Ալբերտիչ | հեղինակային ալիք – Telegram
Ալբերտիչ | հեղինակային ալիք
381 subscribers
357 photos
146 videos
3 files
800 links
Բարի գալուստ բերձորցու հեղինակային ալիք։

Ալիքում էքզիստենցիալ և աշխարհաքաղաքական իրողությունների մասին տնայնագործական հեղինակային մտքեր և վերլուծություններ են։
Download Telegram
Ներքաղաքական գզվռտոցին շա՜տ վաղուց հետևում եմ խիստ հպանցիկ՝ վերնագրերի մակարդակում։ Հետևաբար ոչինչ չեմ կարող ասել Գյումրու ընտրությունների մասին։

Թեև «Մարտուն Գրիգորյան - Վարդան Ղուկասյան» առճակատման շրջանակում անձնական քենի և ազգային-պետական շահի միջև ընտրության (շատ բարդ ընտրություն է, ախր, շաա՜տ բարդ) լուրերից հիշեցի 2020թ. Արցախում ընտրությունները։

Նախընտրական շրջանում քանի դեռ բոլորը կենտրոնացել էին նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի և մյուս թեկնածու Մասիս Մայիլյանին աջակցող Սամվել Բաբայանի թվացյալ տարաձայնություններին, երկրորդ փուլի ամենասկզբում տարբեր գործոններ համադրելով՝ ես պնդում էի, որ Բաբայանն ու Հարությունյանը դաշինք են կազմելու։ Բնականաբար թերահավատ էին շատերը։ Հետո եղավ այն, ինչ եղավ։

Իսկ այժմ, թվում է, ադրբեջանցիները խիստ շահագրգռված պիտի լինեին Սամվել Բաբայանին Բաքվի բանտում տեսնելու հարցում, մինչդեռ Բաբայանը հանգիստ շրջում է Երևանում, իսկ Հարությունյանը Բաքվում է։

Ինչո՞ւ է այդպես։

Այդպես է, որովհետև իրեն ազգային հռչակած վերնախավը թուլամորթ է եղել և մնում։ Իսկ բոլոր հուսահատ կոչերը, թե պետք է գործել, այս անել, այն անել, սա հասկանալ, պահի լրջությունն ընկալել, օդ կրակոց են։

Ասել եմ և կրկնեմ. մենք վերապրում ենք նույն ժամանակաշրջանը, որն եղել է Տիգրան Մեծից մինչև Արշակունիների արքայատոհմի հաստատումը։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3
Քրիստոս հարեավ ի մեռելոց։

Նկարում Երևանի Էրեբունի վարչական շրջանի եկեղեցին է... կիսաեկեղեցին։ Սբ Մաշտոց եկեղեցու հիմքը դրվել է 2004թ.։ Ներկայումս այս վիճակն է։ Էրեբունու եկեղեցին ինձ ամեն անգամ հիշեցնում է Հայաստանի երրորդ հանրապետությունը՝ կիսակառույց, ժանգոտած, կարկատած... Բայց գիտե՞ք, թե ի՞նչն է հետաքրքիր։ Երեկ երեկոյան առաջին անգամ այստեղ մասնակցեցի պատարագի։ Մարդկանց ընդհանուր թվի համեմատ բավական շատ երեխաներ կային։ Այդ պատկերից ինձ մոտ ասոցիացիա առաջացավ։ Մենք էլ՝ հայերս, միֆական փյունիկի պես ենք. ինքնահրկիզվում ենք, ապա մոխրի միջից վերածնվում։ Մեր պատմության մեջ այդպես բազմիցս է եղել։ Հիմա էլ նույն ուղին ենք բռնել...

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
6
Մինչ Հայաստանում ՔՊ-ն շարունակում է անել այն, ինչի համար զավթել էր իշխանությունը, կառավարության հետ բիզնես գործարքներ ունեցած ընդդիմադիր ուժը ստորադասում է ազգային-պետական շահը, գործարարները պոչը ետևը մտցրած վախկոտ շան վարքագծով են առաջնորդվում, նախ, Հայաստանում ՌԴ դեսպանը մեսիջներ է ուղարկում ընդդիմությանը, մյուս կողմից էլ՝ ՌԴ-ում Ադրբեջանի դեմ հետաքրքիր, բայց դեռ փոքր քայլեր են կատարվում:

Այս ամենը չեմ գրում, որպեսզի այլոց պես ասեմ՝ «մեզ վերջին շանսն է մնացել» կամ նման մի բան։ Մեր ճակատագիրն այս փուլում մեզանից քիչ է կախված, այս մասին ասել եմ քանիցս։

Պարզապես արձանագրում եմ, որ Արցախի օկուպացիան Ալիևի համար զուտ կարճաժամկետ արդյունք էր։ Դրանում դեռ առիթներ կլինեն համոզվելու։

Արժե՞ր արդյոք գնալ այն քայլերին, որոնց գնացել է Ալիևը հանուն Արցախը գրավելու փիար-արշավի։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍4
Պետության գոյության կարևորագույն գրավականներից է, ըստ իս, ինստիտուցիոնալ հիշողությունը։

Պետությունը չի կարող վաստակել գոյության իրավունք, եթե դրանում թե՛ պետական, թե՛ մասնավոր օղակներում որոշում կայացնողները չունեն ինստիտուցիոնալ հիշողություն։

Մեր պարագայում հիշողության առանցքում երկու իրադարձություն կա՝ ինքնության էքզիստենցիալ մակարդակից.

1) Ապրիլի 24-ը։

2) Մայիսի 9-ը։

Ալիքում ժամանակին անդրադարձել էի մեր պետության մեկ այլ կարևոր բացթողմանը՝ բոլոր օղակներում պետության և սփյուռքի հստակ նեթվորքինգին։

Մի կողմ դնենք 1990-ականները՝ նկատի առնելով կայսրության փլուզմանը հետևած որոշ չափով օբյեկտիվորեն ձևավորված խառնաշփոթը և այդ պայմաններում նոբիլիտետի հիմնումը։ Անդրադառնանք հաջորդ 2 տասնամյակին։

Մասնավորապես՝ այժմ «նիկոլից հետո Հայաստանը» «էս սարն իմն է, չէ՝ իմն է, էն էլ քոնը չէ՝ իմն է» սկզբունքով բաժան-բաժան անող երկու ճամբարների առաջնորդներին։

Չէ, խոսքը ամեն դեպքում չի լինելու երկու նախագահների աջակիցների՝ իրենց առաջնորդների աչքը մտնելու, նիկոլականից ավելի նիկոլական պահվածքի մասին։

Երկու նախագահներն իրենց կառավարման շրջանում մեծ տեղ են տվել պաթոսին, բայց ոչ մտածողության ամրապնդմանը։ Իսկ անհրաժեշտ էր բուհական կրթությունը կազմակերպել այնպես, որ անկախ նրանից շրջանավարտները կլինեին մասնագիտության մեջ, թե այլ ոլորտում՝ կարիերայի աստիճանով բարձրանալիս բոլոր դեպքերում պետք է ունենային որոշակի հստակ դիրքորոշում առնվազն «ապրիլի 24-մայիսի 9» հարցի շուրջ։

Հենց այս պահին նշածս կատեգորիայի զգալի մասը չունի այս երկու օրվա հետ ասոցացվող անհրաժեշտ հիշողությունը…

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍2
Աչքովս ընկավ, որոշեցի ամեն դեպքում արձանագրել՝ թողնելով այստեղ.

Հայաստանում երկու հիմնական ընդդիմադիր ուժերը չեն կարողանում մեկ միասնական թեկնածուի հարցում ընդհանուր որոշման գալ, իսկ Նիկոլի որջում «բացահայտված լրտես» Հովիկ Աղազարյանը՝ իր մի քանի հոգանոց ինչ-որ կուսակցությունով, իմփիչմենթի գործընթաց է սկսում, թեկնածու ունի։

Կրկես դարձած իմ հայրենիք…

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍5😢1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Չինաստանն էլ է խաղաղության պատրաստվում։ Դրա համար արտադրել են նոր 15-տոննայանոց ինքնաթիռ, որը ունակ է տեղափոխելու մինչև 100 ԱԹՍ, որոնք, ի դեպ, նախատեսվում է, որ կառավարվելու են բացառապես արհեստական բանականության կողմից։

Ինչպես չէին ասում, բայց նկատի ունեին հին հռոմեացիները՝ si vis bellum, para pacem, այն է՝ պատերա՞զմ ես ուզում, պատրաստվիր խաղաղության։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Chat-GPT-ին տվել էի օբյեկտիվ փաստեր մեր իրականությունից և խնդրել, որպեսզի գնահատի Հայաստանի հեռանկարները 2025-2027թթ. կտրվածքով։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Ապա խնդրեցի, որպեսզի կատարված փոքրիկ վերլուծության հիման վրա Chat-GPT-ն ներկայացնի առաջիկա երկու տարվա համար իրատեսական սցենար։

Հիմա հարց.
Ո՞ր դիտարկումն է ճիշտ.
ա) Արհեստական բանականությունը ցանկացած քպ-ականից խելացի է։
բ) ՔՊ-ի իրական կառավարիչները լավ գիտեն այս սցենարի մասին և գիտակցված տանում են Հայաստանը այս ուղիով (որը իրատեսական-լավատեսականն է):

Ճիշտ պատասխան՝ հարցը հռետորական էր…

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM