Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Հարցազրույց այն մասին, թե ինչ է կատարվում ու ինչու չի ստացվում փոխել դեպքերի այս ընթացքը` պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Media is too big
VIEW IN TELEGRAM
Հայկական պետության իմաստի և դրանից հրաժարվելու պարագայում մեզ սպասվող ապագայի մասին։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

💯29👍11👏4❤2
Media is too big
VIEW IN TELEGRAM
Այն մասին, թե ինչու է մեր կյանքը նման կորեական հայտնի «Игра в кальмара» (Squid Game) սերիալին։
Ամբողջական հարցազրույցը այստեղ։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Ամբողջական հարցազրույցը այստեղ։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
👍15👏2🔥1
Իրանի նախագահն այսօր ՀՀ դե-ֆակտո փոխվարչապետի հետ հանդիպմանն ասել է.
«Մենք համաձայն չենք խնդիրներ լուծելու պատրվակով տարածաշրջանում արտաքին ուժերի ներկայությանը, և կարծում ենք, որ նրանց ներկայությունը ոչ միայն որևէ խնդիր չի լուծելու, այլև այն կդառնա ավելի մեծ խնդիր տարածաշրջանի ժողովուրդների ու պետությունների համար»։
Դիվանագետերեներից եթե սա թարգմանենք, կնշանակի, որ Իրանի հետ հարաբերություններն էլ են փչանում, քանի որ Հայաստանը կառավարողների խմբավորումը փորձում է Իրանի սահմաններին տեղակայել Իրանին թշնամական արևմուտքի ուժերին։
Այստեղ պետք է հիշել, որ մեր տարածաշրջանում կա երեք անմիջական մեծ պետություն՝ Ռուսաստան, Իրան, Թուրքիա։ Վերջինը հստակ ուզում է մեզ ոչնչացնել։ Առաջին երկուսը ունեն կայսերական շահեր, որոնց հետ հնարավոր է խաղալ և ստանալ փոխշահավետ իրավիճակ։ Հայաստանի դե-ֆակտո իշխանությունը սրա փոխարեն թշնամանում է առաջին երկուսի հետ՝ այդպիսով հեշտ թիրախ դառնալով երրորդի համար։

👍35💯10❤6
Անձնական-մասնագիտական
Դրվագ աշխարհի խոշորագույն արևելագիտական կենտրոններից մեկում՝ Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետում (որն այս տարի նշում է 170-ամյակը) օրերս տեղի ունեցած աշխատանքային քննարկումից։
Այս նկարն ինձ համար խորհրդանշական է.
որպես իմ հարազատ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի շրջանավարտ, իսկ այժմ՝ դասախոս, ես գտնվում էի արևելագիտական իմ երկրորդ տանը՝ Պետերբուրգում, ուր սովորել եմ մագիստրատուրայում և ասպիրանտուրայում, շրջապատված իմ դասախոսներով։
Ինձանից աջ՝ իմ ուսուցիչ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանն է։ Նրանից աջ՝ պետերբուրգյան արևելագիտության ֆակուլտետի դեկանն է՝ Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին։
Յուրատեսակ մասնագիտական բախտավորություն է լինել թե՛ հայկական, թե՛ ռուսական այս ավանդական դպրոցների ներկայացուցիչը։

👍63❤37👏3
Forwarded from Vardan Voskanyan's Channel
Այսօր 1988թ. Արցախյան շարժման տարեդարձն է՝ շարժում, որն ինձնից՝ 16-ամյա պատանուցս, կերտեց հասուն տարիքի մարդ, բյուրեղացրեց իմ ինքնությունը և հնարավորություն տվեց ազատվելու ցեղասպանված ժողովրդի զավակ լինելու բարդույթից ու լիաթոք զգալու հաղթանակած ազգի և պետության ներկայացուցչի աննկարագրելի պատիվը։
#հավերժականՀայաստանը
🆔 @vardan_voskanyan
#հավերժականՀայաստանը
🆔 @vardan_voskanyan
❤98👍47🤝1
Կա պարզ իրողություն, որը շատերը չեն ուզում ընդունել կամ հատուկ չեն ընդունում։
Հարավային Կովկասում Եվրամիության և ՆԱՏՕ-ի միակ իրական գործընկերը Թուրքիան է։
Չնայած Թուրքիայի հետ ունեցած բոլոր խնդիրներին՝ հավաքական Արևմուտքը հենց այս երկրին է տեսնում որպես Կովկասում և Կենտրոնական Ասիայում իր ներկայացուցիչ, որի հետ նշված տարածաշրջաններում կա ընդհանուր շահ։
Դեռևս 19-րդ դարից այդ շահը շատ հստակ ձևակերպում է ստացել. դուրս մղել Ռուսաստանին նշված գոտիներից, որը Թուրքիայի համար ազգային-պետական գլխավոր նպատակներից է։
Հենց այս պատկերացմամբ էր առաջնորդվում երեկ Անթալիայի դիվանագիտական ֆորումի ժամանակ Հվ. Կովկասում ԵՄ ներկայացուցիչ Տ. Կլաարը, երբ նշում էր, որ «Թուրքիան է տարածաշրջանի առաջատար ուժը» և պետք է տարածաշրջանային նոր պայմանագրերի միջոցով «ցեմենտի իր այդ դերը»։
Արևմուտքի կողմից Հայաստանի հասցեին արվող առանձին ռևերանսները ոչ միայն մակերեսային են, այլև Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների համեմատ «գրոշի արժեք չունեն» և զոհաբերվելու են հանուն դրանց։ Ավելին, այդ ռևերանսներն արվում են որպես այդ զոհաբերության մաս։

👍73❤7😱2
Քիչ անց կլինեմ «Իմնեմնիմի» հաղորդաշարի ուղիղ եթերում, որտեղ ավելի ազատ ձևաչափով կպատմեմ Թուրքիա-Հայաստան հակամարտության ներկա փուլի մասին: Կարող եք հետևել այս հղումով` https://www.youtube.com/live/_yoRWwwG1kc?si=Yxr3ykX3NQC1YWFm
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
YouTube
(LIVE) 1 տարի եթերում, ՀՀ ինքնիշխանությունը ՌԴ–ի և Թուրքիայի արանքում. «Իմնեմնիմի» փոդքասթ #78
«Իմնեմնիմի» փոդքասթ #78–ին Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը հյուրընկալել են թյուրքագետ Վարուժան Գեղամյանին
Աջակցեք «Իմնեմնիմի» փոդքասթին.
▶️ DonationAlerts: https://www.donationalerts.com/r/antifake_am
▶️ Patreon: https://www.patreon.com/Imnemnimipodcast…

❤32👍17
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Քիչ անց կլինեմ «Իմնեմնիմի» հաղորդաշարի ուղիղ եթերում, որտեղ ավելի ազատ ձևաչափով կպատմեմ Թուրքիա-Հայաստան հակամարտության ներկա փուլի մասին: Կարող եք հետևել այս հղումով` https://www.youtube.com/live/_yoRWwwG1kc?si=Yxr3ykX3NQC1YWFm պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան…
Երեկվա եթերի ժամանակ պատմեցի այն մասին, թե ինչպես է տխրահռչակ Թալաաթ փաշան պատերազմում պարտությունից հետո թողել իշխանությունը, սակայն շարունակել է Բեռլինից հեռագրերով ու նամակներով կազմակերպել նոր թուրքական դիմադրությունը։ Այս գործողության արդյունքում ծնվեց ժամանակակից Թուրքիան, և Թալաաթի ներդրումը դրանում հույժ կարևոր էր։
Այդ մասին կարող եք կարդալ հայտնի հետազոտող, պատմաբան Հանս Լուկաս Կեյզերի «Talaat Pasha: Father of Modern Turkey, Architect of Genocide» (2018) գրքում։
Գիրքը կարող եք անվճար ներբեռնել այստեղից։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Այդ մասին կարող եք կարդալ հայտնի հետազոտող, պատմաբան Հանս Լուկաս Կեյզերի «Talaat Pasha: Father of Modern Turkey, Architect of Genocide» (2018) գրքում։
Գիրքը կարող եք անվճար ներբեռնել այստեղից։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
👍62❤10👏1
Մի քանի տասնյակ հայ ռազմագերիներ արդեն ավելի քան երեք տարի է՝ Բաքվի բանտերում են (որոշները խոշտանգումների ենթարկված)։
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը կես տարի է՝ գերեվարված է Ադրբեջանի կողմից։
Հայաստանի Հանրապետության տարածքի մոտ 300 քառակուսի կմ գրավված է Ադրբեջանի ԶՈՒ կողմից։
Ադրբեջանը հավակնում է Հայաստանի նոր տարածքների ու խոսում է վերջնագրերով։
Այս ամենին զուգահեռ՝
Հայաստանի դե-ֆակտո իշխանությունները ադրբեջանցի դիվերսանտին հետ են հանձնում «որպես բարի կամքի դրսևորում»։
Հայաստանում ամենապաշտպանվածը Թուրքիայի և Ադրբեջանի զինվորներն, որոնք համատեղության կարգով նաև մեր ցեղասպաններն են։
Բայց դե իհարկեթուրքին հանձնվելը «բարի կամքն» ավելի կարևոր է։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը կես տարի է՝ գերեվարված է Ադրբեջանի կողմից։
Հայաստանի Հանրապետության տարածքի մոտ 300 քառակուսի կմ գրավված է Ադրբեջանի ԶՈՒ կողմից։
Ադրբեջանը հավակնում է Հայաստանի նոր տարածքների ու խոսում է վերջնագրերով։
Այս ամենին զուգահեռ՝
Հայաստանի դե-ֆակտո իշխանությունները ադրբեջանցի դիվերսանտին հետ են հանձնում «որպես բարի կամքի դրսևորում»։
Հայաստանում ամենապաշտպանվածը Թուրքիայի և Ադրբեջանի զինվորներն, որոնք համատեղության կարգով նաև մեր ցեղասպաններն են։
Բայց դե իհարկե
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
👍72😢15🤯11❤9💔1
Սույն թվականի մարտի 1-ին Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարանում բացվել է «Արևմտյան Ադրբեջանի հետազոտությունների կենտրոնը»։ Բացման արարողությանը մասնակցել են ոչ միայն պետական բուհի ղեկավար կազմը, այլև Ադրբեջանի պետական այրեր և խորհրդարանի պատգամավորներ։ Բոլոր մասնակիցները իրենց խոսքում նշել են, որ «Արևմտյան Ադրբեջանը հայրենիքի անբաժան մասն է» և ադրբեջանական պետության ու ազգի «նոր նպատակներից մեկը»։
Կենտրոնի պատին փակցված է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» ամբողջական քարտեզը (նայե՛ք տեղանուններին)։ Մանկավարժներ պատրաստող գլխավոր բուհի ուսանողներն այսուհետ ունենալու են հնարավորություն «գիտականորեն» ուսումնասիրել «Արևմտյան Ադրբեջանը»։
Զուգահեռ իրականությունում Հայաստանի պետական հաստատությունների և դպրոցների պատերից հեռացնում են հայ հերոսների նկարներն ու անունները։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Կենտրոնի պատին փակցված է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» ամբողջական քարտեզը (նայե՛ք տեղանուններին)։ Մանկավարժներ պատրաստող գլխավոր բուհի ուսանողներն այսուհետ ունենալու են հնարավորություն «գիտականորեն» ուսումնասիրել «Արևմտյան Ադրբեջանը»։
Զուգահեռ իրականությունում Հայաստանի պետական հաստատությունների և դպրոցների պատերից հեռացնում են հայ հերոսների նկարներն ու անունները։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
👍25😢12❤7👎4
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Ինձ հարցնում են, թե ինչ է լինելու հետո։ Ասեմ։ 1. Արցախի գրեթե լիարժեք հայաթափում։ Էլ չի լինելու Արցախ մի քանի օրից։ 2. ՀՀ-Ադրբեջան պայմանագրի ստորագրում, որտեղ կլինեն մի քանի կետ (տե՛ս հաջորդ տողերը)։ 3. Հայաստանի Տավուշի, Արարատի և Վայոց Ձորի մարզերից…
Դեռևս սեպտեմբերին ասել էի (տե´ս 7-րդ կետը), որ Ադրբեջանը հերթով բազմաթիվ հայերի միջազգային հետուխուզում է հայտարարելու զուտ բանակում ծառայելու համար:
Ահա առաջին 300 հոգին. «Ադրբեջանը Հայաստանի «պատերազմական հանցագործությունների» հետ կապված մոտ 300 անձի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել»։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Ահա առաջին 300 հոգին. «Ադրբեջանը Հայաստանի «պատերազմական հանցագործությունների» հետ կապված մոտ 300 անձի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել»։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
👍7🤔2❤1😱1
Facebook-ը, Instagram-ը և Google-ը այս պահին մեծ խափանումներ ունեն ամբողջ աշխարհում։
Մի՛ զարմացեք, որ չեք կարողանում մտնել ձեր էջերը, ձեզանից չի։
Դրա փոխարեն ավելի լավ է օգտվե՛ք թելեգրամից։
Բաժանորդագրվե՛ք իմ ալիքին ու պատմե՛ք ուրիշներին։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Մի՛ զարմացեք, որ չեք կարողանում մտնել ձեր էջերը, ձեզանից չի։
Դրա փոխարեն ավելի լավ է օգտվե՛ք թելեգրամից։
Բաժանորդագրվե՛ք իմ ալիքին ու պատմե՛ք ուրիշներին։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
❤53👍29💯6👎1
Քո դեմքը, երբ դու վաղուց արդեն թելեգրամից ես օգտվում որպես լրատվության աղբյուր ու ֆեսյբուքի խափանվելը քո համար խնդիր չի։
Իսկ եթե լուրջ, նկարում Պաղեստինն է, 2000 թվական։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Իսկ եթե լուրջ, նկարում Պաղեստինն է, 2000 թվական։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
👍65❤19👌7🔥3🤔3🆒3🥰2🤯1😱1💔1🫡1
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Facebook-ը, Instagram-ը և Google-ը այս պահին մեծ խափանումներ ունեն ամբողջ աշխարհում։ Մի՛ զարմացեք, որ չեք կարողանում մտնել ձեր էջերը, ձեզանից չի։ Դրա փոխարեն ավելի լավ է օգտվե՛ք թելեգրամից։ Բաժանորդագրվե՛ք իմ ալիքին ու պատմե՛ք ուրիշներին։ պ.գ.թ., թյուրքագետ…
Ֆեյսբուքյան այս գլոբալ խափանման պատճառը նորից մեր տարածաշրջանում է։
Այս անգամ նման ճգնաժամի համար «ջանադրաբար աշխատել են» Եմենի հութիները, որոնք, ըստ մեդիայում առկա տեղեկությունների, բարեհաջող կերպով կտրել են համացանցը ապահովող ստորջրյա չորս մալուխ (Asia-Africa-Europe 1 (AAE-1) Կարմիր ծովում։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Այս անգամ նման ճգնաժամի համար «ջանադրաբար աշխատել են» Եմենի հութիները, որոնք, ըստ մեդիայում առկա տեղեկությունների, բարեհաջող կերպով կտրել են համացանցը ապահովող ստորջրյա չորս մալուխ (Asia-Africa-Europe 1 (AAE-1) Կարմիր ծովում։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
❤14👍6🤔2
Այսօր, ընդհանուր հակառուսականության ֆոնին, տեղի է ունեցել ՌԴ արտգործնախարար Լավրովի զրույցի իր Հայաստանցի գործընկերոջ հետ։
Չեմ կարծում, որ իրավիճակը հանդարտվելու է։
Այս առիթով առաջարկում եմ դիտել կից զրույցի 1:37:01 - 1:45:44 րոպեները, որի ընթացքում ես բացատրում եմ, թե որն է Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականության տրամաբանությունը։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Չեմ կարծում, որ իրավիճակը հանդարտվելու է։
Այս առիթով առաջարկում եմ դիտել կից զրույցի 1:37:01 - 1:45:44 րոպեները, որի ընթացքում ես բացատրում եմ, թե որն է Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականության տրամաբանությունը։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
YouTube
(LIVE) 1 տարի եթերում, ՀՀ ինքնիշխանությունը ՌԴ–ի և Թուրքիայի արանքում. «Իմնեմնիմի» փոդքասթ #78
«Իմնեմնիմի» փոդքասթ #78–ին Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը հյուրընկալել են թյուրքագետ Վարուժան Գեղամյանին
Աջակցեք «Իմնեմնիմի» փոդքասթին.
▶️ DonationAlerts: https://www.donationalerts.com/r/antifake_am
▶️ Patreon: https://www.patreon.com/Imnemnimipodcast…
Աջակցեք «Իմնեմնիմի» փոդքասթին.
▶️ DonationAlerts: https://www.donationalerts.com/r/antifake_am
▶️ Patreon: https://www.patreon.com/Imnemnimipodcast…
👍32❤1
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Իրանի նախագահն այսօր ՀՀ դե-ֆակտո փոխվարչապետի հետ հանդիպմանն ասել է. «Մենք համաձայն չենք խնդիրներ լուծելու պատրվակով տարածաշրջանում արտաքին ուժերի ներկայությանը, և կարծում ենք, որ նրանց ներկայությունը ոչ միայն որևէ խնդիր չի լուծելու, այլև այն կդառնա ավելի…
ՀՀ դե-ֆակտո իշխանությունները շարունակում են վատացնել հարաբերությունները մեր իրական դաշնակիցների հետ՝ հանուն եվրոպական խոստումների և Մակրոնի հայերեն գրառումների։
Ահա Իրանի արտգործնախարարի այսօրվա ելույթից հատված՝ Ադրբեջանի իր գործընկերոջ հետ հանդիպմանը.
«Հայաստանի կողմից խաղաղությանն ու կայունությանը չծառայող երրորդ կողմերին տարածաշրջանում ներգրավելը սպառնալիք է խաղաղության գործընթացի համար»։
Իրանցի պաշտոնյան ակնարկում է Հայաստանում գտնվող եվրոպացի դիտորդներին, որոնց ներկայությունը ոչ միայն օգուտ չի բերում, այլ տարածաշրջանի երեք տերություններից մեր ամենաիրական դաշնակցի հետ մեզ թշնամացնում է։
Իսկ հիմա մի պահ պատկերացրեք, որ Իրանը այլևս հանդես չի գալիս որպես Սյունիքի վրա թուրքերի չհարձակման երաշխիք։
Պատկերացրե՛ք, թե ինչ գեղեցիկ հայերեն գրառումներ կգրվեն եվրոպական մայրաքաղաքներում մեր նոր կորուստներից հետո։

👍50💯13❤5👎2😱2🤔1
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Հայկական համացանցը, որը հայաստանյան իրականությունը ձևավորող գլխավոր գործոնն է (հենց ինտերնետում ձևավորված իրականությունն է հետո կիրառվում մեր կյանքում), վերջին օրերին ու շաբաթներին հիշեցնում է 2018 թվականի գարնանից սկսված հիստերիկան. բոլորը խելակորույս պնդուն…
Հարց չկա, կարելի է իրոք չհավանել Ռուսասատանի քաղաքականությունը:
Բայց մի պահ պետք է հարց տալ. իսկ ի՞նչ խնդիր է լուծում Զվարթնոցից ռուս սահմանապահների դուրս բերումը: Եվ արդյոք այն որևէ առաջնային հարց լուծում է` բացի Ռուսաստանին մեր դեմ թշնամացնելուց:
Եթե այս հարցի պատասխանը «ինքնիշխանությունն» է, ապա գործ ունենք պարզունակ պոպուլիզմի հետ:
«Նախկիններն» այլևս ակտուալ չեն, հիմա նոր «մեղավորը» կարգված են ռուսները:
Նոր աղետի շեմին շատ մոտ ենք:
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Բայց մի պահ պետք է հարց տալ. իսկ ի՞նչ խնդիր է լուծում Զվարթնոցից ռուս սահմանապահների դուրս բերումը: Եվ արդյոք այն որևէ առաջնային հարց լուծում է` բացի Ռուսաստանին մեր դեմ թշնամացնելուց:
Եթե այս հարցի պատասխանը «ինքնիշխանությունն» է, ապա գործ ունենք պարզունակ պոպուլիզմի հետ:
«Նախկիններն» այլևս ակտուալ չեն, հիմա նոր «մեղավորը» կարգված են ռուսները:
Նոր աղետի շեմին շատ մոտ ենք:
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
👍48💯10❤8👎4🥰1
Տեղադրեմ մեկամյա վաղեմության այս գրառումս: Ոչինչ չի փոխվել, ճիշտ հակառակը`
https://news.1rj.ru/str/varuzhandragoman/1750

Telegram
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Հայկական համացանցը, որը հայաստանյան իրականությունը ձևավորող գլխավոր գործոնն է (հենց ինտերնետում ձևավորված իրականությունն է հետո կիրառվում մեր կյանքում), վերջին օրերին ու շաբաթներին հիշեցնում է 2018 թվականի գարնանից սկսված հիստերիկան. բոլորը խելակորույս պնդուն…
👍15❤3👎1
Երևանի պետհամալսարանի արևելագիտության ֆակուլտետում այսօր հյուրընկալել էինք Սիրիայի ամենափորձառու դիվանագետներից մեկին՝ դոկտոր Իմադ Մուսթաֆային։
Շատ բարդ ժամանակաշրջաններում նա եղել է Սիրիայի դեսպանը աշխարհի երկու գերտերություններում՝ նախ Ամերիկայի Միացյալ Նահանգներում (2004-2011 թթ.), ապա Չինաստանում (2011-2022 թթ.)։ Ներկայումս դեսպան Մուսթաֆան գլխավորում է Սիրիայի ԱԳՆ դիվանագիտական ինստիտուտը՝ միաժամանակ հանդիսանալով ամենաազդեցիկ գործիչներից մեկը մեր բարեկամ այդ երկրում։
ՀՀ-ում Սիրիայի դեսպան տիկին Արիսյանի աջակցությամբ ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի հետ կազմակերպված ջերմ հանդիպմանը և բանակցություններին հաջորդեց դոկտոր Մուսթաֆայի բաց դասախոսությունը՝ նվիրված Սիրիայի շուրջ աշխարհաքաղաքական զարգացումներին։ Դասախոսությունը ոչ միայն հետաքրքիր էր, քանի որ ներկայացնում էր Հայաստանի պես արտաքին տարաբնույթ հարձակումների ենթարկված պետության պայքարի կարևոր մանրամասներ, այլև խիստ ուսանելի։ Արդեն ավելի քան 13 տարի՝ Սիրիան համառորեն պայքարում է իր թշնամիների դեմ և աստիճանաբար վերականգնում է թե՛ իր տարածքը, թե՛ իր համաշխարհային կշիռը։ Սա մեզ համար ոգևորիչ օրինակ է։

❤48👍14👎2🔥1
ՀՀ դե-ֆակտո արտգործնախարարը թուրքական պետական «Անադոլու» գործակալությանը հարցազրույցում նշել է, որ «մշտական կապ կա Էրդողանի և Հայաստանի դե-ֆակտո վարչապետի միջև»։
Կապ լինում է որևէ օրակարգի շուրջ։ Ինչպես հասկանում եք, այդ օրակարգը ներառում է Հայաստանի կողմից Թուրքիային նոր զիջումներ։ Որովհետև Թուրքիայի օրակարգում Հայաստանի հետ որևէ այլ հարց, քան ռազմավարական զիջումներ կորզելը, չկա։
Ինչպես 2022 թվականին նշեց Թուրքիայի նախկին արտգործնախարար Ա. Դավութօղլուն՝ «Հայաստանը քաղաքական եւ տնտեսական խնդիրներ ունի։ Թուրքիայի համար լավ ժամանակ է իր ուզածը Հայաստանից վերցնելու համար»։
Հենց սա է այդ կապի իմաստը։

👍21👎1🤔1