Ալբերտիչ | հեղինակային ալիք – Telegram
Ալբերտիչ | հեղինակային ալիք
382 subscribers
357 photos
146 videos
3 files
800 links
Բարի գալուստ բերձորցու հեղինակային ալիք։

Ալիքում էքզիստենցիալ և աշխարհաքաղաքական իրողությունների մասին տնայնագործական հեղինակային մտքեր և վերլուծություններ են։
Download Telegram
Ոստիկանները շարունակելու են նման վարքագիծը 3 պատճառով.

1️⃣ Հանուն պարգևավճարի։

2️⃣ Քանի որ անպատիժ են մնում՝ անկախ գործադրած բռնության չափից։

3️⃣ Գիտեն, որ հակադարձ ազդեցություն չկա՝ ակցիաների մասնակիցները եկան, փողոց փակեցին, բերման ենթարկվեցին և վերջ՝ այդքանով ոստիկանի առջև կանգնած մարդկանց ազդեցությունը մաշվեց։

Ըստ այդմ՝ հստակ է, որ նույնաբովանդակ ակցիաներով համակարգը չես մաշեցնի։

Համակարգը պահող ուժայինները չեն հոգնելու «երկու կոպեկի համար» անընդհատ վազվզելուց։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍6
📣🇦🇲Վաղը՝ մայիսի 28-ին, Հայաստանի առաջին հանրապետության անկախության օրվա առթիվ ալիքում կհրապարակվի ծալավուն տեքստ, որում կանդրադառնամ մի քանի թեմաների, այդ թվում՝

☑️ Ոչ թե քաղաքական, այլ արժեքային հեղափոխության անհրաժեշտությանը։

☑️ Ակնկալիքների ռացիոնալության կարևորությանը։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍72
Ալբերտիչ | հեղինակային ալիք
📣🇦🇲Վաղը՝ մայիսի 28-ին, Հայաստանի առաջին հանրապետության անկախության օրվա առթիվ ալիքում կհրապարակվի ծալավուն տեքստ, որում կանդրադառնամ մի քանի թեմաների, այդ թվում՝ ☑️ Ոչ թե քաղաքական, այլ արժեքային հեղափոխության անհրաժեշտությանը։ ☑️ Ակնկալիքների ռացիոնալության…
Տեքստը ալիքում կտեղադրվի 1 ժամից։ Մինչ այդ մի քանի մեջբերում․

1️⃣ Մեր ընկալման մեջ այսօր պրոցեսները նույնականացել են ինստագրամյան ռիլերին։

2️⃣ Ցանկանում ենք առավոտյան սկսած գործողությունից երեկոյան արդյունք ստանալ։

3️⃣ Դա նույնն է, ինչ 9 ամիս տևող հղիության պրոցեսից ակնկալենք, որ երեխան ծնվի բեղմնավորման հաջորդ օրը։

4️⃣ Մենք պայքարում ենք ուռուցքի դեմ, առանց մետաստազները չեզոքացնելու։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍5
5️⃣ Հանգամանքների բերումով, մետաստազները, ինչպիսիք են, օրինակ, անհայտ շահեր սպասարկող փոքր ու միջին խմբեր և առանձին անհատներ հայտնվել են հակաիշխանական պայքար մղողների շարքերում։

6️⃣ Այսպիսի իրավիճակում քաղաքական իշխանության փոփոխությունը բերելու է նրան, որ իբր առողջացած համակարգում նորից հայտնվելու են այդ «մետաստազները»․․․

7️⃣ Ստացվում է, որ ձեզ հետ պետք է անկեղծ լինեն, այսինքն՝ պարզ ասեն․ «Այո', Նիկոլը չարիք է, բայց մեկ այլ չարիք էլ մեր սահմանին կանգնած թշնամին է։ Ուստի Նիկոլի հեռացումը չի չեզոքացնելու վտանգը։ Պետք է պատրաստվենք»։

8️⃣ Միևնույն ժամանակ՝ ձեր չսթրեսման համար ականջահաճո բան ասեն, թե՝ «Նիկոլը գնա՝ ամեն ինչ լավ է լինելու»...

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
2
ԱՆԿԱԽ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ

Այսպիսի պայմաններում, առանց նշածս բաների վերացման, հնարավոր չէ հասնել քաղաքական այնպիսի փոփոխության, որ ունենանք մեր պատկերացրած Հայաստանը, ուր Արցախն արժեք է, Տավուշը՝ հայկական, Հայոց ցեղասպանությունը՝ պահանջատիրություն, խաղաղությունը՝ ոչ միակողմանի զիջումներով և ծռած վզով, կքած մեջքով։


Ամբողջական հոդվածը՝ https://bit.ly/albertich_1

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3
Ալբերտիչ | հեղինակային ալիք pinned «ԱՆԿԱԽ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ Այսպիսի պայմաններում, առանց նշածս բաների վերացման, հնարավոր չէ հասնել քաղաքական այնպիսի փոփոխության, որ ունենանք մեր պատկերացրած Հայաստանը, ուր Արցախն արժեք է, Տավուշը՝ հայկական, Հայոց ցեղասպանությունը՝ պահանջատիրություն, խաղաղությունը՝…»
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Պետության և ինքնության պահպանման ակունքներում կանգնած ՀԱԵ-ի մուտքը Սարդարապատի հուշահամալիր փորձում են փակել պետության կազմաքանդման մեջ գերագույն պատասխանատուի թիկունքը պահելու համար «երկու կոպեկով» հոգին վաճառած ոստիկանները։

Ըստ երևույքին, ոստիկանությունն այն համակարգն է, որ առաջիններից մեկը պետք է մաքրվի։ Մի առանձին քավարան էլ իրենք ունեն անցնելու։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍5👎2
Աշխարհում շատ քիչ ինստիտուտներ-կառույցներ կան այսօր, որոնք կայացած են և ունեն դարերի պատմություն։

Դրանցից մեկը Հայաստանյայց Առաքելական եկեղեցին է։

Կառույց, որը մնաց անկախ քրիստոնեական մյուս ճյուղերից, չճկվեց ո՛չ զրադաշտների, ո՛չ մուսուլմանների, ո՛չ էլ կաթոլիկ եկեղեցու առջև։

ՀԱԵ-ն կարճ ժամանակում տևականորեն դարձավ նաև հայկականության, հայ ինքնության պահպանման միակ երաշխավորը։

Հենց եկեղեցին իր վրա վերցրեց այդ դերը, որովհետև նախարար-իշխանների զգալի մասի շահը հազիվ այս կամ այն նվաճողի տեղապահի կարգավիճակը պահպանելն էր՝ սեփական ունեցվածքը չկորցնելու վախից։

Հակակրոնական ԽՍՀՄ տարիներին բնականաբար եկեղեցու դեմ քարոզչական արշավ էր։ 18-ամյա Պապին կարգեցին հերոս, որպեսզի Հայոց եկեղեցուն ներկայացնեն հակահերոսի կերպարում։

[ Ընդհանրապես, ես չգիտեմ որևէ թագավորություն, որում պատանի տարիքում գահը ժառանգածը պալատական մանիպուլյացիաների ու դավադրության զոհ դարձած չլինի, էլ չեմ ասում՝ նման բաներին դիմակայելու անփորձությունը։ Հետևաբար Պապի հերոսացումը, անկախ այդ պատմության մեջ եկեղեցու դերից, ինձ համար գեղեցիկ հեքիաթ է, ոչ ավելին ]

Այդուհանդերձ, եկեղեցին դիմակայեց նաև նոր կայսրությունում տոտալ աթեիզացման փորձերին։

Նկատի առնելով, որ այս պահին անկեղծորեն մենք պետություն, որպես այդպիսին, չունենք, հիմա Առաքելական եկեղեցու դերը կրկին նշանակալի է։

Եվ սա հստակ պետք է հասկանան նաև կառույցի ներսում։ Այսուհետ զսպվածությունը միայն ուժեղացնելու է ներքին ու արտաքին թշնամու ճնշումները հայկականության վերջին հիմնասյունի՝ ՀԱԵ-ի հանդեպ։

Կպարտվի ՀԱԵ-ն՝ կպարտվի Հայաստանը (ներառյալ՝ հայ ժողովուրդը):

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍61👏1
Ալբերտիչ | հեղինակային ալիք
Բագրատ Սրբազան. «Մեր հայրենիքում իմ դիմաց փակ ճանապարհ չի կարող լինել, կա՛մ հրեշտակներն են տարել ինձ, կա՛մ ոստիկանական համակարգ էլ գոյություն չունի»։ Բագրատ Սրբազանը մի քանի օր առաջ հասավ նրան, որ ոստիկանական պատնեշը հանվեց և շարժման աջակիցները Օպերայի հարակից…
⚡️ՀՀ ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը Բագրատ Սրբազանին հրավիրեց առանձին հանդիպման ՆԳ նախարարի հետ։

Սա էլ երրորդ փոքր, բայց կարևոր արձանագրումը։ Թեև կարծում եմ, Սրբազանը պետք է պնդի հրպարակային հանդիպմանը։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍5
Տ — Տրամաբանություն

1️⃣ ՏԻՄ կառույցները դեռևս ապրիլին զուտ նախազգուշացնում են առաջիկայում Դեբեդի ու Ձորագետի վարարումների մասին, առանց լուրջ նախապատրաստական աշխատանքների։

2️⃣ Աղետը վրա է հասնում՝ պատճառ դառնալով զոհերի ու գույքային կորուստների։

3️⃣ Այլ կերպ ասած՝ իշխանությունները ձախողում են կառավարումը։

4️⃣ Հայտնվում են մարդիկ, ովքեր պնդում են, թե ամեն ինչ պետք է թողնել ու զբաղվել կամավորությամբ այն դեպքում, երբ իշխանությունն իր ողջ ներուժը աղետի գոտի ուղարկելու փոխարեն՝ կաթողիկոսի և Բագրատ արքեպիսկոպոսի ճանապարհներն արգելափակելուն է ուղղում։

Տ — ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ հուշում է, որ հենց իշխանությունների գործողությունների և անգործության հետևանքով տապալվել է կորոնավիրուսի դեմ պայքարը (մի քանի հազար զոհ), պարտվել են պատերազմում (տարածքային ահռելի կորուստներ, հազարավոր զոհեր), չի կանխվել վրահաս բնական աղետը Լոռիում և Տավուշում։

Էլ ի՞նչ է պետք մարդկանց հասկանալու, որ եթե Դավիթը Անհողին էր, ապա Նիկոլը Աղետաբեր է։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍8👏1
2024-ը Հայաստանի մասնավոր սեկտորում կարծես վերափոխումների թրենդով է ուղեկցվում։

🔵«Հայբիզնեսբանկը» դարձավ «AMIO»:

🔵«Ռոստելեկոմը»՝ «OVIO»:

🔵«HSBC Armenia»-ն գնվեց «Արդշինբանկի» կողմից։

🔵«Ամերիաբանկը» ձեռք բերվեց «Bank of Georgia»-յի կողմից։

Ինչ եմ ուզում ասել։ Հուսամ, թրենդը մասնավորից կտեղափոխվի պետական և տարեվերջին վերափոխված կառավարություն կունենանք։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍2
2018-2024թթ. դժգոհությունների ժամանակագրություն։

🔹 Նախ, հասկանալով, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը աղետաբեր է՝ սկսեցինք պահանջել հրաժարականը։

🔹 Տեսնելով, որ դժգոհ զանգվածներին առաջնորդում են «նախկինները»՝ դժգոհեցինք այդ փաստից և նրանից, որ պարզապես քայլեցնում են։

🔹 Շարժումը նոր տեսք ստացավ, որի առաջնորդը դարձավ ոչ թե պարզապես «նախկինների» հետ որևէ կապ չունեցող անձ, այլև հոգևորական, ում ոչ մի պիտակավորում չի կպչում։

🔹 Նրանից էլ դժգոհ ենք, որովհետև ա-բ-գ-դ…

Նայում եմ մեզ՝ հիշում եմ Մովսեսի մասին աստվածաշնչյան պատմությունը. նվնվացող, մշտապես դժգոհ հրեաներ, որոնց Մովսեսը հանել էր եգիպտական ստրկությունից։

Մենք վստա՞հ ենք, որ արժանի էինք Արցախ ունենալուն։ Վստա՞հ ենք, որ մեր ցանկացածը ազատ և անկախ երկրում ապրելն է։ Վստա՞հ ենք, որ մենք ինքներս էլ նիկոլ չենք մեր տեսակով…

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍81
Եթե հետևում եք թուրք-ադրբեջանական մեդիային, ապա հաստատ նկատել եք, թե ինչ ջանասիրությամբ են անձամբ Ալիևն ու Էրդողանը, առանձին պաշտոնյաներ գովում Փաշինյանին և ցեխ շպրտում «նախկինների» վրա:

Էրդողան.
Հայ ժողովուրդն իր ապագան պետք է տեսնի ոչ թե «սադրիչների», այլ հարևանների մեջ, որոնց հետ ապրել է դարեր շարունակ։ Հայաստանը կմոտենա խաղաղությանը, երբ ազատվի «օտար ուժերի ստրկությունից»։


Ի՞նչ եք կարծում, հենց այնպե՞ս են այդքան բարձր մակարդակով ձոներ ուղղում իրենց դրածոյին։

❗️Ո՛չ։

‼️ Զգում են, որ նրա իշխանության հիմքերը թուլանում են։

Ասածս ամենևին պրոպագանդիստական մեծախոսություն չէ։ Պարզ տրամաբանություն և քաղաքական իրողություն։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍7
Այսօր հարգելի պատճառներով նոր միայն տեղեկացա օրվա իրադարձություններից։

‼️ Ընդհարում ոստիկանության հետ, բերման ենթարկված հոգևորական:

Ձեզանից շատերի կարծիքով՝ սա էր պակասում շարժմանը։ Դա էլ կա։

Հիմա՞ էլ ենք շարունակելու թերահավատ լինել և նոր առիթներ գտնել զուտ կողքից քննադատելու համար։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
4👍3
ՀՊԱՆՑԻԿ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ

🇹🇷 Թուրքիան թարմացնում է պատերազմի պայմաններում արտակարգ դրության մասին ակտը։

🇦🇿 Ադրբեջանը շարունակում է համալրել ռազմական բյուջեն ու սպառազինությունները։

🇮🇱🇮🇷 Մերձավոր Արևելքում Իրանի և Իսրայելի միջև պրոքսի պատերազմ է՝ ընդլայնման վտանգով։

🇺🇦🇷🇺 Ռուս-ուկրաինական պատերազմը շարունակվում է։

🇪🇺 Եվրոպայում խոսում են կոնֆլիկտին ուղղակի ներգրավվելու հնարավորություններից։

🇨🇳 Չինաստանը պարբերաբար սպառնում է Թայվանի հարցը ռազմական ճանապարհով փակելու քայլով։

🇰🇷🇰🇵 Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև խաղաղության որևէ նախադրյալ չկա, ավելին՝ բախումը շատ ավելի հավանական է։

Այլ կերպ ասած՝ աշխարհում ակնհայտ ոչ մի միտում չկա խաղաղության գոնե այս փուլում։

🇦🇲 Հայաստանում վերջին 4 տարիներին.

2020թ. սկիզբ — վարչապետի պաշտոնը զբաղեցնողը կորոնավիրուսի տարածման պիկ օրերին մարդկանց մեծ խմբեր էր հավաքում, հանրահավաքներ անում։

2020թ. վերջ — պատերազմի օրերին ֆեյսբուքյան լայվով կոչ էր անում մարդկանց՝ ով տանն ինչ ունի (զրահաբաճկոն, սաղավարտ) վերցնի ու մեկնի առաջնագիծ։

2023թ. — վերջնական տապալել է Հայաստանի՝ որպես Արցախի անվտանգության երաշխավորի գործառույթը։

2024թ. — տապալում է Հայաստանի դաշնակցային հարաբերությունները, տապալել է քաղպաշտպանությունը բնական աղետի պայմաններում։

Արձանագրում. նա միայն տապալում է։

Հարց [հռետորական]. ինչի՞ համար պիտի այս մարդը շարունակի կառավարել երկիրը։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍6
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Կիրակնօրյա մերձաշխարհաքաղաքական

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍7
Գիտե՞ք, թե նպատակների առումով ինչով են տարբերվում 14-րդ, 18-րդ և 21-րդ դարերի պատերազմները։

Մանր խնդիրներով դրանք գուցե տարբեր են, բայց գլոբալ առումով ամենաառաջին պատերազմներից ի վեր նպատակը մեկն է՝

❗️«տարածքներ => ռեսուրսներ»❗️

Մնացած լոլոները մանիպուլացիա սիրող ականջների համար են։

Նույնը վերաբերում է հայ-ադրբեջանական կոնֆլիկտին, որն, ի դեպ, չնայած տարիներ շարունակ եղած բոլոր ձևական ձևակերպումներին՝ երբևէ չի եղել զուտ «ղարաբաղա-ադրբեջանական»։

🤩 Ալբերտիչ| հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3
Ըստ «Հրապարակ» թերթի՝ Բագրատ Սրբազանը հանդիպել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Հանդիպման ժամանակ նախագահը վստահեցրել է, որ
այս պայքարը ՀՀԿ-ի եւ իր համար իսկապես «չակնկալիքների պայքար» է` իրենց գերնպատակը Նիկոլից ազատվելն է, իսկ դրանից հետո կարող են ընդհանրապես տեղ չունենալ պետական կառավարման համակարգում։


Ըստ այդմ՝ մարդկանց համար այդքան չընդունելի «նախկիններից» առնվազն մեկը հայտնել է, որ քաղաքական ամբիցիաներ չունի։

Ո՞րն է լինելու «ո՛չ նախկին, ո՛չ ներկա» ասողների հաջորդ պահանջը․ պետական համակարգում լինեն միայն տաքսիստներն ու ծրագրավորողնե՞րը միևնույն է՝ ով է գա նույնն է լինելու, ուստի ավելի լավ է Նիկոլը մնա վարչապետի պաշտոնին։

Մի պահանջը բավարարվում է, պարզվում է՝ մարդիկ այլ պահանջ ունեն, թե՞ սխալվում եմ և այլ պահանջ չկա․․․

🤩 Ալբերտիչ| հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍5
ՕՐԱԿԱՐԳ ԹԵԼԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Մի 10 օր առաջ էր կարծես, երբ Բագրատ Սրբազանը վարչապետի պաշտոնը զբաղեցնողին էր դիմել, թե` «մի ժամանակ քեզ ժողովրդական մարդ էիր համարում, հեծանիվով էիր պտտվում, գետնից աղբ էիր վերցնում, սակայն շատ շուտ սկսեցիր ուղղաթիռով պտտվել»։

Արդեն 2-րդ տեսանյութն է թելեգրամյան հայալեզու լրատվական ալիքներում աչքովս ընկնում, որտեղ դեռևս վարչապետի պաշտոնը զբաղեցնողը հեծանիվով ինքնափիարվել է սկսել (տեսանյութերը բնականաբար չեմ տեղադրելու այստեղ

Ի՞նչ է սա, եթե ոչ Սրբազանի օրակարգով շարժվելու քայլ։

🤩 Ալբերտիչ| հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍9
Մոխբերի խոսքը թարգմանաբար՝

«Իրանը շարունակում է քաղաքական կուրսը, որը վարում էր Ռաիսիի օրոք։ Միևնույն ժամանակ՝ ուշադրությամբ հետևում են տարածաշրջանում ՆԱՏՕ-ի և դրա դաշնակից Իսրայելի գործողություններին ու դրանցում Ադրբեջանի դերակատարությանը»։

Ավելի պարզ լեզվով՝ համենայն դեպս զգուշացվում է Ալիևին, որ չոգևորվի։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3
Ոչ քաղաքական գրառում

6 տարի՝ այն պահից, ինչ Հայաստանը ամբողջովին զավթվել է թշնամու կողմից։

6 տարվա ընթացքում իրենց ներկա իշխանությանը ընդդիմադիր դիրքորոշող մարդկանց մոտ շատ դժվար է ձևավորվում մի կարևոր ընկալում։

Կետերով մանրամասնեմ։

🔹 Ատելությանն ատելությամբ պատասխանելը գերսխալ է։ Ատելությունը չարիք է ծնում մարդու մեջ, էական չէ՝ ում դեմ է այն ուղղված։

🔹 Նիկոլի ամեն խոսքը քննարկման առարկա դարձնելով՝ մենք ոչ թե թուլացնում ենք իր դիրքերը, այլ նպաստում ենք նրա՝ օրակարգում մնալու ձգտմանը։ Բազմիցս ասել եմ՝ նրանց բոլորի հանդեպ մի արձագանք կա միայն՝ անտարբերություն և արհամարհանք։ Չէ, մարդիկ անընդհատ մտնում են դատարկաբովանդակ թեմաների մեջ։

🔹 Այգեկցին մի առակ ունի՝ «Իշխանն ու այրի կինը»։ Վերընթերցեք անպայման ամեն անգամ, երբ «նախկիններից ու ներկաներից» դժգոհում եք։ Թե՛ մեկից, թե՛ մյուսից ավելի վատին դեմ չգալու համար, նախ, լավ կլիներ մեր դիրքորոշումները վերափոխեինք։

🔹 Ցանկանում ենք, որ մեզ քաղաքական պայքարի մեջ չներքաշեն, բայց և ցանկանում ենք, որ իշխանություն փոխվի, ընդ որում՝ իշխանությունը չանցնի քաղաքական ուժերին։ Միևնույն ժամանակ՝ խիստ դժգոհ ենք, որ բացարձակ ոչ քաղաքական գործիչ Բագրատ Սրբազանը քաղաքական որոշումներ կայացնի։ Հասկանո՞ւմ եք, թե որքան անհեթեթ ենք մեր պահանջներում։

Հ.Գ. Ապշում եմ, թե որքան համառ ենք մենք մեր վարքն ու մտածողությունը չփոխելու պնդաճակատության մեջ։ Չենք ուզում փոխվել, թող ուրիշները փոխվեն, մենք էլ քաղենք դրա պտուղները։ Ինչ է այս մեր վարքը, եթե ոչ ալարկոտ, ծույլ ու նախանձ մարդուն բնորոշ գիծ։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍31