Ալբերտիչ | հեղինակային ալիք – Telegram
Ալբերտիչ | հեղինակային ալիք
381 subscribers
357 photos
146 videos
3 files
800 links
Բարի գալուստ բերձորցու հեղինակային ալիք։

Ալիքում էքզիստենցիալ և աշխարհաքաղաքական իրողությունների մասին տնայնագործական հեղինակային մտքեր և վերլուծություններ են։
Download Telegram
Այն, ինչին մենք հիմա հետևում ենք, խոսում է մեկ կարևոր բանի մասին։

Վերջին տարիներին Մերձավոր Արևելքում ամենածավալուն գործողությունն իրականացրել է Իրանի հետախուզությունը։

Մինչ բոլորը խոսում էին անգլո-ամերիկյան, ռուսական կամ թուրքական հետախուզության մասին, տարածաշրջանում իրական ուժը Իրանն է։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
ԻՆՉՈ՞Ւ Է ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՀՆԱՐ, ԴԱՇՆԱԿԻՑԸ՝ ԿՈՐՍՎԱԾ

Առաջին հարցի պատասխանը՝
Միակողմանի խաղաղություն

Երկրորդ հարցի պատասխանը՝
Ալիև-Պատրուշև

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Որպեսզի հասկանամ ալիքում ձևաչափի փոփոխման անհրաժեշտությունը, խնդրում եմ մասնակցել այս փոքրիկ հարցմանը։
Կարդո՞ւմ եք երկար տեքստեր։
Final Results
62%
Այո։ Ծավալուն տեքստերը ավելի բովանդակալի են։
38%
Ոչ։ Երկար տեքստերը ձանձրալի են։
Ալբերտիչ | հեղինակային ալիք pinned «Որպեսզի հասկանամ ալիքում ձևաչափի փոփոխման անհրաժեշտությունը, խնդրում եմ մասնակցել այս փոքրիկ հարցմանը։
Կարդո՞ւմ եք երկար տեքստեր։
»
Ալբերտիչ | հեղինակային ալիք
ԻՆՉՈ՞Ւ Է ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՀՆԱՐ, ԴԱՇՆԱԿԻՑԸ՝ ԿՈՐՍՎԱԾ Առաջին հարցի պատասխանը՝ Միակողմանի խաղաղություն Երկրորդ հարցի պատասխանը՝ Ալիև-Պատրուշև Ալբերտիչ | հեղինակային ալիք @albertich_notes
Առաջին հարցի պատասխանի երկրորդ մասը՝

«🇫🇷🇦🇿Կոլոնայի հայտարարությունը ցույց է տալիս, որ Փարիզը շահագրգռված է շարունակել իր կեղծ քաղաքականությունը։

▫️ Ֆրանսիական կողմին հիշեցնում ենք, որ Ադրբեջանի հետ սպառնալիքների և ճնշումների լեզվով խոսելն արդյունք չի տա։

Ադրբեջանի ԱԳՆ»

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Ձախ նկարում հայտնի հոլիվուդյան դերասանուհի Ջեյմի Լի Կյորտիսն է։

Նա աջակցել է իսրայելցիներին՝ սոց.ցանցային էջում նկար հրապարակելով, որի ներքո դրել էր Իսրայելի դրոշն ու գրել՝ «Ահաբեկչություն՝ երկնքից»։ Բայց արի ու տես, որ ըստ լուսանկարի՝ «ահաբեկչության» թիրախը Գազայի պաղեստինցիներն են։

Աջ նկարում ամերիկացի երգիչ Ջասթին Բիբերի սթորին է, որում նա աղոթում էր Իսրայելի համար՝ ֆոնին տեղադրելով հրթիռակոծված Գազայի թաղամասերից մեկի լուսանկարը։

Եթե նրանք լինեին ավելի մարդասեր, քան փորձում են իրենց լսարաններին ցույց տալ, հավանաբար ճիշտ նույն բանը կանեին, առանց կոնկրետ Իսրայելին կամ Պաղեստինին պաշտպանելու։ Ի վերջո այս պատերազմում երկու կողմից էլ զոհվում են հազարավոր քաղաքացիական անձինք։

Հ.Գ. Այլ հարց, եթե այս երկուսը, ինչպես և Հոլիվուդի, առհասարակ՝ ԱՄՆ-ի, դերասան-երաժշտական բոհեմի մեծ մասը, ազգությամբ հրեա են։ Թեև մի րոպե. հայկական իրականության օրինակով, մի՞թե իրենց գործունեության բնույթը չի ենթադրում անկողմնակալ, ապաքաղաքական գնահատական։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
👍3
Իսրայելա-պաղեստինյան հերթական պատերազմը սկսվեց հոկտեմբերի 7-ին։

Ժամեր անց արդեն ծանր իրադրության մեջ հայտնված Իսրայելի կառավարությունը հայտարարեց 48 ժամվա ընթացքում Գազայի տարածքում գետնի վրա գործողություն սկսելու մասին։

Այսօր հոկտեմբերի 13-ն է, անցնում է 3-րդ 48 ժամը, իսկ գործողությունը դեռ չի սկսվել։ Իսրայելցիք կոչ են արել Գազայի խաղաղ բնակչությանը (մոտ 1մլն մարդու) հեռանալ դեպի քաղաքի հարավ։

Խոշոր հաշվով, Նեթանյահուի կառավարությունը շատ բարդ իրավիճակում է։ Նույնիսկ Եվրոպայում արդեն իսկ դժկամություն է նկատվում խաղաղ բնակչության հանդեպ իսրայելցիների վերաբերմունքի շուրջ (ահավասիկ նախկին վարչապետ Նաֆթալի Բեննեթի հարցազրույցից մի հատված)։

Այդպիսով,

❗️կա՛մ Իսրայելը հարձակվում է Գազայի ուղղությամբ՝ արդյունքում հազարավոր զոհեր քաղաքացիական բնակչության շրջանում, ամբողջ իսլամական աշխարհի թշնամանք՝ դրանից բխող էլ ավելի աղետալի հետևանքներով,

❗️կա՛մ իսրայելական կառավարությունն ընկրկրում է՝ արդյունքում Նեթանյահուն կորցնում է իշխանությունը, առանց այդ էլ ձախողված պաշտպանությամբ Իսրայելը աշխարհում այսուհետ ընկալվում է որպես ձախողված պետությունը, ինչն էլ, իր հերթին, ավելի է ոգևորելու թշնամիներին, որոնք նոր ալիքով հարձակման կնախապատրաստվեն մեկ-երկու տարվա կտրվածքով։

Երկու դեպքում էլ Իսրայելի համար հետևանքները ծանր են։ Իսկ տարածաշրջանում հզոր դաշնակից ունենող ԱՄՆ-ին բնականաբար ձեռնտու չէ իրավիճակ, երբ իր հիմնական կայացած դաշնակիցն այսպես ձախողվում է։

Այսպիսի իրադրությունը տրամաբանորեն որոշակի ժամկետներում՝ կախված տարբեր գործոններից, հանգեցնելու է նոր ճակատի բացմանը։ Իսկ որտե՞ղ է Իսրայելի գլխավոր թշնամու՝ Իրանի, դեմ գործողությունների համար բարենպաստ տարածաշրջանը՝ Կովկասը։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
«Ադրբեջանի ղեկավարն էլ խոսում է Նիկոլ Փաշինյանի մասին՝ որպես Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությունն անկախ վարող մարդու, ինչը բացար։ակ այդպես չէ (դա նաև Ալիևին է վերաբերվում): Տերերը հրամայել են՝ նա կատարել է։ Ահա և վերջ»։

Այս պարբերությունը շատ պրիմիտիվ, բայց ամբողջովին բացատրում է իրավիճակը տարածաշրջանում։

Ընդհանուր առմամբ, Ալիևի և Հայաստանում դրածոյի տերերը հավանաբար նույնիսկ միևնույն նստավայրում են։

Ալիևը նաև փաստացի Արցախն օկուպացնելու համար մեծ գին է վճարել այն առումով, որ ո՛չ Թուրքիան, ո՛չ Իսրայելը ահռելի ռեսուրսներով չեն օգնել Ալիևին միայն նրա համար, որ վերջինս երկարացնի իր իշխանությունը՝ Արցախը գրավելով։

Այն պահին, երբ, օրինակ, Իսրայելից գան Ալիևի դիմաց դնեն Իրանի դեմ Ադրբեջանի տարածքն օգտագործելու հարցը, ապա ի՞նչ եք կարծում՝ որքա՞ն մեծ է լինելու Ալիևի մանևրելու դաշտը։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Ալբերտիչ | հեղինակային ալիք
ԵՄ-ում Հայաստանի դեսպանը բրյուսելյան թերթին հարցազրույց է տվել և հայտարարել, թե Հայաստանը սպասում է Ադրբեջանի հարձակմանը մոտակա շաբաթներին։ Հետաքրքիր է, չէ՞։ Հայաստանը զավթողները ներքին լսարանին ամենօրյա ռեժիմով հանգստացնում են, թե ոչինչ էլ չի լինելու, իրենք…
Հավանաբար այս մասին արդեն շատերը մոռացել են, մինչդեռ երեկ «Politico»-ն գրել է, որ պետքարտուղար Բլինկենը փոքրաթիվ օրենսդիրների հետ հանդիպմանը նշել է, որ Ադրբեջանը նախապատրաստում է հարձակում Հայաստանի դեմ։

Առավել ևս հիմա, երբ Իրանը խառնեց Մերձավոր Արևելքում պլանները, իսկ Իսրայելը, մասնավորապես՝ Նեթանյահուի իշխանությունը, շատ բարդ վիճակում է, հարցն ակտուալ է դառնում։ Իսրայելին պետք է լինելու «բզզալ» Իրանի սահմանին։

Ավելի լավ առիթ, քան Սյունիքում պատերազմն է, որը կարող է հանգեցնել Իսրայելի դաշնակից /կուզեք՝ կամակատար/ Ադրբեջանի կողմից Իրանի հյուսիսային սահմանն ավելի ընդարձակ վերահսկելուն, դժվար է լինելու գտնել։

Իսկ Ադրբեջանը շատ մեծ պարտք ունի Իսրայելին վերադարձնելու՝ Արցախն օկուպացնելու դիմաց։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
👍1
Նայում ես Իսրայելին ու մտածում՝

Մենք անընդհատ հաջող օրինակ ենք փնտրել անկախության հռչակումից ի վեր՝ դրան հավասարվելու նպատակով։ Փոխարենը՝ մեզ ստորադասելով ուրիշներից։

Համարում էինք, որ մենք թույլ ենք, իսկ «այ, օրինակ, Իսրայելը, տեսեք, ի՜նչ հզոր երկիր է»։

Հզորության, ուժի, պետության մասին մեր պատկերացումները իդեալականացված են եղել…

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
👍5
Ալբերտիչ | հեղինակային ալիք
Հավանաբար այս մասին արդեն շատերը մոռացել են, մինչդեռ երեկ «Politico»-ն գրել է, որ պետքարտուղար Բլինկենը փոքրաթիվ օրենսդիրների հետ հանդիպմանը նշել է, որ Ադրբեջանը նախապատրաստում է հարձակում Հայաստանի դեմ։ Առավել ևս հիմա, երբ Իրանը խառնեց Մերձավոր Արևելքում…
Պետդեպը հերքել է Politico-յի այն տեղեկատվությունը, թե Բլինկենը խոսել է առաջիկա շաբաթներին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման մասին։

Կարծեմ, Հայաստանից էլ բելգիական պարբերականին ԵՄ-ում դեսպան Տիգրան Բալայանի՝ հարցազրույցին էին անդրադարձել՝ նշելով, թե պարբերականը սխալ է հասկացել դեսպանի խոսքերը։

Այս հերքումներն, իհարկե, նույն արժեքն ունեն, ինչ չհարձակվելու մասին Ադրբեջանի հավաստիացումները։ Ավելի մտահոգիչ է այն, որ նման տեղեկատվությունը Հայաստանում չի գտնում համապատասխան լայն արձագանք։

Մյուս կողմից, բնական է, որ այսպիսի օրակարգերը Հայաստանում կյանք չունեն…

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
🤔 Ձեզ մոտ այս վերջնաժամկետները դեժավյու չեն առաջացնո՞ւմ հայկական իրականությունից…

Իսրայելում արդեն հոկտեմբերի 8-ին հայտարարում էին 48 ժամվա ընթացքում գետնի վրա գործողություն սկսելու մասին։ Այսօր հոկտեմբերի 15-ն է, այսինքն՝ 48 ժամից անցել է ևս 120 ժամ։ Իսրայելը դեռ գործողություն չի սկսել:

Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ Իրանի մասին։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
👍1
Խորհրդանշական էր տեսնել @varuzhandragoman-ի մոտ Թուրքիա-ՆԱՏՕ-ի շուրջ սոցհարցման մասին հրապարակումն ու գրեթե միաժամանակ ПУЛ3 (@dimsmirnov175) ալիքում ՌԴ-Իրան դաշինքի մասին Wall Street Journal-ի հոդվածից հատվածը։

Ի՞նչն է զավեշտը։ Արևմտյան քարոզչության ներքո հայկական մեդիառեսուրսներն ու առանձին անհատները հայերին համոզում են, թե ռուսները թուրքերի հետ դաշինքի մեջ են այն դեպքում, որ հենց արևմտյան մեդիառեսուրսներում «ՌԴ-Իրան-Չինաստան» առանցքն են դիտարկում որպես նոր ձևավորվող դաշինք։

ՌԴ և Թուրքիայի միջև հարաբերությունների վերաբերյալ մեկ հստակ կետ կա՝ ռուսները մշտապես օգտագործել են Թուրքիայի հետ հարաբերությունները, քանի դեռ դրանից կարողանում էին օգուտ քաղել։ Ճիշտ այնպես, ինչպես Հայաստանում դրածո վարչապետի հետ են վարվում։ Արդյոք դա նմա՞ն է դաշնակցային ձևաչափի։ Ամենևին։

Բայց ցածր կրթական ցենզ ունեցող երկրում ռուս-թուրքական դաշինքի կուտը կերել և ուտում են մարդիկ, ովքեր զբաղվում են քաղաքականությամբ։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
👍1
Ուրեմն, անցակետով հանգիստ անցնես՝ գաս, վազես Հանրայինի եթերում գոհ ժպիտով հարցազրույց տաս, խոսես այն մասին, որ նախկին պաշտոնյաներին պետք է ձերբակալել։ Քո խոսքն առիթ դառնա, որ մարդիկ դժգոհեն, հետո էլ մարդկանց վրա մուննաթ գաս, թե իրենք են մեղավոր։

https://news.1rj.ru/str/tribuneyvn/2172

Չգիտեմ, թե հոգեբանության մեջ ինչպես են կոչվում սեփական անձի մասին երրորդ դեմքով խոսող մարդիկ, բայց այս մարդը կա՛մ բացարձակ ցինիկ է, կա՛մ դրածոյի կորած եղբայրը։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
👍1
Նայում եմ Արցախն օկուպացրած Ալիևի նկարներին՝ դրոշը բարձրացնելիս և նուռը՝ ձեռքին…

Նկարները բնականաբար չեմ տեղադրելու, փոխարենը՝ ուզում եմ կրկին արձանագրենք՝

Մենք պարտվել ենք ոչ թե նրա համար, որ Ադրբեջանն է հզոր, այլ այն պատճառով, որ մեր երկրում իշխել են կա՛մ դրածոները, կա՛մ համակարգից կտրված անձինք այն դեպքում, երբ համակարգը փտած էր, կա՛մ դրածո-հայատյացները:

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
👍6
Իսրայելցի պահեստազորայիններին զրահաբաճկոններ, սաղավարտներ չի հերիքում։ Ի՜նչ ծանոթ է, չէ՞…

Նեթանյահուի անունը Նիկոլ լիներ՝ լայվ կմտներ ու կասեր՝ «ով տանը զինվորական սաղավարտ, զրահաբաճկոն ունի, թող վերցնի ու գնա ռազմաճակատ»։

Միայն թե Նիկոլն այդ լայվից հետո էլ մնաց, նոյեմբերի 9-ից հետո էլ, իսկ Նեթանյահուի քաղաքական կարիերան պատերազմից հետո վերջանալու է՝ անկախ դրա ելքից։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
👍2
Ալբերտիչ | հեղինակային ալիք
Իսրայելցի պահեստազորայիններին զրահաբաճկոններ, սաղավարտներ չի հերիքում։ Ի՜նչ ծանոթ է, չէ՞… Նեթանյահուի անունը Նիկոլ լիներ՝ լայվ կմտներ ու կասեր՝ «ով տանը զինվորական սաղավարտ, զրահաբաճկոն ունի, թող վերցնի ու գնա ռազմաճակատ»։ Միայն թե Նիկոլն այդ լայվից հետո…
Իրականում Իսրայելը որպես պետություն՝ անկախ ներկա պատերազմի ելքից, տոտալ ձախողվել է։ Սա արդեն փաստ է։

Էական չէ, թե քարոզչությունն ի՞նչ կասի։ Կարող են նույնիսկ «Սևազգեստ մարդիկ» հայտնի տրիլոգիայում Ուիլ Սմիթի դերակատարի օրինակով՝ մարդկանց հիշողությունը գրիչի մի ճտտոցով մաքրել։

Փաստն այն է, որ մինչ շիական Իրանը հետախուզության և դիվանագիտական մակարդակում շատ հստակ աշխատանք է տարել սունիական «Համասի», արաբական երկրների հետ, Իսրայելը թե՛ ներքին հարցերում, թե՛ արտաքին և պաշտպանական ոլորտներում տոտալ ձախողվել է։

Ի՞նչ է ուսուցանում մեզ այս առակը՝
միֆերի վրա կառուցված պետությունները երկար կյանք չեն ունենում։ Սա մեզ էլ էր վերաբերում տևական ժամանակ, բայց մենք մինչ օրս ենք փորձում միֆերով պահել անցյալը։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
6👍2
Վերջին շաբաթվա ընթացքում մի քանի հոգու մոտ իրարից անկախ գրառումներ եմ տեսել և՛ թելեգրամում, և՛ ֆեյսբուքում, որտեղ այդ մարդիկ տարբեր կոնտեքստներում կրկին արծարծում են այդքան ծամված թեման, այն է՝ «մարդի՛կ, դուրս եկեք ֆեյսբուքներից, իմա՝ վիրտուալ կյանքից»։

Առաջին հայացքից սա տրամաբանական պահանջ է, սակայն մի նրբություն կա, որը հաշվի չի առնվում։ Արդեն վաղուց սոցիալական ցանցերը դարձել են մեր կյանքի նույնքան անբաժան մասը նաև այն պատճառով, որ դրանք են մարդկանց միջև ինֆորմացիայի փոխանակման հիմնական աղբյուրը։

Մարդն այլևս կարիք չունի հասնելու ինչ-որ ֆիզիկական տարածք՝ իր համախոհներին գտնելու և նրանց հետ գաղափարական հիմքի վրա տևական ժամանակ պահանջող վստահության մթնոլորտում փոխհարաբերություններ հաստատելու։

Դրա համար կան ինստագրամն ու ֆեյսբուքը, նկարների ֆիլտրերն ու աուդիո-վիդեոմոնտաժի վիզուալ էֆֆեկտները, լայքերը, մեկնաբանություններն ու կիսումները։

Ասածս ինչ է։ Իմաստ չունի մարդկանց վրա մուննաթ գալը, թե՝ «դուրս եկե՛ք սոց.ցանցերից, գնացե՛ք՝ իրական կյանքում պայքարեք»։

Սա հնարավոր է միայն մի դեպքում՝ երբ անջատվի ինտերնետի հասանելիությունը, որից հետո, նախ, համատարած քաոս կսկսվի, հետո միայն մարդիկ կսկսեն գտնել իրար։

Իսկ այդպիսի բան անելու լծակ և հնարավորություն ունեցողը դա չի անի, քանի որ համացանցային զանգվածը հեշտ կառավարելի է, ավելի ճիշտ՝ նրան ավելի դյուրին է պրոցեսների նկատմամբ իներտ պահելը։

Ուստի իրար վրա մուննաթ գալու փոխարեն՝ պետք է օգտագործել ցանկացած ռեսուրս մարդկանց ձեր շրջապատում իրականության հանդեպ աչքերը բացելու, որքան թիվ էլ նրանք կազմեն՝ նույնիսկ եթե հաջողվի միայն մեկին «բերել ռեալ կյանք»։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
2👍2