Ալբերտիչ | հեղինակային ալիք – Telegram
Ալբերտիչ | հեղինակային ալիք
381 subscribers
357 photos
146 videos
3 files
800 links
Բարի գալուստ բերձորցու հեղինակային ալիք։

Ալիքում էքզիստենցիալ և աշխարհաքաղաքական իրողությունների մասին տնայնագործական հեղինակային մտքեր և վերլուծություններ են։
Download Telegram
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Այս տիկինը Նիդերլանդների պաշտպանության նախարարն է։

Ասում է, որ Ուկրաինայում պատերազմը Ռուսաստանի դեմ իրենց համար «էժան միջոց է»՝ ՌԴ-ին որպես ՆԱՏՕ-ի համար սպառնալիք չեզոքացնելու, քանի որ պատերազմում է ոչ թե Արևմուտքը, այլ Ուկրաինան։

Այլ կերպ ասած՝ Ուկրաինան, Վրաստանը, այսուհետ՝ նաև Հայաստանը մսաղաց են Արևմուտքի համար՝ Ռուսաստանի դեմ իրենց պատերազմում։ Սա այն «մարդասեր, ժողովրդավարական» Արևմուտքն է։

Ամեն դեպքում կրկնեմ. սա չի նշանակում, թե Արևմուտքում չարիքն է, իսկ ՌԴ ներկայիս էլիտան՝ իր թուրքամետ դիրքորոշմամբ, հայերի սրբազնագույն փրկիչը, որը վերևից իջնելու է իր հրեշտակային թևերով ջնջի թշնամուն՝ փրկելով մեզ նեռից։ Այսուհանդերձ, պարբերաբար հիշեցնելու եմ, որ Արևմուտքը վարվելու է առնվազն այնպես, ինչպես Վիլհելմը՝ Օրիին քաղաքավարի մերժելիս, կամ՝ այնպես, ինչպես Ուկրաինայի հետ՝ «հանուն ոչնչի» (ի՜նչ ծանոթ է, չէ՞) զոհաբերելով հարյուր հազարավոր մարդկանց կյանքերը։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
👍5
Արայիկ Հարությունյանի ձերբակալման կադրերը չեմ տեղադրում, սակայն դրանց արձագանքին թեթև անդրադառնամ։

Չգիտեմ՝ նկատե՞լ եք, թե՞ ոչ, բայց մարդիկ, այն մարդիկ, ովքեր Ռուբեն Վարդանյանի կամ Արայիկ Հարությունյանի հանդեպ, մեղմ ասած, խիստ բացասաբար են տրամադրված եղել, մարդասիրաբար են արձագանքում նրանց ձերբակալություններին։

Մյուս կողմից, մենք դադարել ենք շփվել մեր հարազատ եղբոր-քրոջ, մերձավոր բարեկամների և մտերիմ ընկերների հետ, ատելությամբ ենք լցվում նրանց հանդեպ՝ զուտ քաղաքական հայացքների հակադրության համար։

Իհարկե, ինձ արդարացիորեն կարելի է հակադարձել, որ այստեղ առկա է ոչ թե զուտ քաղաքական, այլ էքզիստենցիալ հակադրություն, այսինքն՝ այդ հարազատը և կամ բարեկամը թշնամուն է աջակցում գիտակցաբար թե անգիտակցաբար, դրա համար նորմալ է նրան ատելը։

Այլ կերպ ասած՝ մենք մեր հայրենակցին ատում ենք թշնամու դրածոն դառնալու, հայկական ինքնությանը դավաճանելու, թշնամուն կամա-ակամա ծառայելու համար, բայց նրան մարդկայնաբար խղճով ենք վերաբերում այն պահից, երբ հայտնվում է թշնամու գերության մեջ։

❗️Խոսքս ամենևին այն մասին չէ, թե Արայիկի գլխին պետք էր թագ դնել, Նիկոլին էլ հարգել, սիրել ու մի հատ էլ սիրատոչոր գրկել։

Նաև ոչ այն մասին, թե մոնոէթնիկ համայնքը, հասարակությունը պետք է հայացքներում էլ միատարր լինի։

Մենք պարտվել ենք ոչ թե նրանից, որ թշնամին էր զորեղ (խնդրեմ հարցուփորձ արեք քաջատեղյակ արցախցիներին, թե ինչպես են մեկ օրվա ընթացքում դիմադրել այդ թշնամուն), այլ այն պատճառով, որ մեր ինքնության թշնամին մեր ներսում կարողացել է կերտել ներքին թշնամու այնպիսի կերպար, որից կերտում են արտաքին թշնամունը։ Գործում հաջողելու գլխավոր գործիքն էլ եղել է ատելության սերմանումը։

Երևի արժե վերանայել (չեմ ասում՝ կտրուկ փոխել, այլ, նախ, վերանայել) մեր սկզբունքներն ու արժեքները։ Եվ դա անել հիմիկվանից, ոչ թե վաղը…

Ալբերտիչ | հեղինակային ալիք
👍5
Էական չէ, թե ինչ փաստաթուղթ է ստորագրել Փաշինյանը Գրանադայում, քանի դեռ փաստաթղթի տակ չկա Ալիևի ստորագրությունը։

Այլ կերպ ասած՝ Ադրբեջանը չի ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը = չի կարող լինել խաղաղության պայմանագիր։ Չկա պայմանագիր = Ադրբեջանը օգտագործելու է ցանկացած casus belli։

Նույնիսկ եթե այդ առիթը ձեզ թվա շատ ծիծաղելի, դա ոչ միայն ետ չի պահելու Ադրբեջանին նոր էսկալացիայից, այլև որևէ կերպ չի ստիպելու ռեալ արձագանքել անգլոսաքսերին ու ռուսներին։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
👍2
Անկեղծ ասած, այդ «Հռոմի ստատուտն ընդունել են ՌԴ-ի դեմ» ասվածը, կարծում եմ, փոքր-ինչ չափազանցված է։ Հայաստանում առնվազն երկու հոգի կա, ում Ադրբեջանը հաճույքով միջազգային դատարան հանձնելու պահանջ կներկայացնի։ Ով գիտե, արդեն նախապատրաստական աշխատանքն էլ են տարել։ Դե, հանձնողի անձնական վերաբերմունքն էլ հանձնվողների հանդեպ ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ…

Ալբերտիչ | հեղինակային ալիք
2
Ասանկ բաներ… ուշադիր նայեք ուղեգիծը։ Հարց է ծագում, չէ՞, բա Հայաստանում կառուցվող «Հյուսիս-Հարավն» ո՞ւր մնաց։ Հարցը հռետորական է, որովհետև այն տալուց առաջ արդեն իսկ պատասխանը հայտնի էր։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
👍2
Քանի դեռ մասնագետները խոսում են իսրայելա-պաղեստինյան նոր պատերազմի մասին, չմասնագետներն էլ ֆեյսբուքներում լայքի համար շտապում են վերլուծել այն, ես մի փոքր այլ կոնտեքստից դիտարկում անեմ։

Հայտնի փաստ է, որ պաղեստինյան «ՀԱՄԱՍ»-ը իրանական ազդեցության ներքո է։ Այլ կերպ ասած, այս հարձակումը չէր կարող տեղի ունենալ առանց իրանցիների հետ համաձայնության։

Իմ խիստ սուբյեկտիվ կարծիքով, «ՀԱՄԱՍ»-ի գործողության խնդիրներից մեկը մեր տարածաշրջանում թուրք-ադրբեջանական (ներառյալ՝ իսրայելական) հարձակման ժամկետները, հետևաբար՝ պլանները, խառնելն է։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
Սովորաբար ռազմագիտական դաշտ չեմ մտնում, բայց ևս մի դիտարկում անեմ՝ ոչ ռազմական եզրակացություն տալով նպատակով։

Իսրայելա-պաղեստինյան այս նոր էսկալացիայի ընթացքը կարծես խոսում է այն մասին, որ Իսրայելում դեպքերի հենց այսպիսի ընթացքը նվազագույնը ողջ ծավալով չէին կանխատեսել (սա չի նշանակում, որ վերահսկել չեն կարողանալու. այ սա արդեն «իմ խելքի բանը չէ»)։

Ինչի՞ եմ այս դիտարկումն անում. մենք վերջապես պետք է մեր էքզիստենցիալ թշնամիներին գերագնահատելուն և մեզ թերագնահատելուն ուղղված միֆերից ձերբազատվենք։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
👍6
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Հինգերորդ սերնդի պատերազմների ժամանակներ։ ԱԹՍ, գերժամանակակից հրթիռներ և… դելտապլանով Իսրայելի տարածք ներխուժող արաբ զինյալներ…

Սա ամենևին հեգնանք չէ ուղղված պաղեստինցիներին, այլ արձանագրումը նրա, թե ինչ ասել է՝ գոյության համար պայքար բնակության հազարամյա արեալում։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
👍7
https://news.1rj.ru/str/madam_secretar/29860

Մեկ հարց. պատրա՞ստ եք։ Եթե ոչ՝ սկսեք պատրաստվել։ Րոպե իսկ զգոնությունը չթուլացնեք և չկարծեք, թե մեր կողքով անցնելու է այս ամենը։ ՉԻ՛ ԱՆՑՆԵԼՈՒ։ Անմիջականորեն վերաբերվելու է։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Իսկ իրանական քարոզչական հոլովակներն էլ իրենց սպառազինությունների պես լրիվ նոր մակարդակի վրա են՝ երբ լեզուն չես հասկանում, բայց մեսիջն ընկալելի է ամբողջությամբ։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
👍1
2020թ. — Արցախյան երրորդ պատերազմ. փաստացի՝ հայ-ադրբեջանական պատերազմ, որին մասնակցել է Թուրքիան՝ սպառազինությամբ և մարդկային ներուժով, Իսրայելը՝ զենքով։

2022թ. — ռուս-ուկրաինական պատերազմ. իրականում՝ ՌԴ-Արևմուտք պրոքսի պատերազմ։

2023թ. — շարունակվում է ռուս-ուկրաինական պատերազմը։

Սեպտեմբեր. Արցախի հայաթափմամբ հիմք է դրվում նոր հայ-ադրբեջանական պատերազմի իրական սպառնալիքին։

Հոկտեմբեր. իսրայելա-պաղեստինյան պատերազմ, որը փաստացի Իսրայել-Իրան պրոքսի պատերազմ է։

Անպայմա՞ն է, որ Չինաստանը հարձակվի Թայվանի վրա, Հս Կորեան էլ՝ Հրվ Կորեայի, որպեսզի փաստենք, որ մենք 3-րդ համաշխարհային պատերազմի պասիվ փուլում ենք։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
👍3
Ալբերտիչ | հեղինակային ալիք
Քանի դեռ մասնագետները խոսում են իսրայելա-պաղեստինյան նոր պատերազմի մասին, չմասնագետներն էլ ֆեյսբուքներում լայքի համար շտապում են վերլուծել այն, ես մի փոքր այլ կոնտեքստից դիտարկում անեմ։ Հայտնի փաստ է, որ պաղեստինյան «ՀԱՄԱՍ»-ը իրանական ազդեցության ներքո է։…
Այս հղմամբ նկարագրված է իսրայելա-պաղեստինյան պատերազմի պատճառներից ևս մեկը։ Ըստ էության, այսօր օրվա ավարտին կամ վաղը, կախված Իսրայելի գործողություններից և դրան զուգահեռ հիմնական ակտորների արձագանքից, պարզ կլինի հետագա ընթացքը և դրա հետևանքները ամբողջ Մերձավոր Արևելքի, այդ թվում՝ Հայաստանի համար։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
Նախ, ՌԴ-ում Իսրայելի դեսպանն է բացահայտ մեղադրում Իրանին։

Ապա Իսրայելի ռազմական նախարարն է հայտարարում, թե Իրանը բացահայտ պատերազմ է սկսել Իսրայելի դեմ և այդ երկրին սպասվում է Իսրայելի հուժկու վրեժը։

Սպասենք Իրանի պաշտոնական արձագանքին (եթե այդպիսին լինի):

Ալբերտիչ | հեղինակային ալիք
Իսրայելա-պաղեստինյան հերթական պատերազմի ընթացքի մասին գնահատական տալ շտապողներին հետևելն ուրախալի է։ Ցանկացած պատերազմի ընթացքի մասին կանխատեսումներն ու ընթացքի վերաբերյալ գնահատականները անլուրջ է։

Այսուհանդերձ, ես ինձ թույլ կտամ թեթևակի հերքել ինքս ինձ և փոքր-ինչ կասկածի տակ դնել այն թեզը, թե Իսրայելում պատրաստ չէին այս հարձակմանը։

Իմ կարծիքով՝

1️⃣
Իսրայելի պես ուժեղագույն հետախուզական ծառայություն ունեցող երկրի համար տեղեկացված չլինելն ամեն դեպքում հազիվ թե հնարավոր լինի։ Հնարավոր է, տեղեկացված էին միայն որոշակի օղակներում, բայց առհասարակ տեղյակ չլինելը կասկածելի է ամեն պարագայում։

2️⃣
Հարց է ծագում. այդ դեպքում ինչո՞ւ չկասեցվեց հարձակումը, այլ թողնվեց այսպիսի ներթափանցումը։ Պատճառ մեկ՝ casus belli։

Casus belli #1. Իրանի դեմ նախապատրաստվող պրոքսի պատերազմի նախաշեմին Իսրայելն իր սահմանների մոտ իրանական ազդեցությունը չեզոքացնելու շանս է ստանում՝ փաստացի ունենալով իրավիճակ, երբ հրահրողը պաղեստինցիներն էին, իսկ Իսրայելը՝ պաշտպանվողը։

Casus belli #2. Այստեղ բուն թիրախն Իրանն է, թեև ակնհայտ է, որ այն Իսրայելի, այդ թվում՝ պոպուլիստ վարչապետ Նեթանյահուի համար ուղիղ թիրախ չի կարող հանդիսանալ։

Ամեն դեպքում ներկայիս միջազգային հարաբերությունները խիստ արագ փոփոխական պրոցեսների ամբողջություն է: Անհնար է հստակ կանխատեսել դեպքերի ընթացքը, հնարավոր չէ նաև լիարժեք ճշգրիտ վեր հանել այս կամ այն գործողությանը դրդած իրական պատճառները։

Ինչևէ, Իսրայելում խոստացել են այսօրվա ընթացքում «մաքրել» երկրի տարածքը արաբ զինյալներից, իսկ Նեթանյահուն որպես երրորդ նպատակ նշել է «այլ թատերաբեմերի ամրապնդումը, որպեսզի այլ երկրների մտքով չանցնի խառնվել»։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ժիրինովսկիին կենդանության օրոք վերաբերում էին՝ որպես ծաղրածուի։ Մահվանից հետո նրան հետմահու հռչակել են «մեր օրերի Նոստրադամուս»։

Իրականում նա այնքանով է Նոստրադամուս, որքանով 18 թվականին մարդկանց «Նիկոլ՝ վարչապետ» գոռալուց հետ պահողներին և 20թվի պատերազմի մասին նախազգուշացնող այդ նույն մարդկանց կարելի է գուշակ անվանել։

Այդ ամենը որևէ կերպ ապագան գուշակելը չէ: Դա իրադարձությունների ընթացքի օրինաչափ շղթան տեսնելու ունակությունն է։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
5
Դեռևս թղթի վրա գոյություն ունեցող, բայց փաստացի որպես սուբյեկտ ինքնամսխված Հայաստանի Հանրապետությունը՝ այն զավթած դրածոների ձեռամբ, շարունակում է մեկուսանալ բոլոր տեսակի երկկողմ և բազմակողմ ռազմական-քաղաքական ու տնտեսական դաշինքներից։

Սա ասում եմ նրա համար, որ վաղը զուտ տերությունների միջև պրոքսի-պատերազմի ևս մի թատերաբեմի վերածվելու պահին ոչ մեկ չնվվա, թե «մեզ դավաճանել են»։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
Առավոտը բարի չէր Ալիևի համար

Երեկ իսրայելա-պաղեստինյան պատերազմի շուրջ մեդիաաղմուկի ֆոնին երկու լուր, թեև տարածվեցին, բայց խոշոր հաշվով մնացին միջանցքում։

Նախ, Իրանից հերթական անգամ հայտարարեցին, որ սրանից հետո [Հայաստանի և Ադրբեջանի միջև] պատերազմի շարունակումը որևէ արդարացում չունի։ Իսկ թե ո՞վ է «պատերազմը չշարունակելու» մասին իրանական մեսիջի հասցեատերը, կարծեմ, դժվար չէ կռահելը։

Մյուս կողմից, հեռախոսազրույց են ունեցել Շառլ Միշելն ու Ալիևը, որի ընթացքում վերջինս ասել է, թե «Հայաստանի վերահսկողության տակ գտնվող [ադրբեջանական] 8 անկլավները» պետք է «ազատագրվեն»։ (Թե ի՞նչ կոնտեքստում է եղել զրույցը կարող եք կարդալ Վարդան Ոսկանյանի ալիքում):

Այս պահին Իսրայելի և Պաղեստինի միջև պատերազմի հետագա գործողություններից է նաև կախված իրադարձությունների բովանդակային ընթացքը մեր տարածաշրջանում։ Երեկ Միշելի և Ալիևի հեռախոսազրույցը փաստացի Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ ԵՄ լռության համար էր։

Ադրբեջանն, իհարկե, իր խնդիրներն է լուծում, բայց գլոբալ առումով նոր պատերազմն Իրանի դեմ է՝ Հայաստանի տարածքում։ Միակ խնդիրը, որը փորձում է լուծեթ Ռուսաստանը՝ Հայաստանի տարածքով «միջանցք» լինելու պարագայում այնտեղ ԱԴԾ անցակետերի միջոցով վերահսկողության հարցն է։

Նոր պատերազմում դրված է նաև Հայաստանի՝ որպես սուբյեկտ գոյության սահմանների երկարության հարցը։

Իսկ պատերազմի սկսելը թեև աղետալի է լինելու Հայաստանի համար, սակայն նկատի առնելով, թե ում դեմ է այն ուղղված, պատերազմի հետևանքները, ինչպես սկզբում նշեցի, բարի չեն լինելու Ալիևի համար։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
1
Խնդիրը հետևյալն է՝

Էական չէ, թե որքան շատ է ցանկանում Հայաստանում դրածոն (իրականում՝ չի էլ ցանկանում) խաղաղություն կնքել։

❗️Էականն այն է, որ Ալիևը օդից էլ, տիեզերքում գոյություն չունեցող առիթն էլ կգտնի նոր պատերազմ սկսելիս։

Ալբերտիչ | հեղինակային ալիք