Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman – Telegram
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
9.78K subscribers
1.01K photos
135 videos
6 files
1.14K links
Թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանի ալիքը Հայաստանում և Հայաստանի շուրջ` Մերձավոր Արևելքում ընթացող ամենակարևոր իրադարձությունների մասին՝ թյուրքագետի հայացքով։ Աջակցել ալիքի զարգացմանը՝ 1570027813320300 (Ամերիաբանկ):
Download Telegram
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Ինձ հարցնում են, թե ինչ է լինելու հետո։ Ասեմ։ 1. Արցախի գրեթե լիարժեք հայաթափում։ Էլ չի լինելու Արցախ մի քանի օրից։ 2. ՀՀ-Ադրբեջան պայմանագրի ստորագրում, որտեղ կլինեն մի քանի կետ (տե՛ս հաջորդ տողերը)։ 3. Հայաստանի Տավուշի, Արարատի և Վայոց Ձորի մարզերից…
Դեռ պատերազմի ավարտից հետո եմ ասել, ևս մեկ անգամ արժե կրկնել։ Այն բանից հետո, երբ Հայաստանի դե-ֆակտո իշխանությունը թղթով ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Հայաստանի Հանրապետության բազմաթիվ քաղաքացիներ հետապնդվելու են՝ «Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ» գործած հանցանքների (այսինքն բանակում ծառայելու) համար։
Այլ բառերով՝ Ադրբեջանը քրեական հետապնդում է սկսելու ցանկացած հայի նկատմամբ, ով երբևէ որևէ կապ է ունեցել Արցախի հետ` սովորական ժամկետային զինծառայողից մինչև նախագահ: Ռուբեն Վարդանյանի, Վագիֆ Խաչատրյանի ձերբակալությունները հենց այդ շարքից են։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Մի ժամից կլինեմ արաբական աշխարհի ամենամեծ հեռուստաալիքներից մեկի՝ Al Mayadeen-ի ուղիղ եթերում։ Ներկայացնելու եմ իրավիճակն Արցախում, և աշխարհաքաղաքական իրադրությունը Հայաստանի շուրջ։
Ուղիղ եթերի հղումը՝ https://www.almayadeen.net/live

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Վաղը հայկական թելեգրամի բարեկամ ալիքներից մեկում պարզ կերպով բացատրելու եմ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» էությունը։ Կարող եք միանալ և հարցեր տալ։
Բոլոր մանրամասները այս հղումով։
https://news.1rj.ru/str/+LlHkpeAcB4w2YjAy

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարների միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ քննարկվել են տարածաշրջանային հարցեր։ Իրական բովանդակությունը կիմանանք օրերս։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Իրանի խորհրդարանի հայ պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը հայտնել է, որ Իրանի կառավարությունը նախապատրաստական ​​աշխատանքներ է իրականացնում՝ մարդասիրական օգնություն ուղարկելու Հայաստան։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
«Մինչև 2024թ․ հունվարի 1-ը լուծարել իրենց գերատեսչական ենթակայության բոլոր պետական ​​հիմնարկները և կազմակերպությունները, և ԼՂ (Արցախի) Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ»։

Սա Արցախի պետական վերջին որոշումն է։ «Կադաստրի թղթի» անվան տակ իրական գոյություն ունեցող մեր պետությունը դադարում է գոյություն ունենալ։ Շնորհավորում եմ սա երազողներին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր իրենց քաղաքական անտարբերությամբ ու քմահաճությամբ («սրան չեմ ուզում», «նա լավը չի» և այլ հիմարություններ) թույլ տվեցին, որ սա դառնա անխուսափելի։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Ադրբեջանը գերեվարել է գործարար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին: Լուրը հաստատվեց: պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Ադրբեջանի կողմից գերեվարված Ռուբեն Վարդանյանին առաջադրվել է մեղադրանք «ահաբեկչության» և «անօրինական զինված խմբավորումներ ստեղծելու և ղեկավարելու» համար։
Եվ նորից եմ ուզում կրկնել այս գրառումս.

«Դեռ պատերազմի ավարտից հետո եմ ասել, ևս մեկ անգամ արժե կրկնել։ Այն բանից հետո, երբ Հայաստանի դե-ֆակտո իշխանությունը թղթով ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Հայաստանի Հանրապետության բազմաթիվ քաղաքացիներ հետապնդվելու են՝ «Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ» գործած հանցանքների (այսինքն բանակում ծառայելու) համար։
Այլ բառերով՝ Ադրբեջանը քրեական հետապնդում է սկսելու ցանկացած հայի նկատմամբ, ով երբևէ որևէ կապ է ունեցել Արցախի հետ` սովորական ժամկետային զինծառայողից մինչև նախագահ: Ռուբեն Վարդանյանի, Վագիֆ Խաչատրյանի ձերբակալությունները հենց այդ շարքից են»։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
«Մինչև 2024թ․ հունվարի 1-ը լուծարել իրենց գերատեսչական ենթակայության բոլոր պետական ​​հիմնարկները և կազմակերպությունները, և ԼՂ (Արցախի) Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ»։ Սա Արցախի պետական վերջին որոշումն է։ «Կադաստրի թղթի» անվան տակ իրական գոյություն…
Արցախում կային մելիքություններ, երբ չկար որևէ այլ պետական միավոր Հայաստանի մնացյալ հատվածում։
Արցախը պայքարեց գոնե ինքնավարության կարգավիճակի համար, երբ ստեղծվեց խորհրդային Ադրբեջանը։
Ադրբեջանը պատերազմներով պահեց 32 տարվա անկախությունը։
Ու հայոց պետականության ջահը բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով շատ դեպքերում գալիս էր Արցախից։ Այ հենց սա է կոտրվել։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
👍1
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
«Մինչև 2024թ․ հունվարի 1-ը լուծարել իրենց գերատեսչական ենթակայության բոլոր պետական ​​հիմնարկները և կազմակերպությունները, և ԼՂ (Արցախի) Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ»։ Սա Արցախի պետական վերջին որոշումն է։ «Կադաստրի թղթի» անվան տակ իրական գոյություն…
Հանրային տարբեր գործիչներ, իրավաբաններ և փորձագետներ նշում են, որ Արցախի Հանրապետության լուծարման մասին այսօրվա հայտարարությունը իրավական ուժ չունի, քանի որ կատարված է ուժի կիրառման սպառնալիքի տակ։ Սա, թերևս, ճիշտ է։
Սակայն ավելի կարևոր է հասկանալ, որ այդ իրողությունը պետական/իրավական մակարդակով կարող է արծարծվել միայն Հայաստանի Հանրապետության կողմից։ Բնականաբար, այսօր իշխանությունը ոչ միայն դա չի անելու, այլ նաև ուրախ է այս իրողության առթիվ՝ իր քարոզչության մեջ մեղքը գցելով Արցախի Հանրապետության վերնախավի վրա։
Հետևաբար՝ նույնիսկ Արցախի համար մեր հետագա ազատագրական պայքարի համար անհրաժեշտ է, որ այսօր փոխվի Հայաստանի իշխանությունը։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
👍1
Սերունդների բռնագաղթ:

Լուսանկարը՝ Դավիթ Հակոբյանի

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Արցախից բնապատկերներ - ՄԱՍ 1։ Սրանք բոլոր իրենց վերջին հայկական ժամերն են ապրում։

լուսանկարները՝ Սասուն Դանիելյանի

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman