Ալբերտիչ | հեղինակային ալիք – Telegram
Ալբերտիչ | հեղինակային ալիք
381 subscribers
357 photos
146 videos
3 files
800 links
Բարի գալուստ բերձորցու հեղինակային ալիք։

Ալիքում էքզիստենցիալ և աշխարհաքաղաքական իրողությունների մասին տնայնագործական հեղինակային մտքեր և վերլուծություններ են։
Download Telegram
Պաղեստինյան դիմադրությունը քարոզչական պատերազմների վարման փաստացի նոր մարտավարություն է կիրառում։

Այդ մարտավարության շրջանակներում սոցցանցերի դարաշրջանում սովորական սմարթֆոնը քարոզչական տիրույթում աշխատում է այնպես, ինչպես ամենառաջադեմ զենքը մարտադաշտում։

Ընդ որում, պաղեստինյան կողմից զուգահեռաբար առաջ է մղվում երկու տեղեկատվական ասք (նարատիվ)՝ պաղեստինյան դիմադրության մարտիկների հերոսացման ու իսրայելական բանակի անպարտելիության առասպելի ջախջախման, ինչպես նաև Գազայում քաղաքացիական բնակչության հումանիտար աղետի ներկայացման։

Անկախ ամեն ինչից, մի բան պարզ է՝ արդի հիբրիդային պատերազմներում սմարթֆոնն ու սոցիալական ցանցերն այլևս անփոխարինելի զենքեր են, որոնց ազդեցիկ օգտագործման դասական օրինակ ցույց տվեցին, որքան էլ տարօրինակ թվա, ոչ թե աշխարհի առաջադեմ բանակները, այլ հենց պաղեստինցիները։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan
👍1
Իսրայելը ամենևին էլ Հայաստանի բարեկամ, առավել ևս՝ դաշնակից երկրների շարքին չի դասվել, չի էլ դասվելու։ Մեր երկրների էքզիստենցիալ շահերը խիստ հակադրվում են միմյանց։

Սակայն միևնույն ժամանակ պաղեստինցիների հանդեպ էմպատիան ինձ համար հասկանալի չէ։

Առհասարակ ցանկացած կողմնակի կոնֆլիկտում հակամարտողներից մեկին կամ մյուսին համակրելը միամտություն է։

Այսօր Պաղեստինի արաբներին համակրես, վաղը նույն պաղեստինցիները հանգիստ կարող են «իսլամական համերաշխության» շրջանակում ոգևորել և ողջունել հայերին կոտորած ադրբեջանցիներին։

Երբևէ չեմ ակնկալել, որ միջին վիճակագրական հայաստանցին ունակ է հասկանալու Հայաստանի և այս արեալում հազարամյակներով բնակություն հաստատած հայերի գոյաբանական շահը։

Ցավոք, այլևս չեմ ակնկալում, թե այդ շահը երբևէ հասկանալու կարողություն և հնարավորություն են ունեցել մարդիկ և մարդկանց խմբեր, որոնց վրա է պատմական տարբեր ժամանակաշրջաններում դրվել հայերի և հայկական պետականության ճակատագիրը տնօրինելու և որոշելու պատասխանատվությունը։

Հաճախ եմ հանդիպում կարծիքի, թե վերջին այս հանրապետության օրինակով՝ 3 տասնամյակը բավարար չէ, որպեսզի ձևավորվի ազգային մտածողությամբ էլիտա։

Հարց է ծագում՝ իսկ որքա՞ն ժամանակ է հարկավոր, որպեսզի երկրում ձևավորվի պետական-ազգային շահ գիտակցող ազդեցիկ փոքրամասնություն, որն ունակ կլինի տևական ժառանգականությամբ պահպանելու պետականությունը։

Հարցնում եմ, որովհետև մեր պետականությունները, չհաշված երևի Ուրարտականը, միջինում գոյատևել են 150-200 տարի, որին հաջորդել են մի քանի հարյուրամյակով պետանականազրկումները։

Ամեն անգամ բառացիորեն նույն կոտրած տաշտակի առջև հայտնվելն ու նույն ողբալաց-նվվոցով տաշտակի կոտրված մասերի համար կարոտակեզ երգեր գրելով ապրելը ի վերջո մազոխիզմ է հիշեցնում։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
👍3
Մարդիկ պետք է ամեն ինչ իմանան, բայց ոչինչ չհասկանան։

ՔՊ -ի սկզբունքը

©️
Նաիրի Հոխիկյան

Ես հավելեմ՝ ավելի բացելով.

Մարդիկ պետք է ամեն ինչ տեսնեն, բայց ոչինչ չգիտակցեն։

Մարդիկ պետք է ամեն ինչ լսեն, բայց ոչինչ չհասկանան։

Մարդիկ պետք է ամեն ինչ կարդան, բայց ոչինչ չընկալեն։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ձայնը, որ լսում եք վիդեոյում՝ Էրեբունու Սբ. Մաշտոց եկեղեցու բակից է։

Եկեղեցու կառուցումը սկսվել էր դեռ 2000-ականների սկզբին։ Օծումից և բարերարների մահվան հետո շինարարությունը դադարեցվել է։ Երկար ժամանակ կիսաանտեր վիճակում էր։

Տարածքն ինքնին կարծես լքված և չարժևորված լինի՝ նաև նկատի առնելով, որ եկեղեցին գտնվում է Ազատամարտիկների պուրակում։

Այս պուրակն առանձնանում է նրանով, որ այստեղ, փաստորեն, կա հուշարձան՝ նվիրված Հայրենական պատերազմին, հուշարձան՝ նվիրված Արցախյան առաջին պատերազմին մասնակցած էրեբունցիներին (վայ, «էրեբունցին» պառակտիչ չի հնչո՞ւմ, ինչպես «արցախցին». այդ ինչպե՞ս…), և հարակից փոքրիկ պուրակ՝ 44-օրյայում զոհված տղաներին։

Պուրակի տարածքում 10 տարի կառուցվեց հարսանյաց սրահ-ռեստորան, որն այդպես էլ չի գործում։

Լավ է, վերջին շրջանում եկեղեցին որոշակի կյանք է ստացել։ Թեև Արեշի այս պուրակի կյանքը մեծ առումով նույնական է այն վիճակին, որը մեզանում է՝ խառնաշփոթ, հուսալքվածություն, Աստծո, իմա՝ փրկության, տեղը գտնելու որոնումներ, մոլորություն, տգիտություն։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
2
ԷՔԶԻՍՏԵՆՑԻԱԼ ԿՈՆՖԼԻԿՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ամեն դեպքում ակներև է, որ պաղեստինցիների հանրձակումը Իսրայելի իշխանություններին կամա թե ակամա դրել է այնպիսի իրավիճակում, որ նրանք «վա-բանկ» են գնացել։

Հետևաբար այս կոնֆլիկտի շրջանակում հերթական պատերազմը հազիվ թե ավարտվի օրերի ընթացքում։ Կոնֆլիկտ, որը հայ-ադրբեջանականի պես վեր է ածվել գոյաբանական պատերազմի։

Ժամանակակից կոնֆլիկտներն ունեն մեկ գլոբալ ընդհանրություն՝ դրանք կախված են խոշոր տերություններից։ Իսկ խոշոր տերությունները դրանց լուծման համար ռեալ մեխանիզմներ չեն գործադրում։

Հակամարտությունը գործիք է դրա կողմերի վրա ազդեցություն ունենալու համար։ Այն պահին, երբ հակամարտությունը այլևս հանգուցալուծվում է, այդ գործիքը որպես լծակ վերանում է, այդ կերպ չեզոքացվում է նաև ճնշման, ազդելու հնարավորությունը։

Էքզիստենցիալ կոնֆլիկտներն էլ այնչափ խորքային են, որ դրանց միակ լուծումը կողմերից մեկի ամբողջական հաղթանակն է այն իմաստով, որ մյուս կողմը կա՛մ նվազագույնը վերածվում է ասորական ժողովրդի, կա՛մ առհասարակ վերանում է։

Ցանկացած բանակցություն և զինադադար կամ պայմանագիր միայն ընդմիջում է, մինչև հաջորդ պատերազմը։

Եթե հակամարտող կողմերից մեկն անընդհատ զինվում է, իսկ մյուսը ապավինում «միջազգային հանրության» միջոցով բանակցություններին, զինվողի ամեն հաջորդ հարձակում նախորդից աղետալի է դառնում։

Ըստ երևույթին, նայելով ներկա իրողություններին՝ մարդկությունը հասել է էքզիստենցիալ կոնֆլիկտների հանգուցալուծման կետին։

Ուստի յուրաքանչյուր բախում, պատերազմ ուղեկցվում և ուղեկցվելու է մեծ թվով զոհերով՝ կողմերի ցեղասպանական գործողություններով. կա՛մ դու ես կոտորում, կա՛մ քեզ են կոտորում։

Հենց սա էլ կատարվում է հիմա իսրայելա-պաղեստինյան հերթական պատերազմում։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
Առավոտ կանուխ թելեգրամում գիշերվա բացթողածը լրացնելիս աչքովս ընկավ իսրայելական հարվածներից Գազայում փլատակների տակից նորածնի դին դուրս բերելու մի վիդեո։ Բնական է, այն այստեղ չեմ տեղադրելու։ Որևէ դաժան, բռնության տեսարան տարածելը սխալ եմ համարում։

Այստեղ այլ կարևոր բանի անդրադառնամ։ Իսրայելցի մի լրագրող տեղեկատվություն էր տարածել, թե բնակավայրերից մեկում պաղեստինցի զինյալները գլխատել են մանկահասակ երեխաների։ Ապա այդ լրագրողը նշել էր, թե դիերը չի տեսել և գլխատման մասին լսել է իսրայելցի զինվորներից։ Իսրայելական բանակում էլ ասել էին, թե տեղյակ չեն նման միջադեպի մասին։

Այսպիսի պրոպագանդան մեր ժամանակներում հատուկ է բոլոր հակամարտող կողմերին (ինչքան իսրայելցիներին, նույնքան էլ պաղեստինցիներին), CNN-BBC-ատիպ միջազգային մեդիային։

Բայց խնդիրն այն է, որ դաժան տեսարանները և դաժանությունների մասին ֆեյք կամ իրական պատմությունները մարդկանց մեջ ոչ թե մարդկայնություն են արթնացնում, այլ ավելի են խորացնում թշնամանքը միմյանց հանդեպ։ Իսկ պետք է լիներ հակառակը…

Ալբերտիչ | հեղինակային ալիք
Մի շարք երկրներից նույնաբովանդակ կարծիք է հնչում, թե իսրայելա-պաղեստինյան կոնֆլիկտի ելքը Պաղեստին պետության ճանաչումն է։

Դե, իհարկե, Արցախի պարագայում դա լուծում չէր։ Դե, դա ուրիշ էր…

Իրականում, ցավոք, Պաղեստին պետության ճանաչումը ևս լուծում չէ, որովհետև ՄԱԿ-ի որոշմամբ 1947թ. այդ տարածքում պետք է երկու պետություն լիներ՝ Իսրայելն ու Պաղեստինը, մինչդեռ արդեն 1948թ. Իսրայելի և Պաղեստինի միջև առաջին պատերազմն էր։

Խնդիրն այստեղ այն հարթության վրա է, որ ներկա իրականության մեջ տերությունները կորցրել են որևէ կոնֆլիկտ լիարժեք լուծելու թելը։ Քանի՞ կոնֆլիկտ գիտեք, որ ծագել են վերջին 50 տարում, և որոնք ոչ թե սառեցված են, ինչպես օրինակ՝ Կոսովոն, այլ ամբողջովին լուծված։

Ալբերտիչ | հեղինակային ալիք

@albertich_notes
Հաշվի առնելով իրադարձությունների ընթացքը, որոնք տանում են լիբանանյան «Հեզբոլլահի» ներգրավվածությանը իսրայելա-պաղեստինյան պատերազմում՝ երկու հարց է առաջանում.

ԱՄՆ-ը կարմիր գծերը հետ կքաշի՞, թե՞ կներգրավվի պատերազմում՝ փաստացի ներքաշելով Իրանին, դրա հետևանքով՝ Թուրքիային ու Ռուսաստանին։

Եթե ամերիկացիները միայն զենք ուղարկեն՝ իրենց դաշնակցին միայնակ թողնելով արաբների դեմ, ապա ի՞նչ երեսով են Հայաստանում շարունակելու աչք մտցնել «տեսեք ԱՄՆ-ը ի՜նչ երեսթեքող լավ դաշնակից է, ոչ թե ՌԴ-ի պես» արտահայտությունը։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Այն, ինչին մենք հիմա հետևում ենք, խոսում է մեկ կարևոր բանի մասին։

Վերջին տարիներին Մերձավոր Արևելքում ամենածավալուն գործողությունն իրականացրել է Իրանի հետախուզությունը։

Մինչ բոլորը խոսում էին անգլո-ամերիկյան, ռուսական կամ թուրքական հետախուզության մասին, տարածաշրջանում իրական ուժը Իրանն է։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
ԻՆՉՈ՞Ւ Է ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՀՆԱՐ, ԴԱՇՆԱԿԻՑԸ՝ ԿՈՐՍՎԱԾ

Առաջին հարցի պատասխանը՝
Միակողմանի խաղաղություն

Երկրորդ հարցի պատասխանը՝
Ալիև-Պատրուշև

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Որպեսզի հասկանամ ալիքում ձևաչափի փոփոխման անհրաժեշտությունը, խնդրում եմ մասնակցել այս փոքրիկ հարցմանը։
Կարդո՞ւմ եք երկար տեքստեր։
Final Results
62%
Այո։ Ծավալուն տեքստերը ավելի բովանդակալի են։
38%
Ոչ։ Երկար տեքստերը ձանձրալի են։
Ալբերտիչ | հեղինակային ալիք pinned «Որպեսզի հասկանամ ալիքում ձևաչափի փոփոխման անհրաժեշտությունը, խնդրում եմ մասնակցել այս փոքրիկ հարցմանը։
Կարդո՞ւմ եք երկար տեքստեր։
»
Ալբերտիչ | հեղինակային ալիք
ԻՆՉՈ՞Ւ Է ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՀՆԱՐ, ԴԱՇՆԱԿԻՑԸ՝ ԿՈՐՍՎԱԾ Առաջին հարցի պատասխանը՝ Միակողմանի խաղաղություն Երկրորդ հարցի պատասխանը՝ Ալիև-Պատրուշև Ալբերտիչ | հեղինակային ալիք @albertich_notes
Առաջին հարցի պատասխանի երկրորդ մասը՝

«🇫🇷🇦🇿Կոլոնայի հայտարարությունը ցույց է տալիս, որ Փարիզը շահագրգռված է շարունակել իր կեղծ քաղաքականությունը։

▫️ Ֆրանսիական կողմին հիշեցնում ենք, որ Ադրբեջանի հետ սպառնալիքների և ճնշումների լեզվով խոսելն արդյունք չի տա։

Ադրբեջանի ԱԳՆ»

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Ձախ նկարում հայտնի հոլիվուդյան դերասանուհի Ջեյմի Լի Կյորտիսն է։

Նա աջակցել է իսրայելցիներին՝ սոց.ցանցային էջում նկար հրապարակելով, որի ներքո դրել էր Իսրայելի դրոշն ու գրել՝ «Ահաբեկչություն՝ երկնքից»։ Բայց արի ու տես, որ ըստ լուսանկարի՝ «ահաբեկչության» թիրախը Գազայի պաղեստինցիներն են։

Աջ նկարում ամերիկացի երգիչ Ջասթին Բիբերի սթորին է, որում նա աղոթում էր Իսրայելի համար՝ ֆոնին տեղադրելով հրթիռակոծված Գազայի թաղամասերից մեկի լուսանկարը։

Եթե նրանք լինեին ավելի մարդասեր, քան փորձում են իրենց լսարաններին ցույց տալ, հավանաբար ճիշտ նույն բանը կանեին, առանց կոնկրետ Իսրայելին կամ Պաղեստինին պաշտպանելու։ Ի վերջո այս պատերազմում երկու կողմից էլ զոհվում են հազարավոր քաղաքացիական անձինք։

Հ.Գ. Այլ հարց, եթե այս երկուսը, ինչպես և Հոլիվուդի, առհասարակ՝ ԱՄՆ-ի, դերասան-երաժշտական բոհեմի մեծ մասը, ազգությամբ հրեա են։ Թեև մի րոպե. հայկական իրականության օրինակով, մի՞թե իրենց գործունեության բնույթը չի ենթադրում անկողմնակալ, ապաքաղաքական գնահատական։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
👍3
Իսրայելա-պաղեստինյան հերթական պատերազմը սկսվեց հոկտեմբերի 7-ին։

Ժամեր անց արդեն ծանր իրադրության մեջ հայտնված Իսրայելի կառավարությունը հայտարարեց 48 ժամվա ընթացքում Գազայի տարածքում գետնի վրա գործողություն սկսելու մասին։

Այսօր հոկտեմբերի 13-ն է, անցնում է 3-րդ 48 ժամը, իսկ գործողությունը դեռ չի սկսվել։ Իսրայելցիք կոչ են արել Գազայի խաղաղ բնակչությանը (մոտ 1մլն մարդու) հեռանալ դեպի քաղաքի հարավ։

Խոշոր հաշվով, Նեթանյահուի կառավարությունը շատ բարդ իրավիճակում է։ Նույնիսկ Եվրոպայում արդեն իսկ դժկամություն է նկատվում խաղաղ բնակչության հանդեպ իսրայելցիների վերաբերմունքի շուրջ (ահավասիկ նախկին վարչապետ Նաֆթալի Բեննեթի հարցազրույցից մի հատված)։

Այդպիսով,

❗️կա՛մ Իսրայելը հարձակվում է Գազայի ուղղությամբ՝ արդյունքում հազարավոր զոհեր քաղաքացիական բնակչության շրջանում, ամբողջ իսլամական աշխարհի թշնամանք՝ դրանից բխող էլ ավելի աղետալի հետևանքներով,

❗️կա՛մ իսրայելական կառավարությունն ընկրկրում է՝ արդյունքում Նեթանյահուն կորցնում է իշխանությունը, առանց այդ էլ ձախողված պաշտպանությամբ Իսրայելը աշխարհում այսուհետ ընկալվում է որպես ձախողված պետությունը, ինչն էլ, իր հերթին, ավելի է ոգևորելու թշնամիներին, որոնք նոր ալիքով հարձակման կնախապատրաստվեն մեկ-երկու տարվա կտրվածքով։

Երկու դեպքում էլ Իսրայելի համար հետևանքները ծանր են։ Իսկ տարածաշրջանում հզոր դաշնակից ունենող ԱՄՆ-ին բնականաբար ձեռնտու չէ իրավիճակ, երբ իր հիմնական կայացած դաշնակիցն այսպես ձախողվում է։

Այսպիսի իրադրությունը տրամաբանորեն որոշակի ժամկետներում՝ կախված տարբեր գործոններից, հանգեցնելու է նոր ճակատի բացմանը։ Իսկ որտե՞ղ է Իսրայելի գլխավոր թշնամու՝ Իրանի, դեմ գործողությունների համար բարենպաստ տարածաշրջանը՝ Կովկասը։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
«Ադրբեջանի ղեկավարն էլ խոսում է Նիկոլ Փաշինյանի մասին՝ որպես Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությունն անկախ վարող մարդու, ինչը բացար։ակ այդպես չէ (դա նաև Ալիևին է վերաբերվում): Տերերը հրամայել են՝ նա կատարել է։ Ահա և վերջ»։

Այս պարբերությունը շատ պրիմիտիվ, բայց ամբողջովին բացատրում է իրավիճակը տարածաշրջանում։

Ընդհանուր առմամբ, Ալիևի և Հայաստանում դրածոյի տերերը հավանաբար նույնիսկ միևնույն նստավայրում են։

Ալիևը նաև փաստացի Արցախն օկուպացնելու համար մեծ գին է վճարել այն առումով, որ ո՛չ Թուրքիան, ո՛չ Իսրայելը ահռելի ռեսուրսներով չեն օգնել Ալիևին միայն նրա համար, որ վերջինս երկարացնի իր իշխանությունը՝ Արցախը գրավելով։

Այն պահին, երբ, օրինակ, Իսրայելից գան Ալիևի դիմաց դնեն Իրանի դեմ Ադրբեջանի տարածքն օգտագործելու հարցը, ապա ի՞նչ եք կարծում՝ որքա՞ն մեծ է լինելու Ալիևի մանևրելու դաշտը։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Ալբերտիչ | հեղինակային ալիք
ԵՄ-ում Հայաստանի դեսպանը բրյուսելյան թերթին հարցազրույց է տվել և հայտարարել, թե Հայաստանը սպասում է Ադրբեջանի հարձակմանը մոտակա շաբաթներին։ Հետաքրքիր է, չէ՞։ Հայաստանը զավթողները ներքին լսարանին ամենօրյա ռեժիմով հանգստացնում են, թե ոչինչ էլ չի լինելու, իրենք…
Հավանաբար այս մասին արդեն շատերը մոռացել են, մինչդեռ երեկ «Politico»-ն գրել է, որ պետքարտուղար Բլինկենը փոքրաթիվ օրենսդիրների հետ հանդիպմանը նշել է, որ Ադրբեջանը նախապատրաստում է հարձակում Հայաստանի դեմ։

Առավել ևս հիմա, երբ Իրանը խառնեց Մերձավոր Արևելքում պլանները, իսկ Իսրայելը, մասնավորապես՝ Նեթանյահուի իշխանությունը, շատ բարդ վիճակում է, հարցն ակտուալ է դառնում։ Իսրայելին պետք է լինելու «բզզալ» Իրանի սահմանին։

Ավելի լավ առիթ, քան Սյունիքում պատերազմն է, որը կարող է հանգեցնել Իսրայելի դաշնակից /կուզեք՝ կամակատար/ Ադրբեջանի կողմից Իրանի հյուսիսային սահմանն ավելի ընդարձակ վերահսկելուն, դժվար է լինելու գտնել։

Իսկ Ադրբեջանը շատ մեծ պարտք ունի Իսրայելին վերադարձնելու՝ Արցախն օկուպացնելու դիմաց։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
👍1