել են Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար։
Ադրբեջանցիները շոուներ անում են, սա էլ հավանաբար շոուով կանեն՝ մի 7 հայի, ովքեր տեղ չեն ունեցել գնալու կամ չեն էլ ցանկացել, բռնել են և պարտադրել դիմում գրել։ Տեսախցիկի առջև էլ կկանգնեցնեն և տեքստ կարդալ կտան։ Ռուսները՝ կասեն, որ հայեր մնացել են և դա առիթ է, որ խաղաղապահները մնան։ Ադրբեջանցիները ի ցույց աշխարհի կհայտնեն, թե որքան խաղաղասերն ու բարին են նրանք։ ՄԱԿ-ը գոհ կմնա: Ամերիկացիները գոհ կլինեն, թեև մասամբ։ Նիկոլականները էլի կոգևորվեն ու դա կօգտագործեն տեղահանվածների հանդեպ ատելության նոր ալիքի համար։ Եվ այսպես հայերին կտանեն նոր պետականակորուստ իրականության դուռը և կհրավիրեն դուրս։ Մենք էլ գլուխը կախ կգնանք՝ հույսով, որ այդ դռնից նորից ենք մտնելու։

Որպեսզի հասկանաք, թե ի՞նչ է տալիս ռուսական ազդեցության գոտիից դուրս մղվելու «հեղափոխությունը», նայեք Վրաստանին, ապա Ուկրաինային՝
Ի՞նչ ստացավ Վրաստանը.
Սաակաշվիլու գլխավորած հեղափոխությունից անցել է երկու տասնամյակ։ Այս ընթացքում Վրաստանը կորցրել է Աբխազիան և Հարավային Օսիան, չի դարձել ԵՄ անդամ, չի դարձել ՆԱՏՕ անդամ, Վրաստանում մեծացել է թուրքական ազդեցությունը։
Ի՞նչ ստացավ Ուկրաինան.
«Մայդանից» հետո Ուկրաինան կիսվեց երկու մասի։ Կորցրեց Ղրիմի թերակղզին։ Ներկա պահին պատերազմի պատճառով 40մլն բնակչության կեսը արտագաղթել է։ Ուկրաինայի տնտեսությունը, մեղմ ասած, սարսափելի վիճակում է։ Ուկրաինային Արևմուտքից շարունակում են զինել, բայց որևէ կերպ չեն ընդունելու ո՛չ ԵՄ, ո՛չ ՆԱՏՕ։
Ի՞նչ է ստանում Հայաստանը.
Հայաստանը կորցրել է Արցախը։ Կանգնած է նոր պատերազմի շեմին, առանց դրան նախապատրաստվելու։ Տնտեսություն չկա, խոշոր ներդրումներ չկան։ Առավելագույնը, ինչ կարող է ստանալ Հայաստանը, թուրքական ընկերությունների կողմից շինարարությունն է, առևտրի կենտրոնները։
Տեսնում եք գլխավոր ընդհանրությունը, չէ՞՝ տարածքային կորուստներ, իմա՝ ինքնիշխանության զիջում։ Եվ սա իբրև թե հանուն «ինքնիշխանության պահպանման»։ Ինքնիշխանություն պահելու մասին զրույցներն այդ կոնտեքստում ոչ այլ ինչ են, քան մանիպուլացիա։
Սա է ճշմարտությունը, ուզում եք եղեք ռուսաֆոբ, թե ռուսամետ։