Հրանտ Մելիք-Շահնազարյան – Telegram
Հրանտ Մելիք-Շահնազարյան
1.47K subscribers
182 photos
78 videos
4 files
353 links
Ասում են՝ ժամանակակից աշխարհի պահանջն է՝ ամեն կերպ հասնել ընթերցողին։ Փորձում եմ հետ չմնալ։ Դիմացեք)))։
Download Telegram
Հարավկովկասյան իրողություններն ու Իրանի փորձագիտական շրջանակների մոտեցումները

Թեհրանի Հայ Դատի գրասենյակի հրավերով Իրան կատարած այցիս ընթացքում բազում փորձագետների հետ հանդիպելու լավ հնարավորություն եմ ունեցել։ Իրանցի փորձագետների հետ խոսել ենք տարածաշրջանային զարգացումների, թուրք-ադրբեջանական տանդեմի քաղաքականության, Հայաստան-Իրան հարաբերությունների և այլ թեմաների մասին։

Բոլոր այս քննարկումները փորձել եմ ամփոփել «Հարավկովկասյան իրողություններն ու Իրանի փորձագիտական շրջանակների մոտեցումները» հոդվածում, որն արդեն հասանելի է «Ոսկանապատ»-ի բաժանորդներին։

Սիրելի հետևորդներ, բաժանորդագրվեք «Ոսկանապատ»-ի ալիքին և ստացեք հետաքրքիր վերլուծություններ մեր երկրի ու տարածաշրջանի զարգացումների մասին։ Կանխավ շնորհակալ եմ։
👍14
Արցախում խնդիրները հետզհետե շատանում են։ Հենց իրավիճակը որոշ չափով կայունանալու միտումներ է ցուցաբերում, Փաշինյանը կրկին ասպարեզ է գալիս և հակահայկական պրոցեսներին նոր թափ հաղորդում։

https://youtu.be/YYnJmIFsk7A
👍17
Արցախը Փաշինյանի ասուլիսում. Խաղաղության պայմանագիրն ու ձևաչափերի փոփոխությունները

«Ոսկանապատ»-ի Patreon ալիքում հրապարակվել է մեր կենտրոնի փորձագետ Նաիրա Կարապետյանի նոր հոդվածը։ Այն վերաբերվում է հայ-ադրբեջանական բանակցությունների ձևաչափերի փոփոխությանն ու խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող քննարկումներին։

Վստահ եմ՝ թեմային հետևողներին շատ հետաքրքիր կլինի։ Ն. Կարապետյանը բավական հետաքրքիր և կարևոր դիտարկումներ է անում խնդրո առարկայի վերաբերյալ՝ բացահայտելով Ն. Փաշինյանի՝ նախկինում արված որոշ քայլերի հեռահար և Հայաստանի համար շատ վտանգավոր նրբությունները։

Նյութը «Ոսկանապատ»-ի հետևորդներին հասանելի է հետևյալ հղմամբ - https://www.patreon.com/posts/arts-akhe-p-yan-80077716

Հարգելի հետևորդներ, բաժանորդագրվեք «Ոսկանապատ»-ի Patreon ալիքին։ Աջակցեք մեր հետազոտական աշխատանքներին և ստացեք հետաքրքիր վերլուծություններ
👍8
Արցախի խնդրի տրանսֆորմացիան՝ լոկալ հակամարտության օբյեկտից մինչ գլոբալ մրցակցության պատրվակ

Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացը հետզհետե նոր երանգներ է ձեռք բերում։ Հարցի առնչությամբ փոխվել են ոչ միայն Երևանի ու Բաքվի, այլև Մոսկվայի, Անկարայի, Թեհրանի և այլ ուժային կենտրոնների դիրքորոշումները։

Հակամարտությունը վաղուց դուրս է եկել հայ-ադրբեջանական տիրույթից և աշխարհաքաղաքական լուրջ նշանակություն ստացել։ Հիմա արդեն Արցախի հարցը վերաբերում ողջ Հարավային Կովկասի ապագային, ինչպես նաև ձևավորվող նոր աշխարհակարգին։ Այդ է պատճառը, որ մրցակցությունն այստեղ զգալիորեն ակտիվացել է՝ ստեղծելով խոշոր ռազմական բախման վտանգ։

Ահա այս խնդիրներին է վերաբերվում իմ նոր հոդվածը, որն արդեն հասանելի է «Ոսկանապատ»-ի բաժանորդներին հետևյալ հղմամբ - https://www.patreon.com/posts/arts-akhi-khndri-80273961

Հարգելի հետևորդներ, բաժանորդագրվեք «Ոսկանապատ»-ի Patreon ալիքին։ Աջակցեք մեր հետազոտական աշխատանքներին և ստացեք հետաքրքիր վերլուծություններ:
👍11
🇦🇲🇦🇿Տեղեկատվական տարբեր ռեսուրսներ Ադրբեջանի հետ մոտալուտ պատերազմի մասին են գրում։ Աղբյուրներ կան, որ պնդում են, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմն հենց այս գիշեր է սկսվելու։ Ադրբեջանական աղբյուրներն էլ 44-օրյա պատերազմից են կադրեր հրապարակում՝ փորձելով «թարմացնել» մեր հիշողությունը և կանխել «Հայաստանի նոր ագրեսիան»։ Կներեք այս բառիս համար, բայց իսկական տեղեկատվական/քարոզչական վակխանալիա է, որը հետզհետե խուճապային տրամադրություններ է առաջացնում մեր հանրության մեջ։

Հայկական պետությունը լռում է։ Չկա։ Կառավարությունը ոչինչ չի մեկնաբանում, ժողովրդին ոչ մի ինֆորմացիա չի մատուցում։ Այլ երկրները պղտոր ջրում ձուկ են որսում։ Թշնամին՝ շարունակում տեղեկատվական տեռորի ենթարկել մեր ժողովրդին:

Ու ես արդեն չգիտեմ, թե սրա ելքը որն է։ Մեր պետության նկատմամբ կես տոկոս վստահություն ունենայի, կպնդեի, որ այս աղմուկն արհեստածին է ու պատերազմի վտանգ՝ գոնե թե մոտ ապագայում չկա։ Բայց հիմա նման բան, իհարկե, չեմ կարող ասել։ Ավելին՝ կասկածում եմ, որ դավաճանների այս իշխանության մատը խառն է մեր ժողովրդին ահաբեկելու գործում։ Ի վերջո, մարդիկ պատրաստվում են «խաղաղության պայմանագիր» ստորագրել Ալիևի հետ։ Բա չպիտի՞ այնպես անեն, որ հետո ոչ ոք չմեղադրի իրենց դավաճանության մեջ։
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍31👎1
Երկրի անվտանգությամբ հետաքրքրված ցանկացած իշխանություն պետք է գնար ու ամեն ջանք գործարդրեր, եթե կուզեք՝ խնդրեր ու աղաչեր, որպեսզի Գրիգորի Խաչատուրովի պես զինվորականը բանակ վերադառնար ու շատ կոնկրետ մարտական խնդիրներ լուծեր։ Երկրի ճակատագրով մտահոգ իշխանությունը պարզապես պարտավոր էր մի կողմ դնել իր անձնական ամբիցիաներն ու փառասիրությունը և ամբողջությամբ տրվեր բանակաշինության գործին։ Հայրենիքի ապագայի մասին մտածող ցանկացած պաշտոնյա պետք է ամեն ինչ աներ, որպեսզի մեր հանրության կարող ու սկզբունքային շերտն առաջ գար ու ամբողջությամբ լծվեր երկրի վերականգնման գործին։

Դրա փոխարեն Նիկոլի իշխանությունը հորինված գործով կալանավորում է Գրիգորի Խաչատուրովին։ Բանակից հեռացնում է սկզբունքային սպաներին՝ զորքերի հրամանատարությունը հանձնելով իրենց առջև կզած «գեներալներին»։ Դա էլ քիչ է, հիմա էլ որոշել են Խաչատուրովին չկալանավորած դատավորի նկատմամբ վարույթ նախաձեռնել։

Ի՞նչ անվտանգություն, ի՞նչ երկիր, ի՞նչ ապագա… Նիկոլի թիմակիցների մտածողությունում չկան նման հասկացություններ։ Իրենք ամեն օր շատ հետևողական ու ջանասիրաբար ապացուցում են, որ իսկական դավաճաններ են։ Նենգ ու ստոր դավաճաններ։
👍33
Ալիևի այն հայտարարությունը, որ եթե Հայաստանն ուզում է հանգիստ ապրել 29 հազար ք.կմ. տարածքի վրա, ապա պետք է ընդունի Ադրբեջանի պահանջները, նույնն է, ինչ Նիկոլի հայտնի՝ «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունն էր։ Ոչ մի տարբերություն։ Մնում է Հայաստանը կարողանա կապիտալիզացնել Ալիևի այդ հիմարությունը և ծառայեցնել այն հօգուտ մեր պետական շահի։

Հայաստան ասելով, իհարկե, դավաճանների այս իշխանությունը նկատի չունեմ։ Հայաստանը, որի մասին խոսում եմ, առաջին հերթին հենց իշխանության հարցը պետք է լուծի, հետո անցնի մնացած բոլոր խնդիրներին։
👍32
Ասել, չի խնայել...
👍30😢5
Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպման օրը Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով, Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունները, Արցախում նոր տարածքներ են գրավում։

Մեկ վայրկյան իսկ չեմ կասկածում, որ նման հրաման Ադրբեջանի զինված ուժերին Թուրքիայից է տրվել։ Ադրբեջանական բանակը վաղուց է արդեն կառավարվում Թուրքիայի ԶՈւ շտաբի կողմից և սա գաղտնիք չէ ո՛չ տարածաշրջանի զարգացումներին հետևող քաղաքացիներ, ոչ էլ, առավել ևս, տարբեր երկրների իշխանությունների համար։ Ադրբեջան, որպես այդպիսին, չկա։ Դա Թուրքիայի շարունակությունն է Հարավային Կովկասում։

Հիմա հարց։ Ի՞նչ կարող է անել հայկական կողմը՝ թուրքական վտանգը չեզոքացնելու, կամ գոնե թե նվազեցնելու համար։ Իհարկե, առաջին հերթին տեղեկացնի այդ մասին միջազգային հանրությանը։ Այնպիսի աղմուկ բարձրացնի, որ աշխարհի բոլոր անկյուններում լսվի։

Եվ դա կարելի ու պետք է անել հենց այսօր՝ մոտավորապես մեկուկես ժամ անց։ Հայաստան-Թուրքիա հանդիպումը շատ լավ առիթ է։ Մեր ֆուտբոլիստները կարող են դուրս գալ դաշտ և հենց տեղում բոյկոտել այդ խաղը։ Աշխարհին պատմել Թուրքիայի ագրեսիվ քայլերի մասին։ Թուրքե՞րն էին ուզում խաղի «ծխածածկույթի» ներքո Արցախում հայերին ոչնչացնելու ուղղությամբ հերթական քայլն անել, ուրեմն պետք է ստանան դրա պատասխանը։

Իհարկե, ես գիտեմ և հասկանում եմ, որ Նիկոլի իշխանությունը նման բան երբեք չի անի։ Բայց հույս ունեմ, որ ֆուտբոլիստները դա կանեն։ Իսկ մեր գործը տղաներին համապատասխան աջակցություն ցուցաբերելն է։
👍24
Ճշմարտություններ կան, որ մեր ժողովուրդը պետք է իմանա։ Դրանք մեր ապագային վերաբերող ճշմարտություններ են։ Դրանցից մեկն այն է, որ Արցախում տեղի ունեցող զարգացումները ոչ միայն անխուսափելի են, այլև անհրաժեշտ։ Ու, որքան էլ տարօրինակ հնչի, հենց մեզ են անհրաժեշտ՝ հայերիս։ Ինչու՞։ Որովհետև առանց կոնֆիլկտ թշնամուն հաղթել հնարավոր չի։ Իսկ մենք հիմա այն վիճակում ենք, որ չհաղթել չենք կարող։ Հաշտվել՝ առավել ևս։ Հաղթանակից բացի մնացած բոլոր սցենարները նախ Արցախի, ապա նաև Հայաստանի կորուստ են նշանակում։ Հետևաբար կոնֆլիկտը մեզ է պետք և մենք պետք է սա լավ իմանանք։

Երկրորդ, այս ամենը շուտ չի ավարտվելու։ Ու նաև հեշտ չի լինելու։ Արցախի բլոկադան էլ, թերս, երկար կշարունակվի։ Եվ սա նույնպես մեր ժողովուրդը պետք է լավ իմանա։ Մարդիկ պետք է պատրաստ լինեն սպասվող զարգացումներին։ Չի կարելի ժողովրդին խաղաղության կեղծ հույսերով սնել։ Տարածաշրջանը նոր է մտնում վերափոխումների փուլ, և մինչև այդ գործընթացը չավարտվի, մենք միշտ ապրելու ենք վառոդի տակառի վրա։

Երրորդ, մենք պետք է վերջապես հասկանանք, որ մոլորակը Հայաստանի շուրջը չի պտտվում։ Ավելին, աշխարհի մեծերը հաճախ սկի չեն նկատում մեզ։ Նրանք իրենց խնդիրներն են լուծում և շատ չեն անհանգստանում, եթե արանքում Հայաստանը տարածքներ է կորցնում կամ ձեռք բերում։ Մենք չենք կարող աշխարհը փոխել։ Մեր խնդիրը շատ ավելի լոկալ պետք է լինի և վերաբերվի առավելապես այս արևի տակ ապրելու մեր բնական իրավունքին։

Հաջորդը, Հայաստանի խնդիրների աղբյուրը Ռուսաստանում, Եվրոպայում և Միացյալ Նահանգներում չէ։ Ավելին՝ այն նույնիսկ Ադրբեջանում, Թուրքիայում կամ Իրանում չէ։ Մեր խնդիրների պատճառը հենց մենք ենք։ Մենք հենց ինքներս տեղով խնդիր ենք։ Նիկոլը վկա։

Էլի ճշմարտություններ կան, որ մեր ժողովուրդը պետք է իմանա։ Բայց հիմա չեմ ուզում շատ ծանրացնել այս գրառումը։ Հնարավոր է՝ հետագայում նորից անդրադառնամ այս թեմային։

Բայց կարևոր մի բան կա, որ անպայման ուզում եմ ասել՝ այսպես այլևս չի կարող շարունակվել։ Գործ ունենք անելու։ Մենք պետք է փոխվենք։ Պետք է լավ հասկանանք մեր տեղն ու դերը այս աշխարհում։ Պետք է ինքներս զբաղվենք մեր խնդիրներով։ Ու, ամենակարևորը, պետք է պայքարենք և դիմադրենք։ Ախր ինչպե՞ս կարող է թշնամին գալ ու անխոչընդոտ փակել Արցախը սնուցող վերջին մազանոթները։ Ինչպե՞ս։ Նման բան չի կարող ու չպիտի լինի։ Եվ սա պետք է մեր էլիտաների որոշումը դառնա։ Ժողովուրդն էլ թող իմանա, որ իր ճակատագրի տնօրինողը հենց էլիտաները պետք է լինեն։ Այլ ոչ թե խաժամուժը։ Հակառակ պարագայում մեզ նոր կոտորածներ են սպասվում։ Ու սա էլ մեր ժողովուրդը պետք է լավ իմանա։

Եվ եթե վախենանք մարդկանց ասել այս պարզ ճշմարտությունները, ապա հենց մենք կդառնանք ժողովրդի առաջին գերեզմանափորը։ Ես չեմ ուզում նման դեր ստանձնել։ Հուսով եմ՝ դուք էլ... Շարունակելի։
👍47
Որքան հասկանում եմ, առաջիկայում զարգացումները նորից բուռն են լինելու։ Ու, ինչպես նման դեպքերում միշտ լինում է, տեղեկատվական դաշտը կրկին լցվելու է ամեն տեսակ աղբով։ Նախապատրաստվել է պետք։ Ուստի մի քանի Տելեգրամ ալիք խորհուրդ տամ, որոնց կարող եք հանգիստ հետևել։

Հայերեն լրատվական/վերլուծական ալիքներ
1. Պատերազմներ v.5
2. Yerevan Live!
3. Frontline news by David Torosyan
4. Times.am
5. Arm Checkpoint
6. Հայկական ալիք

Փորձագետներ
1. Վարդան Ոսկանյան
2. Վարուժան Գեղամյան
3. Վահե Հովհաննիսյան
4. Աբրահամ Գասպարյան
5. Էդգար Էլբակյան

Ռուսերեն լրատվական/վերլուծական ալիքներ
1. Восканапат
2. Panorama.am
3. Армянская вендетта
4. Армения Сенсации-Reconquista
5. Yerevan.Today.Rus

Ռուսերեն գրող փորձագետներ և գործիչներ
1. Արման Աբովյան
2. Լիկա Թումանյան
3. Միկա Բադալյան
4. Հրանտ Միքայելյան
5. Արմեն Աշոտյան

Իհարկե, ցանկը կարելի է շարունակել։ Ու, հավանաբար, հետագայում այդպես էլ կանեմ։ Բայց հիմա չեմ ուզում շատ ծանրացնել այս գրառումը։
👍29
Forwarded from Yerevan Live!
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Տավուշում դիրքային առաջխաղացում ապահովող գեներալին կալանավորում են հորինված հոդվածով

1993 թվականի մարտի 27-ին հայկական զորքերը սկսեցին Քարվաճառի ազատագրման գործընթացը, որը պսակվեց հաջողությամբ։ Այդ օպերացիայի գլխավոր հրամանատարներից էլ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը։

2020 թվականի հուլիսի 12-ին տեղի ունեցան Տավուշի սահմանային մարտերը, որը 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմից հետո հայ-ադրբեջանական ամենախոշոր բախումն էր։ Այդ մարտերի արդյունքում հայկական կողմն արձանագրեց ոչ միայն դիրքային առաջխաղացում, այլև ունեցավ ազգային հերոս։ Այդ մարտերի գլխավոր հրամանատարն էր գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը։

Ու ինչո՞վ է օրվա իշխանությունը վարձահայտուց լինում հաղթանակած գեներալներին, նրանով, որ Գրիգորի Խաչատուրովը կալանավորվում է մտացածին գործով։

Ադրբեջանում քնած մարդկանց կացնահարող ստահակներին շնորհում են ազգային հերոսի կոչում, մեզ մոտ՝ ազգային հերոսներին՝ բանտարկում։

@liveYerevan
👍24
Երկու օր առաջ Տելեգրամի մի քանի ալիք եմ խորհուրդ տվել ընկերներիս։ Այսօր ևս մեկ ալիք եմ ուզում առաջարկել։ Այս մեկն առանձին եմ նշում։ Երկու պատճառով եմ առանձին նշում։ Նախ, որովհետ հեղինակը՝ Աննա Աբրահամյանը, բոլորից շատ-շատ առանձնանում է և երկրորդ՝ որովհետև… դե մեղքս ի՞նչ թաքցնեմ, նախորդ ցուցակից զուտ տեխնիկական պատճառով էր դուրս մնացել այս ալիքը)))։

Մշո աղջիկ

Աննային բոլորն են լավ ճանաչում, բայց, կարծում եմ, ոչ բոլորն են լավ հասկանում։ Բայց դա չէ կարևորը։ Կարևորն այն է, որ ինքը շատ նվիրված է մեր երկրին ու իր աշխատանքին։ Աննայի ալիքում հաճախ եմ հետաքրքիր ու կարևոր նյութեր գտնում։ Վստահ եմ՝ իմ ընթերցողներին էլ կհետաքրքի։ Գրանցվեք և հետևեք։
👍29👎2
Ադրբեջանի զորքերի շարժը դեպի ՀՀ խորքեր շատ պարզ բացատրություն ունի` թշնամին սահմանի դեմարկացիա և դելիմիտացիա է իրականացնում: Բնականաբար` իր պայմաններով:

Հայաստանի անգործությունը նույնպես իր բացատրությունն ունի` ՀՀ իշխանություններն էլ են դեմարկացիա և դելիմիտացիա իրականացնում: Ու կրկին` Ալիևի պայմաններով:

Բայց սա դեռ ամենը չէ: Կարևոր այլ զարգացումներ էլ կան, որոնց մասին մեր հանրությունը պետք է տեղյակ լինի: Դրանցից մեկի` այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» մասին խոսել եմ իմ հեղինակային նոր հաղորդման` «Կարևոր զրույցի» մեջ:

Նման զրույցներ առաջիկայում շատ կունենամ: Հաղորդումը հեռարձակվելու է իմ նոր նախագծի Youtube-յան ալիքում:

Ալիքը նոր է, խնդրում եմ բաժանորդագրվել:

https://youtu.be/soil3merlSs
👍31
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Գենետիկան հզոր գիտություն է...

Սկզբից էսպես պետության վրա էին թքում, հիմա, երբ արդեն պետություն են՝ քաղաքացու։
👍33👎2
Լուսանկարում Խորանաշատ վանքն է։ 12-13 դարերից մեզ հասած հոգևոր-մշակութային ամենագեղեցիկ և նշանավոր կենտրոններից մեկն է։ Գտնվում է Չինարի գյուղի մոտակայքում՝ ընդամենը 2,5 կմ. հյուսի-արևելք։

Ասե՞ք, որ հրաշք է։

Իսկ ես ասեմ, որ Խորանաշատն այսօր հայկական տարածքում է ի շնորհիվ գեներալ Գրիգորի Խաչատուրովի։ Իր շնորհքն է, որ այսօր կարողանում ենք Խորանաշատ գնալ, աղոթել ու երազել վերականգնման մասին։

Գիտե՞ք, երկար չեմ ուզում գրել, թե ինչպես է պետությունը վարձահատույց լինում իրեն հաղթանակներ ու ձեռքբերումներ շնորհած զինվորին։ Նույնիսկ չեմ ուզում գրել, թե ինչպես ենք մենք վարձահատույց լինում մեր ժողովրդի պատիվը բարձր պահող գեներալին։

Ուզում եմ, ուղղակի, որ ամեն մեկս մեր տեղը նստած մի քիչ մտածենք մեր արած-չարածների մասին։
👍48🤔1
Արդեն տևական ժամանակ է Ադրբեջանն ու Իրանը գտնվում են դիվանագիտական «փոխհրաձգության» մեջ։ Ըստ Բաքվի քարոզչամեքենայի, վերջին 1-2 ամիսների ընթացքում Ադրբեջանում Իրանի մի քանի տասնյակ «գործակալներ» են ձերբակալվել։ Պաշտոնական Թեհրանն էլ Ադրբեջանին է մեղադրում հակաիրանական գործունեության մեջ։

Ի՞նչ է կատարվում Ադրբեջան-Իրան հարաբերություններում։ Ինչու՞ են կողմերը գնում առճակատման ուղով։ Ահա այս հարցերին է նվիրված իմ հեղինակային «Կարևոր զրույց» հաղորդաշարի երկրորդ թողարկումը։

Խնդրում եմ դիտել և կարծիք հայտնել։ Խնդրում եմ նաև բաժանորդագրվել մեր նոր Youtube ալիքին։

https://youtu.be/eY-_py8NcfU
👍17
Ահա այսպիսի սադրանք Արցախում
Forwarded from Yerevan Live!
Ադրբեջանի հերթական սադրանքը Շուշիում

Ադրբեջանի իշխանությունները հերթական սադրանքն են իրականացրել ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ՀՀ տարածքից Արցախ մեկնող քաղաքացիների հանդեպ։

Նրանք փակել են խաղաղապահների ավտոշարասյան ճանապարհը, ստուգման պատրվակով մեքենաներից դուրս բերել հայ քաղաքացիներին և խիստ սպառնալիքներ ու հայհոյանքներ հնչեցրել նրանց հասցեին։

Ադրբեջանցիների այդ գործողությունների հետևանքով հայ կանանցից մեկի սիրտը վատացել է։ Թշնամին փորձել է տեղափոխել նրան Շուշիի բուժկետ, սակայն ռուս խաղաղապահների ջանքերով ադրբեջանցիներին հաջողվել է համոզել կնոջը տեղափոխել Ստեփանակերտի հիվանդանոց։

Ադրբեջանական կողմը համաձայնվել է մեկ պայմանով՝ որպեսզի իրենց շտապ օգնության մեքենայով քաղաքացուն տանեն Ստեփանակերտ։ Արդյունքում կինը Արցախի մայրաքաղաք է տեղափոխվել ադրբեջանական մեքենայով։ Մնացած հայ քաղաքացիների մուտքն Արցախ թույլ չի տրվել, նրանք ստիպված վերադարձել են Գորիս։
😢5👍2🤔1
❗️Հարգելի լրագրողներ, ադրբեջանական շտապ օգնության մեքենայով Ստեփանակերտ հայ կնոջը հասցնելու լուրի հեղինակը Yerevan Live! տելեգրամյան ալիքն է։ Իմ այս էջում ես ուղղակի կիսվել եմ այդ տեղեկատվությամբ՝ մեջբերելով հենց նշված ալիքի լինքը։

Խնդրում եմ ուշադիր եղեք։ Տարբեր կայքերում այս նյութը տարածվում է ինձ վրա հղումով։ Ես, իհարկե, դեմ չեմ, բայց Yerevan Live!-ի գործընկերները բողոքում են)))։
👍10