☑️ Կիլիկիայի Հեթումյանները ծագումով Արցախից էին։
☑️ Միջնադարում հայկական պետականության որոշակի տարրեր մնացել էին մեծիմասամբ Արցախում (և Սյունիքում):
☑️ Երկար դադարից հետո վերականգնված պետականության՝ առաջին հանրապետության, հիմքում կանգնածներից մեկը շուշեցի Արամ Մանուկյանն էր։
☑️ Երրորդ հանրապետության հռչակման հիմքում Արցախյան շարժումն էր։
Սա գրել եմ բոլոր նրանց, հատկապես՝ այն «պետականամետների» համար, ովքեր մինչ օրս չեն հասկացել, թե ինչ արժեք էր Արցախը հենց պետականության կոնտեքստում։ Արցախն ու արցախցուն ատող Նիկոլը չի արժեքը, նրան բերածները չեն, որ հիմա հայրենասեր ու պետականամետ են խաղում, վարչապետի պաշտոնը չի, որն այդքան փայփայում եք, «հեղափոխությունը» չի։ Պետականության արժեքն ու հիմնասյունը Արցախն էր, որի կորուստը ուղիղ հարված է հայկական պետականությանը։ Եթե կույր եք և դեռ դա չեք ընկալում, շուտով կտեսնեք, թեև, ցավոք, ուշ կլինի…
Ալբերտիչ | հեղինակային ալիք

👍3❤2
Հայաստանում վերջին երեք տասնամյակում իրար հանդեպ ատելությունը օդից չի ընկել, այլ եղել է հստակ ուղղորդված։ Այդպես էլ շարունակվում է մինչ օրս։ Այսինքն՝ այնպես չէ, որ մարդիկ իրար ի ծնե ատել են։
Ատելությունը, դրա օբյեկտները բոլորն էլ արհեստածին են։ Առաջին հերթին, արևմտյան «դեմոկրատական արժեքների տարածման» անվան տակ մտնող տարատեսակ դրամաշնորհներ ստացողների, առանձին «օբիժնիկ» անհատների, մասնավորապես՝ լրագրողի մասնագիտություն ունեցողների և հկ-ների կողմից, ապա նաև, օրինակ, ռուսական կացնային քարոզչության ջանքերով։
Ըստ այդմ, միասնականության ցանկացած կոչ, հորդոր անիմաստ է, քանի դեռ ատելություն սերմանողներն անխոչընդոտ շարունակում են իրենց քարոզչության համար օգտվել բոլոր տեսակի գործիքներից։

Ադրբեջանցիք հայտնել են, թե Արցախի 7 հայ բնակիչ դիմել են Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար։
Ադրբեջանցիները շոուներ անում են, սա էլ հավանաբար շոուով կանեն՝ մի 7 հայի, ովքեր տեղ չեն ունեցել գնալու կամ չեն էլ ցանկացել, բռնել են և պարտադրել դիմում գրել։ Տեսախցիկի առջև էլ կկանգնեցնեն և տեքստ կարդալ կտան։ Ռուսները՝ կասեն, որ հայեր մնացել են և դա առիթ է, որ խաղաղապահները մնան։ Ադրբեջանցիները ի ցույց աշխարհի կհայտնեն, թե որքան խաղաղասերն ու բարին են նրանք։ ՄԱԿ-ը գոհ կմնա: Ամերիկացիները գոհ կլինեն, թեև մասամբ։ Նիկոլականները էլի կոգևորվեն ու դա կօգտագործեն տեղահանվածների հանդեպ ատելության նոր ալիքի համար։ Եվ այսպես հայերին կտանեն նոր պետականակորուստ իրականության դուռը և կհրավիրեն դուրս։ Մենք էլ գլուխը կախ կգնանք՝ հույսով, որ այդ դռնից նորից ենք մտնելու։

Որպեսզի հասկանաք, թե ի՞նչ է տալիս ռուսական ազդեցության գոտիից դուրս մղվելու «հեղափոխությունը», նայեք Վրաստանին, ապա Ուկրաինային՝
Ի՞նչ ստացավ Վրաստանը.
Սաակաշվիլու գլխավորած հեղափոխությունից անցել է երկու տասնամյակ։ Այս ընթացքում Վրաստանը կորցրել է Աբխազիան և Հարավային Օսիան, չի դարձել ԵՄ անդամ, չի դարձել ՆԱՏՕ անդամ, Վրաստանում մեծացել է թուրքական ազդեցությունը։
Ի՞նչ ստացավ Ուկրաինան.
«Մայդանից» հետո Ուկրաինան կիսվեց երկու մասի։ Կորցրեց Ղրիմի թերակղզին։ Ներկա պահին պատերազմի պատճառով 40մլն բնակչության կեսը արտագաղթել է։ Ուկրաինայի տնտեսությունը, մեղմ ասած, սարսափելի վիճակում է։ Ուկրաինային Արևմուտքից շարունակում են զինել, բայց որևէ կերպ չեն ընդունելու ո՛չ ԵՄ, ո՛չ ՆԱՏՕ։
Ի՞նչ է ստանում Հայաստանը.
Հայաստանը կորցրել է Արցախը։ Կանգնած է նոր պատերազմի շեմին, առանց դրան նախապատրաստվելու։ Տնտեսություն չկա, խոշոր ներդրումներ չկան։ Առավելագույնը, ինչ կարող է ստանալ Հայաստանը, թուրքական ընկերությունների կողմից շինարարությունն է, առևտրի կենտրոնները։
Տեսնում եք գլխավոր ընդհանրությունը, չէ՞՝ տարածքային կորուստներ, իմա՝ ինքնիշխանության զիջում։ Եվ սա իբրև թե հանուն «ինքնիշխանության պահպանման»։ Ինքնիշխանություն պահելու մասին զրույցներն այդ կոնտեքստում ոչ այլ ինչ են, քան մանիպուլացիա։
Սա է ճշմարտությունը, ուզում եք եղեք ռուսաֆոբ, թե ռուսամետ։

👍2
ՌՈՄԱՆՏԻԶՄԻ ԵՎ ԻՐԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՐԱՆՔՈՒՄ
[Նախապես ներողամտություն եմ հայցում տարբեր զանգվածների մասին որոշակի անկեղծ կարծիքիս բարձրաձայնման համար]:
Ի տարբերություն շատերի՝ իմ տեսլականը մոտ ապագայի շուրջ ամենևին հուսադրող չէ։
Ի տարբերություն շատ-շատերի՝ ես նաև չեմ փորձում ավելորդ հուսադրողականություն ներշնչել իմ մերձակա շրջապատին և այն փոքր լսարանին, որն ինձ կարդում է։
Ինձ համար անկհայտ է հետևյալ իրականությունը։ Այն ամենը, ինչի միջով անցել է վերջին 3 տարում յուրաքանչյուր արցախցի, առնվազն նույն կերպ անցնելու է յուրաքանչյուր հայաստանաբնակ։
Արցախյան շարժումից մեկ սերունդ անց այստեղ ապրողները առնվազն նույն իրողություններում են հայտնվելու այն տարբերությամբ, որ պատերազմը հեռավոր սահմանից ներթափանցելու է ավելի խորք։
Եկեք ինքներս մեզ հարց տանք՝ ինչի՞ համար ենք այս կարճ ժամանակահատվածում կրկնում Եգիպտոսը լքող հրեաների ճակատագիրը՝ նույն մանանայապահանջությունը, նույն դժգոհականությունն ու անշնորհակալ վարքը, նույն շրջապտույտը։
Ինչո՞ւ է Արցախում հաղթած սերունդն իր ուսերից գցում ներկա իրավիճակի պատասխանատվությունը, թե՝ «մենք արյան գնով հաղթեցինք, իսկ դուք այդ հաղթանակը մսխեցիք»։ Չէ ո՞ր դա նույն ցրողական վարքն է, որով երբեմնի որոշում կայացնողները, նրանց բարեկամներն ու աջակիցները մեղքը բարդում են ժողովրդի վրա։
Ի վերջո, եկեք հասկանանք և համակերպվենք հետևյալ իրականությանը։ Մեզ չեն հարցրել և մեզ չեն լսելու այս փակ շրջափուլի մեջ նետելիս։ Մենք չունենք որևէ հնարավորություն նոր աղետը կանխելու։
Մեր խնդիրը ոչ թե աղետի կանխարգելումն է, որի դեմն առնելը նույնն է, ինչ բահը ձեռքիդ կանգնես լեռան վրայից իջնող ձնահյուսի (ով չգիտեր՝ лавина, snow avalanche) դիմաց՝ հուսալով, թե բահով կկանխես այն, այլ վերջապես ընկալելը, թե ի՞նչն է այդ կրկնվող ավերիչ ձնահյուսի պատճառը։
Հենց այս պահին մարդկանց մի ստվար զանգված շարունակում է կառչած մնալ իր կարծրատիպերին ու վերաբերմունքին։
▫️Նիկոլականներին այլևս ոչինչ ու ոչ մեկ չի փրկի։
▫️Նախկին նախագահների աջակիցների զգալի մասի հույսն առ անցյալի վերադարձը՝ պատրանք է, որի մեջ նրանք թաթախվել են՝ ամեն օր նախագահների մասին «հզոր» գրառումներ անելով։
▫️Նախկին նախագահներից մեկի աջակիցների ստվար հատվածն առհասարակ նիկոլականների հետ նույն հերթի մեջ են, թեև կուրորեն դա չեն նկատում։
▫️Բոլորին ատողներն ու «նախկին-ներկա մերժողները» առանձին կաստա են. մարդիկ, ովքեր դեռ չեն ընկալում տեղի ունեցողն ու ապրում են «անցյալից վախով»։
Հ.Գ. Հասկանում եմ, որ, օրինակ, շատերը խորն ատելությամբ են լցված նիկոլական զանգվածի հանդեպ, բայց այդ ատելությունը ոչ միայն նիկոլականներին չի բերելու ադեկվատության դաշտ, այլև խանգարելու է հենց ատողներին։ Ինքս տևական ժամանակ է պարզապես անտարբեր եմ այդ մարդկանց և նրանց ճակատագրի հանդեպ։
Հ.Գ. 2 Այսուհետ յուրաքանչյուրից անհատապես կախված է այն, թե ինչպե՞ս, որքա՞ն և ի՞նչ պայմաններով ենք դուրս գալու մեր վրա Արարատի բարձրությունից ամեն մետրի հետ ահագնացող ձնահյուսի գալ-անցնելուց հետո։

👍3
«Եթե ռուսները արտաքսվեն
Կովկասյան շղթայի այն կողմը, և մենք մնանք հաղթական Թուրքիայի և մուսավաթական
Ադրբեջանի արանքում՝ ունենալով կողքներիս ազգայնական-մենշևիկյան Վրաստանը, որը,
ռուսների ահից ու իր սեփական գոյությունը ապահովելու համար, պիտի աշխատի ամեն կերպ
հաճո լինի թուրքերին… Ուրիշ խոսքով՝ նորից պիտի հաստատվի այն դրությունը, որ
գոյություն ուներ 1918-20 թվականներին, մի անտանելի դրություն, որի մեջ
խեղդվում էր Հայաստանը և որից նրան փրկեց միմիայն ռուսների վերադարձը:
Ահա հեռանկարները»։
©️ Հովհաննես Քաջազնունի (1924)

👍6
https://news.1rj.ru/str/rian_ru/217123
Պա-բա-բա-բա՜մ… 2022թ. փետրվարից սա կարծես թե առաջին այսպիսի փորձարկումն է։
2024-ը խոստանում է ծանրագույն տարի լինել ամբողջ աշխարհի համար։ Բայց ինչպես ասում են՝ прорвёмся…
Ալբերտիչ | հեղինակային ալիք
Պա-բա-բա-բա՜մ… 2022թ. փետրվարից սա կարծես թե առաջին այսպիսի փորձարկումն է։
2024-ը խոստանում է ծանրագույն տարի լինել ամբողջ աշխարհի համար։ Բայց ինչպես ասում են՝ прорвёмся…
Ալբերտիչ | հեղինակային ալիք
Telegram
РИА Новости
Проверка систем оповещения населения пройдет 4 октября во всех регионах России.
Будут запущены сирены и громкоговорители. В этот момент необходимо сохранять спокойствие, включить любой канал на ТВ или радио и прослушать сообщение, предупреждали в МЧС.
Проверка…
Будут запущены сирены и громкоговорители. В этот момент необходимо сохранять спокойствие, включить любой канал на ТВ или радио и прослушать сообщение, предупреждали в МЧС.
Проверка…
Ալբերտիչ | հեղինակային ալիք
Photo
Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու ԵՄ ներկայացուցիչները սեպտեմբերի 17-ին Ստամբուլում հանդիպել էին (աղբյուրը՝ Politico)՝ Արցախի բլոկադայի վերաբերյալ քննարկումների նպատակով։
Ուրեմն, ամերիկացի, շեշտում եմ՝ ամերիկացի անանուն պաշտոնյան նշել է, որ քննարկումներն ընթանում էին այն ընկալմամբ, որ «Կրեմլը դեռ պահպանում է ազդեցությունը տարածաշրջանում»։
Սա կոչվում է ռեալ պոլիտիկ, այսինքն՝ աշխարհաքաղաքական իրողության մասին խոսելիս ոչ թե ելնում ես «հեսա Թուրքիան կփլվի… Ռուսաստանը շատ թույլ ա, բան չմնաց՝ հեսա կմասնատվի» ոճի տաքսիստական-բիսեդկային մտքի թռիչքից, այլ իրական վիճակին ճշգրիտ գնահատական տալով։
«Ռուսը վատն ա, որովհետև խաղաղապահները իրենց գործը չեն արել, Հայաստանին ծախել են, իսկ ամերիկացիները պուպուշ են, տես՝ ի՞նչ լավ բաներ են խոսում Բայդենն ու կոնգրեսականները». նման ձևակերպումները պրիմիտիվ են և մանիպուլյատիվ։ Իսկ ո՞վ է ասել, որ ռուսը պիտի լավը լինի։ Ո՞վ է ասել, որ ամերիկացիներն էլ նույն կերպ չեն վարվելու։ Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ մշտապես էլ ունեցել է ճիշտ այնպիսի վերաբերմունք, ինչպիսին կունենար ցանկացած մետրոպոլիա իր դոմինիոնի հանդեպ։ Դա ոչ լավ է, ոչ վատ է՝ օրինաչափ է։ Այդ ո՞ր երկիր է մտել ԱՄՆ-ը զենքով կամ ներսի ուժերով՝ հեղափոխությամբ, որից հետո այդ երկրում սկսել են ապրել մե՛ երջանիկ, մե՛ խաղաղ. Ուկրաինա՞ն, Իրա՞քը, Աֆղանստա՞նը, վրացինե՞րն են անհոգ։
Եթե ցանկանում եք հասկանալ իրականությունը, նախ այն պետք է օբյեկտիվ գնահատել։

👍4
ՌԴ ԱԳՆ մամլո խոսնակ Զախարովայի այսօրվա հարցուպատասխանի մասին՝ կարճ.
1️⃣ Ռուսները տակտիկա են փոխել։ Հավանաբար կարծում են, եթե այսուհետ տարանջատեն Հայաստանը զավթած իշխանություններին և Հայաստանի ժողովրդին, ապա հակառուսական վերաբերմունքը կարող է փոխվել։ Այն դեպքում, երբ հակառուսականության ալիքն օբյեկտիվորեն տարել է նաև ռուսական գործոնը պաշտպանողներին։
2️⃣ Ամեն կերպ փորձում են իրենք իրենց ու տարածաշրջանի մեծ ու փոքր ակտորներին համոզել, թե իրենց խաղաղապահ առաքելությունը դեռ անելիք ունի Արցախում, քանի որ «մարդիկ կան, ովքեր ցանկություն են հայտնել ետ վերադառնալու»։ Դե հա… 100 հազար մարդ դուրս է եկել առաջին իսկ հնարավորության պահին, որ հենց դուրս գա՝ միանգամից ցանկություն հայտնի դուրս գալու։
Եզրակացնենք. ռուսներն ամեն ինչ անելու են տարածաշրջանում մնալու համար։
Բնական է, որ դրան զուգահեռ հակառակում շահագրգռված ուժերն ամեն ինչ անելու են ռուսական ռազմական ներկայության պայմանները չեզոքացնելու ուղղությամբ։ Իսկ մենք գիտենք, որ «ռուսների ազդեցություն» = «ռազմական ուժ» (փափուկ ուժը ռուսների մասին չէ), այլ կերպ ասած՝ չկա տարածքում ռուսաստանցի զինվոր՝ չկա ռուսական ազդեցություն բացարձակ։

Հասարակության ցուցիչ մը.
➡️ Երեկ լուր է տարածվում, թե իբր ադրբեջանցիներն արդեն իսկ նշանակել են Ստեփանակերտի պարետ, ով հայ է և աշխատել է Արցախի կրթության նախարարությունում, եղել է Շուշիում հյուրանոցի տնօրեն։
➡️ Ժամեր անց տարածում են ենթադրյալ պարետի անուն-ազգանունը, իր անունից ինչ-որ մեջբերումներ են սարքում և տարածում։ Սկսվում է համահայկական սռաչն ու տվյալ մարդու հասցեին՝ իր ողջ գերդաստանով, անեծք թափելը, մարդիկ նրա նկարից արդեն հասկանում էին, որ ադրբեջանցու արտաքին ունի, աչքերը դավաճանի հայացքն ունեն և այլն։
❌ Այդքանից հետո էլ լուրը այս անձին պարետ նշանակելու վերաբերյալ հերքվում է։
⚠️ Ես չգիտեմ՝ ինչ տեսակ մարդ է ենթադրյալ պարետը, ի վերջո՝ նա համաձայնե՞լ է այդ «պաշտոնին», թե՞ ոչ։
❓Հնարավոր է, իրապես լավ մարդ չէ, արժեք ու սրբություն չունի, որ համաձայնել է կամ, հնարավոր է, լավ մարդ է, բայց պարտադրանքի տակ հարկադրված համաձայնել է։
❗️Էականն այն է, որ մարդիկ միանգամից էմոցիաների ազդեցության տակ են ընկնում և դեռ չհաստատված լուրի շուրջ վակխանալիա են կազմակերպում։ Մարդուն դատում են, անիծում, «յոթ պորտ թուղթուգիր են անում»՝ հիմնվելով լուրի վրա, առանց հստակեցնելու դրա ճշմարտացիությունը։
‼️Վերահսկե՛նք էլի մեր էմոցիաները։

👍7
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Այս տիկինը Նիդերլանդների պաշտպանության նախարարն է։
Ասում է, որ Ուկրաինայում պատերազմը Ռուսաստանի դեմ իրենց համար «էժան միջոց է»՝ ՌԴ-ին որպես ՆԱՏՕ-ի համար սպառնալիք չեզոքացնելու, քանի որ պատերազմում է ոչ թե Արևմուտքը, այլ Ուկրաինան։
Այլ կերպ ասած՝ Ուկրաինան, Վրաստանը, այսուհետ՝ նաև Հայաստանը մսաղաց են Արևմուտքի համար՝ Ռուսաստանի դեմ իրենց պատերազմում։ Սա այն «մարդասեր, ժողովրդավարական» Արևմուտքն է։
Ամեն դեպքում կրկնեմ. սա չի նշանակում, թե Արևմուտքում չարիքն է, իսկ ՌԴ ներկայիս էլիտան՝ իր թուրքամետ դիրքորոշմամբ, հայերի սրբազնագույն փրկիչը, որը վերևից իջնելու է իր հրեշտակային թևերով ջնջի թշնամուն՝ փրկելով մեզ նեռից։ Այսուհանդերձ, պարբերաբար հիշեցնելու եմ, որ Արևմուտքը վարվելու է առնվազն այնպես, ինչպես Վիլհելմը՝ Օրիին քաղաքավարի մերժելիս, կամ՝ այնպես, ինչպես Ուկրաինայի հետ՝ «հանուն ոչնչի» (ի՜նչ ծանոթ է, չէ՞) զոհաբերելով հարյուր հազարավոր մարդկանց կյանքերը։

👍5
Արայիկ Հարությունյանի ձերբակալման կադրերը չեմ տեղադրում, սակայն դրանց արձագանքին թեթև անդրադառնամ։
Չգիտեմ՝ նկատե՞լ եք, թե՞ ոչ, բայց մարդիկ, այն մարդիկ, ովքեր Ռուբեն Վարդանյանի կամ Արայիկ Հարությունյանի հանդեպ, մեղմ ասած, խիստ բացասաբար են տրամադրված եղել, մարդասիրաբար են արձագանքում նրանց ձերբակալություններին։
Մյուս կողմից, մենք դադարել ենք շփվել մեր հարազատ եղբոր-քրոջ, մերձավոր բարեկամների և մտերիմ ընկերների հետ, ատելությամբ ենք լցվում նրանց հանդեպ՝ զուտ քաղաքական հայացքների հակադրության համար։
Իհարկե, ինձ արդարացիորեն կարելի է հակադարձել, որ այստեղ առկա է ոչ թե զուտ քաղաքական, այլ էքզիստենցիալ հակադրություն, այսինքն՝ այդ հարազատը և կամ բարեկամը թշնամուն է աջակցում գիտակցաբար թե անգիտակցաբար, դրա համար նորմալ է նրան ատելը։
Այլ կերպ ասած՝ մենք մեր հայրենակցին ատում ենք թշնամու դրածոն դառնալու, հայկական ինքնությանը դավաճանելու, թշնամուն կամա-ակամա ծառայելու համար, բայց նրան մարդկայնաբար խղճով ենք վերաբերում այն պահից, երբ հայտնվում է թշնամու գերության մեջ։
❗️Խոսքս ամենևին այն մասին չէ, թե Արայիկի գլխին պետք էր թագ դնել, Նիկոլին էլ հարգել, սիրել ու մի հատ էլ սիրատոչոր գրկել։
Նաև ոչ այն մասին, թե մոնոէթնիկ համայնքը, հասարակությունը պետք է հայացքներում էլ միատարր լինի։
Մենք պարտվել ենք ոչ թե նրանից, որ թշնամին էրզորեղ (խնդրեմ հարցուփորձ արեք քաջատեղյակ արցախցիներին, թե ինչպես են մեկ օրվա ընթացքում դիմադրել այդ թշնամուն), այլ այն պատճառով, որ մեր ինքնության թշնամին մեր ներսում կարողացել է կերտել ներքին թշնամու այնպիսի կերպար, որից կերտում են արտաքին թշնամունը։ Գործում հաջողելու գլխավոր գործիքն էլ եղել է ատելության սերմանումը։
Երևի արժե վերանայել (չեմ ասում՝ կտրուկ փոխել, այլ, նախ, վերանայել) մեր սկզբունքներն ու արժեքները։ Եվ դա անել հիմիկվանից, ոչ թե վաղը…
Ալբերտիչ | հեղինակային ալիք
Չգիտեմ՝ նկատե՞լ եք, թե՞ ոչ, բայց մարդիկ, այն մարդիկ, ովքեր Ռուբեն Վարդանյանի կամ Արայիկ Հարությունյանի հանդեպ, մեղմ ասած, խիստ բացասաբար են տրամադրված եղել, մարդասիրաբար են արձագանքում նրանց ձերբակալություններին։
Մյուս կողմից, մենք դադարել ենք շփվել մեր հարազատ եղբոր-քրոջ, մերձավոր բարեկամների և մտերիմ ընկերների հետ, ատելությամբ ենք լցվում նրանց հանդեպ՝ զուտ քաղաքական հայացքների հակադրության համար։
Իհարկե, ինձ արդարացիորեն կարելի է հակադարձել, որ այստեղ առկա է ոչ թե զուտ քաղաքական, այլ էքզիստենցիալ հակադրություն, այսինքն՝ այդ հարազատը և կամ բարեկամը թշնամուն է աջակցում գիտակցաբար թե անգիտակցաբար, դրա համար նորմալ է նրան ատելը։
Այլ կերպ ասած՝ մենք մեր հայրենակցին ատում ենք թշնամու դրածոն դառնալու, հայկական ինքնությանը դավաճանելու, թշնամուն կամա-ակամա ծառայելու համար, բայց նրան մարդկայնաբար խղճով ենք վերաբերում այն պահից, երբ հայտնվում է թշնամու գերության մեջ։
❗️Խոսքս ամենևին այն մասին չէ, թե Արայիկի գլխին պետք էր թագ դնել, Նիկոլին էլ հարգել, սիրել ու մի հատ էլ սիրատոչոր գրկել։
Նաև ոչ այն մասին, թե մոնոէթնիկ համայնքը, հասարակությունը պետք է հայացքներում էլ միատարր լինի։
Մենք պարտվել ենք ոչ թե նրանից, որ թշնամին էր
Երևի արժե վերանայել (չեմ ասում՝ կտրուկ փոխել, այլ, նախ, վերանայել) մեր սկզբունքներն ու արժեքները։ Եվ դա անել հիմիկվանից, ոչ թե վաղը…
Ալբերտիչ | հեղինակային ալիք
👍5
Էական չէ, թե ինչ փաստաթուղթ է ստորագրել Փաշինյանը Գրանադայում, քանի դեռ փաստաթղթի տակ չկա Ալիևի ստորագրությունը։
Այլ կերպ ասած՝ Ադրբեջանը չի ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը = չի կարող լինել խաղաղության պայմանագիր։ Չկա պայմանագիր = Ադրբեջանը օգտագործելու է ցանկացած casus belli։
Նույնիսկ եթե այդ առիթը ձեզ թվա շատ ծիծաղելի, դա ոչ միայն ետ չի պահելու Ադրբեջանին նոր էսկալացիայից, այլև որևէ կերպ չի ստիպելու ռեալ արձագանքել անգլոսաքսերին ու ռուսներին։

Անկեղծ ասած, այդ «Հռոմի ստատուտն ընդունել են ՌԴ-ի դեմ» ասվածը, կարծում եմ, փոքր-ինչ չափազանցված է։ Հայաստանում առնվազն երկու հոգի կա, ում Ադրբեջանը հաճույքով միջազգային դատարան հանձնելու պահանջ կներկայացնի։ Ով գիտե, արդեն նախապատրաստական աշխատանքն էլ են տարել։ Դե, հանձնողի անձնական վերաբերմունքն էլ հանձնվողների հանդեպ ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ…
Ալբերտիչ | հեղինակային ալիք
Ալբերտիչ | հեղինակային ալիք
❤2
Ասանկ բաներ… ուշադիր նայեք ուղեգիծը։ Հարց է ծագում, չէ՞, բա Հայաստանում կառուցվող «Հյուսիս-Հարավն» ո՞ւր մնաց։ Հարցը հռետորական է, որովհետև այն տալուց առաջ արդեն իսկ պատասխանը հայտնի էր։
Ալբերտիչ | հեղինակային ալիք
Ալբերտիչ | հեղինակային ալիք
👍2
Քանի դեռ մասնագետները խոսում են իսրայելա-պաղեստինյան նոր պատերազմի մասին, չմասնագետներն էլ ֆեյսբուքներում լայքի համար շտապում են վերլուծել այն, ես մի փոքր այլ կոնտեքստից դիտարկում անեմ։
Հայտնի փաստ է, որ պաղեստինյան «ՀԱՄԱՍ»-ը իրանական ազդեցության ներքո է։ Այլ կերպ ասած, այս հարձակումը չէր կարող տեղի ունենալ առանց իրանցիների հետ համաձայնության։
Իմ խիստ սուբյեկտիվ կարծիքով, «ՀԱՄԱՍ»-ի գործողության խնդիրներից մեկը մեր տարածաշրջանում թուրք-ադրբեջանական (ներառյալ՝ իսրայելական) հարձակման ժամկետները, հետևաբար՝ պլանները, խառնելն է։

Սովորաբար ռազմագիտական դաշտ չեմ մտնում, բայց ևս մի դիտարկում անեմ՝ ոչ ռազմական եզրակացություն տալով նպատակով։
Իսրայելա-պաղեստինյան այս նոր էսկալացիայի ընթացքը կարծես խոսում է այն մասին, որ Իսրայելում դեպքերի հենց այսպիսի ընթացքը նվազագույնը ողջ ծավալով չէին կանխատեսել (սա չի նշանակում, որ վերահսկել չեն կարողանալու. այ սա արդեն «իմ խելքի բանը չէ»)։
Ինչի՞ եմ այս դիտարկումն անում. մենք վերջապես պետք է մեր էքզիստենցիալ թշնամիներին գերագնահատելուն և մեզ թերագնահատելուն ուղղված միֆերից ձերբազատվենք։
Ալբերտիչ | հեղինակային ալիք
Իսրայելա-պաղեստինյան այս նոր էսկալացիայի ընթացքը կարծես խոսում է այն մասին, որ Իսրայելում դեպքերի հենց այսպիսի ընթացքը նվազագույնը ողջ ծավալով չէին կանխատեսել (սա չի նշանակում, որ վերահսկել չեն կարողանալու. այ սա արդեն «իմ խելքի բանը չէ»)։
Ինչի՞ եմ այս դիտարկումն անում. մենք վերջապես պետք է մեր էքզիստենցիալ թշնամիներին գերագնահատելուն և մեզ թերագնահատելուն ուղղված միֆերից ձերբազատվենք։
Ալբերտիչ | հեղինակային ալիք
👍6
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Հինգերորդ սերնդի պատերազմների ժամանակներ։ ԱԹՍ, գերժամանակակից հրթիռներ և… դելտապլանով Իսրայելի տարածք ներխուժող արաբ զինյալներ…
Սա ամենևին հեգնանք չէ ուղղված պաղեստինցիներին, այլ արձանագրումը նրա, թե ինչ ասել է՝ գոյության համար պայքար բնակության հազարամյա արեալում։
Ալբերտիչ | հեղինակային ալիք
Սա ամենևին հեգնանք չէ ուղղված պաղեստինցիներին, այլ արձանագրումը նրա, թե ինչ ասել է՝ գոյության համար պայքար բնակության հազարամյա արեալում։
Ալբերտիչ | հեղինակային ալիք
👍7
https://news.1rj.ru/str/madam_secretar/29860
Մեկ հարց. պատրա՞ստ եք։ Եթե ոչ՝ սկսեք պատրաստվել։ Րոպե իսկ զգոնությունը չթուլացնեք և չկարծեք, թե մեր կողքով անցնելու է այս ամենը։ ՉԻ՛ ԱՆՑՆԵԼՈՒ։ Անմիջականորեն վերաբերվելու է։
Ալբերտիչ | հեղինակային ալիք
Մեկ հարց. պատրա՞ստ եք։ Եթե ոչ՝ սկսեք պատրաստվել։ Րոպե իսկ զգոնությունը չթուլացնեք և չկարծեք, թե մեր կողքով անցնելու է այս ամենը։ ՉԻ՛ ԱՆՑՆԵԼՈՒ։ Անմիջականորեն վերաբերվելու է։
Ալբերտիչ | հեղինակային ալիք
Telegram
Мадам Секретарь
Арабы взяли в плен не меньше 35 израильских солдат. Десятки убиты. Такого в истории последних лет ещё не было. В регионе началась Большая война.
@madam_secretar
@madam_secretar
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Իսկ իրանական քարոզչական հոլովակներն էլ իրենց սպառազինությունների պես լրիվ նոր մակարդակի վրա են՝ երբ լեզուն չես հասկանում, բայց մեսիջն ընկալելի է ամբողջությամբ։
Ալբերտիչ | հեղինակային ալիք
Ալբերտիչ | հեղինակային ալիք
👍1